ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Բովանդակություն Երախտիքի խոսք 8 Ընդհանուր ակնարկ 9 Աշխատատեղերի ստեղծման մակրո համատեքստը 11 Մասնավոր հատվածի զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման միջավայրը 17 Զբաղվածության վերլուծության հիմնական բացահայտումները 19 Հայաստանում արդյունավետ աշխատատեղերի ստեղծման չորս մարտահրավերները եւ հինգ լուծումները 30 Ներածություն 35 Կառուցվածքային եւ մակրոտնտեսական համատեքստ 37 Ներածություն 37 Տնտեսական աճն ու կառուցվածքը 38 Ժողովրդագրական պատկերը 42 Զբաղվածությունը եւ աշխատատեղերի ստեղծումը 45 Կառուցվածքային փոփոխությունը 48 Գործարար եւ ներդրումային միջավայրը 51 Անցման ուղղությամբ առաջընթացը . 52 Նպաստավոր գործարար միջավայր աշխատատեղերի ստեղծման համար 53 Աշխատանքային օրենսդրությունը 59 Աշխատատեղերի հասանելիությունը Հայաստանում. ո՞վ է աշխատում եւ ո՞վ է գործազուրկ 65 Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչության պատկերը 65 Աշխատանքային տարիքի բնակչության շրջանում աշխատուժի կարգավիճակի միտումները 68 Զբաղվածության հասանելիությունը 70 Ո՞վ է աշխատանքից դուրս մնացել Հայաստանում 72 Աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող երիտասարդները 72 Ովքե՞ր են տնտեսապես ոչ ակտիվ . 77 Ո՞ւմ վրա է ազդել գործազրկությունը 84 Հայաստանում ժամանակավոր միգրանտների նկարագիրը եւ արտագաղթելու պատրաստակամությունը 86 Ավելի լավ աշխատատեղեր Հայաստանում 89 Աշխատատեղերի որակը ուշադրության կենտրոնում 89 Զբաղվածության կառուցվածքը 91 Աշխատանքային եկամուտը 95 Եկամտային ապահովությունը եւ աշխատողների պաշտպանությունը 99 Արդյոք հմտությունները կարեւոր են ավելի լավ աշխատանքի անցնելու համար 101 Եզրակացություններ եւ քաղաքականության մակարդակի առաջարկություններ 109 Աշխատաշուկայի մարտահրավերներ 112 Հնարավոր լուծումները եւ գերակայությունները 115 Գրականության ցանկ 124 Հավելված. Լրացուցիչ աղյուսակներ եւ գծապատկերներ 127 Գծապատկերների ցանկ Գծապատկեր 1. Աղքատության կրճատման գործընթացը, որն ընդհատվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, նոր սկսում է հասնել իր նախկին մակարդակին 12 Գծապատկեր 2. Հայաստանի ժողովրդագրական անցումը. բնակչության զարգացումը, կանխատեսումները ներառյալ 13 Գծապատկեր 3. Զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը ժամանակի ընթացքում քիչ են փոփոխվել, նույնիսկ ճգնաժամի շրջանում 14 Գծապատկեր 4. Աշխատուժի արդյունավետությունն ամենաբարձրն է ժամանակակից ծառայությունների ոլորտում եւ ամենացածրը՝ գյուղատնտեսությունում եւ պետական հատվածի ծառայություններում 15 Գծապատկեր 5. Կառուցվածքային փոխակերպում եւ զբաղվածություն. աշխատողների տեսակարար կշիռն ըստ զբաղվածության կարգավիճակի, եւ 1 շնչի հաշվով ՀՆԱ (136 երկիր) 16 Գծապատկեր 6. Աշխատանքային տարիքի բնակչության նկարագիրը, 2017թ. 20 Գծապատկեր 7. «NEET»-երի տեսակարար կշիռները 15-24 տարիքային խմբում. Հայաստան եւ ընտրված համադրելի երկրներ 21 Գծապատկեր 8. Զբաղվածության բաշխվածությունը ըստ ոլորտների Հայաստանում 2017թ. 25 Գծապատկեր 9. Այլ ոլորտների համեմատ գյուղատնտեսությունում աշխատանքային եկամուտներն էապես ցածր են 26 Գծապատկեր 10. Աշխատավարձերի միջեւ էական տարբերություններն ըստ գենդերի 27 Գծապատկեր 11. Աճը Հայաստանում 38 Գծապատկեր 12. ՀՆԱ-ում ծառայությունների մասնաբաժինը կայուն ընդլայնվել է 39 Գծապատկեր 13. Հայաստանի առեւտրային ինտեգրումը համեմատության մեջ, 2017թ. 40 Գծապատկեր 14. Աղքատությունը եւ աճը Հայաստանում, 2004–17թթ. 41 Գծապատկեր 15. Աղքատության մակարդակները շրջաններում` հիմնված երկրի աղքատության գծի վրա 42 Գծապատկեր 16. Ժողովրդագրական տեղաշարժը Հայաստանում 43 Գծապատկեր 17. ԵԿԱ-ում բնակչության միջնաժամկետ կանխատեսումներ 44 Գծապատկեր 18. Միգրացիայի դինամիկան Հայաստանում 44 Գծապատկեր 19. Մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում ԵԿԱ երկրներում, 2017թ. տվյալներ 45 Գծապատկեր 20. Զբաղվածության միտումները Հայաստանում (15-64 տարեկաններ) 47 Գծապատկեր 21. Աշխատուժի արդյունավետությունն ամենաբարձրն է ժամանակակից ծառայությունների ոլորտում եւ ամենացածրը՝ գյուղատնտեսությունում եւ պետական հատվածի ծառայություններում 48 Գծապատկեր 22. Կառուցվածքային փոխակերպում եւ զբաղվածություն. ըստ զբաղվածության կարգավիճակի աշխատողների տեսակարար կշիռ եւ 1 շնչի հաշվով ՀՆԱ, 136 երկրներ 49 Գծապատկեր 23. ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչը, 2014թ. 52 Գծապատկեր 24. ՎԶԵԲ-ի անցումային գնահատականներն ըստ ոլորտների, 2016թ. 53 Գծապատկեր 25. Ընկերությունների մուտքի եւ ելքի տեսակարար կշիռների համեմատականը ընտրված երկրներում 55 Գծապատկեր 26. Ընկերությունների մուտքի եւ ելքի մակարդակների դինամիկան Հայաստանում .......... 56 Գծապատկեր 27. Հայաստանում եւ համադրելի երկրներում ընկերությունների կողմից նշված ամենամեծ խոչընդոտները (ոչ գյուղատնտեսական ֆորմալ մասնավոր հատված (%)) 58 Գծապատկեր 28. Հայաստանի գնահատականը 2019թ. «Doing Business» զեկույցում 58 Գծապատկեր 29. Աշխատանքային տարիքի բնակչության նկարագիրը, 2017թ. 67 Գծապատկեր 30. Աշխատուժի կարգավիճակն աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) բնակչության շրջանում համաձայն ՏՏԿԱՀ-ի տվյալների, 2007-17թթ. 69 Գծապատկեր 31. Աշխատուժի կարգավիճակը աշխատանքային տարիքի բնակչության շրջանում ըստ տարիքի, սեռի, կրթության մակարդակի եւ շրջանների, 2017թ. 71 Գծապատկեր 32. «NEET»-ի մակարդակները 15-24 տարեկանների խմբերում. Հայաստան եւ ընտրված համադրելի երկրներ 73 Գծապատկեր 33. 15-29 տարեկանների «NEET»-ի մակարդակներն ըստ սեռի, 2017թ. 74 Գծապատկեր 34. 15-29 տարեկանների «NEET»-ի մակարդակներն ըստ տարիքի, 2017թ. 75 Գծապատկեր 35. Անցումն ուսումից աշխատանքի 15-40 տարեկանների շրջանում ըստ սեռի, քաղաքային եւ գյուղական վայրերի, 2017թ. 76 Գծապատկեր 36. Աշխատուժում մասնակցության մակարդակների միջազգային համեմատություն, 2018թ. 78 Գծապատկեր 37. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակներն ըստ շրջանների, տարիքի, գենդերի եւ կրթվածության, 2017թ. 79 Գծապատկեր 38. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակը ըստ սեռի եւ տարիքի, 2017թ. 82 Գծապատկեր 39. Տնտեսական ոչ ակտիվության հիմնական պատճառներն ըստ տարիքի եւ սեռի 82 Գծապատկեր 40. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակն ըստ սեռի եւ կրթության, 2017թ. 83 Գծապատկեր 41. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակն ըստ սեռի եւ շրջանների, 2017թ. 84 Գծապատկեր 42. Գործազրկության մակարդակներն ըստ տարիքի, սեռի, կրթական մակարդակի եւ շրջանների, 2017թ. 85 Գծապատկեր 43. Զբաղվածության համարյա կեսն ապահովում են ցածր արդյունավետ ոլորտները 92 Գծապատկեր 44. Եվրոպական շատ երկրների համեմատ աշխատավարձային զբաղվածության մասնաբաժինը ցածր է 93 Գծապատկեր 45. Թեեւ զբաղվածների մեծամասնությունը վարձու աշխատողներ են, աշխատա- վարձային զբաղվածության հասանելիությունը տարբեր է ըստ մարզերի եւ ոլորտների 94 Գծապատկեր 46. Այլ ոլորտների համեմատ գյուղատնտեսությունում աշխատանքային եկամուտների մակարդակը զգալիորեն ցածր է 96 Գծապատկեր 47. Պետական հատվածում աշխատանքային եկամուտներն ավելի բարձր են՝ համեմատած մասնավոր հատվածի հետ, իսկ կանանց համեմատ տղամարդկանց աշխատավարձը միշտ բարձր է 97 Գծապատկեր 48. Թերզբաղվածությունը խնդիր է Հայաստանում 98 Գծապատկեր 49. Աշխատավարձերի էական տարբերություններն ըստ ոլորտների եւ սեռի 99 Գծապատկեր 50. Ոչ ֆորմալ զբաղվածությունում երիտասարդների, բարձրագույնից ցածր կրթություն ունեցողների մասնակցության հավանականությունն ավելի մեծ է 100 Գծապատկեր 51. Հմտությունների բացերը Հայաստանում գործատուների կարծիքով 105 Գծապատկեր 52. Տարբեր հմտությունների օգտակար վերադարձը՝ արտահայտված Ժամական աշխատանքային եկամտի տեսքով (մեկ միավոր աճ) 106 Գծապատկեր 53. Ուսուցումը հավասարապես հասանելի չէ 108 Գծապատկեր Ա.1. Զբաղվածության պրոբիտ մոդելի սահմանային էֆեկտները, 2017թ. 129 Գծապատկեր Ա.2. Ուսումից աշխատանքի անցումը 15-40 տարեկան տղամարդկանց շրջանում, ներառյալ զինծառայությունը 130 Գծապատկեր Ա.3. Ուսումից աշխատանքի անցումը 15-40 տարեկանների շրջանում ըստ սեռի, քաղաքային եւ գյուղական վայրերի, 2017թ. 130 Գծապատկեր Ա.4. Տնտեսական ակտիվության կարգավիճակը 15-29 տարեկանների շրջանում (ընդամենը եւ ըստ սեռի), 2017թ. 131 Գծապատկեր Ա.5. Լրիվ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդները, հատկապես կանայք 132 Գծապատկեր Ա.6. Գործազրկության մակարդակն ըստ սեռի, 2017թ. 133 Գծապատկեր Ա.7. Գործազրկության մակարդակներն ըստ տարիքի եւ սեռի, 2017թ. 134 Աղյուսակների ցանկ Աղյուսակ 1. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի կառուցվածքն ըստ Շեյփլիի գործիքակազմի, 2012-17թթ. 17 Աղյուսակ 2. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի մանրամասն կառուցվածքը ըստ Շեյփլիի գործիքակազմի, 2012-17թթ............................................................................................. 51 Աղյուսակ 3. Ընտրված երկրների զբաղվածության կարգավորումների ցուցանիշներ, 2018թ. 63 Աղյուսակ 4. Նվազագույն աշխատավարձի ցուցանիշներն ընտրված երկրներում, 2018թ. 64 Աղյուսակ 5. «NEET»-ի մակարդակներն ըստ սեռի, համաձայն 2010թ., 2015թ. եւ 2017թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների . 70 Աղյուսակ 6. Տնտեսական ոչ ակտիվության հիմնական պատճառը ըստ շրջանների, 15-64 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ բնակչության տեսակարար կշիռների 80 Աղյուսակ 7. Հմտությունների սահմանումը 103 Աղյուսակ Ա.1. Աշխատուժի կարգավիճակն ըստ մարզերի՝ հիմնված 2007թ., 2010թ., 2015թ. եւ 2017թ. ԵԿՊՀ-ի տվյալների վրա 127 Աղյուսակ Ա.2. Ժամանակավոր միջազգային եւ ներքին տնտեսական միգրանտների բնութագիրը* 134 Ներդիրների ցանկ Ներդիր 1. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի կառուցվածքը ըստ Շեյփլիի գործիքակազմի 50 Ներդիր 2. Տվյալների աղբյուրները 67 Ներդիր 3. Աշխատուժի շարժունակությունը Հայաստանում 87 Ներդիր 4. Ի՞նչ է ոչ ֆորմալ զբաղվածությունը 101 Երախտիքի խոսք Զեկույցը կազմվել է Մադալենա Օնորատիի (ավագ տնտեսագետ, Առաջադրանքային խմբի ղեկա- վար), Սառա Յոհանսոն դե Սիլվայի (խորհրդատու, GSP03), Նատալիա Միլանի (տնտեսագետ, GSP03) եւ Ֆլորենտին Քերշբաուﬔրի (կրտսեր մասնագետ, GSP03) կողﬕց: Հեղինակային խումբը շնորհակալ է Արվո Կուդոյին (աշխատուժի հարցերով ավագ տնտեսագետ, GPSJB) եւ Սունվա Յիին (ավագ տնտե- սագետ, GSP02)՝ ցուցաբերած նշանակալից աջակցության համար: Սեմ Մեթը (գործառնական խմբի ղեկավար, GSP03) տրամադրել է ընդհանուր ուղղորդում զեկույցի կազմման աշխատանքներին: Զե- կույցի պատրաստման ողջ ընթացքում հեղինակները աջակցություն են ստացել Մերսի Տեմբոնից (երկրների գծով տնօրեն, ECCSC), Սիլվի Բոսութղոյից (ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար, ECCAR) եւ Լիր Էրսադոյից (Ծրագրի ղեկավար, ESSCS): Հեղինակային խումբը շնորհակալ է զեկույցի փորձագի- տական ուսումնասիրում կատարած Ցեզար Սանչոյին (տնտեսագետ, GPV03) եւ Արﬕնե Մանուկյան-- Սալմասիին (տնտեսագետ, GMTE2)՝ գերազանց ﬔկնաբանությունների համար: Հեղինակները շնորհակալ են Վահան Դանիելյանին՝ Պետական եկամուտների կոﬕտեի (ՊԵԿ) եւ «Աշ- խատիր, Հայաստան» նախաձեռնության հետ աշխատանքները համակարգելու համար, ինչպես նաեւ Արփինե Ազարյանին՝ 2019թ. մարտի 15-ին Երեւանում կայացած «Աշխատատեղերի դիագնոստիկ գնահատում եւ ﬕգրացիայի հետազոտություններ» զեկույցի նախնական բացահայտումներին նվիր- ված աշխատաժողովը կազմակերպելու համար: Արժեքավոր կարծիքներ եւ ﬔկնաբանություններ են ստացվել աշխատաժողովի մասնակիցներից, այդ թվում Էկոնոﬕկայի նախարարության, «Աշխա- տիր, Հայաստան» նախաձեռնության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներ- կայացուցիչներից, մասնավորապես՝ Նախարարի տեղակալ Արման Ուդումյանից, ինչպես նաեւ Զբաղ- վածության պետական գործակալությունից, Վիճակագրական կոﬕտեից, Պետական եկամուտների կոﬕտեից, Սփյուռքի նախարարությունից, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարա- րությունից, Զբաղվածության պետական գործակալության Միգրացիայի վարչությունից, Միացյալ Ազգերի կազմակերպության զարգացման ծրագրից (ՄԱԶԾ), Հայ-ռուսական համալսարանից, Աշխա- տանքի ﬕջազգային կազմակերպությունից եւ ԵՄ պատվիրակությունից: Հեղինակները շնորհակալ են ՀՀ Վիճակագրական կոﬕտեին՝ տնային տնտեսությունների եկամուտ- ների եւ կենսապայմանների, աշխատուժի հետազոտությունների տվյալները տրամադրելու, եւ Լուսի- նե Քալանթարյանի, Սիրանուշ Զեյլանյանի եւ Ջեմմա Ավոյանի ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ՊԵԿ-ին՝ 2013-2017թթ. գրանցված ընկերությունների մասին տվյալները տրամադրելու համար: 8 Ընդհանուր ակնարկ Հայաստանում աշխատատեղերի ստեղծման խթանումը եւ ողջ հանրության համար աշխատատե- ղերի ներառական հասանելիությունը մտահոգող խնդիր է եւ կառավարության կողﬕց ճանաչվել է որպես գերակա առաջնահերթություն: 2017թ. անցկացված «Կովկասյան բարոﬔտր» հետազոտութ- յան ռեսպոնդենտների ավելի քան ﬔկ երրորդը նշել է, որ գործազրկությունը, որը 2017թ. 18 տոկոս էր, Հայաստանի առջեւ ծառացած աﬔնալուրջ խնդիրն է:1 2019թ. փետրվարին ընդունված նոր կառավա- րության ծրագրում որպես գերակա խնդիր է սահմանված ձեռներեցության, նորարարությունների, ներդրումային ﬕջավայրի բարելավման, արտահանման, մարդկային կապիտալի ներուժի խթանման ﬕջոցով աշխատատեղերի ստեղծումը: Բացի այդ, կառավարությունը մշակում է 2019-2024թթ. Աշ- խատաշուկայի նոր ռազմավարությունը, իսկ վերջերս գործարկել է «Աշխատիր, Հայաստան» նախա- ձեռնությունը՝ նպատակ ունենալով համակարգել զբաղվածության խթանմանն ուղղված տարբեր նա- խարարությունների, պետական մարﬕնների, կրթական հաստատությունների եւ գործատուների ջանքերը: Սրա համար կպահանջվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված զբաղվածության ծառայությունների որակի, փաստերի հիման վրա քաղաքականությունների ձեւավորման համար տվյալների որակի բարձրացմանը եւ աշխատուժի առաջարկի հիման վրա ﬕջամտությունների ծած- կույթի ընդլայնմանը: Զեկույցի նպատակն է տրամադրել յուրաժամ եւ արդիական եզրակացությունների ու գնահատա- կանների փաթեթ Կառավարության օրակարգային նախաձեռնությունների համար՝ դրանով իսկ ﬕասնական հստակ շրջանակում համախմբելով ինչպես նոր վերլուծության արդյունքները, այնպես էլ քաղաքականության մակարդակում երկխոսության ուղղությամբ Համաշխարհային բանկի նախ- կինում կատարած աշխատանքների արդյունքները, ներառյալ աճը սահմանափակող գործոնների, ﬕ- ջազգային ինտեգրման, աղքատության կրճատման խնդիրներին անդրադարձող «Հայաստանի կա- նոնավոր դիագնոստիկ գնահատում» եւ «Դինաﬕզﬕ շարժիչ ուժեր» փաստաթղթերը, ինչպես նաեւ «Զբաղվածությանը եւ արտադրողականությանը ﬕտված հմտություններ» (STEP) հետազոտությու- նը, որը վերաբերում է Հայաստանի աշխատաշուկայում հմտությունների պահանջարկին եւ առաջար- կին:2 Նոր վերլուծությունը ներառում է աշխատուժի առաջարկի առումով ներկա իրավիճակի, աշխա- տուժի արդյունավետության ﬔջ տեղի ունեցած զարգացումների նորացված նկարագրությունը՝ անդ- րադարձ անելով նաեւ վերջին ընդհանուր մակրո եւ գլոբալ ﬕտումների հետ դրանց կապերին: Տվյալ- ների սահմանափակությամբ պայմանավորված՝ աշխատատեղերի օրակարգում պահանջարկի գոր- ծոնները դեռեւս բավարար խորությամբ հետազոտված չեն, ներառյալ աշխատատեղեր ստեղծող ըն- կերությունների բնութագրերի, ընկերությունների մակարդակում արտադրողականության եւ, հետ- եւաբար, աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժերի վերլուծությունը: Տվյալների հավաքագրման շարունակական նախաձեռնությունները կօգնեն կարճաժամկետից ﬕջնաժամկետ հատվածում լրացնել այս բացերը: Մարդկային կապիտալում ներդրումները կարեւորագույն գործոն են, որ ազդում են բնակչության զբաղվածության հեռանկարների վրա: Գիտակցելով ներառական տնտեսական աճի եւ աշխատաշու- կայում մասնակցության համար մարդկային կապիտալի կարեւորագույն դերը՝ Հայաստանի կառա- վարությունը հանձնառել է ակտիվորեն մասնակցել Համաշխարհային բանկի Մարդկային կապիտալի ծրագրում (ՄԿԾ)՝ դրանով իսկ Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ 24 այլ երկրների հետ դասվե- լով ՄԿԾ-ում ընդգրկված առաջին երկրների շարքում: Ներառական աճը, արտադրողականությունը եւ բարեկեցությունը գնալով ավելի սերտորեն են կապվում մարդկային կապիտալի գործոնի, այսինքն՝ 1 Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նախորդող շրջանի թվային տվյալները վերացված են Համաշխարհա- յին բանկի անձնակազմի հաշվարկներից՝ հիմնված Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների վրա, որոնք վերաբերում են 15-64 տարեկան աշխատանքային տարիքի բնակչությանը: 2017թ. գործազրկության մակարդակը, աշխատուժի հետազոտության տվյալների համաձայն, 18 տոկոս էր: Ժամանակի ընթացքում տվյալների համադրելիություն ապահովելու նպատակով հաշվի են առնվել ՏՏԿԱՀ- ի տվյալները, քանի որ աշխատուժի հետազոտություններն անցկացվում են 2014թ. սկսած: 2 Տես World Bank, 2017; Bartsch and De Rosa; 2015, World Bank, 2015; and Valerio et al., 2015: 9 կյանքի ընթացքում մարդկանց կողﬕց ձեռք բերվող գիտելիքների, հմտությունների եւ առողջության հետ: Աշխատանքի փոփոխական բնույթի պայմաններում խորանում է այն ըմբռնումը, որ մարդկային կապիտալը երկրի բարեկեցության եւ աշխատատեղերի որակի շարժիչ ուժն է (Համաշխարհային բանկ, 2019գ): Վերջին ժամանակներս կատարված ծավալուն էմպիրիկ հետազոտությունները նույն- պես փաստում են զբաղվածության խթանման եւ արդյունավետության բարձրացման խնդրում (ճա- նաչողական եւ ոչ ճանաչողական) հմտությունների կարեւորությունը: Հմտությունների զարգացման շնորհիվ ﬔծանում է անձի զբաղված լինելու ունակությունը, աշխատողներն ավելի արդյունավետո- րեն են կատարում իրենց գործը, կիրառում նոր տեխնոլոգիաներ եւ նորամուծություններ: Ավելի լավ հմտություններով օժտված կադրեր համալրելու շնորհիվ ընկերությունները կարողանում են բարձ- րացնել իրենց արդյունավետությունը: Ինչեւէ, Հայաստանը շահեկան վիճակում չէ: Համաշխարհային բանկի մարդկային կապիտալի ցուցիչի (ՄԿՑ) իր գնահատականով Հայաստանը զիջում է անցումային բոլոր ﬓացած երկրներին, բացառությամբ Տաջիկստանի, եւ շատ ավելի հետ է ﬓում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի ﬕջինից:3 Միջազգային ինտեգրուﬓ ընդլայնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակն իրագործելու համար Հայաստանում կպահանջվեն խոշոր ներդրումներ, հատկապես կրթության եւ առողջապահության ոլորտներում: Հայաստանին անհրաժեշտ են ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղեր: Աշխատատեղերը հանգու- ցային նշանակություն ունեն համատեղ բարեկեցության համար: Ավելի ﬔծաքանակ եւ ավելի լավ աշ- խատատեղեր են անհրաժեշտ ընդհանուր բարեկեցության մակարդակը բարձրացնելու, աղքատութ- յունն ու անհավասարությունը կրճատելու, դեպի ժամանակակից եւ գլոբալ ինտեգրված տնտեսութ- յանն անցնելուն օժանադակելու համար: Հայաստանին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել աշխատա- տեղերի ստեղծման ջանքերին՝ արձագանքելով մարտահրավերներին, օր.՝ խորացող աղքատությա- նը, բնակչության ծերացմանը եւ կրճատմանը, հմտությունների պահանջարկի առումով աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին: Աշխատանքի բարելավված հնարավորություններն անցյալում ծառայել են որպես աղքատության կրճատման կարեւոր գործիք: 2004թ. ﬕնչեւ 2017թ. ընկած ժամանակահատվածում աղքատությունն էապես կրճատվեց Հայաստանում՝ բնակչության 54 տոկոսի հաﬔմատ հասնելով 26 տոկոս մակար- դակին, թեեւ նման արդյունքը հիմնականում ձեռք է բերվել նախքան համաշխարհային ֆինանսական ճգնաժամը (ՀՖՃ): Դրական տեղաշարժերը պայմանավորված էին աշխատուժի հետ կապված գործոն- ներով (սա հատկապես վերաբերում է աշխատող ﬔկ չափահասի հաշվով աշխատանքային եկամտի բարելավմանը («ավելի լավ աշխատատեղեր»)) եւ ավելի նվազ չափով՝ աշխատատեղերի աճին («ա- վելի ﬔծ թվով աշխատատեղեր») եւ մասնավոր տրանսֆերտներին («աշխատատեղեր արտերկ- րում»): Աշխատատեղերը հանդիսանում են տնտեսական աճի արդյունքների բաշխման առաջնային շարժիչ ուժը, եւ սա հատկապես վերաբերում է աղքատ տնային տնտեսություններին, որոնք մյուսների հաﬔմատ աշխատուժից բացի ավելի քիչ ակտիվներ ունեն: Վերջին երկու տարում գրանցված տնտեսական աճը՝ զուգակցված Թավշյա հեղափոխությունից հե- տո նոր կառավարության մասին դրական ընկալումներով, այսօր ճիշտ թափ են ապահովում բարե- փոխումների համար: 2018թ. Թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց փոփոխություններ եւ աﬔ- նակարեւորը՝ բարձրացրեց հանրության եւ հատկապես երիտասարդների շրջանում աշխատանքի հեռանկարների մասին ընկալումները: Քաղաքական փոփոխության արդյունքում ձեւավորվեցին ա- պագայի նոր սպասումներ եւ բարեփոխումների ու արդյունավետ զբաղվածության խթանման ուղ- ղությամբ ﬕջգերատեսչական առավել ակտիվ համագործակցության ճիշտ ազդակներ: Ելնելով այս համատեքստից՝ զեկույցը նպատակ է հետապնդում վերլուծել Հայաստանում աշխատատեղերի լանդ- շաֆտը եւ այն մարտահրավերները, որոնք ﬕնչ օրս բնութագրել են աշխատատեղերի դինաﬕկան, ինչպես նաեւ նախորոշել ընթացիկ քաղաքական փոփոխություններին աջակցող եւ ներառական աճի 3 ՄԿՑ-ն չափում է այն մարդկային կապիտալը, որ այսօր ծնված երեխան կարող է ակնկալել ունենալ՝ հաշվի առնելով իր ծննդյան երկրում գերակայող վատ կրթության եւ վատ առողջական պայմանների ռիսկերը: 2018թ. Հայաստանի ՄԿՑ-ն 0.57 էր, ինչը հարկ է մեկնաբանել որպես հաջորդ սերնդի արդյունավետության 43 տոկոսի բաց՝ պայմանա- վորված մարդկային կապիտալով: ԵԿԱ երկրների միջինը 0.70 էր: 10 ու համատեղ բարեկեցության գնալով աճող պահանջմունքը բավարարող բարեփոխումների հնարա- վորությունները: Աշխատատեղերի ստեղծման մակրո համատեքստը Մի քանի տարի շարունակ արձանագրված աճի բարձր տեմպերից եւ աղքատության կրճատուﬕց հետո 2008թ. Հայաստանը կրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕ (ՀՖՃ) ծանր ազդեցութ- յունը, եւ սոցիալ-տնտեսական զարգացման տեմպը դանդաղեց: Հազարամյակ թեւակոխելուց հետո տեղի ունեցած ﬔծ ծավալներով պղնձի արտահանման, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ մաս- նավոր տրանսֆերտների ներհոսքերի արդյունքում արձանագրվեց երկնիշ տնտեսական աճ: Աղքա- տության մակարդակը կտրուկ ընկավ: 2004-2008թթ. աղքատների (այսինքն՝ երկրի աղքատության վերին գծից ցածր եկամուտ ունեցողների) տեսակարար կշիռը 54 տոկոսից դարձավ 27 տոկոս (գծա- պատկեր 1): Ինչեւէ, ՀՖՃ-ն, իսկ դրանից հետո 2014-15թթ. Ռուսաստանում տեղի ունեցած ճգնաժամը ծանր հատված հասցրեցին Հայաստանի տնտեսությանը, քանի որ ֆինանսական ներհոսքերը դադա- րեցին, իսկ արտահանուﬕց ստացվող մուտքերը կրճատվեցին: Աղքատության ﬔջ ապրող բնակչութ- յան մասնաբաժինը կրկին աճեց 2009թ. եւ 2010թ., եւ առհասարակ 2008-09թթ. ճգնաժաﬕ ազդեցութ- յունը Հայաստանի բնակչության վրա ավելի ծանր էր՝ հաﬔմատած Եվրոպայի եւ Կենտրոնական Ա- սիայի այլ երկրների հետ:4 Հետ-ճգնաժամային շրջանում աճի ցածր տեմպերը պահպանվեցին, իսկ աղքատությունը ընդաﬔ- նը նոր է սկսում հասնել իր նախաճգնաժամային մակարդակներին: 2010թ. սկսած դանդաղ վարըն- թաց ﬕտուﬕց հետո 2017թ. աղքատության մակարդակը կտրուկ ընկավ ﬕնչեւ 26 տոկոս՝ պայմա- նավորված տվյալ տարում տնտեսական աճի ցուցանիշի բարելավմամբ: Աճի բարձր տեմպը պահ- պանվեց 2018թ., բայց դեռ շատ շուտ է պարզել, թե արդյոք աղքատությունը նվազեցնող էֆեկտները պահպանվել են: Ցայսօր Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի աﬔնաաղքատ երկրնե- րից ﬔկն է: Բացի այդ, երկրների ﬕջին ցուցանիշները թաքցնում են գնալով խորացող տարածաշր- ջանային տարբերությունները: Անհավասարության ցուցանիշները, այդ թվում Ջինիի գործակիցը, վատթարացել են հետ-ճգնաժամային շրջանում:5 Մարզերում աղքատության մակարդակները տար- բեր են՝ սկսած Շիրակի մարզում 44 տոկոսից ﬕնչեւ Վայոց Ձորի մարզում 17 տոկոսը:6 Կյանքից բա- վարարվածության առումով Հայաստանը 2016թ. ունեցել է ԵԿԱ տարածաշրջանում աﬔնացածր ցու- ցանիշներից ﬔկը:7 Որպես ավելացված արժեքի աճի հիմնական աղբյուր՝ արդյունաբերությունն իր տեղը զիջել է ծառա- յություններին: Նախաճգնաժամային շրջանում աճը գլխավորապես պայմանավորված էր շինարա- րության ոլորտի արագ ընդլայնմամբ, որը սակայն դադարեց 2007թ.: Փոխարենը, հետ-ճգնաժամային շրջանում սկսեց զարգանալ ծառայությունների ոլորտը, ﬕնչդեռ երկու ժամանակաշրջաններում էլ տնտեսությունում գյուղատնտեսության ընդհանուր մասնաբաժինը կրճատվեց: 2007թ. արդյունաբե- րությունն ապահովել է ավելացված արժեքի 44 տոկոսը, իսկ ծառայություններն ու գյուղատնտեսութ- յունը համապատասխանաբար՝ 36 եւ 20 տոկոսը: Ինչեւէ, 2017թ. ավելացված արժեքի կառուցվածքում տեղի ունեցան զգալի փոփոխություններ, եւ ՀՆԱ-ի նկատմամբ արդյունաբերության 25 տոկոսի եւ գ- յուղատնտեսության 15 տոկոսի հաﬔմատ ծառայություններն ապահովեցին 60 տոկոս: 4 Օրինակ՝ նվազ բարեկեցիկ եւ առավել բարեկեցիկ շրջանների աղքատության մակարդակների միջեւ տարբերությունը 2005-2014թթ. ընթացքում 25 տոկոսից դարձել է 38 տոկոս: Մանրամասները տես՝ Bussolo et al. (2019թ.): 5 Սպառման Ջինիի գործակիցը 2010թ. 0.26-ի համեմատ 2017թ. կազմել է 0.29 (Արմստատ 2018): 6 Արմստատ (2018թ.), Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, վիճակագրական եւ վերլուծական հաշվետվություն՝ հիմնված 2017թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների վրա: 7 «Կյանքն անցումային փուլում» 3-րդ հետազոտություն, http://litsonline-ebrd.com/countries/armenia/ 11 Գծապատկեր 1. Աղքատության կրճատման գործընթացը, որն ընդհատվեց համաշխարհային ֆի- նանսական ճգնաժամով, նոր սկսում է հասնել իր նախկին մակարդակին Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ (2019ա) Նշում՝ գծապատկերն արտացոլում է երկրի աղքատության վերին գիծը: Մանրամասները տես նաեւ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հաշվետվությունում (Ազգային վիճակագրական ծառայություն [Արմստատ] 2018): Ծերացող եւ չաճող բնակչությունը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է ա- ռաջարկել ավելի բարձր արդյունավետությամբ աշխատատեղեր՝ բնակչության կենսամակարդակը պահպանելու կամ բարձրացնելու համար: Բնակչության ծերացման կամ կրճատման ժողովրդագրա- կան զարգացումները խորացնում են Հայաստանի աշխատաշուկայում առկա մարտահրավերները: 2000թ. 3.07 ﬕլիոնի հաﬔմատ բնակչության ընդհանուր թիվը 2011թ. կազﬔլ է 2.88 ﬕլիոն, ինչը հիմ- նականում պայմանավորված է արտագաղթով, իսկ 2017թ. փոքր-ինչ աճեց՝ հասնելով 2.93 ﬕլիոն մա- կարդակին:8 ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումների համաձայն, ինչեւէ, բնակչության թիﬖ աստի- ճանաբար կնվազի՝ 2050թ. կազﬔլով շուրջ 2.7 ﬕլիոն: Բացի այդ, բնակչությունն արագ տեմպերով ծերանում է. տարեց (65+) մարդկանց թիﬖ աճում է, երեխաների թիվը՝ նվազում, իսկ աշխատանքա- յին տարիքի չափահասների թիվը 2020թ. կկրճատվի: Տարեց բնակչության խնամառության գործա- կիցը (65+ տարեկան բնակչության եւ աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) բնակչության տո- կոսային հարաբերակցությունը) 1990-2017թթ. համարյա կրկնապատկվեց՝ 9 տոկոսից դառնալով 16 տոկոս: Կանխատեսվում է, որ գալիք երեք տասնամյակում տարեց բնակչության խնամառության գոր- ծակիցը դարձյալ համարյա կկրկնապատկվի՝ 2050թ. հասնելով 37 տոկոս մակարդակին (Աշխարհի բնակչության կանխատեսումների տվյալների բազա, 2019թ.): Ուստի, Հայաստանին անհրաժեշտ կլի- նի պատրաստվել այն մարտահրավերներին, որոնք պայմանավորված են չզարգացող եւ կրճատվող պոտենցիալ աշխատուժով եւ գնալով ծերացող բնակչությամբ. խնդիրներ, որոնք էլ ավելի են խորա- նում տնտեսական ոչ ակտիվության եւ արտագաղթի պայմաններում: Այս ﬕտումների դեմ պայքարե- լու համար անհրաժեշտ է ﬔծացնել աշխատանքային տարիքի աշխատուժի մասնակցությունը, իսկ տնտեսապես ակտիվ հավելյալ թվով մարդիկ պետք է ապահովվեն աշխատանքով՝ զբաղեցնելով ա- ռավել արդյունավետ աշխատատեղեր: 8 Թվային տվյալները հիմնված են Համաշխարհային զարգացման ցուցանիշների վրա: 12 Ներքին եւ արտաքին ﬕգրացիան ﬔծապես ազդում են Հայաստանի ժողովրդագրական եւ աշխա- տաշուկայի ﬕտումների վրա: Անկախության հռչակուﬕց հետո շատերը լավ կյանք գտնելու սպասու- մով լքեցին երկիրը՝ գնալով Ռուսաստան, իսկ հետագայում՝ Եվրոպա եւ ԱՄՆ: Այսօր մշտական արտա- գաղթը փոխարինվել է ժամանակավոր աշխատանքային ﬕգրացիայով: Աշխատողները գնում են ար- տերկիր կարճաժամկետ կամ ﬕջնաժամկետ աշխատանք կատարելու նպատակով եւ որոշ ժամանա- կով հետ գալիս Հայաստան: 2017թ. Հայ-ռուսական համալսարանի անցկացրած հետազոտության տվյալների համաձայն,9 գյուղական վայրերից աշխատողները երբեﬓ տարվա ընթացքում 2-3 անգամ դուրս են գալիս եւ վերադառնում երկիր: Միեւնույն ժամանակ, ներքին ﬕգրացիայի դրսեւորումները առաջացնում են ժողովրդագրական ﬕտումների տարբերություններ տարածաշրջանային մակար- դակում: Երեւանը, օրինակ, հանդիսանում է ներքին ﬕգրացիայի խոշոր նշանակետ, ﬕնչդեռ երկրի բոլոր այլ վայրերում բնակչությունը կրճատվում է: Գծապատկեր 2. Հայաստանի ժողովրդագրական անցումը. բնակչության զարգացումը, կանխա- տեսուﬓերը ներառյալ 2 500 70% Տոկոսage of total popula on 60% 2 000 50% Thousands 1 500 40% 1 000 30% 20% 500 10% 0 0% 1990 1995 2000 2005 2010 2015 2020 2025 2030 2035 2040 2045 2050 WAP Total dependency rate Child dependency rate Old-age dependency rate Աղբյուրը՝ Աշխարհի բնակչության կանխատեսուﬓերի տվյալների բազա (2019թ.): Նշում՝ WAP-ը նշանակում է աշխատանքային տարիքի բնակչություն: Համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո զբաղվածության մակարդակները ﬓացել են կայուն: Ի տարբերություն աճի եւ աղքատության մակարդակների, զբաղվածության մակարդակում չեն արձանագրվել շոշափելի տատանումներ: Թեեւ 2009թ. 1 շնչի հաշվով աճը ընկավ ﬕնչեւ -10 տո- կոս, նույն տարում զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը նվազեց ընդաﬔնը 2 տոկո- սով, իսկ ﬕնչեւ 2010թ. վերականգնեց եւ գերազանցեց իր նախաճգնաժամային մակարդակը: Նմա- նապես, 2014-15թթ. ռուսական ճգնաժաﬕ հետեւանքով փակվեցին աշխատատեղեր, սակայն ﬕնչեւ 2016թ. նրանց թիվը վերականգնվեց: Զուտ արտահայտությամբ 2007-2010թթ. ստեղծվել է 38,000 աշ- խատատեղ, իսկ 2010-2017թթ. փակվել է 26,000 աշխատատեղ: Այս թվերը ﬔծապես արտացոլում են 2009թ. եւ 2010թ., ինչպես նաեւ 2011-2017թթ. ժամանակշրջանում արձանագրված տատանողակա- նությունը, թեեւ այդ ժամանակահատվածում փակվել է 5,000-ից փոքր-ինչ ավելի աշխատատեղ (կրճատում 0.5 տոկոսով):10 Զբաղվածության եւ աղքատության ﬕտումների ﬕջեւ ակնհայտորեն թույլ կապը ենթադրում է, որ կարեւոր է ոչ թե ինքնին աշխատանքի հասանելիությունը, այլ զբաղվա- ծության որակը՝ հատկապես արտահայտված աշխատանքային եկամտի չափով: Աղքատության 9 Արդյունքները քննության են առնվում «Եգանյան, 2017»-ում: 10 Համաշխարհային բանկի հաշվարկներ՝ հիմնված ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա: 13 կրճատմանը նպաստել են աշխատանքային եկամուտները, մասնավոր տրանսֆերտները եւ սոցիա- լական վճարները (կենսաթոշակները եւ կարիքավոր եւ սոցիալապես խոցելի ընտանիքներին ուղղ- ված ընտանեկան նպաստի ծրագրերը): Զբաղվածության կառուցվածքը նույնպես ﬓացել է հաﬔմատաբար անփոփոխ: 2008-10թթ. գյու- ղատնտեսական զբաղվածությունը փոքր-ինչ աճեց՝ կլանելով ճգնաժաﬕ արդյունքում Հայաստանում եւ արտերկրում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում աշխատանքը կորցրած աշ- խատողներին: Հանրապետության մակարդակով 2007-2010թթ. զուտ աճն ամբողջովին պայմանա- վորված էր գյուղատնտեսական աշխատատեղերի թվի ﬔծացմամբ: Ինչեւէ, ճգնաժաﬕց հետո տնտե- սության վերականգնմանը զուգահեռ գյուղատնտեսական զբաղվածության մակարդակը կրկին սկսեց ընկնել: Հետ-ճգնաժամային ժամանակաշրջանում ծառայություններում մասնաբաժնի տեսքով ավելացված արժեքը էապես աճեց, սակայն զբաղվածության կառուցվածքում փոփոխություններ տե- ղի չունեցան: Ծառայությունների ոլորտում աշխատատեղերի ընդհանուր թիվը փոքր-ինչ ﬔծացավ ՀՖՃ-ից հետո՝ պայմանավորված արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում աշխա- տատեղերի փակմամբ: Ինչեւէ, 2017թ. ընդհանուր զբաղվածությունում ծառայությունների 49 տոկոս մասնաբաժինը համարյա մոտ է 2007թ. 48 տոկոս ցուցանիշին: Գծապատկեր 3. Զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը ժամանակի ընթացքում քիչ են փոփոխվել, նույնիսկ ճգնաժաﬕ շրջանում 600 1,112 1,086 1,089 1,081 1,092 1,200 1,074 1,097 1,071 1,067 1,083 1,082 Հազար զբաղված (ըստ ոլորտների) Հազար զբաղված (ընդաﬔնը) 500 531 1,000 514 512 519 522 520 503 506 505 490 488 400 800 393 397 392 378 380 369 379 366 300 363 360 600 340 200 400 220 229 190 203 191 203 194 191 196 201 191 100 200 0 0 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Agriculture Industry Services Total (right axis) Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված ՏՏԿԱՀ-ի վրա: Նշում՝ աջ առանցքը ցույց է տալիս ընդհանուր զբաղվածությունը, իսկ ձախ առանցքը՝ զբաղվածությունն ըստ հիմնական ոլորտների: Աշխատուժի արդյունավետություն աﬔնաբարձր մակարդակ արձանագրվել է ծառայությունների ոլորտում (բայց զգալի տարբերություններով), իսկ աﬔնացածր մակարդակը՝ գյուղատնտեսությու- նում: Ընդհանուր զբաղվածությունում եւ ավելացված արժեքում տնտեսության ոլորտների մասնա- բաժինների ﬕջեւ տարբերությունները արտացոլված են աշխատուժի ընհանուր արդյունավետութ- յունում (արդյունք ﬔկ աշխատողի հաշվով): Ժամանակակից ծառայությունների ոլորտներում (ֆի- նանսներ, ապահովագրություն, անշարժ գույք եւ բիզնես ծառայություններ) աշխատուժի արդյունա- վետության մակարդակները 8-10 անգամ գերազանցում են գյուղատնտեսությունում աշխատուժի արդյունավետությունը: Ինչեւէ, ծառայությունների ոլորտը ներառում է նաեւ աշխատուժի ցածր արդ- յունավետություն ունեցող (աշխատատար) ոլորտները, ինչպիսիք են առեւտուրը, տրանսպորտը եւ զ- 14 բոսաշրջությունը: Զարմանալի է, բայց հանրային ծառայությունների ոլորտները, ինչպիսիք են պետա- կան կառավարումը, կրթությունը եւ առողջապահությունը, նույնպես ունեն արդյունավետության ցածր մակարդակ: Գծապատկեր 4. Աշխատուժի արդյունավետությունն աﬔնաբարձրն է ժամանակակից ծառայու- թյունների ոլորտում եւ աﬔնացածրը՝ գյուղատնտեսությունում եւ պետական հատվածի ծառայու- թյուններում 25 1 աշխատողի հաշվով ավելացված արժեք (մլն ՀՀ 20 2012 2017 15 դրամ) 10 5 0 Education Financial services and Other services Manufacturing Hotels and restaurants Health and social work Public administration Agriculture Transportation and Construction business services Wholesale and retail Information and Electricity, gas and Mining and quarrying communication Real estate and water supply and defense storage insurance trade Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված ՀՀ Վիճակագրական կոﬕտեի ավելաց- ված արժեքի տվյալների վրա (Արմստատ, զբաղվածություն՝ հիﬓված ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա): Զբաղվածության կառուցվածքի փոխակերպումը տեղի է ունենում չափազանց դանդաղ: Որպես վե- րին ﬕջին եկամուտ ունեցող երկիր՝ Հայաստանում զբաղվածությունում գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը ﬔծ է: Հայաստանի ﬔկ շնչի հաշվով ՀՆԱ-ին համարժեք մակարդակ ունեցող այլ երկր- ներում սովորաբար աշխատուժի ﬕայն մոտ 10-15 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությունում, իսկ ﬓացած զբաղվածությունը կազմված է վարձու աշխատողներից կամ ինքնազբաղվածներից, ովքեր աշխատում են ոչ գյուղատնտեսական ոլորտներում: Հայաստանում բոլոր զբաղվածների 33 տոկոսն աշխատում է գյուղատնտեսությունում. ցուցանիշ, որն ավելի բնորոշ է շատ ավելի աղքատ տնտե- սություններին: 15 Գծապատկեր 5. Կառուցվածքային փոխակերպում եւ զբաղվածություն. աշխատողների տեսակա- րար կշիռն ըստ զբաղվածության կարգավիճակի, եւ 1 շնչի հաշվով ՀՆԱ (136 երկիր) Հայաստան 0 .1 .2 .3 .4 .5 .6 .7 .8 .9 1 33% Share of workers գյուղատնտեսություն 58% ոչ գյուղատնտ. 8% ոչ գյուղատնտ. ինքնազբաղվածներ 200 500 1000 1500 5000 10000 25000 50000 d GDP per Capita All agricultural workers Non-AG Wage Non-AG Employer Non-AG Self Employed Non-AG Unpaid Աղբյուրները՝ ըստ զբաղվածության կարգավիճակի աշխատողների տեսակարար կշիռների մասով՝ Համաշխար- հային բանկի «I2D2» տվյալներ, Հայաստանում աշխատողների տեսակարար կշռի մասով՝ 2017թ. ՏՏԿԱՀ, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի մասով՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ: Նշում՝ գծապատկերը ցույց է տալիս 1992-2012թթ. 136 երկրներում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ ըստ զբաղվածության տեսակների (վարձու աշխատանք եւ ինքնազբաղվածություն) եւ ոլորտների (գյուղատնտեսական եւ ոչ գյուղատն- տեսական) զբաղվածության բաշխվածության ﬕջեւ կապը Քանի որ զբաղվածության կառուցվածքում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել, Հայաստա- նը օգուտ չի քաղել աշխատուժի վերաբաշխման դրական արդյունքներից՝ ավելացված արժեքի եւ աշխատուժի արդյունավետության աճը խթանելու համար: Աճին նպաստած գործոնների առանձ- նացման վարժությունը ցույց է տալիս, որ 2012-17թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո հանքարդյունաբերության, արտադրության, «այլ ծառայությունների» եւ պետական հատվածի ծառայությունների ոլորտներում աշխատուժի արդյունավետության բարձրացումը ունեցել է հաﬔստ մասնակցություն ﬔկ շնչի հաշվով աճում:11 Առավել արդյունավետ ոլորտներ տեղափոխված աշխա- տողները շատ փոքր մասնակցություն են ունեցել աճում՝ հիմնականում պայմանավորված ցածր ար- տադրողականությամբ բնորոշվող գյուղատնտեսության ոլորտից աշխատողների զուտ արտահոսքով եւ ժամանակակից բարձր արդյունավետ ծառայությունների ոլորտում (ֆինանսներ եւ ապահովագ- րություն, անշարժ գույքի, բիզնեսի ծառայություններ եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ)) արձանագրված աշխատուժի զուտ ներհոսքով: Հայաստանի ծերացող բնակ- չությունն իր արտացոլում է գտել ժողովրդագրական փոփոխությունների փոքր, բացասական ազդե- ցությունում, ﬕնչդեռ զբաղվածության եւ մասնակցության մակարդակներն աճել են՝ ապահովելով դրական մասնակցություն ընդհանուր աճում: 11 «Այլ ծառայություններ» ոլորտը ներառում է արհեստները, զվարճանքի եւ հանգստի ոլորտները, սպասարկման այլ գործունեության տեսակները եւ որպես գործատու հանդես եկող տնային տնտեսությունների գործունեությունը: 16 Աղյուսակ 1. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի կառուցվածքն ըստ Շեյփլիի գործիքակազﬕ, 2012-17թթ. Ժողովրդագրություն, աշխատուժ, զբաղվածություն 1.73 32% Զբաղվածության մակարդակի փոփոխություն 0.96 18% Մասնակցության մակարդակի փոփոխություն 1.33 25% WAP-ի մասնաբաժնի փոփոխություն -0.55 -10% Վերաբաշխում 0.51 9% Միջոլորտային վերաբաշխում 0.51 9% Ներոլորտային արդյունավետություն 3.19 59% Գյուղատնտեսություն 0.15 3% Հանքարդյունաբերություն եւ քարհանքների գործունեություն + էլեկտրաէներգիա, գազ եւ ջրամատակարարում 0.51 9% Արտադրություն 0.67 12% Շինարարություն -0.34 -6% Մեծածախ եւ մանրածախ առեւտուր + փոխադրուﬓեր եւ պահուստավորում 0.28 5% Հյուրանոցներ եւ ռեստորաններ 0.23 4% Ֆինանսներ եւ ապահովագրություն + անշարժ գույք եւ բիզնես ծառայություններ + տեղեկատվություն եւ հաղորդակցություն 0.12 2% Պետական կառավարում + առողջապահություն + կրթություն 0.66 12% Այլ ծառայություններ 0.90 17% Հանրագումար (ﬔկ շնչի հաշվով ավելացված արժեքի 5.44 100% աճ) Աղբյուրը՝ Արմստատի տվյալներ, որոնց հիման վրա կիրառվել է Շեյփլիի գործիքակազմը: Մասնավոր հատվածի զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման ﬕջավայրը Հայաստանի տնտեսությունը գտնվում է դեպի շուկայական տնտեսության համակարգ անցման ﬕ- ջուղում: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) անցումային ցուցիչով անցու- մային երկրների շարքում Հայաստանն իր բարեփոխումներով գտնվում է ﬕջանկյալ փուլում՝ հետ ﬓալով ԵՄ անդամ հանդիսացող ԵԿԱ երկրների ﬔծ մասից, բայց առաջ անցնելով նախկին խորհրդա- յին հանրապետություններից շատերից: Համաշխարհային բանկի վերջերս կատարած դիագնոստիկ գնահատումը ցույց է տվել, որ Հայաստանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավեր- ներից շատերը մասնավոր հատվածի դանդաղ տեմպերով զարգացման, արդյունավետության եւ մր- ցունակության անբավարար մակարդակի արդյունք են (Համաշխարհային բանկ, 2017թ.): Անհրաժեշտ է բարելավել Հայաստանի ներդրումային ﬕջացայրը՝ առավել դինաﬕկ մասնավոր հատ- վածում աշխատուժի կայուն պահանջարկը խթանելու համար: Ընկերությունների մուտք / ստեղծումը չի սահմանափակվում որեւէ խոչընդոտով, բայց նրանց գոյատեւումը, համախմբումը եւ աճը խնդրահա- րույց են: Մուտքի մակարդակը (նոր եւ առկա ընկերությունների տոկոսային հարաբերակցություն) հա- ﬔմատաբար բարձր է Հայաստանում՝ 2014-17թթ. կազﬔլով շուրջ 15 տոկոս, ինչը վկայում է, որ բիզնեսի ստեղծուﬓ ինքին էական խնդիր չէ: Ինչեւէ, նույն ժամանակաշրջանում ելքի բարձր մակարդակը (14 տոկոս) ցույց է տալիս, որ նոր եւ ավելի փոքր ընկերությունները գոյատեւման պայքար են մղում: Նոր ստեղծված շատ քիչ փոքր ընկերություններ են ի վիճակի ժամանակի ընթացքում վերածվել ﬕջինի: 17 Միջազգային ցածր կապվածությունը եւ ներդրումային թույլ ﬕջավայրը բացասաբար են ազդում մասնավոր հատվածի վրա հիﬓված աճի եւ աշխատատեղերի ստեղծման ներուժի վրա: Այս թույլ կողﬔրը պահպանվել են այնպիսի կարեւորագույն բնագավառներում, ինչպիսին է կորպորատիվ կա- ռավարումը (Համաշխարհային բանկ, 2017թ.): Հայաստանը բարեփոխում է գործարար ﬕջավայրը, բայց որոշ կարեւոր ուղղություններում առաջընթացի տեմպը ցածր է: Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացման եւ ընդլայնման ներուժի վրա ճնշում է գործադրում ցածր ֆիզիկական կապվա- ծությունը՝ պայմանավորված թերզարգացած եւ վատ աշխատող լոգիստիկայի համակարգերով: Ֆի- նանսավորման հասանելիությունը բարելավվում է, բայց ֆինանսական հատվածը դեռեւս հաﬔմա- տաբար թերզարգացած է, եւ ավելի փոքր ընկերությունները չեն օգտվում նշյալ հասանելիությունից: Հարկերի դրույքաչափերը եւ հարկային վարչարարությունը ծանրաբեռնող են եւ ընկերությունների կողﬕց գնահատվել են որպես աﬔնալուրջ խոչընդոտ: Անվճարունակության գործերի կառավարումը եւ շինարարական թույլտվությունների ստացումը դեռեւս դժվար են: Կորպորատիվ կառավարման թույլ համակարգերը, այդ թվում գույքային իրավունքների հետ կապված սահմանափակումները, մրցակցության քաղաքականության ուղղությամբ առաջընթացի բացակայությունը բազմաթիվ այլ ԵԿԱ երկրների հաﬔմատ Հայաստանը դարձնում են էլ ավելի ռիսկային եւ, ըստ այդմ, նվազ գրավիչ օտարերկրյա ու տեղական ներդրողների համար: Ընկերությունների համար կենսական նշանակութ- յուն ունեցող ոլորտներում (տրանսպորտ, ենթակառուցվածքներ, կոմունալ ծառայություններ եւ ին- տերնետ) մրցակցության բացակայությունը եւս անհարկիորեն ﬔծացնում է բիզնեսով զբաղվելու ծախսերը: Հմտությունների բացերը նաեւ բացասաբար են ազդում աշխատուժի արդյունավետության եւ, աﬔ- նայն հավանականությամբ, աշխատատեղերի ստեղծման ու աճի վրա: 2013թ. Համաշխարհային բանկի «Հմտություններ դեպի զբաղվածություն եւ արդյունավետություն» (STEP) գործատուների հե- տազոտության արդյունքները ցույց են տվել, որ կոնկրետ մասնագիտություններով աշխատողներ վարձելու ընթացքում շատ ընկերություններ հանդիպում են դժվարությունների (Համաշխարհային բանկ 2015թ.): Հմտությունների պակասի խնդիրը լայնորեն տարածված է այն առումով, որ վերաբե- րում է տարբեր աշխատանքներին (մանուալ կամ կառավարչական) եւ ուսուցման ուղղություններին (տեխնիկական եւ մասնագիտական ուսուցում, վերապատրաստում (ՏՄՈՒՎ)) եւ բարձրագույն կրթությանը: Այս բացերի պատճառները բխում են կրթական եւ վերապատրաստման համակարգե- րում առկա ցածր որակի եւ անհավասարության ավելի խոր խնդիրներից, որի մասին է վկայում նաեւ ցածր ՄԿՑ-ն: Զբաղվածության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ ամրագրված ՀՀ Աշխատանքային օ- րենսգրքում եւ այլ օրենսդրական ակտերում, չափազանղ խիստ չէ ﬕջազգային ստանդարտներով, թեեւ որոշ դրույթներ ճշգրտման կարիք ունեն՝ ֆորմալ աշխատատեղերի ստեղծումը խրախուսելու համար: Աշխատաշուկան կարգավորող հավասարակշռված դաշտը պետք է պաշտպանի աշխատողնե- րի իրավունքները՝ ﬕաժամանակ աշխատաշուկային տալով ճկունության հնարավորություն՝ նոր բեզ- նեսների ստեղծումը, կայացած բիզնեսների աճն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար: Աշ- խարհի այլ երկրների հաﬔմատ ԵԿԱ երկրներն ապահովում են զբաղվածության հզոր պաշտպանություն (Bussolo et al. 2019), եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանում աշխատանքային օրենսդրությունը հետ- եւում է զբաղվածության պայմանագրին վերաբերող ﬕջազգայնորեն ընդունված ստանդարտներին ու նորﬔրին, մասնավորապես, Աշխատանքի ﬕջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին եւ առաջարկություններին, եւ համահունչ է ԱՊՀ մյուս երկրների աշխատանքային օրենսդրության հիմնադ- րույթներին: Աշխատողները, ընդհանուր առմամբ, պաշտպանված են գործատուների չարաշահումնե- րից: Կարգավորումները գործատուներին տալիս են ճկունության որոշակի հնարավորություն, իսկ նվա- զագույն աշխատավարձերը համապատասխանում են ﬕջազգային ստանդարտներին եւ ըստ այդմ չեն կարող խոչընդոտել աշխատատեղերի ստեղծմանը (հատկապես երիտասարդ եւ ցածր հմտությունների տեր աշխատողների համար): Աշխատանքային կարգավորումները գործատուների կողﬕց չեն դիտվում որպես գործարարությանը եւ ընկերությունների աճին խոչընդոտող գործոն (2013թ. Համաշխարհային բանկի-ՎԶԵԲ-ի հետազոտության համաձայն, ընկերությունների ընդաﬔնը 1.8 տոկոսն է նշել, որ աշխա- տանքային կարգավորումները լրջորեն խոչընդոտում են նրանց գործունեությանը): Ինչեւէ, աշխատանքային կարգավորումների կիրարկուﬓ ու կիրառումը թույլ են Հայաստանում: Կուռ աշխատանքային կարգավորումները կարեւոր նշանակություն են ձեռք բերում ﬕայն այն դեպքում, երբ 18 դրանք կիրարկվում են: Հայաստանը չունի գործուն աշխատանքի տեսչություն: Հետեւաբար, հնարավոր չէ արդյունավետորեն կիրարկել աշխատողների հիմնական իրավունքները եւ նվազագույն աշխատավարձե- րը, վերահսկել աշխատանքային կարգավորումների իրականացումը եւ ձեռնարկություններին տրամադ- րել տեխնիկական աջակցություն ու խորհրդատվական ծառայություններ: Պայմանագրային պայմանների եւ աշխատաժաﬔրի սահմանման հարցում ճկունության ավելի ﬔծ հնա- րավորության ընձեռումը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծումը: Մշտական ու կայուն առաջադ- րանքների համար ժամկետային պայմանագրերի կնքուﬓ արգելված է: Նման պայմանագրերի թույլատ- րումը (ինչպես արվում է աշխարհի երկրների ﬔծ մասում) կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմա- նը՝ թույլ տալով ընկերություններին արձագանքել պահանջարկի չնախատեսված տատանումներին, նշա- նակել հանգստի, մայրության կամ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդում գտնվող աշ- խատողներին փոխարինող անձանց, կոնկրետ ժամկետներ ունեցող հատուկ ծրագրերի իրականացման համար վարձել մասնագիտացված հմտություններով օժտված աշխատողներ եւ (կամ) նախաձեռնել ռիս- կային եւ անորոշ եկամտաբերությամբ ստարտափներ: Ժամանակավոր կամ ժամկետային պայմանագրե- րի կիրառման նկատմամբ սահմանափակումների ﬔղմացումը, հատկապես երբ դրանք վերաբերում են ե- րիտասարդ կամ փորձառություն չունեցող աշխատողներին, էլ ավելի կշահադրդի ընկերություններին վարձել ֆորմալ աշխատողներ: Աշխատուժի վերաբերյալ կարգավորումները չունեն պարունակում խտրականությունը բացառող եւ հա- վասար վարձրատրություն նախատեսող իրավական նորﬔր: Հայաստանում կանայք ունեն 140 օրվա հա- ﬔմատաբար երկար ծննդաբերության ու մայրության արձակուրդի իրավունք: Ճիշտ է, սա դրական նշա- նակություն ունի մայրերի եւ երեխաների առողջության համար, սակայն աշխատաշուկայում կնոջ տեւա- կան բացակայությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նրա համար, հատկապես երբ հայ- րության արձակուրդի գաղափարը արմատացած չէ: Հայաստանը, ինչեւէ, չունի իրավական դրույթներ, ո- րոնք նախատեսում են հավասար արժեքով աշխատանքի համար հավասար վարձատրություն՝ անկախ սեռից, ազգությունից եւ այլ հատկանիշներից: Ավելին, աշխատանքային օրենսդրությունը հստակորեն չի արգելում գենդերային խտրականությունը: Անհրաժեշտ են բարեփոխումներ՝ ինստիտուցիոնալ դաշտում աշխատատեղերի պաշտպանությունից թիրախը դեպի աշխատողների պաշտպանությունն ուղղելու համար: Հայաստանում գործազրկության ռիսկից պաշտպանությունը թույլ է, իսկ աշխատաշուկայի ակտիվ ﬕջոցառումները՝ սահմանափակ: Քանի որ գոյություն չունեն գործազրկության նպաստներ, աշխատաշուկայի ակտիվ ծրագրերը (ԱՇԱԾ-ները) շա- րունակում են ծառայել որպես եկամուտների տեւական կորստից աշխատողների պաշտպանության հիմ- նական գործիք: Ինչեւէ, աշխատաշուկայի ակտիվ ծրագրերը, որոնք առաջարկվում են աշխատանք որո- նողներին եւ ուսուﬓ ավարտած եւ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդներին, սահմանափակ են: Զբաղվածության վերլուծության հիմնական բացահայտումները Հայաստանում երիտասարդների եւ չափահասների կեսը չունի աշխատանք: Գծապատկեր 6-ում արտա- ցոլված են 2017թ. Հայաստանի աշխատանքային տարիքի բնակչության տվյալները:12 15-ից 64 տարեկան բնակչության (կամ աշխատուժի 82 տոկոսի) ընդաﬔնը 52 տոկոսն ունի աշխատանք: Այն պայմաններում, երբ աշխատուժում մասնակցում է աշխատանքային տարիքի աﬔն 5 հոգուց մոտ 2-ը, մարդկանց տնտե- սապես ակտիվացնելն, անշուշտ, ավելի լուրջ խնդիր է, թեեւ գործազրկությունը նույնպես բարձր է (18 տո- կոս): Երիտասարդների չաշխատելու հանգամանքն անպայմանորեն չի վկայում որեւէ խնդրի մասին, եթե նրանք դեռեւս սովորում են եւ արտադրական կարողություն են կուտակում ապագայի համար: Ինչեւէ, 15- ից 24 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ 5 երիտասարդներից 2-ն անգործ է, այսինքն՝ նրանք ոչ սովորում են, ոչ էլ՝ աշխատում: Ընտանեկան պարտականությունների կամ սեզոնային աշխատանքի պատճառով ոչ ակտիվ չափահասները դուրս են եկել աշխատաշուկայից, քանի որ կորցրել են աշխատանք գտնելու հույսը 12 Մանրամասն վերլուծությունը հիմնված է աշխատուժի հետազոտության տվյալների վրա: Ինչեւէ, այդ տվյալները հասանելի են միայն 2014 թվականից սկսած: Ավելի տեւական միտումներն արտացոլելու համար կիրառվել են ՏՏԿԱՀ- ի տվյալները: Աշխատուժի հետազոտությունների համեմատ տնային տնտեսությունների հետազոտություններն ավելի լավ են արտացոլում չվճարվող աշխատանքը, եւ անշուշտ, 2017թ. աշխատուժի հետազոտության համեմատ ՏՏԿԱՀ- ում զբաղվածների ընդհանուր թիվն ու գյուղատնտեսության մասնաբաժինն ավելի մեծ են: 19 կամ պատրաստվում են արտագաղթել: Աշխատող 15-ից 64 տարեկանների ﬔծ մասը վարձու աշխատող- ներ են եւ ստանում են աշխատավարձ. աﬔն 5 հոգուց 2-ը ինքնազբաղված են կամ ունեն ընտանեկան ձեռ- նարկություն: Գծապատկեր 6. Աշխատանքային տարիքի բնակչության նկարագիրը, 2017թ. Աշխատանքային տարիքի բնակչություն (15-64) 1,815,555 (62%) Աշխատուժում է Աշխատուժում չէ 1,145,105 (63%) 670,450 (37%) Գործազու Երիտասարդ (15- Զբաղված Ոչ երիտասարդ (25-64) րկ 24) 202,045 943,060 (82%) 232,569 (35%) 473,881 (65%) (18%) Չվճարվող ընտանեկա Չի Հաշմանդամ / Ինքնազբաղված Սովորո Աշխատա Աշխատող ն սովորո կենսաթոշակա Այլ ներ ւմ է նք տանը աշխատողն ւմ ռու եր 151,57 143,758 88,811 211,404 571,929 (61%) 348,727 (37%) 22,027 (2%) 74,905 (17%) 2 (62%) (38%) (48%) (35%) Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Նշում՝ զինծառայության ﬔջ գտնվող 15-ից 29 տարեկան տղամարդիկ համարվում են աշխատուժից դուրս: «Սո- վորում է» տերﬕնը վերաբերում է առկա ուսմանը: Զբաղվածությունը դարձավ էլ ավելի հասանելի 2007-2017թթ. եւ´ տղամարդկանց, եւ´ կանանց համար: Թեեւ աշխատատեղերի թիվը ﬓաց բավական կայուն, սակայն զբաղվածների տեսակարար կշիռն աճեց հետ-ճգնաժամային շրջանում:13 Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազո- տության (ՏՏԿԱՀ) տվյալները ցույց են տալիս, որ 2012-2017թթ. ժամանակաշրջանում աշխատանքային տարիքի բնակչության թվում զբաղված չափահասների մասնաբաժինը (բնակչություն/զբաղվածներ տո- կոսային հարաբերակցությունը) աճել է 6 տոկոսային կետով, քանի որ աշխատանքային տարիքի բնակ- չության թիվն աշխատատեղերի թվի հաﬔմատ ավելի արագ էր ընկել:14 Աշխատանք ունեցող կանանց եւ տղամարդկանց մասնաբաժինը համապատասխանաբար աճել է 9 եւ 7 տոկոսային կետով: Տարածական առումով աշխատատեղերի ստեղծուﬓ ունեցել է բավական համաչափ բաշխվածություն, եւ բնակչութ- յուն/զբաղվածներ հարաբերակցությունները էապես աճել են Հայաստանի բոլոր մարզերում, բացառութ- յամբ Գեղարքունիքի: Աշխատաշուկաներում կանայք դեռեւս հետ են ﬓում տղամարդկանցից, իսկ գենդերային գործոնը եւ կր- թական մակարդակներն այն բնութագրերն են, որոնք սերտորեն կապված են Հայաստանում աշխատանքի տեղավորման հնարավորությունների հետ: Զբաղվածության հասանելիության բազմաչափումային վերլու- ծությունը, որում հաշվի են առնվում սեռը, տարիքը, կրթությունը եւ վարչական բաժանումները, ցույց է տա- 13 Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով աճի ընդհատումը՝ միտումների վերլուծության ուշադրության կենտրոնում է ներառվել հետ-ճգնաժամային վերականգնման ժամանակաշրջանը: 14 ՄԱԿ-ի բնակչության տվյալները եւ ՏՏԿԱՀ-ի տվյալները միմյանից տարբերվում են աշխատանքային տարիքի բնակչության (ԱՏԲ) պիկային մակարդակի առումով: ՏՏԿԱՀ-ի համաձայն, ԱՏԲ-ն հասել է իր պիկային մակարդակին 2010թ.: 20 լիս, որ բարձրագույն կրթություն ստացածների զբաղվածության հնարավորությունն ավելի բարձր է հատ- կապես քաղաքային վայրերում: Ե´վ քաղաքային, եւ´ գյուղական վայրերում տղամարդկանց հաﬔմատ կա- նանց զբաղվածության հնարավորության մակարդակը 16 տոկոսային կետով ցածր է, նույնիսկ եթե հաշվի է առնվում նրանց կրթությունը, տարիքը եւ բնակության վայրը: Չափից ավելի շատ երիտասարդներ ուսուﬓ ավարտելուց հետո չեն տեղավորվում աշխատանքի: Հա- յաստանում ﬔծ է աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող («NEET») երիտասարդների տեսակարար կշիռը. 2017թ. 15-24 տարեկան աﬔն չորս երիտասարդից ավելի քան ﬔկը (27 տոկոս) պատկանել է վերոնշյալ խմբին: Հաﬔմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանում «NEET»-երը կազմում են երիտասարդ բնակչության ընդաﬔնը ﬔկ վեցերորդը, իսկ այս ցուցանիշն էլ ավելի ցածր է ԵՄ անդամ երկրներում, ներառյալ Բուլղարիան, Լեհաստանը եւ Ռուﬕնիան:15 Այս տարիքային խումբն ընդլայնելու դեպքում (15-29) «NEET»-երի տեսակարար կշիռը ﬔծանում է՝ դառնալով 33 տոկոս, որի արդյունքում այս ցուցանիշով Հայաստանը զիջում է նույնիսկ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապե- տությանը, Սերբիային եւ Թուրքիային:16 «NEET»-երի շրջանում գենդերային տարբերությունը շատ ﬔծ է Հայաստանում եւ բարձր է այլ երկրների հաﬔմատ: 2017թ. 15-24 տարեկան աղջիկների մոտ 32 տոկոսը չեն ունեցել եւ չեն փնտրել աշխատանք՝ հաﬔմատած նույն տարիքային խմբի տղաների 21 տոկոսի հետ (11 տոկոսային կետով տարբերություն): 15-29 տարեկան երիտասարդների ընդլայնված տարիքային խմբում տարբերությունը 18 տոկոսային կետ է. աշխատանք չունեցող եւ չփնտրող աղջիկները կազﬔլ են 42 տոկոս՝ 24 տոկոս տղաների հաﬔմատ: 15- 24 տարեկանների խմբում «NEET»-երի գենդերային տարբերությունը տարածաշրջանում երկրորդ աﬔնա- բարձրն է Թուրքիայից հետո (19 տոկոսային կետ): Հայաստանում «NEET»-երի ցուցանիշներում գենդերա- յին տարբերությունները հատկապես բարձր են գյուղական վայրերում եւ դրանք սկսում են էլ ավելի խորա- նալ ավելի ցածր տարիքի երիտասարդների շրջանում:17 Գծապատկեր 7. «NEET»-երի տեսակարար կշիռները 15-24 տարիքային խմբում. Հայաստան եւ ընտրված համադրելի երկրներ 40 Female NEETs Male NEETs 35 32.2 30 25 20 21.1 15 10 5 0 POL 2017 RUS HRV MNE BGR SRB 2017 ROU UKR ECA IDA BIH 2017 MDA MKD GEO ARM TUR XKX 2016 2016 2017 2017 2017 2017 2017 IBRD 2015 2017 2017 2017 2017 2016 15 Այստեղ «NEET»-երի քննարկման համար կիրառվում է 15-24 տարիքային խումբը՝ հաշվի առնելով այլ երկրների հետ համադրության ավելի լայն հնարավորությունը: Հայաստանի ցուցանիշը հիմնված է 2017թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա. հաշվարկի նպատակներից ելնելով՝ զինծառայության մեջ գտնվող տղամարդիկ ներառված են աշխատանքային տարիքի բնակչությունում: ԵԿԱ-ի «NEET»-երի տեսակարար կշիռների աղբյուրները Համաշխարհային զարգացման ցուցանիշներն են եւ ներառում են միայն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Զարգացման միջազգային ընկերակ- ցության (ԶՄԸ) անդամ երկրներին, որոնց տվյալները հասանելի են 2016թ. համար: 16 Հիմնված են Եվրոստատի տվյալների վրա: Տես ԵՄ երիտասարդության տվյալները հետեւյալ կայքում՝ https://ec.europa.eu/eurostat/web/youth/data/database. 17 Արտացոլում է բոլոր այն համադրելի երկրների պարզ միջինը, որոնց տվյալները հասանելի են: 21 Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ. Հայաստանի մասով՝ Համաշխարհային բանկի անձնա- կազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. Հայաստանի աշխատուժի հետազոտության տվյալների վրա: Նշումներ՝ բանակում ծառայող երիտասարդները չեն համարվում «NEET»-եր: Համաշխարհային զարգացման ցու- ցանիշների համաձայն, «երիտասարդներ են համարվում 15-ից 24 տարեկան անձինք […]: Ինչեւէ, երկրները տար- բերվում են իրենց գործառնական սահմանումներով: Մասնավորապես, երիտասարդների ստորին տարիքային սահմանը սովորաբար որոշվում է ուսուﬓ ավարտելու նվազագույն տարիքով, եթե այն կիրառելի է: Եթե առկա են տվյալ տարում երկուսից ավելի տարիքային խմբերի մասին տվյալները, վերցվում է ﬔկ ﬔծություն 15-ից 29 տա- րեկանների համար՝ հաշվի առնելով, որ ոչ բոլորն են ավարտում ուսումնառությունը ﬕնչեւ 24 տարին լրանալը:» Ընտանեկան-տնային պարտականությունները ﬔծապես կրում են (ամուսնացած) կանայք, որի արդյունքում նրանք դուրս են ﬓում աշխատաշուկայից: 15-29 տարեկանների տարիքային խմբում աղջիկ «NEET»-երի ﬔծ մասը (54 տոկոս) տնային տնտեսուհիներ են կամ խնամողներ, ﬕնչդեռ տղա- մարդ «NEET»-երի ﬔծ մասը (58 տոկոս) հիմնականում աշխատանք որոնողներ են: Ամուսնությունը եւ մայրությունը կապված են աշխատուժում կանանց ցածր մասնակցության հետ (Համաշխարհային բանկ, 2017թ.): Ընդհանուր առմամբ, տղամարդկանց շրջանում ավելի ﬔծ է ուսումնառությունից զբաղվածության կամ աշխատանքի ակտիվ որոնման (գործազրկության) կարգավիճակին անցնելու հավանականությունը, ﬕնչդեռ կանանց շրջանում, հատկապես գյուղական վայրերում, որտեղ ընտա- նիք ձեւավորում են ավելի վաղ տարիքում, գերակայում է աշխատաշուկայից դուրս ﬓալու ﬕտումը: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց մասնաբաժինն իր պիկային մակարդակին է հասնում 25-ից 35 տա- րեկան տնտեսապես ոչ ակտիվ կանանց շրջանում՝ գերազանցելով 40 տոկոսը: Թեեւ 35-ից բարձր կա- նանց շրջանում զբաղվածների տեսակարար կշիռը սկսում է աճել, սակայն զբաղվածության զգալի գենդերային տարբերությունը պահպանվում է: Նույնիսկ տնտեսական ակտիվության պիկային մա- կարդակին հասած կանանց շրջանում (40-54 տարեկաններ) տնտեսապես ակտիվ է կանանց ընդաﬔ- նը 70 տոկոսը: Նշված տարիքի կանայք նույն տարիքային խմբի տղամարդկանց հաﬔտատ չունեն աշխատանքային փորձ եւ այլեւս չեն տիրապետում ուսումնառության ընթացքում կուտակված մարդ- կային կապիտալի որոշ մասին: Տղամարդկանց (հատկապես 25-ից 39 տարեկանների) ﬕգրացիայի (տնից ﬔկնելու, բացակայելու կամ նոր վերադառնալու) հիմնական պատճառներից ﬔկը տնտեսա- պես ոչ ակտիվ լինելն է, ﬕնչդեռ կանանց շրջանում այն էական չէ: Սա նշանակում է, որ տղամարդ- կանց ու կանանց ﬕջեւ տնտեսական ակտիվության փաստացի տարբերությունը էլ ավելի է ﬔծա- նում, երբ հաշվի է առնվում ﬕգրացիան: Բարձրագույն կրթության հասանելիությունը բավարար չէ տնտեսական ակտիվության գենդերա- յին բացը լրացնելու համար: Միջնակարգ կրթություն ստացածների հաﬔմատ բարձրագույն կրթութ- յուն ստացածների շրջանում ոչ ակտիվության մակարդակն ավելի ցածր է (22 տոկոս՝ 39 տոկոսի հա- ﬔմատ): Հայաստանի բնակչությունում կանանց շրջանում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը տղամարդկանց հաﬔմատ ավելի ﬔծ է, եւ բարձրագույն կրթությունը էապես ընդլայ- նում է կանանց տնտեսական ակտիվության հնարավորությունը, սակայն այն բավարար չէ տնտեսա- կան ակտիվության կամ զբաղվածության ﬔջ առկա գենդերային բացը վերացնելու համար: Երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը բարձր է: Երիտասարդների (ենթադրա- բար` աշխատաշուկա նոր մուտք գործող եւ աշխատանքային փորձ չունեցողների) շրջանում գոր- ծազրկության մակարդակը շատ ավելի բարձր է՝ հաﬔմատած ավելի բարձր տարիքի չափահասների հետ, որտեղ գործազրկության մակարդակը տարիքի հետ նվազում է: Հայաստանում 15-ից 24 տարե- կան աﬔն 3 տնտեսապես ակտիվ երիտասարդներից 1-ը գործազուրկ է՝ հաﬔմատած Եվրոպայում 14-ից 1-ի հետ: Տղամարդկանց եւ կանանց շրջանում գործազրկության մակարդակները ﬕջինում ի- 22 րար մոտ են եւ կախված են կրթության մակարդակից: Ինչեւէ, տղամարդկանց հաﬔմատ տնտեսա- պես ակտիվ երիտասարդ կանանց շրջանում գործազրկության մակարդակը բարձր է, ﬕնչդեռ ավելի տարեց աշխատողների շրջանում հակառակն է: Տեւական գործազրկության ռիսկը բարձր է: Հայաստանում գործազրկությունն իր բնույթով տեւա- կան է. աշխատանք չունեցողների ﬔծ մասը ﬔկ տարուց ավելի աշխատանք է որոնում: Գործազր- կությունը կառուցվածքային խնդիր է՝ պայմանավորված պահանջվող եւ առաջարկվող հմտություն- ների անհամապատասխանությամբ, աշխատուժի պահանջարկի բացակայությամբ եւ սոցիալա- կան նորﬔրով, որոնք հատկապես կանանց թույլ չեն տալիս աշխատանքի անցնել: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում ապախրախուսվածների հաﬔմատաբար բարձր տեսակարար կշի- ռը կարող է բացատրվել նաեւ գործազրկության ﬔծ տեւողությամբ. եթե աշխատանք գտնելու հա- մար երկար ժամանակ է պահանջվում, ապա սա ապախրախուսում է մարդկանց, ովքեր դադարում են աշխատանք որոնել: Տան պայմաններում աշխատանքի սահմանափակ հնարավորությունները ﬕգրացիայի արմատա- ցած ուղղությունների հետ ﬔկտեղ խթանում են արտագաղթը: Բնակչության ավելի քան ﬔկ քառոր- դը նշել է, որ աշխատանքային արդյունքները բարելավելու համար պատրաստ է արտագաղթել, իսկ վերջիններիս ﬔծ մասը պատրաստ է արտագաղթել արտերկիր: Զարմանալի չէ, որ արտերկիր ﬔկնել ցանկացողների շրջանում ավելի շատ են գործազուրկները, երիտասարդները, տղամարդիկ եւ Երեւա- նաբնակները: Նրանք, ովքեր աշխատանք ունեն, այդքան էլ հակված չեն ﬔկ այլ վայր տեղափոխվել աշխատելու համար: Միգրացիան (հատկապես Ռուսաստանում ցածր հմտություններ պահանջող աշխատանքի նպա- տակով մարդկանց ժամանակավոր ﬕջազգային ﬕգրացիան) Հայաստանում աշխատանքային ե- կամտի նշանակալից աղբյուր է: Միգրացիայի հաշվարկները տարբերվում են ﬕմյանցից: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, հայերի 32 տոկոսն ապրում է արտերկրում: 2017թ. աշխատուժի հետազո- տության համաձայն, տնային տնտեսությունների 12.3 տոկոսում աշխատանքային տարիքի առն- վազն ﬔկ անդամ բացակայում է երեք կամ ավելի ամսով եւ ապրում ու աշխատում արտերկրում (այ- սինքն՝ աշխատանքային ﬕգրանտ է): Ներքին ﬕգրացիայի հաﬔմատ ժամանակավոր ﬕջազգային ﬕգրացիան շատ ավելի տարածված է: Միգրացիայի կարեւորության մասին է վկայում այն փաստը, որ տնտեսապես ոչ ակտիվ տղամարդկանց շուրջ 40 տոկոսն աշխատանքի չի փնտրել, քանի որ նոր է վերադարձել արտերկրից եւ շուտով կրկին ﬔկնելու է երկրից: Ավելին, ﬕջազգային ժամանակավոր աշխատանքային ﬕգրանտները սովորաբար ﬕջնակարգ կրթությամբ 40 տարեկանից ցածր տղա- մարդիկ են, ովքեր աշխատում են Ռուսաստանում: Աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ բարելավել աշխատատեղերի որա- կը: Աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը կարող է լինել Հայաստանում աղքատությունից խուսափելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման: Աշխատող մարդկանց հաﬔմատ աղքատութ- յան ռիսկն ավելի բարձր է գործազուրկների շրջանում: Այնուաﬔնայնիվ, տարբերություններն այդքան էլ ﬔծ չեն, որքան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ զբաղ- վածության կառուցվածքը ակնհայտորեն փոխվել է՝ գյուղատնտեսությունից եւ փոքրամասշտաբ ու ցածր արդյունավետ աշխատանքներից անցում կատարելով ժամանակակից մասնավոր հատվածում ավելի բարձր վարձատրվող եւ աշխատանքային ավելի լավ պայմաններ առաջարկող աշխատանքնե- րին: 23 «Լավ» աշխատանքը լայն իմաստով սահմանվում է որպես բավարար, ընդունելի եւ ապահով եկա- մուտ, պատշաճ աշխատանքային պայմաններ եւ առողջության ու գործազրկության ռիսկերից ո- րոշակի պաշտպանվածություն երաշխավորող եւ ընդհանուր աշխատանքային բավարարվա- ծություն ապահովող աշխատանք: Եկամուտը աշխատանքի որակի կարեւոր բաղադրիչներից ﬔկն է: Եկամուտը կարող է չափազանց ցածր լինել աշխատանքի ցածր վարձրատրության կամ թերզբաղ- վածության, այսինքն՝ որոշակի ոլորտներում կամ աշխատատեղերում բավարար աշխատաժաﬔրի բացակայության պատճառով: Եկամուտը կարող է նաեւ չափազանց ցածր լինել՝ հաﬔմատած աշ- խատողի կրթվածության մակարդակի հետ: Այլ կարեւոր գործոնները ներառում են աշխատանքա- յին եւ եկամտային ապահովությունը, ներառյալ աշխատանքի պայմաններն ու տեւողությունը, ինչ- պես նաեւ կրճատման դեպքում աշխատողին վարձատրվող վճարը, առողջության ապահովագրութ- յունը եւ աշխատանքի ժաﬔրի եւ տեսակի առումով ընդունելի պայմաններ սահմանող գրավոր պայ- մանագիրը: Թեեւ դժվար է ընդհանրացնել, սակայն աշխատավարձային զբաղվածությունը հաճախ ենթադրում է ավելի ﬔծ ապահովություն, քան ինքնազբաղվածությունը, որովհետեւ, ի տարբերութ- յուն ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտների, աշխատավարձերը կարճաժամկետում ուղղակիորեն կախված չեն շահույթից:18 Հայաստանում մարդկանց փոքրամասնությունն աշխատում է մասնավոր, ոչ գյուղատնտեսական ոլորտում, եւ շատ փոքրաթիվ մարդիկ են աշխատում ժամանակակից ծառայությունների ոլորտում: Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում շարունակում է ապահովել զբաղվածության զգալի մաս- նաբաժինը. ﬕայն Երեւանում, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում գյուղատնտեսությունն ապահովում է 40 տոկոսից պակաս զբաղվածություն: Ինչպես նշվում է վերը, Հայաստանի ցածր եկամուտների պայմաններում գյուղատնտեսությունը կլանում է չափից ավելի շատ աշխատողներ: Թեեւ ժամանակի ընթացքում զբաղվածությունում գյուղատնտեսության մասնաբաժինը ընկել է, սակայն աշխատող բնակչության մոտ 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում (գծապատկեր 8): Ծառա- յությունների ոլորտում աշխատողների ﬔծ մասը զբաղված է պետական հատվածում, օր.՝ պետական կառավարման, կրթության եւ առողջապահության ոլորտներում (որոնք ապահովում են զբաղվա- ծության 29 տոկոսը) կամ առեւտրում, որն ապահովում է զբաղվածության 11 տոկոսը: Առավել ժամա- նակակից ծառայությունների ոլորտը, օր.՝ ՏՀՏ-ն, ֆինանսները, անշարժ գույքը եւ մասնագիտական ու բիզնես ծառայություններն ապահովում են ընդհանուր զբաղվածության ընդաﬔնը 6 տոկոսը: Զ- բաղվածների մոտ 16 տոկոսն աշխատում է արդյունաբերությունում (8 տոկոսը՝ արտադրությունում, իսկ 5 տոկոսը՝ շինարարությունում): Մեծամասնությունն աշխատում է աշխատուժի ցածր արդյունավետություն ունեցող ոլորտներում: Աշխատուժի բարձր արդյունավետությունը կարեւոր (սակայն ոչ բավարար) գործոն է բարձր եկա- մուտներ ապահովելու համար: Հայաստանում ﬔծ թվով մարդիկ են աշխատում գյուղատնտեսութ- յան, առեւտրի, տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում, բայց նրանց մասնակցությունը ոլոր- տի ընդհանուր ավելացված արժեքի ապահովման մեջ հաﬔմատաբար փոքր է, ինչը նշանակում է, որ 18 Աշխատատեղի որակի բնութագրերը, ի թիվս այլնի, ներառում են վարձրատրությունը, աշխատաժամերը (որպես աշխատողի պահանջմունքին համապատասխանող գործոն), ինչպես աշխատանքային առաջխաղացման, այնպես էլ աշխատանքային ապահովության առումով ապագայի հեռանկարները, ֆիզիկական ու մտավոր ուժերի սպառման ռիսկը կամ վտանգավոր աշխատանքային պայմանները, աշխատանքի բովանդակությունը (որպես հետաքրքրություն- ներին, ընկալվող ազդեցությանը եւ այլնին համապատասխանող գործոն), ինքնուրույնությունը եւ աշխատավայրում միջանձնային հարաբերությունները: Ինչեւէ, այս բնութագրերի մեծ մասը չի չափվում տնային տնտեսությունների հետազոտությունների միջոցով: Մանրամասները տես՝ Clark 2015), “What makes a good job? Job quality and job satisfaction.” 24 ﬔկ աշխատողի հաշվով ավելացված արժեքի մակարդակը ցածր է: Այս ոլորտներում աշխատուժի արդյունավետությունը կարող է ﬔծանալ ﬕայն այն դեպքում, եթե աշխատողներն անցում կատարեն դեպի ավելի բարձր արդյունավետություն ապահովող ոլորտներ, ինչպիսիք են արտադրությունը, ՏՀՏ- ն եւ ժամանակակից բիզնես ծառայությունները: Գծապատկեր 8. Զբաղվածության բաշխվածությունը ըստ ոլորտների Հայաստանում 2017թ. Զբաղվածությունը ըստ ոլորտների 2017թ. (հազար) 29, Կոմունալ 35, Շինարարություն ծառայություններ 88, Արտադրություն 9, 168, Առեւտուր, Հանքարդյունաբերություն տրանսպորտ, զբոսաշրջություն 19, ՏՀՏ 36, Ֆինանսներ, Այլ անշարժ գույք, բիզնես ծառայություններ 231, Պետական կառավարում եւ 282, Գյուղատնտեսություն ծառայություններ 45, Այլ Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. Հայաստանի աշխատուժի հե- տազոտության տվյալների վրա: Գյուղատնտեսությունը՝ զբաղվածություն առումով երկրորդ խոշորագույն ոլորտը, ապահովում է ա- ﬔնացածր աշխատանքային եկամուտներ, իսկ ժամանակակից բիզնես ծառայությունների ոլորտը, որում շատ փոքրաթիվ մարդիկ են զբաղված, ապահովում է աﬔնաբարձր աշխատանքային եկա- մուտները: Աշխատուժի արդյունավետության ﬔջ այս ﬕտումը հայելանման արտացոլելիս պարզ է դառնում, որ աշխատողների ﬔծ մասը զբաղված է ցածր վարձատրվող ոլորտներում: Գյուղատնտե- սական աշխատողներն անհաﬔմատ ցածր են վաստակում, իսկ իր ցածր արդյունավետությամբ գյու- ղատնտեսությանը հաջորդում է շուկայահեն ծառայությունների, այսինքն՝ առեւտրի, տրանսպորտի եւ զբոսաշրջության, ոլորտը (գծապատկեր 9): Ֆինանսների, ՏՀՏ եւ հանքարդյունաբերության ոլորտ- ներն ապահովում են աﬔնաբարձր աշխատանքային եկամուտները:19 Առեւտրի ոլորտում աշխատող 19 Ընտրանքի փոքր չափերի պատճառով, ինչեւէ, անշարժ գույքի ոլորտում աշխատանքային եկամուտների տվյալները հավաստի չեն: 25 տղամարդու հաﬔմատ ՏՀՏ ոլորտում աշխատող տղամարդու ﬕջին աշխատանքային եկամուտը եր- կու անգամ բարձր է, իսկ գյուղատնտեսությունում աշխատողի հաﬔմատ այն բարձր է հինգ անգամ: Պետական հատվածում աշխատանքը եւս մասնավորի հաﬔմատ ավելի լավ է վարձրատրվում: Գծապատկեր 9. Այլ ոլորտների հաﬔմատ գյուղատնտեսությունում աշխատանքային եկամուտներն էապես ցածր են Աշխատանքային եկամուտներ (բոլոր զբաղվածներ, եւ ﬕայն աշխատավարձային եկամուտ ստացողներ) 5,000 4,000 3,000 2,000 1,000 0 All Wage earners only Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. Հայաստանի աշխատուժի հետազոտության տվյալների վրա: Նշում՝ Գծապատկերում ցույց են տրված ամսական ﬕջին աշխատանքային եկամուտները: Հարկ է նշել, որ ժամավճարային եկամուտների դեպքում տարբերություններն ավելի ﬔծ են: Ավելի բարձրակարգ (եւ սովորաբար ժամանակակից ոլորտներում կիրառվող) հմտություններ պա- հանջող աշխատանքը եւս ավելի լավ է վարձրատրվում: Այն աշխատանքները, որոնք աշխատողնե- րից պահանջում են խնդիրների լուծում եւ նոր բաների յուրացում պահանջող աշխատանքները ավելի լավ են վարձրատրվում՝ հաﬔմատած այն աշխատանքների հետ, որոնք հիմնականում ենթադրում են ընթացիկ առաջադրանքների կատարում եւ չեն պահանջում ադապտացում ու ճկունության ցուցա- բերում:20 Հաճախորդների հետ շփումներ պահանջող աշխատանքները (ենթադրաբար առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտների ցածր վարձրատրվող ծառայությունների սեգﬔնտներում), օրինակ, այլ հավասար պայմաններում ցածր են վարձրատրվում: Ավելի բարձր հմտություններ եւ կրթվածություն ունեցողների վաստակած եկամուտը բարձր է նվազ հմուտ եւ կրթված մարդկանց հաﬔմատ: Միջնակարգից բարձր կրթություն ստանալը Հայաստանում իր օգուտներն է տալիս: Սա մասամբ վերաբերում է պետական հատվածում բարձրագույն կրթութ- յամբ մարդկանց բարձր տեսակարար կշռին, որտեղ, ինչպես նշված է վերը, աշխատավարձերը նույն- պես հաﬔմատաբար բարձր են: Միջնակարգ կրթություն ունեցողների ﬕջին եկամուտները կազմում են բարձրագույն կրթություն ունեցողների եկամուտների ընդաﬔնը 60 տոկոսը: Բարձրակարգ վեր- լուծական հմտություններ պահանջող աշխատանք (օր.՝ խնդիրների լուծում, ստեղծագործական մո- տեցումների կիրառում եւ նոր գիտելիքների յուրացում) ունեցողները, կարգապահ ու հաստատակամ մասնագետները ավելի շատ են վաստակում: Քանի որ եւ´ կրթվածությունը, եւ´ հմտությունների ձեռք բերումը լայն առումով կապված են ընտանիքի կարգավիճակի հետ, ավելի աղքատ ընտանիքում ծնվածներն ունեն ավելի լավ աշխատանք գտնելու ավելի փոքր հնարավորություն: 20 Այս բացահայտումները հիմնված են 2013թ. Համաշխարհային բանկի «STEP» հետազոտության վրա, որում ուղղակիորեն չափվել են Հայաստանի (քաղաքային) բնակչության ճանաչողական, սոցիալ-հուզական եւ տեխնիկա- կան հմտությունները: Մանրամասները տես Հայաստանում ավելի լավ աշխատատեղերի թեմային նվիրված բաժնում: 26 Հայաստանում աշխատավարձերի գենդերային տարբերությունը ոչ ﬕայն ﬔծ է, այլ նաեւ արդյունք է կրթության տված օգուտների ﬕջեւ տարբերության: Կանայք ոչ ﬕայն ունեն աշխատանքի նվազ հնա- րավորություն, այլ նաեւ կատարած աշխատանքի համար ավելի քիչ են վարձրատրվում: Համաշխար- հային բանկի «Երկրի կանոնավոր դիագնոստիկ գնահատում» զեկույցում նշվում է, որ Հայաստանում աշխատավարձերի գենդերային տարբերությունը ԵԿԱ երկրների շարքում աﬔնաբարձրներից ﬔկն է եւ ավելի շատ պայմանավորված է կրթվածության տված օգուտների, այլ ոչ՝ բնութագրերի, այդ թվում կրթական մակարդակների տարբերությամբ:21 Իրականում բոլոր ոլորտներում եւ կրթության բոլոր մա- կարդակներում տղամարդկանց հաﬔմատ կանայք քիչ են վաստակում: Սա հատկապես վերաբերում է բարձր եկամուտ վաստակողներին: Հայաստանում տղամարդկանց հաﬔմատ կանանց նվազ տնտեսա- կան ակտիվությունը չի բացատրվում ուղղակիորեն չափվող հմտությունների տարբերությամբ, թեեւ ի- րենց հմտությունների մակարդակով կանայք էապես չեն տարբերվում տղամարդկանցից: Տղամարդկանց ու կանանց եկամուտների ﬕջեւ տարբերությունն ավելի ﬔծ է հատկապես ժամանա- կակից, շուկայահեն մասնավոր ծառայությունների ոլորտում եւ բարձրագույն կրթություն ունեցող աշ- խատողների շրջանում: Հատկանշական է, որ տղամարդկանց ու կանանց եկամտային տարբերություն- ներն առավել ﬔծ են ծառայությունների ոլորտում, որտեղ վարձրատրությունն ավելի բարձր է: Անշարժ գույքի ոլորտում կանանց ﬕջին եկամուտները կազմում են ՏՀՏ ոլորտում աշխատող տղամարդկանց ե- կամուտների կեսը, իսկ կանանց ﬕջին եկամուտները՝ տղամարդկանց եկամուտների 80 տոկոսը: Տղա- մարդկանց ու կանանց ﬕջին աշխատավարձերի հաﬔմատությունը ցույց է տալիս շատ ավելի ﬔծ տար- բերություններ, որից հետեւում է, որ տղամարդ աշխատողները պատկանում են աﬔնաբարձր վարձատր- վողների խմբին: Բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց ու կանանց եկամտային տարբերութ- յունը շատ ավելի ﬔծ է՝ հաﬔմատած ﬕջնակարգ կրթություն ունեցողների հետ (Գծապատկեր 10): Հնարավոր է, որ այս գործոնները, ﬕասին վերցված, կթուլացնեն տնտեսապես ակտիվ լինելու կանանց շահադրդվածությունը, նույնիսկ եթե նրանք ունենան բարձրագույն կրթություն: Գծապատկեր 10. Աշխատավարձերի ﬕջեւ էական տարբերություններն ըստ գենդերի 5,000 4,500 4,000 3,500 3,000 2,500 2,000 1,500 1,000 500 0 Male Female Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. Հայաստանի աշխատուժի հետազոտության տվյալների վրա: Նշում՝ գծապատկերում ցույց են տրված ﬕջին ամսական աշխատավարձերն՝ արտահայտված ՀՀ դրամով: 21 Սա վերահաստատվում է 2017թ. աշխատուժի հետազոտության համար կատարված Մինսերի ռեգրեսիաներով. նույնիսկ եթե բազմաչափումային վերլուծությունում հաշվի են առնվում տարիքը, ոլորտը, գենդերը եւ կրթվածության մակարդակը, աշխատավարձերի միջեւ գենդերային տարբերությունը պահպանվում է: 27 Աշխատանքային եկամուտների ցածր մակարդակը կապված է նաեւ ոչ կամավոր զբաղվածության հետ: Ընդհանուր վերցրած՝ աﬔն 4 աշխատողից 1-ը (24 տոկոս) աշխատում է ոչ լրիվ հաստիքով: Տ- ղամարդկանց հաﬔմատ ոչ լրիվ հաստիքով աշխատող կանանց թիվը 2 անգամ ﬔծ է (համապատաս- խանաբար 33 եւ 17 տոկոս): Հարցմանը մասնակցած ոչ լրիվ հաստիքով աշխատողների 40 տոկոսը եւ նույնիսկ լրիվ հաստիքով աշխատողների 12 տոկոսը նշել են, որ հնարավորության դեպքում ավելի շատ կաշխատեին:22 Հետեւաբար, Հայաստանում թերզբաղվածության զգալի տոկոսը ոչ կամավոր է եւ պայմանավորված է աշխատանքների խիստ սեզոնային բնույթով եւ/կամ, ընդհանուր առմամբ, աշ- խատուժի նկատմամբ պահանջարկի բացակայությամբ: Թեեւ աշխատանքային ապահովությունը հնարավոր չէ ուղղակիորեն չափել, ինքնազբաղվածութ- յան բարձր տեսակարար կշիռը վկայում է, որ այն բավականին ցածր է: Ինքնազբաղվածությունը Հա- յաստանում ﬔծ է, հատկապես գյուղական վայրերում: Աﬔն 5 աշխատատեղերից 3-ը (61 տոկոս) են- թադրում են վարձու աշխատանք: Սա էապես ցածր է ԵԿԱ տարածաշրջանի հաﬔմատ (որտեղ զբաղ- վածների ավելի քան 80 տոկոսը վարձու աշխատողներ են) եւ արտացոլում է զբաղվածությունում գյու- ղատնտեսության պահպանած կարեւոր նշանակությունը: Գյուղական վայրերում աշխատողների ﬔծ մասն ինքնուրույնաբար են իրենց ապահովում աշխատանքով, իսկ նրանց գերակշիռ մասը ֆերﬔր- ներ են. գյուղատնտեսական աշխատողների ընդաﬔնը 4 տոկոսն է գործատու, չհաշված ինքնուրույ- նաբար իրենց աշխատանքով ապահովողներին:23 Ընդհանուր զբաղվածության կառուցվածքում ինք- նազբաղվածությունը եւս ﬔծ բաժին ունի շինարարությունում (48 տոկոս), առեւտրում (37 տոկոս), տրանսպորտում (30 տոկոս) եւ այլ ծառայություններում (33 տոկոս): Արդյունաբերության եւ ծառա- յությունների ﬓացած ոլորտներում վարձու աշխատանքը կազմում է ընդհանուր զբաղվածության 90 կամ ավելի տոկոսը: Ինքնազբաղվածությունը որպես կատեգորիա կարող է լինել շատ տարասեռ՝ իր ﬔջ ընդգրկելով թե արագ ընդլայնվող ձեռներեցներին, թե բնատնտեսություն վարողներին: Հայաս- տանում ինքնազբաղվածների ճնշող ﬔծամասնությունը (ավելի քան 90 տոկոս) անհատական աշխա- տանքային գործունեությամբ է զբաղված, այն է՝ մարդիկ իրենց համար են աշխատում եւ այլ աշխա- տողներ չունեն: Սա ենթադրում է, որ նրանց գործունեությունը փոքրամասշտաբ է եւ իր բնույթով բնատնտեսային, այլ ոչ՝ իրապես ձեռնարկատիրական: Ոչ ֆորմալ աշխատանքի մասնաբաժինը Հայաստանում հաﬔմատաբար փոքր է, առնվազն ոչ գյու- ղատնտեսական վարձու աշխատանքի առումով: Վարձու աշխատողների մոտ 13 տոկոսը չունեն կնքված գրավոր պայմանագիր եւ չեն օգտվում որեւէ երաշխիքներից՝ կապված վճարովի արձակուր- դի, կրճատման դեպքում վճարվող փոխհատուցման, երեխայի խնամքի կամ ժամանակավոր անաշ- խատունակության արձակուրդի հետ: Եթե ընդունենք, որ բոլոր ինքնազբաղվածներն աշխատում են ոչ ֆորմալ դաշտում եւ հաշվի առնենք վարձու աշխատողների ոչ ֆորմալ զբաղվածության մակարդա- կը, ապա Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կկազﬕ մոտ 46 տոկոս: Հարկ է կրկին նշել, որ այս պատկերի վրա ազդում է գյուղատնտեսության ﬔծ մասնաբաժինը: Քանի որ տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում վարձու աշխատողների տեսակարար կշիռը շատ ավելի բարձր է, քան գյուղատնտեսությունում, ապա դրանցում ոչ ֆորմալ զբաղվածությունը սահմա- նափակ է: Ոչ ֆորմալ աշխատողների կրթական մակարդակն ավելի ցածր է հաﬔմատած բոլոր աշ- խատողների ﬕջինի հետ, սակայն զգալի տարբերություններ չկան ոչ ֆորմալ զբաղվածությունում տղամարդկանց եւ կանանց տոկոսների ﬕջեւ: Հայաստանում աշխատատեղերի որակը բարելավելու համար անհրաժեշտ է բարձրացնել արդյու- նավետությունը, եւ սրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալի շարունակական զարգացում 22 Համաշխարհային բանկի անձնակազմի հաշվարկներ՝ հիմնված 2017թ. Հայաստանի աշխատուժի հետազոտության տվյալների վրա: 23 Ինքնազբաղվածությունը ընդգրկում է գործատուներին, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովներին եւ չվճարվող ընտանեկան աշխատողներին: Հայաստանում ինքնազբաղվածության կառուցվածքում գերակշիռ (ավելի քան 90 տոկոս) մաս է կազմում ինքնուրույնաբար իրականացվող աշխատանքը, այսինքն՝ անձն աշխատում է մենակ եւ չունի աշխատողներ: 28 եւ համապատասխան հմտություններով օժտված աշխատուժ: Հետﬕջնակարգ կրթությունը հստա- կորեն կապված է Հայաստանում ավելի լավ աշխատատեղերի հասանելիության հետ, սակայն հմտությունները ﬕշտ չէ, որ նույնն են, ինչ կրթությունը: Հմտությունները՝ առաջադրանքը լավ կա- տարելու ունակությունը, սերմանվում են մարդու մանուկ հասակում եւ զարգանում դպրոցական եւ արտադպրոցական պարապմունքների եւ աշխատանքային փորձի ընթացքում: Արդյունքում հմտութ- յունները կախված են ոչ ﬕայն անհատի բնածին կարողություններից, այլ նաեւ հմտությունների զար- գացման ընդհանուր համակարգի որակից: Կրթական համակարգերը պետք է օգնեն ուսանողներին զարգացնել հմտությունների լայն շրջանակ, ներառյալ ճանաչողական (վերլուծական, խնդիրների լուծման) հմտությունները, սոցիալ-հուզական (փափուկ) հմտությունները եւ առանձնահատուկ տեխ- նիկական հմտությունները, որոնք անհրաժեշտ են կատարելու աշխատանքին առնչվող խնդիրները, ինչպիսիք են ավտոﬔքենա վարելը, հաստոց աշխատեցնելը կամ աչքի վիրահատություն կատարելը: Փաստերը վկայում են, որ Հայաստանում առկա է հմտությունների բացի խնդիրը, որը կարող է դան- դաղեցնել նոր աշխատատեղերի ստեղծումը: Հայաստանում հմտությունների զարգացման համա- կարգը տուժում է որակի հետ կապված խնդիրների պատճառով (Համաշխարհային բանկ, 2015): Գոր- ծատուների ﬔծ մասի կարծիքով, կրթական համակարգերը չեն տալիս անհրաժեշտ հմտություններ, ընդ որում, ժամանակակից պահանջներին բավարարող եւ արտաքին շուկաներին ﬕտված ընկե- րություններն ավելի քննադատորեն վերաբերում խնդրին: Նոր կադրերի կարիք ունեցող ընկերութ- յունները նշել են, որ չեն կարողանում գտնել համապատասխան հմտություններ ունեցող աշխատող (Համաշխարհային բանկ, 2015): Միեւնույն ժամանակ, աﬔն հինգ աշխատողից ﬔկն իրեն համարում է գերկրթված եւ ըստ այդմ գտնում, որ ներկա աշխատանքը չի համապատասխանում իր կրթական մակարդակին: Աշխատանքից անբավարարվածությունն աﬔնաբարձրն է ցածր արդյունավետ ծա- ռայությունների ոլորտում եւ ավելի տարեց աշխատողների հաﬔմատ այն առավել բարձր է երիտա- սարդների շրջանում, իսկ ընդհանուր ﬕջնակարգ եւ բարձրագույն մասնագիտական կրթություն ու- նեցողների հաﬔմատ այն շատ ավելի բարձր է պրոֆտեխնիկական կամ մասնագիտական կրթութ- յուն ստացածների շրջանում (Համաշխարհային բանկ, 2015): Ընդհանուր առմամբ, այս բացահայ- տումները խոսում են Հայաստանում հմտությունների զարգացման համակարգի որակի եւ աշխատա- շուկային նրա համապատասխանության հետ կապված խնդիրների մասին: Մեկ այլ վերլուծություն ցույց է տվել, որ տեղեկատվության պակասը իր դերն է խաղում այս խնդրում, քանի որ երիտասարդ- ների շրջանում պահանջվող հմտությունների մասին ընկալումները չեն համընկնում աշխատաշուկա- յում իրականում պահանջվող հմտությունների հետ (Save the Children, 2018): Քանի որ հմտությունների գործնական կիրառուﬓ իր օգուտն է տալիս ավելի լավ աշխատատեղերի դեպքում, կարեւոր է բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունը բոլորի համար: Նրանք, ովքեր սոցիալ-տնտեսական առավել բարձր կարգավիճակով ընտանիքներից են, կամ ում ծնողների կրթական մակարդակն ավելի բարձր է, ունեն ավելի բարձրակարգ հմտություններ (օր.՝ խնդիրների լուծում, նոր գիտելիքների յուրացում, համակարգչի հետ աշխատանք) պահանջող աշխատանքի անց- նելու հնարավորություն: Հմտությունների բացը կարող է մասամբ կապված լինել որակյալ դպրոցա- կան կրթության անհավասար հասանելիության հետ: Վերլուծությունը (Bussolo et al., 2019) ցույց է տվել, որ Հայաստանում գյուղական եւ քաղաքային վայրերի ﬕջեւ կրթության որակի տարբերության մակարդակն ամենաբարձրներից ﬔկն է ԵԿԱ երկրներում: Անհրաժեշտ է կատարելագործել ոչ ﬕայն կրթության ընդհանուր որակը, այլ նաեւ նրա համապատասխանությունը աշխատաշուկային եւ գործ- նական կողմնորոշվածությունը: Պահպանվում է գերակա ոլորտներում (օր.՝ ՏՏ եւ զբոսաշրջություն) պահանջվող եւ ուսուցման համակարգերի ﬕջոցով ապահովվող հմտությունների ﬕջեւ անհամապա- տասխանությունը: Շարունակական ուսումնառությունը ու հմտությունների զարգացումը եւս պահանջում են աշխա- տողների շարունակական ուսուցում: Հայաստանում այլ ընկերությունների հաﬔմատ ժամանակա- կից ընկերություններն ավելի շատ են անցկացնում աշխատողների ուսուցում: Ինչեւէ, աշխատողների ընդհանուր թվի ﬕայն ﬕ սահմանափակ մասն է ուսուցում անցնում: Սա ամրապնդում է հմտություն- ների զարգացման շարունակական ուղու կախվածությունը, այսինքն՝ նրանք, ովքեր ունեն հմտութ- յուններ, ձեռք են բերում էլ ավելի շատ հմտություններ: Միեւնույն ժամանակ, աշխատողները շատ 29 սահմանափակ տեղ են տալիս ուսուցմանը, ինչը ենթադրում է, որ նրանք եւս չեն գիտակցում աշխա- տաշուկայում իրենց դերը չկորցնելու համար հմտությունները շարունակապես զարգացնելու կարեւո- րությունը: Հայաստանում արդյունավետ աշխատատեղերի ստեղծման չորս մարտահրավերները եւ հինգ լուծումները Դիագնոստիկ վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնել չորս առանցքային մար- տահրավեր՝ կապված Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր, ավելի արդյունավետ աշխատա- տեղեր եւ ավելի ներառական աշխատատեղեր ստեղծելու հետ. 1. Տնտեսական աճի մոդելը ﬕնչ օրս չի ապահովել բավարար թվով աշխատատեղեր կամ բա- վարար լավ աշխատատեղեր աշխատուժի համար: Աշխատատեղերի ստեղծման տեմպերը, ընդհանուր առմամբ, դանդաղ են, իսկ երբեﬓ էլ նույնիսկ բացասական: Աշխատատեղեր չեն ստեղծվել այն ոլորտներում, որոնք ապահովում են աշխատուժի ավելի բարձր արդյունավե- տություն կամ աշխատանքի արդյունավետության աճ: Երկրի ծերացող բնակչության բարե- կեցության մակարդակն ապահովելու եւ գործազրկության աճից խուսափելու համար Հայաս- տանի տնտեսությունը պետք է ﬕնչեւ 2030թ. ստեղծի տարեկան մոտ 8,000 նոր աշխատատեղ՝ աշխատաշուկա նոր մուտք գործողներին կլանելու եւ աշխատուժի մասնակցությունը ﬕնչեւ 75 տոկոսի հասցնելու համար: Սրան հասնելու ճանապարհին Հայաստանի առջեւ ծառացած են նշանակալից մարտահրավերներ՝ կապված լճացման ներկա ﬕտումների կամ նույնիսկ աշ- խատատեղերի կրճատման հաղթահարման հետ: 2. Հայաստանը չունի դինաﬕկ, ժամանակակից պահանջներին բավարարող մասնավոր հատ- ված, որը կնպաստեր աշխատողների՝ նվազ արդյունավետից դեպի ավելի արդյունավետ աշ- խատանքին անցնելուն: Զբաղվածության կառուցվածքում տեղի չի ունեցել նվազ արդյունա- վետ ոլորտներից անցում դեպի ավելի արդյունավետները: Մերօրյա մասնավոր հատվածը բա- վարար ﬔծ չէ, որպեսզի ստեղծի աշխատուժի պահանջարկ նման անցումն ապահովելու հա- մար: Հետեւաբար, Հայաստանում չկան այսպես կոչված «լավ» աշխատատեղեր, որոնք կառա- ջարկեին բավարար վարձատրություն, կրթության ծախսերի տնտեսական փոխհատուցում եւ աշխատողների պաշտպանություն: Դեռեւս չափազանց ﬔծ թվով մարդիկ են աշխատում ցածր արդյունավետ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, առեւտուրը, տրանս- պորտը եւ ոչ վարձու զբաղվածությունը: Նորարարությունների, ﬕջազգային ինտեգրման, տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ մրցակցության սահմանափակ մակարդակը թույլ չեն տալիս Հայաստանին դինաﬕկորեն զարգանալ: 3. Բնակչության տնտեսական ակտիվության բացակայության մակարդակը բարձր է, ավելի բարձր, քան Հայաստանը կարող է դա իրեն թույլ տալ՝ հաշվի առնելով աշխատունակ տարի- քի բնակչության թվի կրճատումը: Կանանց եւ երիտասարդների շրջանում տնտեսական ակ- տիվության բացակայությունն ունի անհամաչափ բաշխվածություն: Դրա հիմքում ընկած պատճառները համալիր են եւ ըստ բնակչության խմբերի՝ տարբեր: Սոցիալական նորﬔրով կանանց վրա են դրված երեխաների, ծերերի խնամքի եւ տնային տնտեսության վարման ընդ- հանուր պարտականությունները: Տղամարդկանց եւ կանանց աշխատանքային եկամուտների ﬕջեւ էական տարբերությունը, հատկապես՝ ավելի կրթված աշխատողների շրջանում եւ ա- վելի բարձր վարձատրություն ապահովող ոլորտներում, նույնպես ապախրախուսում է նույ- նիսկ կրթված կանանց մուտք գործելու աշխատաշուկաներ: Միեւնույն ժամանակ, ﬔծ չափե- րի հասնող (հիմնականում տղամարդկանց) ժամանակավոր արտագաղթի արդյունքում de facto շատ կանայք կարող են հայտնվել ﬕայնակ մոր կարգավիճակում: Տղամարդկանց դեպ- քում աշխատանքային եւ/կամ սեզոնային ﬕգրացիան տնտեսական ոչ ակտիվության հիմնա- կան գործոններից ﬔկն է: Ուսուﬓ ավարտելուց հետո երիտասարդներն ի վերջո դառնում են տնտեսապես ոչ ակտիվ աշխատանքի հնարավորությունների, տեղեկատվության բացակա- յության եւ աշխատանք որոնելու իրենց ջանքերում օժանդակություն չստանալու պատճառով: 30 Երիտասարդ կանանց դեպքում վաղ տարիքում ընտանիքի կազմավորումը եւ տնային պար- տականությունների անհավասար բաժանումը եւս կարեւոր դեր են խաղում տնտեսական ոչ ակտիվության մակարդակի աճի համար: 4. Պահանջվող եւ առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունը եւ հմ- տությունների բացն ազդում են աշխատատեղերի ստեղծման եւ հատկապես երիտասարդ- ների շրջանում աշխատանքից բավարարվածության վրա: Անհամապատասխանություննե- րի առկայության մասին են վկայում հետեւյալ ծանրակշիռ փաստերը: Այսպես, տնային տնտե- սությունների «STEP» հետազոտության տվյալների համաձայն, աﬔն հինգ աշխատողից ﬔկը համարում է, որ իր աշխատանքային պարտականությունների հաﬔմատ գերկրթված է: Հմ- տությունների այլ հետազոտությունները եւս ցույց են տվել, որ կրթվածության եւ ներկա աշ- խատանքի համար պահանջվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունն էլ ա- վելի ﬔծ է երիտասարդների շրջանում: Այս աﬔնը վկայում է մարդկային կապիտալի փոշիաց- ման մասին: Հմտությունների բացը եւս ակնհայտ է. գործատուների շրջանում անցկացված «STEP» հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում ընկերությունների համար դժվար է աշխատող վարձել հավակնորդների հմտությունների պակասի պատճառով: Ընկե- րություններն առանձնակի թերահավատությամբ են վերաբերվում բուհերի երիտասարդ շրջանավարտների հմտություններին, ինչպես նաեւ կրթական ու ՏՄԿՈՒ (տեխնիկական եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման) համակարգերում առկա դասավանդման կարո- ղություններին: Ավելի արդյունավետ աշխատող, ﬕջազգային կապեր ունեցող, նորարարա- կան ընկերությունները (այսինքն՝ գործարար պայմանների բարելավման դեպքում «ավելի լավ» աշխատատեղեր ապահովելու ներուժ ունեցող կազմակերպությունները) աշխատող վարձելիս կանգնում են հմտությունների բացի էլ ավելի լուրջ խնդրի առջեւ: Ի՞նչ կարելի է անել այս մարտահրավերները հաղթահարելու համար: Ինչպե՞ս կարող է Հայաստանը բարելավել աշխատատեղերի որակը եւ քանակը, ինչպես նաեւ աշխատողների համար առկա աշխա- տատեղերի հասանելիությունը: Ներկայացնում ենք հետեւյալ հինգ լուծումները. 1. Բարենպաստ մակրո եւ գործարար ﬕջավայրերը բարելավելու ﬕջոցով մեծացնել աշխա- տուժի նկատմամբ պահանջարկը, որպեսզի ընկերությունները սկսեն իրենց գործունեութ- յունը, աճեն ու ստեղծեն ավելի շատ աշխատատեղեր: Հայաստանի տնտեսական աճի մոդելը պետք է դադարի հենվել ներքին սպառման վրա եւ վերածվի այնպիսի մոդելի, որը հիﬓվում է արդյունավետ ներդրումների եւ դիվերսիֆիկացված արտահանման վրա: Օտարերկրյա ուղ- ղակի ներդրումների (ՕՈւՆ-ների) եւ ներքին կապիտալ ներդրումների խրախուսումն աշխա- տուժի արդյունավետության բարձրացման ներուժ ունեցող տնտեսության աշխատատար ո- լորտներում եւ նոր աշխատատեղերի ստեղծման ներուժ ունեցող տնտեսության առավել արդ- յունավետ ոլորտներում կօգնի նվազեցնել տնտեսական աճի կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից եւ ներքին սպառուﬕց: Նման օրինակներից է ագրոբիզնեսի ոլորտը, որն աշխատատար է, կապված է գլոբալ արժեշղթաներին եւ տալիս է գյուղատնտեսությունից դուրս դիվերսիֆիկացման հնարավորություն: Սրա համար անհրաժեշտ կլինեն համաձայնեց- ված ջանքեր՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը ﬕջազգային տնտեսությանը եւ ապրանքա- տեսակների, ծառայությունների եւ առեւտրային գործընկերների առումով արտահանման դե- վերսիֆիկացմանը: Հետագա բարեփոխումներ են անհրաժեշտ ներդրումների եւ գործու- նեության տեսանկյունից Հայաստանը գրավիչ դարձնելու համար, հատկապես կորպորատիվ կառավարման բարելավման, հարկային քաղաքականության բարեփոխման, ֆինանսական հատվածի զարգացվածության եւ ներառականության մակարդակի բարձրացման ուղղութ- յամբ: Աշխատանքային օրենսդրության առավել հասցեական բարեփոխումները կարող են խթանել աշխատատեղերի ստեղծուﬓ՝ առանց անհարկիորեն ﬔծացնելու աշխատողների համար ռիսկը, մասնավորապես, թույլ տալով մշտական առաջադրանքների կատարման հա- մար կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր, ինչպես այսօր արվում է երկրների 31 ﬔծ մասում: Ի վերջո, ներդրումները խթանող գործոնները, ինչպես նաեւ բնակչության բարե- կեցությունը կախված են պետական պարտքի կայուն քաղաքականություններից: Հայաստա- նի բնակչությունը ծերանում է՝ ավելի ﬔծացնելով կենսաթոշակային համակարգի բեռը: Հա- մակարգի վերջին բարեփոխումները պետք է զուգակցվեն ծածկույթի ընդլայնմանն ուղղված կապիտալի շուկաների եւ քաղաքականությունների հետագա զարգացմամբ: 2. Առավել արդյունավետ ընկերություններում օժանդակել աշխատատեղերի ստեղծմանը եւ բարձրացնել արդյունավետությունը ցածր արդյունավետ ոլորտներում: Քաղաքականութ- յունները պետք է ուղղված լինեն բազմաբնույթ աշխատատեղերի սահմանափակումների վե- րացմանը՝ սկսած արագ աճող ընկերություններում աշխատատեղերի ստեղծման խրախու- սուﬕց ﬕնչեւ գյուղատնտեսությունում արդյունավետության բարձրացմանն օժանդակող ﬕ- ջոցառումների ձեռնարկումը: Մյուս կողﬕց, բարձր որակավորում պահանջող աշխատատե- ղերի ստեղծման ﬔծ ներուժ ունեցող ոլորտների, մասնավորապես, ՏՀՏ-ի ոլորտի, բիզնես ծա- ռայությունների եւ արտադրության համար կարելի է սահմանել գիտահետազոտական աշխա- տանքների, արտահանման, ուսուցման, ֆինանսավորման եւ այլնի գծով հարկային խթաններ: Ցածր արդյունավետություն ունեցող ոլորտները եւ ընկերությունները (սրանք իրենց չափերով սովորաբար փոքր են) պետք է հնարավորություն ունենան օգտվելու տեխնոլոգիական եւ կազ- մակերպական նորարարություններից, ﬕանալու տեղական եւ օտարերկրյա արժեշղթանե- րին, ինչպես նաեւ օգտվելու որակավորման բարձրացման եւ բիզնեսի զարգացման ծառայութ- յուններից: Տարբեր սուբսիդիաներ կարող են անհրաժեշտ լինել ցածր արդյունավետ եւ ցածր եկամտաբեր ինքնազբաղվածությունը արդյունավետ ձեռնարկատիրական գործունեության փոխակերպելու համար, օրինակ՝ ապահովելով ճկուն եւ հասցեական ուսուցում՝ ինքնազբաղ- վածների տեխնիկական հմտությունները եւ բիզնես գործելակերպը բարելավելու եւ գործա- րար ցանցերին ﬕանալու հնարավորությունն ընդլայնելու նպատակով: Նմանապես, գյու- ղատնտեսության ոլորտի աշխատատեղերը, որոնք տեսանելի ապագայում կշարունակեն կլանել ﬔծ աշխատուժ, կարող են դառնալ ավելի արդյունավետ, եթե փոխադրվեն առեւտրա- յին հիմքերի վրա եւ արտադրական ցիկլի սկզբում եւ վերջում շաղկապվեն արդյունաբերութ- յան ու ծառայությունների ոլորտներին: Գյուղատնտեսությունում եւ այլ ոլորտներում մրցունա- կությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են ավելի լավ ֆիզիկական եւ կապի ենթակա- ռուցվածքներ: 3. Խրախուսել աշխատուժի, հատկապես կանանց մասնակցությունը: Հեռանկարային նպա- տակների տեսանկյունից Հայաստանն արդեն իսկ փորձում է դրամական խթանների (երեխա- յի ծննդյան ﬕանվագ նպաստների) եւ համայնքային ﬕջոցառումների ﬕջոցով խրախուսել ծնունդների աճը: Ավելի կարճաժամկետ հեռանկարում երեխաների որակյալ խնամքի ծառա- յությունների ինստիտուցիոնալացումը կարող է ﬕանգաﬕց լուծել ﬕ քանի խնդիր, որոնցից են մանուկ հասակում կրթության՝ հմտությունների զարգացման կարեւոր բաղադրիչներից ﬔկի, բացակայությունը, երեխա ունենալու հետ կապված ծախսերը եւ կանանց բեռը՝ կապ- ված ընտանեկան պարտականություններն աշխատանքի հետ համատեղելու հետ: Նման նա- խաձեռնությունների արդյունքում Հայաստանում ապակենտրոնացված հիմունքով կարող է նաեւ ձեւավորվել խնամքի ֆորմալ ինստիտուտը, ինչը կարող է նպաստել թե´ ժողովրդագրա- կան բեռի թեթեւացմանը, թե´ հնարավորություն տալ կանանց աշխատանքի անցնելու ցածր հմտություններ պահանջող սեգﬔնտներում: Ի լրուﬓ, աշխատաշուկայում կանանց մասնակ- ցությունը կարելի է ﬔծացնել համայնքների մակարդակով լուսաբանող արշավների անցկաց- ման միջոցով՝ ցույց տալով աշխատանքի ֆինանսական օգուտները, ոչ ավանդական (եւ ավելի բարձր վարձատրվող) աշխատանքներում կանանց ներգրավվածության, ինչպես նաեւ հայ- րության ոչ ավանդական դերի օրինակները: Կարելի է նաեւ կատարելագործել աշխատաշու- կայի իրավական կարգավորումները՝ թույլ տալով ծնողների ﬕջեւ դրամական նպաստների 32 բաժանում եւ վերացնելով վարձատրության եւ աշխատանքային այն պայմանների ﬔջ խտրա- կան վերաբերմունքը որոնք կարող են ազդել աշխատաշուկայում կանանց մասնակցությունը խթանող գործոնների վրա: Բացի այդ, աշխատաշուկայի ակտիվ ﬕջոցառումներ են անհրա- ժեշտ՝ հատուկ հասցեագրված ցածր եկամուտներ ունեցող խմբերին: Սոցիալական աջակ- ցության ծրագրի վերջին բարեփոխումները նպատակ ունեն կրճատելու ծրագրի այն տարրե- րը, որոնք ապախրախուսում են աշխատաշուկայում մարդկանց մասնակությունը: Ինչեւէ, պետք է ավելի արդյունավետորեն թիրախավորել ակտիվացման եւ զբաղվածության ﬕջոցա- ռումների շահառուներին, օր.՝ Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) ծրագրե- րի ﬕջոցով: Ի վերջո, կարեւոր է կրճատել աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովո- րող երիտասարդների բարձր թվաքանակը՝ թույլ չտալով փոշիացնել նրանց մարդկային կա- պիտալը: Սա նշանակում է ներդրումներ կատարել որակյալ կրթության ﬔջ, ﬔծացնել ուսա- նողների կապը աշխատանքի շուկայի հետ եւ օժանդակել նրանց մասնագիտական կողմնո- րոշման եւ աշխատանքի որոնման հարցում: Սրա համար անհրաժեշտ կլինի նաեւ ստեղծել աշ- խատաշուկայի տեղեկատվական համակարգ, որը կօգնի ընկերություններին, սովորողներին, ուսումնական հաստատություններին եւ քաղաքականություն ձեւավորողներին բացահայտե- լու աշխատանքի ներկա եւ ապագա հնարավորությունները եւ մարտահրավերները: 4. Դյուրինացնել մարդկանց անցուﬓ ավելի լավ աշխատանքի (ոլորտից՝ ոլորտ կամ վայրից՝ վայր): Ներդրումներ են անհրաժեշտ աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի համապա- տասխանության քաղաքականության ուղղությամբ, քանի որ տեղեկատվության ասիﬔտ- րիան թույլ չի տալիս աշխատաշուկայում ապահովել հմտություններին համարժեք աշխա- տանք: Արդյունաբերական զարգացած երկրների օրինակով Հայաստանի աշխատաշուկայի տեղեկատվական համակարգի արդիականացումը եւ ընդլայնումը կնպաստի գործատուների, ուսումնական հաստատությունների, պետական քաղաքականություն ձեւավորողների եւ աշ- խատաշուկայի հաստատությունների, սովորողների, զբաղվածների եւ աշխատանք որոնող- ների փոխինտեգրմանը: Գոյություն ունի նման համակարգերի ստեղծման զգալի փորձ, այդ թվում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, որ Հայաստանը կարող է փոխառել: Կոնկրետ առաջարկությունները վերաբերում են հմտությունների եւ մասնագիտությունների առաջարկի ու պահանջարկի տվյալներին (սովորողների եւ ընկերությունների շրջանում հար- ցումներ, շրջանավարտների հետագա աշխատանքային գործունեության ուսումնասիրութ- յուններ), ինչպես նաեւ աշխատատեղերի պորտալին, որի ﬕջոցով աշխատանք որոնողները կﬕանան թափուր աշխատատեղերի տվյալների բազային: Ծրագրերի մակարդակում անհրա- ժեշտ է ընդլայնել ԶՊԳ-ի կարողություններն ու լիազորությունները՝ ինչպես ստեղծվող աշխա- տատեղերի թիվը ﬔծացնելու, այնպես էլ այս գործընթացն ավելի ներառական դարձնելու նպատակով զբաղվածության առավել արդյունավետ ծառայություններ տրամադրելու հա- մար: Սա ենթադրում է ԶՊԳ-ի անձնակազﬕ ավելի խորացված ուսուցում եւ մասնագիտացում՝ խորհրդատվություն տրամադրելու, պրոֆիլավորման եւ այլնի համար, ինչպես նաեւ մասնա- վոր հատվածի պոտենցիալ գործատուների հետ աշխատանքի բարելավված համակարգում: Ի վերջո, արտագաղթը դադարեցնելու կամ մշտական ներգաղթը խրախուսելու ուղղությամբ գործադրվող ջանքերի փոխարեն Հայաստանը կարող է առավելագույնի հասցնել աշխատան- քային ﬕգրացիայի օգուտները՝ ծախսերը եւ ռիսկերը նվազեցնելու ﬕջոցով: Սա ենթադրում է արտերկրում պահանջվող աշխատատեղերի եւ հմտությունների մասին տեղեկատվության հասանելիություն, պահանջարկի զարգացման դինաﬕկային նվիրված հասցեական ուսու- ցում, ցանցերի հզորացում, ﬕգրացիայի մասին թափանցիկ կարգավորումների մշակում, հա- մապատասխան դեպքերում կենսաթոշակի եւ այլ սոցիալական վճարների փոխանցելիության ապահովում: Կարելի է սփյուռքի ներկայացուցիչներից եւ հայրենիք վերադարձած ﬕգրանտ- ներից պարզել, թե որոնք են արտերկրում նրանց հաջող կայացման, ինչպես նաեւ սահուն հայ- րենադարձության հաջողության գրավականները: 33 5. Ավելի շատ ներդրումներ անել հմտությունների զարգացման, նորացման ու ցկյանս ուսուց- ման ﬔջ՝ աշխատողների արդյունավետությունը, շարժունակությունը, աշխատանքային ե- կամուտները եւ աշխատանքից ընդհանուր բավարարվածությունը բարձրացնելու նպատա- կով: Մարդկային կապիտալում ներդրումներն ազդում են աշխատողների ավելի լավ աշխա- տանքի անցնելու ունակության վրա: Ինչպես նշվում է այս ընդհանուր ակնարկի բաժնում, Հա- յաստանում մարդկային կապիտալում ներդրումներն ուշացած են, եւ անհրաժեշտ է օր առաջ ուշադրության տակ առնել արդյունավետ եւ մրցունակ աշխատուժ ապահովելու տեսանկյու- նից կրթության եւ ՏՄԿՈՒ համակարգերի որակի ու համապատասխանության հարցը: Սա սկսվում է մանուկ հասակում մարդու զարգացմանն ուղղված համարժեք ﬕջամտություննե- րից, որոնք կարող են ծառայել որպես հիմք նրա կյանքում անհրաժեշտ բազային ճանաչողա- կան եւ սոցիալ-հուզական հմտությունների զարգացման համար: Անհրաժեշտ է արմատապես փոխել կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը, որակի ստանդարտները, անձնակազﬕ ուսուցումը եւ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ներառյալ ա- վելի ﬔծ թվով եւ ավելի լավ աշխատատեղերի ստեղծման ներուժ ունեցող ոլորտները (ՏՀՏ, ֆինանսական եւ բիզնես ծառայություններ): Աշխատուժի շուկայի համապատասխանության գաղափարը եւս դուրս է գալիս տեխնիկական մասնագիտությունների շրջանակից: Մասնա- գիտությունների եւ ոլորտների վերաբերյալ կանխատեսումները կարեւոր են հասկանալու տեխնիկական հմտությունների ապագա պահանջարկը, սակայն հարկ է հիշել, որ խիստ կտրուկ տեխնոլոգիական փոփոխություններն իրենց հետ բերում են ﬔծ անորոշություն: Այս համատեքստում ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ ﬕջահատ հմտություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք կօգնեն աշխատողներին արագ սովորելու եւ հարմարվելու նոր առաջադ- րանքներին: Այս հմտությունները ներառում են վերապատրաստվելու, սովորելու, տարբեր խնդիրներին իրենց սեփական լուծումը գտնելու, բարդ բացահայտումները ըմբռնելի եղանա- կով ներկայացնելու, տարբեր լեզուներով խոսելու ունակությունները: Առավել ամուր կապեր են անհրաժեշտ մասնավոր հատվածի եւ կրթական հաստատությունների ﬕջեւ ուսումնական ծրագրերի որոշման շուրջ համագործակցության, ինչպես նաեւ աշխատավայրում ուսուցման ﬕջոցով: Աշխատուժի ծերացման հետ ﬔկտեղ Հայաստանին եւս անհրաժեշտ է ուշադրութ- յունը կենտրոնացնել չափահաս (աշխատունակ) տարիքում սովորելու հնարավորությունների վրա: Հարկ է ընկերություններին իրազեկել (եւ հավանաբար, շահադրդել) իրենց աշխատող- ների շարունակական ուսուցման եւ դրանով իսկ նրանց հմտությունների կատարելագործման կարեւորության մասին: 34 Ներածություն Աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալում ներդրումները եւ գործուն աշխատաշուկա- յի ներառականությունը 2019թ. փետրվարին ընդունված նոր կառավարության ծրագրի գերակա խնդիրներից են: Այս զեկույցում ներկայացվում է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար նպաստավոր ﬕջավայրի նորացված վերլուծությունը, նկարագրվում են աշխատաշուկայի հիմնական մարտահրավերները եւ նախորոշվում հնարավոր լուծումները` նպատակ ունենալով իրազեկել եւ դյու- րինացնել աշխատանքի արդյունքների բարելավմանն ուղղված կարճաժամկետ ու ﬕջնաժամկետ քաղաքականությունների շուրջ ՀՀ կառավարության հետ արդյունավետ երկխոսությունը: Զեկույցի նպատակն է նաեւ իր արդյունքները ծառայեցնել 2019-24թթ. Աշխատաշուկայի նոր ռազմավարութ- յան մշակման եւ վերջերս սկսված «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնության նպատակներին` տար- բեր նախարարությունների, գերատեսչությունների, կրթական հաստատությունների եւ գործատու- ների զբաղվածության խթանման ուղղությամբ գործադրվող ջանքերը համակարգելու համար: Զեկույցի նպատակն է վերլուծել հիմնական հարցերը. արդյոք մակրո ﬕջավայրը, գործարար ﬕջա- վայրը եւ կարգավորող դաշտը (այդ թվում աշխատանքային կարգավորումները) նպաստավո՞ր են (ֆորմալ) աշխատատեղերի ստեղծման համար: Ի՞նչն է խոչընդոտում արդյունավետ, նորարար եւ ար- տահանման միտվածություն ունեցող մասնավոր հատվածի ընդլայնմանը: Ինչպե՞ս պետք է փոխվի զբաղվածության կառուցվածքը` ժողովրդագրական տեղաշարժերին արձագանքելու եւ ծերացող հա- սարակության հետ կապված ռիսկերը ﬔղﬔլու համար: Ինչպե՞ս կարելի է լավագույնս օգտագործել ներկայումս ﬔծ տոկոս կազմող տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց մարդկային կապիտալի ներուժը: Արդյոք տեղի՞ է ունենում աշխատողների անցում ցածրից դեպի բարձր արդյունավետ ոլորտներ եւ ինչպե՞ս կարելի է դյուրինացնել այդ անցումը: Որքանո՞վ են զբաղվածության արդյունքները հետ- եւանք տեղեկատվական անհամաչափությունների եւ ընկերությունների կողﬕց պահանջվող եւ ֆոր- մալ կրթական համակարգի, տեխնիկական եւ մասնագիտական կրթության եւ վերապատրաստում- ների (ՏՄԿՎ) համակարգի, չափահասների մասնագիտական ուսուցման արդյունքում առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանության: Ի վերջո, քաղաքականության մակարդակում ի՞նչ բարեփոխումներ կարող են բարելավել աշխատատեղերի արդյունքները: Այս հարցերին պատասխանելու համար զեկույցում քննության են առնվում տվյալների ﬕ շարք աղբ- յուրներ: Մակրո ﬕջավայրի, աշխատանքի հանրագումարային արդյունավետության, ժողովրդագ- րության եւ աղքատության ﬕտումները վերլուծելու համար զեկույցում հաշվի են առնվել ՀՀ Վիճա- կագրական կոﬕտեի (Արմստատի) տրամադրած ավելացված արժեքի տվյալները: Բնակչության տվյալները վերցվել են ՄԱԿ-ի Բնակչության ստորաբաժանումից: ՀՆԱ-ի աճի եւ աղքատության տվյալ- ները վերցվել են Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների (ՀԶՑ-ների) տեղեկատվական բազայից: Աշխատուժի առաջարկի ընդհանուր վերլուծությունը հիﬓված է աﬔնա- վերջին (2017թ.) աշխատուժի հետազոտության վրա, իսկ ﬕտումների վերլուծությունը` տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) շարքերի վրա:24 Ընկերությունների մակարդակում աճի եւ աշխատատեղերի ստեղծմանը խոչընդոտող գործոնների վերլուծությունը հիﬓված է տվյալների ﬕ քանի աղբյուրների վրա, ներառյալ 2013թ. ձեռնարկություն- ների հետազոտությունը, «Doing Business»-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ցուցիչները, 2013թ. Համաշխարհային բանկի «Հմտություններ դեպի զբաղվածություն եւ ար- տադրողականություն» («STEP») գործատուների հետազոտությունը, եւ 2013-17թթ. կտրվածքով ըն- կերությունների վերաբերյալ հնգափուլ տվյալները` ստացված Պետական եկամուտների կոﬕտեից (ՊԵԿ): Ընկերությունների մակարդակով ՊԵԿ-ից ստացված տվյալները վերաբերում են 2013-17թթ. գրանցված բոլոր ընկերություններին: Տեղեկատվությունը հասանելի է ոլորտների, իրավա-կազմա- կերպական ձեւի, տարածաշրջանների, աշխատողների թվի, աշխատավարձերի եւ եկամուտների բացվածքով: Ինչեւէ, այս տվյալներն ունեն լուրջ սահմանափակումներ, եւ զեկույցի համար կարեւոր 24 Համադրելիության հարցերը եւ տվյալների սահմանափակումները հատուկ նշված եւ նկարագրված են զեկույցի հա- մապատասխան բաժիններում: 35 բազմաթիվ փոփոխականների վերաբերյալ տվյալների էական մասը բացակայում է, ներառյալ ընկե- րությունների աշխատողների թիﬖ ու շրջանառությունը: 2017թ. գրանցված ընկերությունների ըն- դաﬔնը 31 տոկոսն է տրամադրել տվյալներ աշխատողների թիվի մասին, եւ ﬕայն 8 տոկոսը` շրջա- նառության ծավալների մասին: Հետեւաբար, հնարավոր չէր կատարել ոչ աշխատատեղերի հոսքերի (ստեղծման ու փակման) ներկայացուցչական վերլուծություն, ոչ էլ ընկերությունների արդյունավե- տության վերլուծություն: ՊԵԿ-ի տրամադրած ընկերությունների տվյալներն օգտագործվել են ﬕայն ընկերությունների գրանցման եւ գրանցուﬕց դուրս գալու մակարդակները վերլուծելու համար: Զեկույցը հստակ շրջանակում ամփոփում է նախկինում կատարված վերլուծական աշխատանքն ու նոր վերլուծությունը` ՀՀ Կառավարության եւ այլ շահակիցների համար համապարփակ վերլուծա- կան փաթեթ, որն արդիական նշանակություն ունի քաղաքականության ենթատեքստում: Նոր վեր- լուծությունը ներառում է աշխատուժի առաջարկի, արդյունավետության, վերջին ընդհանուր մակրո եւ գլոբալ ﬕտումների հետ կապերի վերլուծությունը: Զեկույցում նաեւ հաշվի է առնվել «Հայաստան. երկրի կանոնավոր դիագնոստիկ գնահատում» զեկույցի (Համաշխարհային բանկ, 2017թ.), «Drivers of Dynamism» (Bartsch and De Rosa, 2015) վերլուծության հիմքում ընկած զգալի աշխատանքի արդյունք- ները, ինչպես նաեւ տնային տնտեսությունների եւ գործատուների «STEP» հետազոտությունների վեր- լուծության արդյունքները (World Bank, 2015; Valerio et al., 2015): Տեղեկատվության լուրջ բացեր դեռեւս ﬓացել են, հատկապես աշխատատեղերի նկատմամբ պահանջարկն ըմբռնելու տեսանկյու- նից: Դրանք ներառում են ըստ ընկերությունների բնութագրերի աշխատատեղերի դինաﬕկայի (աշ- խատատեղերի ստեղծում, փակում, վերաբաշխման էֆեկտներ) վերլուծությունը` աշխատատեղ ստեղծող ընկերությունների առանձնահատկություններն ավելի լավ որոշելու համար, ինչպես նաեւ ընկերությունների մակարդակում արդյունավետության վելուծությունը` ընկերությունների աճին նպաստող եւ խոչընդոտող գործոնները որոշելու համար: Այս վերլուծությունների համար անհրաժեշտ են կամ երկրի մակադակով ներկայացուցչական ձեռնարկությունների հետազոտության (այդ թվում հաշվապահական) եւ աշխատողների մասին տվյալներ, կամ էլ իրավաբանական անձանց ռեգիստրի ամբողջական տվյալներ աշխատողների թվի, շրջանառության, կապիտալ ներդրումների եւ ներդրու- մային ծախսերի (input) մասին: Ձեռնարկությունների այն նոր հետազոտության տվյալները, որը կանցկացվի գալիք աﬕսներին, թույլ կտա լրացնել տեղեկատվական բացերը: Զեկույցը սկսվում է ընդհանուր ակնարկից, որին հաջորդում է սույն ներածական մասը եւ հինգ բա- ժինները: 1-ին բաժինը նկարագրում է աշխատատեղերի ստեղծման համատեքստը` ներկայացնելով տնտեսական աճի, աճի գործոնների, աղքատության կրճատման, ժողովրդագրության եւ ﬕգրացիայի վերջին ﬕտումները, աշխատուժի արդյունավետությունը, զբաղվածության աճի դինաﬕկան ժամա- նակի ընթացքում, ինչպես նաեւ ըստ տնտեսական ոլորտների: 2-րդ բաժինը նկարագրում է ընկերութ- յունների ստեղծման, աճի եւ աշխատատեղերի ստեղծման գործարար ﬕջավայրը` ընդհանուր անդ- րադառնալով աշխատանքային հիմնական օրենքներում ամրագրված կարգավորումներին՝ հենանշե- լով հիմնական պարաﬔտրերը եւ նախանշելով, թե աշխատանքի պաշտպանության օրենսդրությու- նը որքանով է նպաստում աշխատատեղերի հավասարակշռված աճին: 3-րդ բաժինը ներկայացնում է աշխատուժի առաջարկի նկարագիրը. ով ունի աշխատանքային զբաղվածություն, ով չունի, աշխա- տուժի ժամանակային դինաﬕկան, աﬔնավերջին առկա տվյալները` հատուկ ուշադրություն դարձ- նելով զբաղվածության ներառականության վրա: 4-րդ բաժնում քննարկվում են աշխատատեղերի ո- րակի հետ կապված տարբեր հարցեր (աշխատանքային եկամտի մակարդակ, եկամտային ապահո- վություն, առողջության, գործազրկության եւ ծերության հետ կապված ռիսկերից աշխատողների պաշտպանվածության մակարդակ, պահանջվող եւ առաջարկվող հմտությունների անհամապա- տասխանություն), որակյալ աշխատատեղերի համար պահանջվող հմտություններ: Վերջին բաժնում ներկայացված է վերլուծության ընդհանուր համառոտ ամփոփագիրը: Այստեղ նաեւ քննարկվում են քաղաքականության մակարդակի այն բարեփոխումները, որոնք կարող են բարելավել աշխատատե- ղերի արդյունքները` աշխատատեղերի ստեղծման գործողությունների պլանի մշակման ժամանակ դրանք հաշվի առնելու համար: 36 Կառուցվածքային եւ մակրոտնտեսական համատեքստ Հիﬓական ուղերձները.  Անկախությունից հետո Հայաստանում արձանագրված բարձր աճն ընդհատվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամով եւ ﬕնչեւ 2017թ. պահպանեց իր ցածր տեմպերը: Աղքատության մակարդակները ﬔծապես համապատասխանել են աճի ﬕտումներին:  Արտադրության (ավելացված արժեքի) կառուցվածքը փոխվեց` ﬕնչեւ համաշ- խարհային ֆինանսական ճգնաժամը գյուղատնտեսությունից անցում կատարե- լով արդյունաբերությանը, իսկ ճգնաժաﬕց հետո` ծառայությունների ոլորտին:  Հայաստանը գտնվում է դժվարին ժողովրդագրական վիճակում` պայմանավոր- ված պտղաբերության ցածր մակարդակով, բնակչության ծերացմամբ եւ ﬔծ ծա- վալների հասնող արտագաղթով, որոնք բոլորը ճնշումներ են գործադրում արդյու- նավետ աշխատատեղերի ստեղծման վրա:  Կառուցվածքային փոփոխությունը` կապված գյուղատնտեսությունից դեպի արդ- յունաբերություն անցման հետ, չհանգեցրեց ավելի բարձր զուտ աշխատատեղերի ստեղծմանը կամ աշխատատեղերի կառուցվածքային փոփոխությանը: Ներածություն 1991թ. անկախության հռչակուﬕց հետո Հայաստանը հայտնվեց տարիներ տեւած ծանր վիճակում: Սրան հաջորդեց հաստատուն տնտեսական աճը, որի շնորհիվ այն դարձավ ﬕջին եկամուտներ ու- նեցող երկիր: ԽՍՀՄ-ի փլուզմամբ եւ պլանային տնտեսությամբ պայմանավորված` 1990-ականների սկզբին ՀՆԱ-ն որոշ չափով նվազեց: Ինչեւէ, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն (չափված 2001թ. հաստատուն ﬕ- ջազգային դոլարներով արտահայտված` գնողունակության պարիտետով) ավելի քան քառապատկ- վեց` 1994թ. $2,000ի հաﬔմատ 2017թ. դառնալով $8,800: Աճը հիմնականում գրանցվել է 2000-ական- ների սկզբին տեղի ունեցած տնտեսական վերելքի ժամանաշրջանում: Համաշխարհային ֆինանսա- կան ճգնաժաﬕց (ՀՖՃ) հետո Հայաստանում արձանագրվեց տարիներ տեւած լճացում, թեեւ աճի տեմպերը ﬔծացան 2017թ. եւ 2018թ.: Ավելի տեւական ժամանակաշրջանում Հայաստանում տեղի է ունեցել կառուցվածքային փոփո- խություն, երբ ցածր արդյունավետ գյուղատնտեսության ոլորտից անցում կատարվեց ծառայութ- յունների ավելի ﬔծ ոլորտ ունեցող տնտեսությանը: 2000-ականներից սկսած շարունակաբար տեղի են ունենում տեղաշարժային անցումներ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությունից: Տնտե- սական վերելքի տարիներին զբաղվածությունն աճեց արդյունաբերության, հատկապես շինարա- րության ոլորտում: Ինչեւէ, ՀՖՃ-ից հետո արդյունաբերությունում զբաղվածությունն ընկավ` իր տեղը զիջելով ծառայությունների ոլորտում աշխատատեղերի թվի աճին: Ցածր պտղաբերությունը` զուգակցված ﬔծ ծավալների հասնող արտագաղթով, արագորեն փո- խում են երկրի ժողովրդագրական պատկերը: Պտղաբերությունը Հայաստանում փոխհատուցման մակարդակից ցածր է, ինչը հանգեցնում է բնակչության ծերացմանը: Մեծ ծավալների հասնող արտա- գաղթը եւս նվազեցնում է աշխատուժի թիվը: Թեեւ վերջին տարիներին արտագաղթը նվազել է, սա- կայն այն շարունակում է ազդել տնտեսության վրա: Աշխատանքային տարիքի բնակչության թիվը ﬓում է անփոփոխ, իսկ մոտ ապագայում այն կսկսի նվազել, իսկ տարեց խնամառուների թիﬖ աճում է` առաջացնելով ճնշումներ բարեկեցություն ապահովելու տնտեսության ունակության վրա: 37 Տնտեսական աճն ու կառուցվածքը Հայաստանն արձանագրել է բարձր տնտեսական աճ 1991թ. անկախության հռչակուﬕց ﬕնչեւ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬓ ընկած ժամանակաշրջանում: 1991թ. անկա- խության հռչակուﬕց հետո երկիրը ﬕ քանի տարի շարունակ ապրեց ցածր վիճակում, որից հետո հաջողվեց վերականգնել մակրոտնտեսական կայունությունը: Սրա արդյունքում 1994թ. հետո տնտե- սական աճի տեմպերը վերականգնվեցին: 2001թ. սկսած երկրում աճի տեմպերն արագացան պղնձի արտահանման ծավալների ﬔծացման եւ զգալի ՕՈՒՆ-ների ներհոսքի արդյունքում, որոնք խթանեցին պահանջարկը տնտեսությունում: 2002-2008թթ. ﬔկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի ﬕջին մակարդակն ապ- շեցուցիչ բարձր էր՝ 12.3 տոկոս (գծապատկեր 11): Հայաստանի վրա ծանր հետեւանքներ թողեց 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ 2014-15թթ. Ռուսաստանում տեղի ունեցած ճգնաժամը, որի արդյունքում ՀՆԱ-ի աճը կտրուկ հա- կադարձվեց: Ինչպես ցույց է տրված Գծապատկեր 11-ում, երկիրը վերապրեց լուրջ տնտեսական անկում, երբ տնտեսությունը կրճատվեց մոտ 14 տոկոսով: Այս խոր տնտեսական անկումը պայմանավորված էր ապրանքների գների կտրուկ նվազմամբ, որն ազդեց երկրի արտահանման բազայի վրա եւ հանգեցրեց ՈՒՕՆ-ներից եւ մասնավոր տրանսֆերտներից ստացվող ֆինանսական ներհոսքերի դադարին: Թեեւ հետագայում աճի տեմպերը սկսեցին վերականգնվել, սակայն դրանք չհասան նախաճգնաժամային մակարդակներին, իսկ 2014թ. երկրի վրա կրկին բացասաբար ազդեց Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանում տեղի ունեցած տնտեսական ճգնա- ժամը: ՀՆԱ-ի աճի տեմպերը նորից վերականգնվեցին 2017թ.` հասնելով 7.5 տոկոս մակարդակին: Հաշվարկների համաձայն, ՀՆԱ-ն պահպանել է իր բարձր մակարդակը (5.3 տոկոս): Ճիշտ է, 2010- 17թթ. տնտեսական աճը ﬕջինում եղել է 4.2 տոկոս, սակայն ռուսական տնտեսական ճգնաժաﬕց առաջ գրացված մակարդակի հաﬔմատ այն էապես ցածր է: Գծապատկեր 11. Աճը Հայաստանում 20.0 $10,000 GDP per capita (constant 2001 international $) 15 1415 $9,000 14 15 15.0 $8,000 GDP growth (annual տոկոսage change) 11 10 9 $7,000 10.0 8 8 8 8 7 7 7 5 $6,000 4 4 5.0 3 333 $5,000 0 $4,000 0.0 1994 1996 1998 2000 2002 2004 2006 2008 2010 2012 2014 2016 $3,000 -5.0 $2,000 $1,000 -10.0 -14 $0 -15.0 Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալներ: Տնտեսական վերելքի տարիներին ՀՆԱ-ի ոլորտային կառուցվածքում տեղի ունեցավ տեղաշարժ դե- պի արդյունաբերությունը, ﬕնչդեռ ՀՖՃ-ից հետո կարեւոր նշանակություն ձեռք բերեցին ծառայութ- յունները: 2001թ. Հայաստանի ՀՆԱ-ի 35 տոկոսը բաժին էր ընկնում ծառայություններին, 36 տոկոսը՝ արդյունաբերությանը, իսկ 28 տոկոսը՝ գյուղատնտեսությանը ( 12 (ա)): Տնտեսական վերելքի գագաթնակետին, ճգնաժաﬕց շատ քիչ առաջ ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը աճել էր ﬕնչեւ 44 տոկոս՝ հիﬓականում գյուղատնտեսության հաշվին: Սա արտացոլեց տնտեսության վրա շինարարական բուﬕ ազդեցությունը եւ դրան զուգահեռ գյուղատնտեսական արտադրությունում 38 լճացումը: ՀՖՃ-ի սկզբին ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը 2008թ. 44 տոկոսի հաﬔմատ 2009թ. ընկավ ﬕնչեւ 36 տոկոս, երբ շինարարության ոլորտը փլուզվեց: Հետ-ճգնաժամային փուլում արդյունաբերությունը շարունակեց արագ տեմպերով կրճատվել եւ 2017թ. հասավ ՀՆԱ-ի 25 տոկոս մակարդակին, այսինքն՝ տասից պակաս տարում կրճատում 19 տոկոսային կետով: Միեւնույն ժամա- նակ, ծառայությունների ոլորտը ընդլայնվեց: Հետ-ճգնաժամային փուլում, ինչպես ցույց է տալիս առա- վել մանրազնին վերլուծությունը25, ﬔկ շնչի հաշվով աճը ﬔծապես պայմանավորված էր հանքարդյու- նաբերությունում, արտադրությունում, այլ ծառայություններում (օր.՝ արվեստներ, զվարճանք եւ շահու- մով խաղեր) եւ պետական հատվածի ծառայություններում աշխատուժի արդյունավետության աճով: Գծապատկեր 12. ՀՆԱ-ում ծառայությունների մասնաբաժինը կայուն ընդլայնվել է ա. Առաջնային բացվածք ըստ ոլորտների 100 90 35 35 35 34 34 34 35 36 38 80 44 43 45 49 49 51 52 55 70 60 60 50 39 36 39 42 41 45 45 44 40 44 37 34 36 31 30 28 29 27 30 25 20 26 28 26 24 25 23 10 21 20 20 18 19 19 20 21 20 19 18 15 0 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Agriculture, value added (% of GDP) Industry, value added (% of GDP) Services, value added (% of GDP) բ. Մանրամասն բացվածք ըստ ոլորտների, 2012-17թթ. 100% 2% 2% 3% 4% 6% Other services, 7% 90% 11% 12% 12% 13% 13% Public sector**, 13% 80% 19% 19% 20% Modern business 70% 20% 20% services*, 20% 60% 17% 16% 16% 15% 14% Trade and transports, 50% 15% 13% 12% 10% 10% 8% 40% Construction, 8% 30% 10% 11% 11% 10% 11% Manufacturing, 11% 7% 7% 7% 8% 8% 20% Mining and utilities, 8% 10% 20% 20% 20% 19% 18% Agriculture, 16% 0% 2012 2013 2014 2015 2016 2017 Agriculture Mining and utilities Manufacturing Construction Trade and transports Hotels and restaurants Modern business services* Public sector** Other services Աղբյուրը. մաս «ա»՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, մաս «բ»՝ Արմստատ: 25 Ավելացված արժեքի մասին մանրամասն եւ պարբերական տվյալները հասանելի են Արմստատից միայն 2012-17թթ. ժամանակաշրջանի համար: 39 Նշում` *Ֆինանսներ եւ ապահովագրություն + անշարժ գույք եւ բիզնես ծառայություններ + տեղեկատվություն եւ կապ, **Պետական կառավարում + առողջապահություն + կրթություն: Տվյալների ﬕջեւ անհամապատասխա- նությունները պայմանավորված են տարբեր աղբյուրների օգտագործմամբ: Հայաստանն իր փոքր տնտեսությունով բավարար ինտեգրված չէ համաշխարհային առեւտրին՝ հաﬔմատած հարեւան երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի ﬕջին ցուցանիշի հետ: 2016թ. Հայաստանի առեւտրի ինտեգրման մակարդակը (չափվում է որպես արտահանում գումարած ներկ- րում՝ բաժանած ՀՆԱ-ի վրա) 88 տոկոս էր (Գծապատկեր 13): Թեեւ այս թիվը վկայում է բաց տնտեսության մասին, սակայն Հայաստանը դեռեւս հետ է ﬓում հարեւան Վրաստանից (որի առեւտրային ինտեգրումը 113 տոկոս է), եւ տարածաշրջանում երեք առաջատար երկրներից (Սլովակիա, Հունգարիա եւ Լիտվա): Գծապատկեր 13. Հայաստանի առեւտրային ինտեգրումը հաﬔմատության ﬔջ, 2017թ. 200 189 180 172 161 Trade integration (X+M/GDP) 155 152 152 160 134 132 131 140 124 122 114 113 113 120 106 103 102 102 100 100 91 88 87 85 80 78 80 61 58 57 54 60 47 40 20 0 North Macedonia Czech Republic Estonia Belarus Slovak Republic Montenegro Lithuania Tajikistan Bosnia and Herzegovina Kosovo Turkey Russian Federation Hungary Georgia Armenia Cyprus Bulgaria Latvia Moldova Ukraine Azerbaijan ECA (excluding high income) Poland Kyrgyz Republic Croatia Albania Serbia Romania Uzbekistan Slovenia Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալներ: Թեեւ այսօր Հայաստանի արտահանումների բազան ավելի դիվերսիֆիկացված է` հաﬔմատած տնտեսական վերելքի տարիների հետ, սակայն այն դեռեւս կենտրոնացած է փոքրաթիվ ապրան- քատեսակների վրա: 2016թ. Հայաստանից գլխավորապես արտահանվել են ապրանքներ: Մասնավո- րապես, օգտակար հանածոները (36 տոկոս), ﬔտաղները (12 տոկոս) եւ թանկարժեք ﬔտաղները (11 տոկոս) կազﬔլ են ընդհանուր ծավալի ավելի քան կեսը: Արտահանման ﬔջ ﬔծ բաժին են ունեցել գյու- ղատնտեսական ապրանքները, հիմնականում` ծխախոտը (10 տոկոս), ալկոհոլային խﬕչքները (10 տոկոս), ﬕրգն ու բանջարեղենը (3 տոկոս), եւ կենդանական ծագում ունեցող ապրանքները (3 տոկոս): Բացառությամբ տեքստիլ արտադրանքի (6 տոկոս) եւ ﬔքենա-սարքավորումների (2 տոկոս), արտա- հանման ընդհանուր ծավալում արտադրության ոլորտի մասնաբաժինը փոքր է: 40 Վերջին 15 տարում աղքատությունը Հայաստանում էապես կրճատվել է, չնայած նրան, որ ՀՖՃ-ի արդյունքում աղքատության մակարդակները ժամանակավորապես աճեցին: 2004- 2017թթ. աղքա- տությունը` գնահատված երկրի աղքատության գծի հիման վրա, բնակչության 53.5 տոկոսից նվազեց ﬕնչեւ 25.7 տոկոս` արտացոլելով դրական կապ տնտեսական աճի դինաﬕկայի հետ (Գծապատկեր 14): Նման կրճատումը հիﬓականում տեղի է ունեցել ՀՖՃ-ին նախորդած տնտեսական վերելքի տարիներին, երբ 2004-2007թթ. աղքատությունը նվազեց ավելի քան երկու անգամ: 2008-09թթ. ճգնաժամը հանգեցրեց աղքատության ժամանակավոր աճին, որը 2007թ. 26.4 տոկոսի հաﬔմատ 2010թ. դարձավ 35.8 տոկոս: 2011թ. դրությամբ աղքատությունը կրկին սկսեց նվազել` 2017թ. հասնե- լով իր նախաճգնաժամային մակարդակին (26 տոկոս), երբ տնտեսական աճը վերականգնեց իր տեմ- պը: Աղքատության ﬕջազգային հաﬔմատությունները, ինչեւէ, ցույց են տալիս, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում Հայաստանը դեռեւս աﬔնաաղքատ երկրներից ﬔկն է: Գծապատկեր 14. Աղքատությունը եւ աճը Հայաստանում, 2004–17թթ. Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ եւ Արմստատ` երկրում աղքատ մարդկանց թվի մասով (աղքատության վերին գիծ): Հետ-ճգնաժամային շրջանում աշխատուժի հետ կապված գործոնները եւ պետական ու մասնավոր տրանսֆերտները հանգեցրին աղքատության կրճատմանը: 2010-2014թթ. ընթացքում աղքատութ- յան կրճատմանը գլխավորապես նպաստել է աշխատանքային եկամուտների աճը (-3.8 տոկոս), զբաղ- վածության մակարդակի աճը (-3.3 տոկոս), մասնավոր տրանսֆերտների եւ կենսաթոշակների աճը (համապատասխանաբար -2.6 տոկոս եւ -2.5 տոկոս): Ինչեւէ, խնամառության գործակցի աճը եւ մաս- նավոր տրանսֆերտների կրճատումը` պայմանավորված հետ-ճգնաժամային հարկաբյուջետային համախմբմամբ, հակազդեցին զբաղվածության ու եկամուտների աճի դրական ազդեցությանը: Չնայած աղքատությունը, ընդհանուր առմամբ, երկրում նվազել է, սակայն անհավասարությունը էլ ավելի է խորացել եւ պահպանվել են մարզերի ﬕջեւ տարբերությունները: Անհավասարության ցու- ցանիշները, այդ թվում Ջինիի գործակիցը, վատթարացել են հետ-ճգնաժամային շրջանում, որի մա- սին է վկայում սպառման գծով Ջիննի գործակցի աճը, որը 2010թ. 0.26-ի հաﬔմատ 2017թ. դարձել է 0.29 (Արմստատ, 2018թ.): Աղքատության աշխարհագրական տարբերությունները պահպանվել են: 2008թ., օրինակ, աղքատությունը Երեւանում (երկրի աղքատության գծի հիման վրա) մոտ 15 տոկո- սային կետով ցածր էր այլ շրջանների հաﬔմատ: 2017թ. այս տարբերությունը փոքրացավ` կազﬔլով 41 5 տոկոսային կետ (գծապատկեր 15): Տարբերությունները ﬔծ են՝ 2017թ. աղքատության աﬔնա- բարձր մակարդակ ունեցել է Շիրակի մարզը (44 տոկոս), իսկ աﬔնացածր մակարդակ՝ Արագածոտնի մարզը (17 տոկոս): Գծապատկեր 15. Աղքատության մակարդակները շրջաններում` հիﬓված երկրի աղքատության գծի վրա ա. Աղքատության մակարդակն ըստ տարի- բ. 2017թ. աղքատության մակարդակն ըստ վարչա- ների եւ շրջանների, 2008-17թթ. կան բաժանումների (մարզերի) 50 45 40 35 34.9 36 34.5 32.1 31.7 30 29.9 30.4 30.4 27.5 26.7 27.1 27.5 26.8 25 25.6 25.5 25.2 25 24.9 22.4 20 20.1 15 10 5 0 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Other urban areas Rural areas Yerevan Աղբյուրը՝ Արմստատ (2018): Ժողովրդագրական պատկերը Հայաստանում տեղի է ունենում բնակչության ծերացում եւ աստիճանական կրճատում: Երկրում պտղաբերության գործակիցն ընկել է` 1985թ. 1 կնոջ հաշվով մոտ 2.6 երեխայի հաﬔմատ 2017թ. կազ- ﬔլով 1 կնոջ հաշվով 1.6 երեխա, ինչը փոխհատուցման գործակցից շատ ավելի ցածր է: 2000-2011թթ. ընթացքում բնակչության թիվը 3.07 ﬕլիոնից դարձավ 2.88 ﬕլիոն՝ հիմնականում պայմանավորված արտագաղթով: Հետագայում այն փոքր-ինչ աճեց` 2017թ. կազﬔլով շուրջ 2.93 ﬕլիոն:26 Ինչեւէ, ՄԱԿ- ի բնակչության կանխատեսումների համաձայն, 2020 թվականից բնակչությունը կնվազի` 2050թ. կազﬔլով մոտ 2.7 ﬕլիոն: Գծապատկեր 16-ում (ա) բնակչության բուրգը ցույց է տալիս այս կանխա- տեսվող ժողովրդագրական փոփոխությունը, ըստ որի ﬕջին տարիքի մարդիկ կազմում են բնակչութ- յան ﬔծ մասը: Ժողովրդագրական տեղաշարժն իր արտացոլում է գտել երեխաների խնամառության գործակցի նվազման եւ տարեցների խնամառության գործակցի աճի ﬔջ: Պտղաբերության այս ակնհայտ կրճատման արդյունքում երեխաների խնամառության գործակիցը, որը 1990թ. աշխատանքային տա- րիքի բնակչության նկատմամբ համարյա 47 տոկոս էր, կտրուկ ընկել է` 2017թ. կազﬔլով 29 տոկոս: Բնակչությունն աստիճանաբար ծերանում է. տարեցների եւ աշխատանքային տարիքի բնակչության հարաբերակցությունը (խնամառության գործակիցը) 1990թ. մոտ 9 տոկոսի հաﬔմատ 2017թ. 16 տո- կոս էր:27 Ակնկալվում է, որ ապագայում տարեց բնակչության խնամառության գործակիցը էլ ավելի 26 Տվյալները վերցված են Համաշխարհային զարգացման ցուցանիշներից: 27 Տվյալները վերցված են Համաշխարհային զարգացման ցուցանիշներից: 42 կﬔծանա (արագ տեմպերով) եւ 2050թ. կհասնի 37 տոկոս մակարդակին (գծապատկեր 16-բ): Տարեց- ների եւ աշխատանքային տարիքի բնակչության հարաբերակցությունը տարեցների թվի աճի եւ աշ- խատանքային տարիքի բնակչության թվի կրճատման համատեղ արդյունքն է: Կանխատեսվում է, որ աշխատանքային տարիքի բնակչությունը ներկա պահից կսկսի նվազել` 2020թ. 2 ﬕլիոնի հաﬔմատ 2050թ. դառնալով 1.68 ﬕլիոն (գծապատկեր 16-բ): Գծապատկեր 16. Ժողովրդագրական տեղաշարժը Հայաստանում ա. Բնակչության բուրգ բ. Բնակչության դինաﬕկան, ներառյալ կանխատեսուﬓերը 2 500 70% 80+ 75-79 70-74 60% 2 000 65-69 Տոկոսage of total popula on 60-64 50% 55-59 50-54 1 500 Thousands 40% 45-49 40-44 30% 35-39 1 000 30-34 25-29 20% 20-24 500 15-19 10% 10-14 5-9 0 0% 1990 1995 2000 2005 2010 2015 2020 2025 2030 2035 2040 2045 2050 0-4 150,000 100,000 50,000 0 50,000 100,000 150,000 WAP Total dependency rate Male Female Child dependency rate Old-age dependency rate Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ` հիﬓված ՀՀ աշխատուժի 2017 հետազոտության տվյալների վրա (մաս ա), Աշխարհի բնակչության կանխատեսումների տեղեկատվական բազա, 2019թ. (մաս բ): Տարածաշրջանի այլ երկրների հաﬔմատ ﬕջնաժամկետում Հայաստանը ոչ կունենա ժողովրդագ- րական աճ, ոչ էլ` արագ կրճատում: 2017թ. Հայաստանում պտղաբերության մակարդակը (1.6) շատ ավելի ցածր էր ԵԿԱ տարածաշրջանի ﬕջին ցուցանիշից, որը, Համաշխարհային զարգացման ցուցա- նիշների համաձայն, 1 կնոջ հաշվով 2 երեխայից փոքր-ինչ պակաս է: Ավելին, կանխատեսվում է, որ 2020-2050թթ. ընթացքում աշխատանքային տարիքի բնակչությունը կնվազի: Այսպիսով, հնարավոր է, որ Հայաստանը չարձանագրի այն ժողովրդագրական աճը, որ ԵԿԱ-ի ավելի երիտասարդ երկրները, օր.` Թուրքիան եւ Տաջիկստանը կարող են ակնկալել: Ինչեւէ, մոտ ապագայում աշխատանքային տարիքի բնակչության կրճատումը Հայաստանում չի լինի նույնքան կտրուկ, որքան Ուկրաինայում, Բելառուսում կամ Ռուսաստանում (Գծապատկեր 17): 43 Գծապատկեր 17. ԵԿԱ-ում բնակչության ﬕջնաժամկետ կանխատեսուﬓեր 25% Growth in WAP 15-64, 2020-30 20% 15% 10% 5% 0% -5% -10% -15% Bosnia and… Slovakia North Macedonia Belarus Czech Republic Kazakhstan Montenegro Tajikistan Russian Federation Turkey Georgia Armenia Kyrgyzstan Bulgaria Croatia Ukraine Hungary Albania Moldova Cyprus Azerbaijan Turkmenistan Poland Serbia Romania Uzbekistan Slovenia Աղբյուրը՝ Աշխարհի բնակչության կանխատեսուﬓերի տեղեկատվական բազա (2019) 1990-ականներին եւ 2000-ականներին արձանագրված Հայաստանի բնակչության զանգվածային ար- տագաղթի տեմպերը ﬕայն վերջերս են կայունացել: Անկախության հռչակուﬕց հետո շատ հայեր ﬔկնե- ցին երկրից` լավ ապրուստ գտնելու ակնկալիքով: 1990-95թթ. արտագաղթի մակարդակը հասավ 1,000 բնակչի հաշվով 30-ի (Գծապատկեր 18): 1990-ականներին արտերկրում ապրող հայ ﬕգրանտների թիﬖ աճեց` դառնալով մոտ 500,000: Միգրանքների ﬔծ մասը ﬔկնեց Ռուսաստան, հաջորդ հիﬓական ուղղություններն էին Եվրոպան եւ Միացյալ Նահանգները: Թեեւ այդ ժամանակից ի վեր արտագաղթի մակարդակը ինչ-որ չափով ընկավ, սակայն ﬕնչեւ 2010թ. այն դեռեւս բարձր էր: Հետագայում այն նվազեց ﬕնչեւ 1,000 բնակչի հաշվով 2-ի. կանխատեսվում է, որ գալիք տասնամյակներում այս մակարդակը կպահպանվի: Այնուաﬔնայնիվ, աշխարհում Հայաստանն աﬔնաﬔծ սփյուռք ունեցող երկրներից է:28 Վերջին շրջանում արտագաղթածներից շատերը ժամանակավոր (եւ աշխատանքային) ﬕգրանտներ են, ովքեր հիﬓականում կատարում են ցածր հմտություններ պահանջող աշխատանք Ռուսաստանում: Հետազոտությունը ցույց է տվել, որ արտագաղթելու որոշման վրա ավելի շատ ազդում են խթանող, քան զսպող գործոնները (Bellak, Leibrecht and Liebensteiner 2014): Արտագաղթի հիﬓական պատճառներից ﬔկը աշխատելու հնարավորությունների բացակայությունն է: Գծապատկեր 18. Միգրացիայի դինաﬕկան Հայաստանում 200 15.0 Per thousand inhabitants 100 10.0 0 5.0 Thousands 0 - 100 -5.0 - 200 -10.0 - 300 -15.0 - 400 -20.0 -25.0 - 500 -30.0 - 600 -35.0 1950-55 1955-60 1960-65 1965-70 1970-75 1975-80 1980-85 1985-90 1990-95 1995-2000 2000-05 2005-10 2010-15 2015-20 2020-25 2025-30 2030-35 2035-40 2040-45 2045-50 2050-55 2055-60 Stock of migrants (thousands) Migration rate (per thousand inhabitants) Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Բնակչության բաժնի տվյալներ, https://www.un.org/en/development/desa/population/migration/data/estimates2/estimates17.asp 28 Հաշվարկների համաձայն, սփյուռքահայության ընդհանուր թիվը մոտ 10 միլիոն է: 44 Թեեւ արտագաղթը հանգեցրել է երկրի բնակչության թվի կրճատմանը, սակայն այն նաեւ օգուտ է բերում Հայաստանին մասնավոր տրանսֆերտների եւ վերադարձող ﬕգրանտների պոտենցիալ «ու- ղեղների ներհոսքի» ﬕջոցով: Հսկայական սփյուռքահայության կողﬕց ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կազմում են ընդհանուր արդյունքի զգալի մասը: 2017թ. մասնավոր տրանսֆերտները կազﬔլ են ՀՆԱ-ի 13 տոկոսը: ԵԿԱ երկրներում ՀՆԱ-ի նկատմամբ նշված տրանսֆերտների հարաբերակցության առումով Հայաստանը զիջում է ﬕայն Կոսովոյին, Մոլդովային, Տաջիկստանին եւ Կիրգիզիային (աճողական կարգով) ( Գծապատկեր 19): Մեծաքանակ փաստեր վկայում են, որ մասնավոր տրանսֆերտների հոսքերը ոչ ﬕայն դրական են ազդում տնային տնտեսությունների սպառման վրա, այլ նաեւ առեւտրային հոսքերի անկայունության (գնային ցնցուﬓեր) եւ/կամ կլիմայական ցնցուﬓերի պատճառով տեղի ունեցող տնտեսական տատանողականությանը հակազդելու ﬕջոցով նպաստում են մակրոտնտեսական կայունացմանը (Le Goff 2010): Գծապատկեր 19. Մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում ԵԿԱ երկրներում, 2017թ. Տվյալներ 35 Personal remittances (% of GDP) 30 25 20 15 10 5 0 Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալներ: Զբաղվածությունը եւ աշխատատեղերի ստեղծումը Հայաստանում տնտեսական աճը չի հանգեցրել աշխատատեղերի ստեղծմանը: 2007-2017թթ., այդ թվում ՀՖՃ-ի ընթացքում եւ հետ-ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը տարեկան ﬕջինում աճել է 2.3 տոկոսով: Միեւնույն ժամանակ, զուտ զբաղվածությունն աճել է ընդա- ﬔնը 0.07 տոկոսով` ապահովելով ընդաﬔնը 7,000-ից ավելի աշխատատեղ: Այդ իսկ պատճառով Հա- յաստանի առջեւ ծառացավ կրկնակի մարտահրավեր. ցածր աճ` ուղեկցված աճի ﬕջոցով աշխատա- տեղ ստեղծելու ցածր կարողության հետ: Աճի կոնկրետ մակարդակի համար զբաղվածության ստեղծ- ման մակարդակը (առաձգականությունը) ընդաﬔնը 0.03 էր, ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ում 1 տոկոսի աճը կապված է աշխատատեղերի ընդաﬔնը 0.03 տոկոս աճով: Հետ-ճգնաժամային ժամանակաշր- ջանում (ﬕայն 2010-17թթ.) աճի ﬕջին տեմպը (տարեկան 4.2 տոկոս) ավելի բարձր էր, բայց զբաղվա- ծության աճն իրականում բացասական էր: Վերին ﬕջին եկամուտներ ունեցող երկրներում, ընդհա- նուր առմամբ, ՀՖՃ-ից հետո զբաղվածության եւ աճի ﬕջեւ դրական կապում արձանագրվեց կտրուկ անկում: Այսպես, ճգնաժաﬕն նախորդող ժամանակաշրջանի 0.56 տոկոսի հաﬔմատ հետ-ճգնաժա- մային տարիներին ﬕջին առաձգականությունը 0.18 էր (Merotto, Weberand Aterido 2018): Նույնիսկ այս դեպքում Հայաստանի զբաղվածության ցածր եւ նույնիսկ բացասական առաձգականությունը հաﬔմատության ﬔջ առանձնանում է: 45 Այսպիսով, Հայաստանի աճի մոդելը չի ապահովել բավարար աշխատատեղեր աշխատուժի հա- մար: Ի տարբերություն աճի եւ աղքատության մակարդակների, զբաղվածության մակարդակնե- րում նկատելի տատանումներ չեն արձանագրվել անցած տասնամյակում: Մինչդեռ 1 շնչի հաշվով աճը 2009թ. ընկավ` հասնելով -10 տոկոսից ցածր մակարդակին, իսկ աղքատության մակարդակն աճեց: Ընդհանուր զբաղվածությունը նվազեց ընդաﬔնը 2 տոկոսով` 2010թ. հասնելով եւ գերազան- ցելով իր նախկին մակարդակին: Ընդհանուր զբաղվածությունն աննշան է փոփոխվել 2007-17թթ. (Գծապատկեր 20 (ա)): 2007թ. Հայաստանում աշխատող մարդկանց թիվը 1.074 ﬕլիոն էր. 2017թ. այս թիﬖ աճեց ﬕնչեւ 1.082 ﬕլիոն: Զուտ թվերը, ինչեւէ, թաքցնում են ՀՖՃ-ի հետ կապված էական տատանողականությունը: Զուտ հիմունքով 2007-2010թթ. փաստացի ստեղծվել է 38,000 աշխատա- տեղ, որից հետո 2010-2017թթ. 26,000 աշխատատեղ փակվել է: Այս թվերն, իրենց հերթին, ﬔծապես արտացոլում են 2009-2010թթ. տատանողականությունը, քանի որ աշխատատեղերի թիվը 2009թ. նվազեց 26,000-ով, իսկ 2010թ. աճեց 41,000-ով: 2011-2017թթ. փակվեց ընդաﬔնը 4,000 աշխատա- տեղ` արտացոլելով 0.5 տոկոսով կրճատում:29 ՀՖՃ-ից դուրս տարիներին արդյունքի (output) եւ զ- բաղվածության ﬕջեւ կապի բացակայությունը վկայում է, որ Հայաստանում աճի ավանդական շարժիչ ուժերը (հանքարդյունաբերություն, շինարարություն եւ պետական հատված) չեն ապահո- վել բավարար թվով աշխատատեղեր: Ինչպես նշված է սույն զեկույցում, նոր աշխատատեղերի բա- ցակայությունը հանգեցրել է գործազրկության աճին: Ինչեւէ, չնայած աշխատատեղերի ստեղծման բացասական տվյալին, աղքատությունը նվազել է: Զբաղվածության ոլորտային բաշխվածությունը էապես չի փոխվել վերջին տասնամյակում: Արդ- յունաբերությունում զբաղվածությունը փոքր-ինչ ընկել է: Սրան զուգահեռ գյուղատնտեսությու- նում եւ ծառայությունների ոլորտում այն փոքր-ինչ աճել է: 2007-2017թթ. գյուղատնտեսությունում զբաղվածությունը աճեց` 340,000ից դառնալով 360,000 (Գծապատկեր 20 (ա)): Սա արտացոլում է ՀՖՃ-ի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերի աճը, քանի որ, աﬔնայն հա- վանականությամբ, տվյալ ոլորտը ծառայեց որպես ապահովության բուֆեր փլուզվող արդյունա- բերության ոլորտում աշխատանքը կորցրածների համար: 2007թ. 220,000-ի հաﬔմատ 2017թ. արդյունաբերությունում զբաղվածությունը նվազեց ﬕնչեւ 191,000: Նույն ժամանակաշրջանում ծառայությունների ոլորտում զբաղվածությունն աճեց` 514,000-ի հաﬔմատ հասնելով 531,000-ի: Ընդհանուր առմամբ, ինչեւէ, ոլորտների հանրագումարային մասնաբաժինները շատ քիչ են փոխ- վել: Եթե դիտարկենք ավելի մանրամասն բացվածքով, ապա կտեսնենք, որ աշխատատեղերը հիմ- նականում ստեղծվել են արտադրության, հանքարդյունաբերության, ինչպես նաեւ ավելի ցածր ա- վելացված արժեք ապահովող ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը եւ «այլ ծառա- յությունները»: Միեւնույն ժամանակ, աշխատատեղերը հիմնականում փակվել են գյուղատնտե- սության, շինարարության, էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարման ոլորտներում: Ա- վելին, նոր աշխատատեղերի ﬔծ մասը չվարձատրվող էին, եւ 2007-2017թթ. այս կատեգորիայի մասնաբաժինն ընդհանուր զբաղվածությունում աճեց՝ 5 տոկոսից դառնալով 11 տոկոս: Ավելի վեր- ջերս (2012-2017թթ.) աշխատողների թիﬖ աճել է ժամանակակից բիզնես ծառայությունների եւ զվարճանքի ոլորտներում 20,000-ով, սակայն նշված ոլորտները դեռեւս ապահովում են զբաղվա- ծության ընդաﬔնը 11 տոկոսը: Աղքատության եւ ոլորտային զբաղվածության ﬕջեւ կապերի ու- սումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատությունը Հայաստանում դրական կապի ﬔջ է գյու- ղատնտեսությունում զբաղվածության աճի հետ, բայց ծառայությունների ոլորտում զբաղվածութ- յան աճի հետ նրա կապը բացասական է: 29 Համաշխարհային բանկի անձնակազմի հաշվարկներ` հիմնված ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա: 46 Գծապատկեր 20. Զբաղվածության ﬕտուﬓերը Հայաստանում (15-64 տարեկաններ) ա. Ոլորտային զբաղվածություն (հազար բ. Ոլորտային զբաղվածության զբաղված) փոփոխություն (տոկոս) 1,200 1,112 100% 1,082 90% 1,000 80% 48% 45% 46% 46% 46% 46% 48% 48% 47% 48% 49% 800 70% 60% 600 50% 21% 18% 18% 18% 19% 18% 17% 18% 19% 400 40% 21% 18% 30% 200 20% 37% 36% 36% 35% 34% 35% 34% 33% 33% 32% 34% - 10% 0% 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Total Agriculture Industry Services Agriculture Industry Services Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ` հիﬓված ՏՏԿԱ հետազոտության տվյալների վրա: Աշխատուժի արդյունավետությունն աﬔնացածրն է գյուղատնտեսությունում եւ աﬔնաբարձրը` ծառայությունների ոլորտում, սակայն ծառայությունների որոշակի ենթաոլորտների ﬕջեւ ﬔծ տարբերություններ կան: Ընդհանուր ավելացված արժեքի հաﬔմատ տնտեսության յուրաքանչյուր ոլորտում ընդհանուր զբաղվածության ﬔջ մասնաբաժնային տարբերություններն արտացոլվում են աշխատուժի ընդհանուր արդյունավետության (ﬔկ աշխատողի հաշվով արտադրանքի) ﬔջ առկա տարբերություններում: Ժամանակակից ծառայությունների (օր.` ֆինանսներ, ապահովագրություն, անշարժ գույք եւ բիզնես ծառայություններ) ոլորտներում աշխատուժի արդյունավետության մակար- դակները 8-10 անգամ գերազանցում են գյուղատնտեսությունում աշխատուժի արդյունավետության մակարդակները: Առեւտրի, տրանսպորտի եւ զբոսաշրջության ծառայությունների ոլորտներում աշ- խատուժի արդյունավետությունը եւս ցածր է: Առեւտուրն ու զբոսաշրջությունը, ընդհանուր առմամբ, սպեկտրի աﬔնացածր մակարդակում են, քանի որ պահանջում են հաﬔմատաբար ցածր հմտութ- յուններ եւ սահմանափակ ներդրումներ: Փոխադրումների եւ պահուստավորման ոլորտի ցածր արդ- յունավետությունը համահունչ է այն ընդհանուր տեսակետին, որ տրանսպորտի ոլորտը արդիակա- նացման եւ կատարելագործման կարիք ունի, քանի որ ներկայումս այն խոչընդոտում է տարածաշր- ջանային եւ ﬕջազգային ինտեգրմանը: Զարմանալի է եւ արտասովոր, որ կրթության եւ պետական կառավարման ոլորտներում արդյունավետությունը ցածր է: Ցավոք, առանց ավելացված արժեքի մասին ավելի շատ մանրամասների հնարավոր չէ առանձնացնել այս արդյունքները: 47 Գծապատկեր 21. Աշխատուժի արդյունավետությունն աﬔնաբարձրն է ժամանակակից ծառայու- թյունների ոլորտում եւ աﬔնացածրը՝ գյուղատնտեսությունում եւ պետական հատվածի ծառայու- թյուններում 25 Value added per worker (million AMD) 20 2012 2017 15 10 5 0 Other services restaurants Financial services and Manufacturing Electricity, gas and Information and Education Wholesale and retail business services Public administration Construction Agriculture Transportation and Health and social Mining and quarrying communication Hotels and Real estate and water supply and defense storage insurance work trade Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ` հիﬓված Արմստատի ավելացված արժեքի տվյալների վրա ( http://armstatbank.am/pxweb/en/ArmStatBank/ ArmStatBank __1%20Econnomy% 20and%20 finance__15%20National%20Accounts/EF-NA-12-2018.px/?rxid=602c2fcf-531f-4ed9-b9ad-42a1c546a1b6), ՏՏԿԱՀ-ի զբաղվածության հանրագումարային տվյալներ: Նշում` աշխատուժի արդյունավետությունը սահմանվում է որպես ﬔկ աշխատողի հաշվով արդյունք: Ժամանա- կակից ծառայությունները ներառում են ֆինանսական, ապահովագրական, անշարժ գույքի, բիզնեսի, տեղեկատ- վության եւ հաղորդակցությունների ծառայությունները: Կառուցվածքային փոփոխություն Երկրի եկամուտների մակարդակի տեսանկյունից Հայաստանում չափից շատ մարդիկ են աշխա- տում գյուղատնտեսությունում, ինչը վկայում է, որ կառուցվածքային փոխակերպման տեմպը չա- փազանց դանդաղ է: Երկրների զարգացմանը զուգընթաց գյուղատնտեսությունում զբաղվածության մասնաբաժինը ﬕտում ունի ընկնել, իսկ վարձու աշխատանքի մասնաբաժինը` աճել, իսկ 1 շնչի հաշ- վով ՀՆԱ-ի առումով Հայաստանի հետ համադրելի երկրներում սովորաբար աշխատուժի ընդաﬔնը մոտ 10-15 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությունում: Ինչեւէ, հաշվի առնելով իր զարգաղվածութ- յան ներկա մակարդակը` Հայաստանը հետ է ﬓում աշխատատեղերի կառուցվածքային փոխակերպ- ման առումով: 2017թ. աշխատուժի 33 տոկոսն աշխատել է գյուղատնտեսությունում, աշխատողների 58 տոկոսը կազﬔլ են ոչ գյուղատնտեսական ոլորտներում վարձու աշխատողները, իսկ ինքնազբաղ- վածները՝ 8 տոկոս: Գծապատկեր 22-ում ցույց է տրված 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ ըստ աշխատանքի տեսակների (վարձու աշխատանք / ինքնազբաղվածություն) եւ ոլորտների (գյուղատնտեսություն / ոչ գյուղատնտեսական ոլորտներ) զբաղվածության բաշխվածության ﬕջեւ կապը: 48 Գծապատկեր 22. Կառուցվածքային փոխակերպում եւ զբաղվածություն. ըստ զբաղվածության կարգավիճակի աշխատողների տեսակարար կշիռ եւ 1 շնչի հաշվով ՀՆԱ, 136 երկրներ Հայաստան 0 .1 .2 .3 .4 .5 .6 .7 .8 .9 1 33% գյուղատնտեսություն Share of workers 58% ոչ գյուղ. ոլորտների վարձու աշխատողներ 8% ոչ գյուղ. ոլորտների ինքնազբաղվածներ 200 500 1000 1500 5000 10000 25000 50000 GDP per Capita All agricultural workers Non-AG Wage Non-AG Employer Non-AG Self Employed Non-AG Unpaid Աղբյուրները՝ ըստ զբաղվածության կարգավիճակի աշխատողների տեսակարար կշիռների մասով` Համաշխար- հային բանկի «I2D2» տվյալներ, Հայաստանում աշխատողների տեսակարար կշիռների մասով` 2017թ. ՏՏԿԱՀ, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի մասով` Համաշխարհային զարգացման ցուցանիշներ: Նշում` գծապատկերում ցույց է տրված 1992-2012թթ. 136 երկրներում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի եւ եւ ըստ աշխատան- քի տեսակների (վարձու աշխատանք / ինքնազբաղվածություն) եւ ոլորտների (գյուղատնտեսություն / ոչ գյու- ղատնտեսական ոլորտներ) զբաղվածության բաշխվածության ﬕջեւ կապը: Զբաղվածության կառուցվածքում էական փոփոխությունների բացակայության պայմաններում Հայաստանը չի քաղել աշխատուժի վերաբաշխման տված օգուտները` աճին կամ աշխատուժի արդ- յունավետությանն աջակցելու համար: Աճին նպաստած գործոնների առանձնացման վարժությունը (ներդիր 1) ցույց է տալիս, որ ՀՖՃ-ից հետո (2012-17թթ.) տեղի ունեցած 1 շնչի հաշվով ավելացված արժեքի աճը ﬔծապես պայմանավորված էր հանքարդյունաբերությունում, արտադրությունում, պե- տական հատվածի ծառայություններում աշխատուժի արդյունավետության աճով30 (Աղյուսակ 2): Աշ- խատուժի աﬔնաբարձր արդյունավետություն ունեցող ոլորտները (ֆինանսներ, անշարժ գույք) արդ- յունավետության շատ ﬔծ աճ չեն արձանագրել: Ինչեւէ, զբաղվածության մակարդակներն այնտեղ եղել են ավելի բարձր: Արդյունաբերությունում աշխատուժի արդյունավետության աճը կապված է եղել աշխատատեղերի փակմամբ, քանի որ հանքարդյունաբերությունում զբաղվածությունը լճացման ﬔջ էր, իսկ արտադրության ոլորտում աշխատատեղերի թիվը կրճատվել էր: Ծառայությունների ոլորտում աշխատուժի արդյունավետության աճը կապված էր աշխատատեղերի ստեղծման հետ: Այնուաﬔ- նայնիվ, դեպի ավելի արդյունավետ ոլորտներ աշխատողների տեղաշարժի արդյունքում արձանագր- վել է շատ փոքր աճ: Սա հիմնականում պայմանավորված էր ցածր արդյունավետ գյուղատնտեսութ- յան ոլորտից աշխատողների զուտ արտահոսքով եւ ժամանակակից, ավելի արդյունավետ ծառայութ- յունների ոլորտում (ֆինանսներ, ապահովագրություն, անշարժ գույք, բիզնեսի ծառայություններ եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ)) աշխատողների զուտ ներհոսքով: Հայաստանի ծերացող բնակչությունն արտացոլված է ժողովրդագրական փոփոխությունների փոքր 30 Սույն փաստաթղթում նշվող համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանը կախված է տնտեսության ոլորտների բացվածքով ավելացված արժեքի տվյալների առկայությունից («NACE 2»-ի դասակարգում): Տվյալների աղբյուրը Արմստատն է http://armstatbank.am/pxweb/en/ArmStatBank/ArmStatBank__1%20Econnomy%20and%20finance__15%20National%20Acco unts/EF-NA-12-2018.px/?rxid=602c2fcf-531f-4ed9-b9ad-42a1c546a1b6). 49 բացասական ազդեցության ﬔջ, ﬕնչդեռ զբաղվածության եւ մասնակցության մակարդակներն աճել են եւ դրական ազդեցություն ունեցել ընդհանուր աճի վրա: Ներդիր 1. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի կառուցվածքը ըստ Շեյփլիի գործիքա- կազﬕ Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքը (VA/POP, որտեղ VA-ն ավելացված արժեքն է, իսկ POP-ին ընդաﬔնը բնակչությունը) կարող է ﬔծանալ ﬕ շարք փոփոխությունների արդյունքում.  Ժողովրդագրական էֆեկտ. բնակչության (WAP/POP, որտեղ WAP-ը աշխատանքային տարիքի բնակչությունն է) թվի հաﬔմատ աշխատանքային տարիքի ավելի ﬔծ թվով մարդ  Մասնակցության էֆեկտ. աշխատանքային տարիքի ավելի ﬔծ թվով մարդիկ ակտիվորեն մասնակցում են աշխատաշուկաներում (LF/WAP, որտեղ LF-ը աշխատուժն է):  Զբաղվածության էֆեկտ. մասնակցողներից ավելի շատերն են գտնում աշխատանք (EMP/LF, որտեղ EMP-ն մարդկանց թիﬖ է)  Արդյունավետության էֆեկտ. 1 աշխատողի հաշվով ավելացված արժեքը (աշխատանքի արդյունավետությունը) աճում է, որովհետեւ աշխատողները ավելի լավ եւ ավելի շատ արտադրանք (ոլորտի ներսում արդյունավետության էֆեկտ) կամ որովհետեւ ավելի ﬔծ թվով աշխատողներ տեղափոխվում են ավելի արդյունավետ ոլորտներ (վերաբաշխման էֆեկտներ) (VA/EMP) Այս կապերը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. VA WAP LF EMP VA     POP POP WAP LF EMP Սա նշանակում է, որ ՏՏԿԱՀ-ի տվյալները կիրառելու դեպքում 2017թ. 1 շնչի հաշվով ավելացված արժեքը = 4.24 =0.61 x 0.72 x 0.85 x 11.43 Շեյփլիի բանաձեւի ﬕջոցով կարելի է որոշել ﬔկ շնչի հաշվով ավելացված արժեքի փոփոխությունների (ձախ կողմ) վրա վերը բանաձեւի աջ կողﬕ գործոններից յուրաքանչյուրի փոփոխության ազդեցությունը: Բանաձեւը ցույց է տալիս, որ բացասական ժողովրդագրական փոփոխության հեռանկարի պայմաններում (WAP/POP հարաբերակցությունը ընկնում է) Հայաստանին անհրաժեշտ է ﬔծացնել այլ գործոնները` 1 շնչի հաշվով ավելացված արժեքը պահպանելու կամ ավելացնելու համար: Աշխատուժի մասնակցության մակարդակները պետք է աճեն, ﬕնչդեռ աշխատանք որոնող աշխատուժի մասնաբաժինը պետք է ﬓա անփոփոխ կամ ﬔծանա (սա կնշանակի էլ ավելի աշխատատեղեր), իսկ զբաղվածների աշխատանքի արդյունավետությունը պետք է ﬔծանա (սա կնշանակի ավելի լավ աշխատատեղեր): Աշխատողների զուտ տնտեսական ակտիվացումը, առանց տնտեսությունում նրանց համար ավելի արդյունավետ զբաղվածության ապահովելու, չի բարձրացնի բարեկեցությունը: 50 Աղյուսակ 2. Մեկ շնչի հաշվով ավելացված արժեքի աճի մանրամասն կառուցվածքը ըստ Շեյփլիի գործիքակազﬕ, 2012-17թթ. Ժողովրդագրություն, աշխատուժ, զբաղվածություն 1.73 32% Զբաղվածության մակարդակի փոփոխություն 0.96 18% Մասնակցության մակարդակի փոփոխություն 1.33 25% Աշխատանքային տարիքի բնակչության (WAP) տեսակարար -10% կշռի փոփոխություն -0.55 Վերաբաշխում 0.51 9% Միջոլորտային վերաբաշխում 0.51 9% Արդյունավետությունը ոլորտի ներսում 3.19 59% Գյուղատնտեսություն 0.15 3% Հանքարդյունահանում եւ քարհանքեր + էլեկտրա-, գազա- եւ ջրամատակարարում 0.51 9% Արտադրություն 0.67 12% Շինարարություն -0.34 -6% Մեծածախ եւ մանրածախ առեւտուր + փոխադրուﬓեր եւ պահուստավորում 0.28 5% Հյուրանոցներ եւ ռեստորաններ 0.23 4% Ֆինանսներ եւ ապահովագրություն + անշարժ գույք եւ բիզնեսի ծառայություններ + տեղեկատվություն եւ հաղորդակցություն 0.12 2% Պետական կառավարում + առողջապահություն + կրթություն 0.66 12% Այլ ծառայություններ 0.90 17% Հանրագումարային ﬔծություն (1 շնչի հաշվով ավելացված 5.44 100% արժեքի աճ) Աղբյուրը՝ Արմստատի տվյալներ, որոնց հիման վրա կիրառվել է Շեյփլիի գործիքակազմը: Գործարար եւ ներդրումային ﬕջավայրը Հիﬓական ուղերձները.  Հայաստանը գտնվում է շուկայական տնտեսությանն անցնելու փուլում, բայց հետ է ﬓում Եվրոպական Միության անդամ պետություններից:  Կարելի է ասել, որ հայկական ընկերությունները ճնշված վիճակում են, այսինքն` գործու- նեություն նախաձեռնելը հեշտ է, իսկ հետո ընկերությունները պայքարում են գոյատեւե- լու եւ ընդլայնվելու համար, ինչը զսպում է աշխատուժի նկատմամբ պահանջարկը եւ աշ- խատատեղերի ստեղծումը:  Անհրաժեշտ է առաջընթաց բարեփոխումների հանգուցային ուղղություններում, ինչպի- սիք են հարկերը, մրցակցության քաղաքականությունը, կորպորատիվ կառավարումը եւ ֆինանսավորման հասանելիությունը` գործարար ﬕջավայրը բարելավելու, ներդրում- ներն ու բիզնեսի աճը խթանելու համար:  Հայաստանում աշխատանքի (այսինքն` նվազագույն աշխատավարձ, զբաղվածության պաշտպանություն) կարգավորիչ դաշտը, ընդհանուր առմամբ, հավասարակշռված է: Ինչեւէ, անհրաժեշտ է հզորացնել կիրարկումը, համապատասխանության ապահովումը եւ պայմանագրերի շրջանակից դուրս աշխատողների պաշտպանությունը: 51 Անցման ուղղությամբ առաջընթացը Հայաստանը գտնվում է դեպի շուկայական տնտեսություն անցման փուլում: Երկիրը կարեւոր առա- ջընթաց է ունեցել պլանային տնտեսության համակարգից դեպի շուկայական տնտեսությանն անց- նելու ուղղությամբ, թեեւ ԵԿԱ երկրների շուրջ կեսն ավելի արագ են ավարտել անցումը: Սա արտացոլ- ված է գծապատկեր 23-ում, որտեղ ցույց է տրված, որ 2014թ. ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչով ԵԿԱ տա- րածաշրջանի երկրների շարքում Հայաստանը մոտավորապես ﬕջին տեղ է զբաղեցնում: Ցուցիչը չա- փում է պլանային տնտեսությունից դեպի շուկայականին անցումը` համախմբելով (i) լայնամասշտաբ մասնավորեցման, (ii) փոքրամասշտաբ մասնավորեցման, (iii) կառավարման եւ ձեռնարկությունների վերակազմավորման, (iv) գների ազատականացման, եւ (v) առեւտրի եւ արտարժույթի համակարգի ազատականացման ցուցանիշները: Հայաստանը հաﬔմատաբար արագ իրականացրեց գների ազա- տականացումը եւ լայնամասշտաբ մասնավորեցումը, բայց առաջընթացի տեմպերը շատ ավելի դան- դաղ են մրցակցության քաղաքականության, կառավարման եւ ձեռնարկությունների վերակազմա- վորման ուղղությամբ: Այլ նախկին կոմունիստական երկրները, որոնք արդեն ունեն բարձր եկամուտ- ներ ունեցող երկրի կարգավիճակ, օրինակ, Լեհաստանը եւ Սլովենիան, ստացել են ցուցիչի ավելի բարձր գնահատական:31 Գծապատկեր 23. ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչը, 2014թ. 4.5 ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչ 2014թ. (բոլոր 4 3.5 3 կատեգորիաների ﬕջինը) 2.5 2 1.5 1 0.5 0 Turkey Mongolia Kazakhstan Azerbaijan Bosnia and Herzegovina Belarus Croatia Poland North Macedonia Bulgaria Georgia Serbia Uzbekistan Estonia Romania Moldova Armenia Lithuania Hungary Ukraine Kosovo Kyrgyz Republic Turkmenistan Albania Montenegro Slovak republic Tajikistan Latvia Slovenia Russian Federation Աղբյուրը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, 2014թ.: Ոլորտների մակարդակում անցման առումով Հայաստանը հետ է ﬓում ագրոբիզնեսում եւ անշարժ գույքի ոլորտում: Գծապատկեր 24-ում ցույց են տրված 2016թ. ՎԶԵԲ-ի ոլորտային անցման ցուցանիշ- ները: Չորս ոլորտներից (ագրոբիզնես, ընդհանուր արդյունաբերություն, անշարժ գույք եւ ՏՀՏ) յուրա- քանչյուրի գնահատականն արտացոլում է կենտրոնացված պլանային տնտեսությունից դեպի արդ- յունաբերական շուկայական տնտեսությանն անցման ուղղությամբ գրանցված առաջընթացը, ինչ- 31 ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչը վերանայվել եւ ընդլայնվել է 2014թ. հետո, որպեսզի դրանում հաշվի առնվի այն հանգամանքը, որ կայացած շուկայական տնտեսությունը պետք է ոչ միայն լինի մրցունակ, այլ նաեւ ներառական, լավ կառավարվող, շրջակա միջավայրի համար անվնաս, դիմակայուն եւ ինտեգրված: Նոր ցուցիչով Հայաստանի ցուցանիշների հանրագումարային արդյունքը եւս կազմում է ԵԿԱ երկրների արդյունքների մոտ միջինը, բայց բարձր եկամուտ ունեցող երկրների (այդ թվում Էստոնիայի եւ Սլովենիայի) համեմատ այն ցածր է: Բարձր արդյունք ապահոված երկրների համեմատ Հայաստանում ամենալուրջ բացերը կապված են մրցունակության հետ, իսկ ամենափոքր բացերը` շրջակա միջավայրի կայունության հետ: 52 պես նաեւ շուկաների կառուցվածքը նկարագրող գործոնները (գների ազատականացում, հմտութ- յունները ոլորտում եւ ենթակառուցվածքներում) եւ շուկաները կարգավորող իրավական դաշտի որա- կը: Հայաստանը լավ կատարողական ունի ՏՀՏ-ում եւ ընդհանուր արդյունաբերությունում, ինչը վկա- յում է, որ այս ոլորտներն ունեն ստանդարտներ, որոնք մոտ են բարձր եկամուտ ունեցող երկրների ստանդարտներին: Ինչեւէ, Հայաստանի կատարողականը ցածր է ագրոբիզնեսի եւ անշարժ գույքի ո- լորտներում: Վերջիններս տալիս են կարեւոր հնարավորություն հետագա բարեփոխումների համար, հատկապես հաշվի առնելով գյուղատնտեսության գնալով աճող արտադրողականությունը եւ ավելի բարձր ավելացված արժեք ապահովող գործունեության տեսակների հետ նրա կապերը: Գծապատկեր 24. ՎԶԵԲ-ի անցումային գնահատականներն ըստ ոլորտների, 2016թ. 35 30 Combined Score 25 20 15 10 5 0 Agribusiness General industry Real estate ICT Աղբյուրը՝ ՎԶԵԲ: Նպաստավոր գործարար ﬕջավայր աշխատատեղերի ստեղծման համար 32 Հաջող կառուցվածքային փոխակերպման համար անհրաժեշտ է աշխատատեղերի տեղաշարժ նվազ արդյունավետ ոլորտներում գործող ընկերություններից դեպի ավելի արդյունավետ ոլորտնե- րում գործողները, իսկ ոլորտների ներսում` առավել արդյունավետ ընկերությունների ընդլայնում եւ նվազ արդյունավետ ընկերությունների թվի կրճատում: Տնտեսական վերակառուցման գործընթացը 32 Ինչպես նշված է այս բաժնի ներածական մասում, ընկերությունների աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը խոչընդոտող գործոնների վերլուծությունը հիմնված է տվյալների տարբեր աղբյուրների վրա` 2013թ. ձեռնարկությունների հետազոտությունը, «Doing Business»-ի եւ ՎԶԵԲ-ի ցուցիչների, 2013թ. գործատուների «STEP» հետազոտությունը, ՊԵԿ-ից ստացված` 2013-17թթ. ընկերությունների մակարդակով տվյալները: Զեկույցի հեղինակները շնորհակալ են ընկերությունների մակարդակում տվյալները Պետական եկամուտների կոմիտեից ստանալու համար: Տվյալներն ընդգրկում են 2013-17թթ. ժամանակաշրջանը եւ վերաբերում են բոլոր գրանցված ընկերություններին (շուրջ 265,000 ընկերություն, որոնցից տարեկան միջինում ակտիվ են 109,000-ը): Տեղեկատվությունը հասանելի է ոլորտների, կազմակերպա-իրավական ձեւերի, շրջանների, աշխատողների թվի, աշխատավարձերի եւ եկամուտների բացվածքով: Ինչեւէ, այս տվյալներն ունեն լուրջ սահմանափակումներ: Ավելին, բացակայում են այս զեկույցի համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հիմնական փոփոխականների մասին տվյալները, ինչպիսիք են աշխատողների թիվն ու շրջանառությունը: 2017թ. գրանցված ընկերությունների ընդամենը 31 տոկոսն է ներկայացրել տեղեկատվություն աշխատողների թվի մասին եւ միայն 8 տոկոսը` շրջանառության ծավալների մասին: Ուստի, հնարավոր չէր կատարել աշխատատեղերի հոսքերի (ստեղծման ու փակման) ներկայացուցչական վերլուծություն եւ ընկերությունների արդյունավետության գնահատում: Ընկերությունների բացման ու փակման թվի վերլուծության համար կիրառվել են միայն ընկերությունների մակարդակով ՊԵԿ-ի տվյալները` հաշվի չառնելով «անկախ հարկ վճարող» տեսակի ընկերությունները (տարեկան ընկերությունների ընդհանուր թվի մոտ 10.5 տոկոսը): 53 սովորաբար սկսվում է նախքան անցումը կարեւոր նշանակություն ունեցած ոլորտներում, հատկա- պես ծանր արդյունաբերությունում աշխատատեղերի փակուﬕց: Ժամանակի ընթացքում ձեւավոր- վում են նոր ոլորտներ, տեղի է ունենում առաջընթաց եւ դրանով իսկ ﬔծանում է ստեղծվող աշխա- տատեղերի թիվը: Վերաբաշխումը կարող է տեղի ունենալ ինչպես ընկերությունների բացման ու փակման, այնպես էլ գոյություն ունեցող (եւ գոյատեւող) ընկերությունների հանընթաց ընդլայնման եւ կրճատման ﬕջոցով: ԵԿԱ շատ երկրներում ընկերությունների բարձր հոսունությունը նպաստել է արդյունավետության աճին անցման վաղ փուլերում (Alam et al. 2008): Մասնավոր հատվածում աշխատուժի նկատմամբ կայուն պահանջարկ խթանելու նպատակով անհ- րաժեշտ է բարելավել Հայաստանի ներդրումային ﬕջավայրը: Համաշխարհային բանկի «Երկրի կա- նոնավոր դիագնոստիկ գնահատում» զեկույցում (Համաշխարհային բանկ, 2017թ.) նշվում են ﬕ շարք մարտահրավերներ` կապված Հայաստանում գործարար ﬕջավայրի հետ, ներառյալ արտահանում- ների թույլ կատարողականը եւ գլոբալ արժեշղթաներում ցածր մասնակցությունը, ընկերությունների մակարդակում աշխատուժի ցածր արդյունավետությունը եւ մարդկային կապիտալի նվազող որակը: Այս մարտահրավերներն էլ ավելի են խորանում պետական պարտքի բարձր մակարդակներով պայ- մանավորված ցնցումների նկատմամբ խոցելիության, սահմանափակ ֆինանսական ներառակա- նության եւ շրջակա ﬕջավայրի կայունության վրա ուշադրության բացակայության պատճառով: Ընկերությունների մուտքը շուկա/ստեղծումը որեւէ կերպ սահմանափակված չէ Հայաստանում. ինչեւէ, շատ ավելի խնդրահարույց է ըներությունների գոյատեւումը, համախմբումը եւ զբաղվա- ծության աճը: Ինչպես ցույց է տրված գծապատկեր 25-ում, 2013-17թթ. ﬕ շարք անցումային եւ արդյունաբերական տնտեսություն ունեցող երկրների հաﬔմատ Հայաստանում ստեղծվող ընկե- րությունների թիվը բարձր էր, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը ինք- նին էական խնդիր չէ (օր.` պայմանավորված վարչական քաշքշուկներով): Այս ժամանակաշրջանում նոր ստեղծված ընկերությունների թիվը համարժեք է եղել գործող ընկերությունների 15 տոկոսին, ին- չը համապատասխանում է տարեկան ﬕջինում շուրջ 16,000 նոր ընկերությունների ստեղծմանը:33 Ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնելու փորձ արած չափահաս բնակչության տեսա- կարար կշռի առումով նույնպես Հայաստանն առաջատարների շարքում է. 2010-2016թթ. այն աճել է համարյա 7 տոկոսային կետով:34 2013-17թթ. գործող հայկական ընկերությունների ﬕջինում 14 տո- կոսը, այսինքն՝ տարեկան մոտ 14,600 ընկերություն, դուրս է եկել շուկայից:35 Այս ժամանակաշրջա- նում Հայաստանում ընկերությունների ելքի մակարդակը կայուն բարձր է տնտեսության բոլոր ոլորտ- ներում՝ տատանվելով 10-20 տոկոսի ﬕջակայքում: Ավելին, ձեռնարկատերերի շրջանում հաջողութ- յան մակարդակը ԵԿԱ տարածաշրջանում աﬔնացածրերից ﬔկն է, եւ ստարտափերի մոտ 40 տոկո- սին չի հաջողվում շարունակել գործունեությունը:36 Ինչ-որ չափով արտասովոր են 2017թ. ընկերութ- յունների ելքի բարձր թվերը, քանի որ Հայաստանն այդ ընթացքում կրում էր ռուսական ճգնաժաﬕ էֆեկտի փոխանցմամբ պայմանավորված տնտեսական ցնցումների ազդեցությունը: Ինչեւէ, այլ տա- րիների տվյալները ցույց են տալիս, որ համադրելի երկրների հաﬔմատ Հայաստանում ընկերություն- ների ելքի մակարդակը մշտապես բարձր է: Միասին վերցված՝ այս բացահայտումները կարող են վկա- յել, որ մուտքը խոչընդոտող գործոններն առանձնապես ուժեղ չեն, բայց ﬕկրո ձեռնարկությունների գոյատեւման հավանականությունը ցածր է, այսինքն` փոքր ընկերությունները կանգնած են որոշակի սահմանափակող գործոնների առջեւ: Լրացուցիչ վերլուծություն է պահանջվում պարզելու համար, թե արդյոք ելքի մակարդակներն այդքան բարձր են մրցակցային ճնշումների, թե ոչ գործուն գործարար ﬕջավայրի պատճառով: 33 Աղբյուրը` ՊԵԿ-ի տվյալներ: 34 2016 Life in Transition Survey (EBRD): 35 Աղբյուրը` ՊԵԿ-ի տվյալներ: 36 2016 Life in Transition Survey (EBRD). 54 Գծապատկեր 25. Ընկերությունների մուտքի եւ ելքի տեսակարար կշիռների հաﬔմատականը ընտրված երկրներում 16.0% 14.0% 12.0% 10.0% 8.0% 6.0% 4.0% 2.0% 0.0% Armenia Slovakia United Romania Denmark Slovenia Hungary Spain Germany Italy Kosovo (2013-17) (2010-15) Kingdom (2010-15) (2010-14) (2010-15) (2010-15) (2010-15) (2010-15) (2010-14) (2009-14) (2010-15) Entry Exit Աղբյուրը՝ Հայաստանի մասով՝ ընկերությունների մակարդակով ՊԵԿ-ի տվյալներ 2013-17թթ. համար, այլ երկրնե- րի մասով՝ ՏՀԶԿ-ի գործարար ժողովրդագրության ցուցանիշներ: Նշում՝ մուտքի (ելքի) մակարդակը սահմանվում է որպես 1 տարվա ընթացքում նոր բացված (փակված) ընկերությունների թիվ՝ բաժանած տարեսկզբին գոյութ- յուն ունեցող ընկերությունների կուտակային թվի վրա: Այս գծապատկերում թվերն արտացոլում են նշված ժամա- նակաշրջանում աﬔն երկրում ընկերությունների մուտքի եւ ելքի տարեկան ﬕջին մակարդակները: ՏՀՏ-ն, զբոսաշրջությունը եւ բիզնես ծառայությունները ցույց են տալիս դինաﬕզﬕ նշաններ: Այս ոլորտներում դիտարկվում են ընկերությունների մուտքի աﬔնաբարձր մակարդակները, եւ սա հատ- կապես վերաբերում է հյուրանոցային, ռեստորանային եւ զվարճանքի բիզնեսին (ներառյալ խաղատ- ների բիզնեսն ու արհեստները), զբոսաշրջությանը եւ ֆինանսական ծառայություններին (Գծապատկեր 26): Ընդ որում, զբոսաշրջության ոլորտում ավելի ﬔծ եռուզեռ է նկատվում: Ելքի բարձր մակարդակներ են արձանագրվել ցածր արդյունավետ համարվող գյուղանտեսության, փոխադրում- ների եւ պահուստավորման ծառայությունների, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի, առեւտ- րային ծառայությունների եւ շինարարության ոլորտներում (նվազողական հերթականությամբ): Բաց- վող եւ փակվող ընկերությունների չափերի վերլուծությունից հետեւում է, որ ելքի մակարդակը հատ- կապես բարձր է նոր շուկա մուտք գործած ﬕկրո ձեռնարկությունների շրջանում:37 37 Ինքնազբաղվածների ելքի մակարդակը 13 տոկոս է՝ համեմատած փոքր (2-18 աշխատող ունեցող) ընկերությունների 7 տոկոսի, միջին (19-98 աշխատող ունեցող) ընկերությունների 2 տոկոսի եւ խոշոր (99-ից ավելի աշխատող ունեցող) ընկերությունների 1 տոկոսի հետ: Շատ փոքրաթիվ ձեռնարկություններում է աշխատողների թիվն անցնում 1-ից: Ինչեւէ, այս թվերի մեկնաբանման ժամանակ հարկ է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ դրանք ներկայացուց- չական չեն. ռեգիստրում գրանցված ընկերությունների ընդամենը 30 տոկոսն է տրամադրել աշխատողների մասին տեղեկատվություն: 55 Գծապատկեր 26. Ընկերությունների մուտքի եւ ելքի մակարդակների դինաﬕկան Հայաստանում 30% 25% 20% 15% 2014 10% 2015 2016 5% 2017 0% Entry Exit Entry Exit Entry Exit Entry Exit ICT Other services Hotels and restaurants Financial services and insurance Աղբյուրը՝ ընկերությունների մակարդակով ՊԵԿ-ի տվյալներ 2013-17թթ. համար: Նշում՝ մուտքի (ելքի) մակարդակը սահմանվում է որպես 1 տարվա ընթացքում նոր բացված (փակված) ընկերութ- յունների թիվ՝ բաժանած տարեսկզբին գոյություն ունեցող ընկերությունների կուտակային թվի վրա: Միջազգային շուկաներում առեւտրի հետ կապված ծախսերը բարձր են թույլ կապուղիների պատճառով: Արտահանման հնարավորությունները սահմանափակվում են մասամբ այն պատճա- ռով, որ Հայաստանը չունի ծովային սահման: Ցամաքային կապուղիները հատկապես թույլ են եր- կաթուղային եւ լաստանավային ծառայությունների բացակայության, վատ ճանապարհացանցե- րի եւ լիարժեքորեն չգործող լոգիստիկայի ոլորտի պատճառով: Ավտոճանապարհային բեռնափո- խադրումների ծառայությունների ոչ լիարժեք կարգավորված լինելու եւ ընդհանուր առմամբ, ար- դիականացման կարիք ունեցող տրանսպորտի ոլորտի պայմաններում լոգիստիկայի տարբեր աս- պեկտների առումով Հայաստանը հետ է ﬓում ստորին ﬕջին եկամուտ ունեցող, ինչպես նաեւ ԵԿԱ երկրներից: ՏՀՏ կապուղիները բարելավվում են, հատկապես քաղաքներում: Ինչեւէ, լայնաշերտ կապի ծածկույթը փոքր է խոշոր քաղաքներից դուրս վայրերում, իսկ կապի արագությունը՝ ցածր հաﬔմատած համադրելի երկրների հետ, ինչը մասամբ պատճառ է նրա, որ Հայաստանն ունի ﬕայն ցամաքային սահմաններ (Համաշխարհային բանկ, 2017թ.): Ներդրումային ﬕջավայրը բարելավվում է, բայց առկա են ﬕ քանի թույլ կողﬔր, որ պետք է վերացվեն: Վերջերս Հայաստանն իրականացրել է կարեւոր բարեփոխումներ՝ կապված գործարար ﬕջավայրի, ո- րոնք հիմնականում ուղղվել են պայմանագրերի կիրարկման հզորացմանը եւ փոքր բաժնետերերի պաշտ- պանությանը: Համաշխարհային բանկի «Doing Business»-ի ցուցանիշների գնահատականով 2018թ. 47- րդի հաﬔմատ 2019թ. Հայաստանը զբաղեցրել է 41-րդ տեղը: Ինչեւէ, դեռեւս չեն լուծվել ﬕ շարք հարցեր, որոնցից առավել խնդրահարույց են անվճարունակության գործերի կառավարումը, հարկերի վճարումը եւ շինարարական թույլտվությունները (Գծապատկեր 28): Բարեփոխուﬓերի տարբեր ուղղություններ ﬔծապես փոխկապակցված են: Օրինակ՝ օրենքով հեշտ է բիզնես սկսելը, բայց բարդ է ձեռք բերել շինարարական թույլտվություններ եւ դառնալ էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ, ﬕնչդեռ սրանք բաներ են, որ կարող են էական նշանակություն ունենալ փաստացի ձեռնարկատիրական գործունեու- թյուն սկսելու համար: Ընդհանուր առմամբ, որոշ բարեփոխուﬓեր, որոնք թղթի վրա հաստատված են, 56 ﬕնչ օրս դանդաղ են իրականացվում եւ/կամ կիրարկվում, այդ թվում սահմանների կառավարման, գույքային իրավունքների, հարկային վարչարարության եւ մրցակցության դաշտի ուղղություններում: Ընկերությունների մակարդակում բիզնեսով զբաղվելու կարեւոր սահմանափակող գործոնների շարքում գործատուները մատնանշել են հարկային դրույքաչափերը, հարկային վարչարարությունը եւ քաղաքական անկայունությունը, համաձայն 2013թ. ձեռնարկությունների հետազոտության: Մասնավորապես, որպես բիզնեսով զբաղվելու լրջագույն խոչընդոտ գործատուների 28 տոկոսը նշել է հարկերի դրույքաչափերը, 24 տոկոսը՝ հարկային վարչարարությունը, իսկ 10 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը: Այս շարքում նշվել են նաեւ առեւտրի կարգավորումը եւ ֆինանսավորման հասա- նելիությունը (գծապատկեր 27):38 2019թ. սրանք, ինչպես նաեւ հարկերի գործոնը հաստատապես պահպանվել են (գծապատկեր 28): Կորպորատիվ կառավարման թույլ համակարգերը, այդ թվում գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակուﬓերը եւ մրցակցության քաղաքականության ուղղությամբ առաջընթացի բացա- կայությունը նույնպես Հայաստանին դարձնում են ավելի ռիսկային եւ, հետեւաբար, նվազ գրավիչ օտարերկյա եւ տեղական ներդրողների համար: ԵԿԱ այլ երկրների հաﬔմատ ներդրողները Հայաս- տանում կանգնած են բարձր ռիսկերի առջեւ՝ կապված բարձր մակարդակում անձնական շահերի, հո- վանավորչության եւ մրցակցության անարդար դրսեւորումների հետ (Համաշխարհային բանկ, 2017թ.): ՀՖՃ-ին հաջորդած տասնամյակում Հայաստանի ՕՈՒՆ-ների ներհոսքը կրճատվել է: Ներդ- րողները հատուկ նշում են այն էական ռիսկերը, որոնք կապված են մրցակցային դաշտի հետ: Հայաս- տանի ՕՈՒՆ-ների հոսքը (արտահայտված ՀՆԱ-ի նկատմամբ տոկսով) ներկայումս աﬔնացածրերից ﬔկն է համադրելի երկրների խմբում: Ընկերությունների համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում (տրանսպորտային ենթակառուցվածքներ, կոմունալ ծառայություններ, ինտերնետ) մրցակցության բացակայությունն անհարկիորեն ﬔծացնում է բեզնեսով զբաղվելու ծախսերը: 2013թ. ձեռնարկությունների հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ արտադրության եւ ծառայութ- յունների որոշ ենթաոլորտներում ժամանակի ընթացքում գնալով ավելի շատ են տեղի ունենում կենտ- րոնացումներ՝ դրանով իսկ ﬔծացնելով հակամրցակցային վարքագծի ռիսկերը, ինչպես նաեւ գները եւ´ տնային տնտեսությունների, եւ´ արտադրողների համար: Հայաստանում արտադրության շուկա- ների ավելի քան ﬔկ երրորդը ﬔնաշնորհային, երկշնորհային կամ օլիգոպոլային են, եւ այս ցուցանիշն աﬔնաբարձրն է ԵԿԱ տարածաշրջանի համադրելի երկրների շարքում: 38 Տես Համաշխարհային բանկի խմբի տվյալների բազան հետեւյալ կայքում՝ enterprisesurveys.org: 57 Գծապատկեր 27. Հայաստանում եւ համադրելի երկրներում ընկերությունների կողﬕց նշված աﬔնաﬔծ խոչընդոտները (ոչ գյուղատնտեսական ֆորմալ մասնավոր հատված (%)) 100% 90% 1.1 5.4 3.5 7.4 80% 5.7 6.7 20.9 8.2 19.2 70% 29.7 7.8 3.3 7.0 60% 1.5 7.7 10.0 12.1 14.8 50% 23.6 2.1 21.3 40% 23.6 18.7 4.7 7.8 31.3 42.0 1.9 2.9 30% 2.5 10.3 5.6 1.4 11.9 20% 4.5 0.8 0.0 2.5 18.1 36.1 5.9 28.3 5.9 10% 22.6 11.9 15.2 1.1 15.5 0% 5.6 Armenia 2013 Azerbaijan 2013 Belarus 2013 Georgia 2013 Moldova 2013 Russian Ukraine 2013 Federation 2012 Tax rates Tax administration Political instability Customs and trade regulations Access to finance Practices of the informal sector Corruption Access to land Inadequately educated workforce Labor regulations Business licensing and permits Electricity Transportation Crime, theft and disorder Courts Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2013թ. ձեռնարկությունների հետա- զոտության վրա: Գծապատկեր 28. Հայաստանի գնահատականը 2019թ. «Doing Business» զեկույցում Starting a business (15) Dealing with construction permits Resolving insolvency (97) (89) Enforcing contracts (47) Getting Electricity (66) Trading across borders (52) Registering property (13) Paying taxes (87) Getting credit (42) Protecting minority investors (62) Armenia ECA (excluding high income) Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի 2019թ. «Doing Business»-ի տվյալների բազա, ներբեռնված է հետեւյալ կայքից. http://www.doingbusiness.org/en/data: Նշում՝ գնահատումը կատարվել է 190 երկրների շրջանում: 58 Ֆինանսավորման հասանելիությունը բարելավվել է Հայաստանում, բայց ֆինանսական հատվածը դեռեւս թույլ է: Ձեռնարկատիրության նպատակով վարկ ստանալը Հայաստանում լուրջ խոչընդոտ չէ եւ վկայում է ֆինանսական բարեփոխումների ուղղությամբ առաջընթացի մասին: Ինչեւէ, ֆինանսա- կան հատվածում գերիշխում են բանկերը, եւ խոշորների հաﬔմատ փոքր ընկերությունների համար բանկերի ﬕջոցով ֆինանսավորում ձեռք բերելու հնարավորությունը սահմանափակ է: Հատկապես ցածր են ներքին խնայողությունները, ինչի հետեւանքով նվազում են ներդրումների համար հասանելի ﬕջոցները: Այլ երկրների հաﬔմատ Հայաստանում քիչ է ծախսվում գիտահետազոտական աշխատանքների վրա, եւ երկիրն ունի արտահանման ավելի փոքր ﬕտվածություն: Հայկական ընկերությունների ըն- դաﬔնը 3.5 տոկոսն է ﬕջոցներ ներդնում գիտահետազոտական աշխատանքներում. ԵԿԱ երկրների ﬕջինում 10 տոկոսի հաﬔմատ այս ցուցանիշը շատ ավելի ցածր է: Ընդհանուր առմամբ, Հայաստա- նում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության տեսքով գիտահետազոտական աշխատանքների գծով ծախսերը 1990թ. 2.5 տոկոսի հաﬔմատ 2014թ. կազﬔլ են ընդաﬔնը 0.25 տոկոս:39 Այս ծախսերի ցածր մակարդակը սահմանափակում է նորարարությունը, ապրանքատեսակների դիվերսիֆիկացու- մը եւ ընկերությունների արդյունավետության բարձրացումը՝ դրանով իսկ խոչընդոտելով մասնավոր հատվածի արդիականացմանը եւ լավ աշխատատեղերի ստեղծմանը: 2017թ. ՀՆԱ-ում արտահանման ծավալների ընդաﬔնը մոտ 37 տոկոսի պայմաններում Հայաստանը նվազ ինտեգրված է համաշխար- հային շուկաներին, քան համադրելի երկրները: Ընդհանուր առմամբ, ընկերությունների ﬕայն 9 տո- կոսն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանում: Սա ԵԿԱ տարածաշրջանում աﬔնացածր ցուցանիշներից ﬔկն է: Արտահանող երկրների ﬔծ մասը խոշոր են եւ ունեն ավելի քան 100 աշխա- տող: Նրանց կատարողականը ավելի լավ է, եւ նրանք ավելի նորարար են, ներգրավում են ավելի բարձր հմտություններով օժտված աշխատողներ եւ անցկացնում նրանց ուսուցում (Bartsch and De Rosa 2015): Թեեւ աշխատուժում եւ աշխատանքի հավակնող մարդկանց շրջանում հմտությունների պակասը չի նշվում որպես լրջագույն խոչընդոտ, սակայն, ընկերությունների կարծիքով, այն սահմանափա- կում է նրանց աճը: Ընկերությունների ﬕայն 6 տոկոսն է նշել, որ անբավարար կրթություն ունեցող աշխատուժը լրջորեն խոչընդոտում է ձեռնարկատիրական գործունեությանը եւ աճին, որը ԵԿԱ տա- րածաշրջանի 15 տոկոս ﬕջին մակարդակից ցածր է, Ընկերությունների 3 տոկոսի կարծիքով, լրջա- գույն խոչընդոտը հմտությունների բացակայությունն է: Այնուաﬔնյանիվ, 2013թ. գործատուների «STEP» հետազոտության համաձայն, աշխատող ընդունելու փորձեր կատարած, բայց դժվարություն- ների հանդիպած ընկերությունների 90 տոկոսը որպես հիմնական պատճառ նշել է ոչ թե հավակնորդ- ների թվի, այլ նրանց հմտությունների պակասը, կամ վարձատրության չափի եւ աշխատանքային պայմանների շուրջ տարաձայնությունները: Ընկերությունների համար ավելի հաճախ դժվար է մարդ վարձել մասնագիտական կրթություն պահանջող կոնկրետ աշխատանքների համար: Հայաստանում ընկերությունների մոտ 50 տոկոսը նշել է, որ դժվար է վարձել արհեստավոր կամ տեխնիկ: Ընկերութ- յունների 40 տոկոսի կարծիքով, դժվար է վարձել պրոֆեսիոնալ մասնագետ: Եվ հակառակը, շատ փոք- րաթիվ ընկերություններ են բողոքել աշխատանքային իրավական կարգավորումներից: Արտադրութ- յան ոլորտի գործատուների ﬕայն 1.8 տոկոսն է գտնում, որ աշխատանքային կարգավորումները լրջո- րեն խոչընդոտում են իրենց գործունեությանը: Այս ցուցանիշը ԵԿԱ տարածաշրջանի ﬕջինից ցածր է (3.4 տոկոս) եւ վկայում է, որ աշխատանքային կարագավորումները լուրջ խոչընդոտ չեն Հայաստա- նում գործարարությամբ զբաղվելու համար: Աշխատանքային օրենսդրությունը Ճկուն աշխատանքային օրենսդրությունն էական նշանակություն ունի նոր բիզնեսների ստեղծումը, գործող ընկերությունների աճն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար: Աշխարհի այլ 39 Տվյալները վերցված են Համաշխարհային զարգացման ցուցանիշներից: 59 երկրների հաﬔմատ ԵԿԱ երկրներում աշխատանքն ունի ավելի ﬔծ պաշտպանվածություն, իսկ աշ- խատատեղերի որակն ավելի բարձր է (Bussolo et al. 2019): Ժամանակակից կարգավորիչ համակար- գերը պետք է ապահովեն ընկերությունների կողﬕց իրենց մարդկային ռեսուրսների կառավարման ﬔջ թույլատրվող ճկունության եւ աշխատանքային պայմանագրերի գործողությունից դուրս ﬓացած աշխատողների ավելի ﬔծ պաշտպանվածության ﬕջեւ հավասարակշռությունը: Ընկերություններին կարելի է տալ ավելի ﬔծ ճկունության հնարավորություն մարդկային ռեսուրսների կառավարման հարցում, պայմանով, որ օրենսդրությունը նախատեսի նախապես ծանուցման պահանջ, գործի ե- կամտային պաշտպանության համարժեք համակարգ եւ կիրառվեն խտրախանությունը պատժող արդյունավետ ﬔխանիզմներ: Ինչեւէ, աշխատանքից ազատման ավելի ճկուն ընթացակարգերը պետք է հավասարակշռվեն աշխատանքային պայմանագրի գործողությունից դուրս աշխատողի ա- վելի ﬔծ պաշտպանվածությամբ եւ զբաղվածությանն աջակցող ակտիվ ﬕջոցառումներով, որոնց նպատակը պետք է լինի պաշտպանել աշխատանքը կորցրած մարդկանց: Այլակերպ, աշխատանքի ընդունելու եւ ազատելու որոշումների նկատմամբ սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատողների վրա կդրվի ռիսկերի անկառավարելի բեռը: Աշխատանքային օրենսդրության եւ աշ- խատաշուկայի այլ ինստիտուտների խնդիրն է ապահովել հավասարակշռություն աշխատողների ի- րավունքների պաշտպանության անհրաժեշտության եւ աշխատաշուկայում ճկունության հնարավո- րությունը ընդլայնելու, արդյունավետ զբաղվածության հնարավորությունների ապահովման համար առավել նպաստավոր ﬕջավայր ստեղծելու եւ սոցիալական երկխոսությունը ընդլայնելու անհրաժեշ- տության ﬕջեւ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում աշխատանքային օրենսդրությունը40 հիﬓված է ﬕջազգայնո- րեն ընդունված աշխատանքային ստանդարտների եւ առանձին աշխատանքային պայմանագրի տարրերը կարգավորող նորﬔրի, գլխավորապես Աշխատանքի ﬕջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաների եւ առաջարկությունների վրա: Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է լիարժեք պաշտպանություն խոցելի աշխատողների, օր.՝ հղի կանանց, փոքր երեխաներ ունեցող ծնողների եւ երիտասարդների համար: Ավելին, ՀՀ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է աշխատանքային պայմանագրերի նվազագույն ստանդարտները, որոնք առանձին պայմանագրերի դեպքում կարելի է գերազանցել, բայց ոչ՝ կրճատել: Գործատու-աշխատող հարաբերություններին վե- րաբերող կարգավորումների ﬔծ մասը համահունչ են ԱՄԿ-ի առաջարկություններին եւ նման են Ան- կախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) այլ երկրների համապատասխան կարգավորում- ներին: Դրույթների կատեգորիաների ﬔծ մասը համապատասխանում են տարածաշրջանային ստանդարտներին: Մասնավորապես, Հայաստանի կարգավորումները համադրելի են տարածաշրջա- նի այլ երկրներում գործող կարգավորումներին ստանդարտ աշխատանքային ժաﬔրի (օրական 8 ժամ), նոր աշխատողների համար փորձաշրջանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների (3 ա- ﬕս), գիշերային ժաﬔրին աշխատանքի սահմանափակումների (գիշերվա ժ. 10-ից ﬕնչեւ առավոտ- վա ժ. 6-ը), տարեկան արձակուրդի (տարեկան 20 օր) եւ հղիության ու մայրության արձակուրդի (ըն- դաﬔնը 140 օր, որից 70 օրը ﬕնչեւ ծննդաբերությունը, իսկ ﬓացած 70 օրը՝ ծննդաբերությունից հե- տո) դրույթների առումով: Աշխատանքի պաշտպանության մասին օրենսդրությունը՝ ամրագրված ՀՀ Աշխատանքային օ- րենսգրքում եւ այլ իրավական ակտերում, ﬕջազգային ստանդարտներով չափազանց խիստ չէ, թեեւ որոշ դրույթների ճշգրտումը կարող էր խրախուսել ֆորմալ աշխատատեղերի ստեղծումը: Օ- րենսգիրքում ճկունությունը հավասարակշռված է ապահովության (աշխատողների պաշտպանութ- 40 Հայաստանի զբաղվածության միջավայրը գլխավորապես ձեւավորվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) հիման վրա, որն ընդունվել է 2004թ. նոյեմբերի 9-ին: Օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 21- ին եւ մինչ օրս որոշ փոփոխությունների է ենթարկվել սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: Հայաստանն անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը 1992 վականից. այն վավերացրել է ԱՄԿ-ի 29 կոնվենցիա, ներառյալ բոլոր 8 հիմնարար կոնվենցիաները: 60 յան) հետ: Հարկ է քննության առնել ﬕ քանի ուղղություններում լրացուցիչ բարեփոխումներ իրակա- նացնելու հարցը, ինչպիսիք են գործատուներին մշտական առաջադրանքների համար ժամկետային պայմանագիր կնքելու իրավունք տալը, ճկուն պայմանագրերի նոր ձեւերի օրինականացումը, արտա- ժամյա աշխատաժաﬔրի առավելագույն թվի ավելացումը, գործազրկությունից պաշտպանության համակարգի բարելավումը եւ աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի (ԱՇԿԾ-ների) ներդնումը եւ աշխա- տանքային կարգավորումների կիրարկման եւ կիրառման կատարելագործումը: Հայաստանում, ինչպես Ռուսաստանում եւ Ղազախստանում, մշտական եւ անփոփոխ առաջադ- րանքների համար ժամկետային պայմանագրերի կնքուﬓ արգելված է: Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատանքային պայմանագրերը, որպես կանոն, պետք է կնքվեն անորոշ ժամկետով: Ո- րոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքուﬓ արգելվում է, եթե նախատեսվող աշխա- տանքը կայուն է եւ մշտական: 2017թ. կեսերի դրությամբ, 2018թ. «Doing Business»-ի տվյալների բա- զայի համաձայն, մշտական առաջադրանքների համար ժամկետային պայմանագրերի կնքուﬓ ար- գելված է 67 երկրներում (ցանկում ներառված 190 երկրների 35 տոկոսում): Մնացած 123 երկրներում (65 տոկոս) մշտական առաջադրանքների համար նման պայմանագրերի կնքումը թույլատրված է, կամ այն կարգավորված չէ աշխատանքային օրենսդրությամբ: Ժամկետային պայմանագրերի ճկուն դրույթները կարող են դառնալ չարաշահման առարկա: Եթե նման պայմանագրերը թույլատրվեն մշտական առաջադրանքների համար, ապա դրանք կարող են նպաստել աշխատատեղերի ստեղծմա- նը, քանի որ թույլ են տալիս ընկերություններին արձագանքել պահանջարկի չնախատեսված տատա- նումներին եւ հանգստի, հղիության եւ մայրության, ժամանակավոր անաշխատունակության արձա- կուրդում գտնվող աշխատողների դեպքում վարձել փոխարինողներ, հատուկ, կարճատեւ առաջադ- րանքների կատարման համար ներգրավել մասնագիտացված հմտություններ ունեցող աշխատողներ եւ/կամ նախաձեռնել ռիսկային եւ անորոշ եկամտաբերությամբ ստարտափներ: Աշխատաշուկայի զարգացմանը զուգընթաց ներդրվել են տարբեր տեսակի ճկուն աշխատանքային պայմանագրեր: Ոչ ստանդարտ զբաղվածությունը, որը ներառում է ժամանակավոր եւ ոչ լրիվ հաս- տիքով աշխատանքը, վերջին 2 տասնամյակում համարյա 50 տոկոսով աճել է Եվրոպայի եւ Կենտրո- նական Ասիայի արեւմտյան մասում (Bussolo et al. 2019), թեեւ այն դեռեւս շատ տարածված չէ Հայաս- տանում: Ի լրուﬓ ժամկետային եւ անժամկետ պայմանագրերի, Հայաստանում թույլատրվում են նաեւ այլ տեսակի աշխատանքային պայմանագրեր: Դրանք ներառում են համատեղված աշխատանքը, հաստիքային աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը, սեզոնային, ժամանա- կավոր աշխատանքային պայմանագրերը: Ներդրվում են ժամանակավոր աշխատանքային պայմա- նագրերը, եւ գնալով ավելի լայն կիրառություն են ստանում ոչ սովորական տարբեր տեսակների պայ- մանագրերը՝ կարճաժամկետ եւ ոչ մշտական աշխատանքի ֆորմալացումը դյուրինացնելու նպատա- կով: Պայմանագրերի այս ոչ սովորական ձեւերի ﬔծ մասը կարող են նպաստել աշխատաշուկայի նո- րարարական զարգացմանը եւ դարձնել այս նորամուծությունն ավելի գրավիչ եւ´ գործատուների, եւ´ ﬔծ թվով պոտենցիալ աշխատողների համար: Ճկուն պայմանագրային ﬔխանիզմները կարող են ա- ռաջացնել չարաշահումների ռիսկ: Ինչեւէ, առկա իրավիճակում դրանք կարող են նպաստել աշխա- տատեղերի ստեղծմանը, քանի որ թույլ են տալիս ընկերություններին արձագանքել պահանջարկի չնախատեսված տատանումներին, հանգստի, հղիության եւ մայրության, ժամանակավոր անաշխա- տունակության արձակուրդում գտնվող աշխատողների դեպքում վարձել փոխարինողներ, հատուկ, կարճատեւ առաջադրանքների կատարման համար ներգրավել մասնագիտացված հմտություններ ունեցող աշխատողներ եւ/կամ նախաձեռնել ռիսկային եւ անորոշ եկամտաբերությամբ ստարտափ- ներ: Ժամանակավոր կամ ժամկետային պայմանագրերի կիրառման նկատմամբ սահմանափակում- ների ﬔղմացումը, հատկապես երիտասարդ կամ փորձառություն չունեցող աշխատողների դեպքում, կﬔծացնի ֆորմալ աշխատողներ վարձելու հարցում ընկերությունների շահադրդվածությունը: Տարածաշրջանում աշխատանքային կարգավորումները, ընդհանուր առմամբ, նման են իրար, սա- կայն Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը հետ է ﬓում խտրականության բացառման եւ հավասար վարձատրության իրավական նորﬔրի առումով: Ինչպես ցույց է տրված Աղյուսակ 3-ում, Հայաստանում աշխատանքային կարգավորուﬓերը տարբերվում են տարածաշրջանային նորﬔրից ﬕ շարք առումներով: Հայաստանը, օրինակ, չունի իրավական դրույթներ, որոնք նախատեսում են հավասար արժեքով աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն, եւ սա կարող է նպաստել սեռի 61 կամ ազգային պատկանելիության կողﬕ վրա աշխատողների խտրական վարձատրությանը: ՀՀ օ- րենսդրությամբ նաեւ հստակորեն արգելված չէ գենդերի հիման վրա խտրականությունը, որը կարող է ունենալ կարեւոր ազդանշանող ազդեցություններ: ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի նախա- տեսում տարեկան նվազագույնը 5 օրվա ժամանակավոր անաշխատունակության վճարովի արձա- կուրդ: Փաստերը վկայում են, որ ժամանակավոր անաշխատունակության վճարովի արձակուրդի ի- րավունքի բացակայությունը հանգեցնում է աշխատողների հոսունության աճին եւ կարող է բացա- սաբար ազդել արդյունավետության վրա (Goetzel et al. 2004, Hill 2013): Հայաստանում հղիության եւ մայրության արձակուրդը բարձր է Աշխատանքի ﬕջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողﬕց առաջարկվող նվազագույն ստանդարտների հաեմմատ: Հղիության եւ մայրության արձակուրդը պետական քաղաքականության կարեւոր ﬕջոցառում է՝ ուղղված հղիության վերջին աﬕսներին եւ հետ-ծննդային առաջին աﬕսներին մոր եւ մանկան առողջության պաշտպանությանը: Որքան ավելի երկար լինի նախատեսվող արձակուրդը, այդքան այն ավելի դրական ազդեցություն կունենա մոր առողջության վրա: Ինչեւէ, հղիության եւ մայրության երկարատեւ արձակուրդը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատաշուկայում կանանց մաս- նակցության վրա՝ թուլացնելով նրանց ﬕջեւ կապվածությունը: Ավելին, այն կարող է հանգեցնել կա- նանց հմտությունների եւ մրցունակության փաստացի կամ ընկալվող թուլացմանը: Հայաստանում աշխատող կանայք ունեն 140 օր ընդհանուր տեւողությամբ հղիության եւ մայրության արձակուրդի իրավունք, որից 70 օրը կարող են օգտագործել նախքան ծննդաբերությունը, իսկ ﬓացած 70 օրը՝ ծննդաբերությունից հետո: Համադրելի երկրներում այս արձակուրդի տեւողությունը տարբեր է, սկսած 112 օրից (Թուրքիա) ﬕնչեւ 183 օրը (Վրաստան): Երեխայի ծննդյան նպաստի ﬕասնական ծրագիրը ներդրվել է Հայաստանում 1990թ.: 2007թ. ներդրվել է երեխայի ծննդյան ﬕանվագ նպաստ՝ ընտանեկան նպաստի ծրագրի շահառու հանդիսացող կարիքավոր եւ սոցիալապես խոցելի տնային տնտեսությունների համար: Վերջերս երեխայի նպաստի չափը ավելացվել է եւ տարբերակվել ըստ ե- րեխաների ծննդյան հաջորդականության: Հայաստանն աշխատողների համար ապահովում է փոքր պաշտպանվածություն գործազրկությու- նից եւ առաջարկում աշխատաշուկայի սահմանափակ թվով ակտիվ ծրագրեր: Գործազրկությունից պաշտպանվածությունը ԵԿԱ տարբեր երկրներում տարբեր է: Հայաստանում եւ Ղազախստանում, օ- րինակ, աշխատողի կրճատման դեպքում վճարվող գումարը հավասար է ﬔկ ամսվա աշխատավար- ձին, անկախ աշխատանքային ստաժից, եւ սա համահունչ է համադրելի երկրներում կիրառվող մո- տեցմանը: Ադրբեջանում նպաստի բանաձեւը կախված է աշխատանքային ստաժի տարիներից, իսկ Վրաստանում նպաստի չափը կախված է նախապես տրվող ծանուցման վաղեմությունից: 2015թ. գոր- ծազրկության նպաստը վերացնելուց հետո աշխատաշուկայի ակտիվ ծրագրերը շարունակում են ծա- ռայել որպես աշխատաշուկայի քաղաքականության հիմնական բաղադրիչը: Աշխատանք որոնողնե- րի եւ ուսուﬓ ավարտած ու աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար նախատեսված ակտիվ ծրագրերի շրջանակն ու թիվը սահմանափակ են: Ինչեւէ, այս ծրագրերը ﬔծ տեղ չեն զբաղեց- նում Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգում: 2006 թվականից ﬕնչ օրս ակտիվ ծրագրերի բյուջեն կրճատվում է, իսկ զբաղվածության շատ ծրագրեր, այդ թվում ձեռնարկատիրա- կան գործունեության նախաձեռնման աջակցմանն ուղղված փոքր դրամաշնորհները դադարեցվել են 2017թ.: Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) կարողությունը եւ´ կադրային համալր- ման, եւ´ աշխատաշուկայի ակտիվ ծրագրերին ուղղված ռեսուրսների առումով սահմանափակ է: 62 Աղյուսակ 3. Ընտրված երկրների զբաղվածության կարգավորուﬓերի ցուցանիշներ, 2018թ. Հայաստան Ադրբեջան Վրաստան Ղազախստան Ռուսաստան Թուրքիա Հավասար վարձատրութ- յուն հավասար արժեքով Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո աշխատանքի դիմաց՝ նա- խատեսված օրենքով Սեռական պատկանե- Այո Այո Այո լիության հողի վրա խտրականության բացա- Ոչ Այո Ոչ ռում աշխատանքի ընդու- նելու ժամանակ՝ նախա- տեսված օրենքով Հղիության եւ մայրության արձակուրդի նվազագույն տեւողություն (արտա- հայտված օրացույցային օ- րերով, օրերի նվազագույն 140 126 183 126 140 112 քանակ, որոնց համար պե- տությունը եւ/կամ գործա- տուն օրենքով պարտա- վոր է վճարել) Տարեկան ժամանակավոր Ոչ Այո Այո Այո Այո Այո անաշխատունակության հինգ լրիվ վճարվող արձա- կուրդի օր Պաշտպանություն գոր- Ոչ Այո Այո Այո Այո Այո ծազրկությունից 1 տարի աշխատելուց հետո Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույց, 2019թ., http://www.doingbusiness.org/en/data; «Doing Business» 2018թ., ներբեռնված է հետեւյալ աղբյուրից՝ http://www.doingbusiness.org/en/data: Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը համադրելի է այլ երկրների հետ: Երկրների ﬕջեւ նվազագույն աշխատավարձի հաﬔմատությունը դժվար է՝ կապված չափման եւ հա- մադրելիության հետ: Աղյուսակ 4-ում ցույց են տրված ﬕջազգային հաﬔմատությունների համար կազմված՝ համադրելի երկրների նվազագույն աշխատավարձի տվյալները՝ արտահայտելով նվազագույն աշխատավարձը 1 աշխատողի հաշվով համախառն ազգային եկամուտների (ՀԱԵ) տեսակարար կշռի տեսքով (աշխատանքային եկամուտների ﬕջին ﬔծությանը փոխարինող տվյալ):41 Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով 75 երկրների տվյալները, նվազագույն աշխատավարձն աﬔնից հաճախ սահմանվում է աշխատավարձերի ﬕջին թվաբանական ﬔծության մոտ 40 տոկոսի չափով: Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանված է ամսական 55,000 դրամ, որի արդ- յունքում 2018թ. կեսերին նվազագույն աշխատավարձ/1 շնչի հաշվով ՀԱԵ հարաբերակցության ﬔ- ծությունը չափավոր է: Ինչեւէ, ֆորմալ հատվածում զբաղվածների աշխատավարձը (ամսական 123,000 դրամ) հաշվարկելու համար 2017թ. աշխատուժի հետազոտության տվյալները կիրառելու դեպքում Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է ֆորմալ հատվածի ﬕջին աշխա- տավարձի 44 տոկոսը, որը համապատասխանում է երկրների ﬕջինին: 41 Հավաքագրվել են սննդի մանրածախ առեւտրի ոլորտում աշխատող եւ 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող չափահաս 19-ամյա գանձապահների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ տվյալները: 63 Աղյուսակ 4. Նվազագույն աշխատավարձի ցուցանիշներն ընտրված երկրներում, 2018թ. Հայաստան Ադրբեջան Վրաստան Ղազախստան Ռուսաստան Թուրքիա Լրիվ հաստիքով աշ- խատողների նվա- զագույն աշխատա- 111 78 16 87 283 585 վարձ (ԱՄՆ դոլար ամսական) Նվազագույն աշ- խատավարձ / 1 աշ- խատողի հաշվով 0.23 0.16 0.03 0.09 0.25 0.43 ավելացված արժեք հարաբերակցութ- յուն Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի 2019թ. եւ 2018թ. «Doing Business» զեկույցներ: Հայաստանում աշխատանքի տեսչությունների ռեսուրսներն անբավարար են, իսկ նրանց գործունեությունը լիարժեքորեն չի կարգավորվում օրենքով՝ աշխատանքային օրենքների եւ նվազագույն աշխատավարձերի կիրարկման նկատմամբ հսկողությունն ապահովելու համար: Շատ երկրներում զբաղ- վածության մասին օրենքները հաճախ անարդյունավետ են՝ օրենքի պահանջների կատարուﬕց ﬕտումնա- վոր խուսափելու պրակտիկայի, թույլ կիրարկման եւ հսկողությունից դուրս ﬓացած ոչ ֆորմալ հատվածի պատճառով: Նույնիսկ եթե de jure աշխատանքային օրենսդրությունը կուռ է, de facto այն չի կիրակվում եւ նրա պահանջները գործնականում լայնորեն չեն կատարվում: Հայաստանը չունի ազգային մակարդակում գործող աշխատանքի տեսչություն42: 2014թ. կառավարությունը չեղյալ ճանաչեց Աշխատանքային օրենսգր- քի 34-րդ հոդվածը, որով սահմանված էր աշխատանքի պարբերական ստուգումներ իրականացնելու կառա- վարության լիազորությունը: Տեսչական մարﬕնների ավելի լայն բարեփոխումների օրակարգի շրջանակում աշխատանքի ստուգումներ իրականացնելու համար պատասխանատվությունը դրվեց նույն տարում նոր ստեղծված Առողջապահական պետական տեսչության վրա: 2015թ. եւ հաջորդ տարիներին աշխատանքի ստուգումները կարգավորող օրենսդրությունում արված փոփոխությունների արդյունքում Առողջապահա- կան տեսչությունն այլեւս կորցրեց աշխատանքի ստուգումներ իրականացնելու լիազորությունը: 2017թ. տեսչական մարﬕնների շարունակվող բարեփոխումների արդյունքում Առողջապահական պետական տես- չությունը լուծարվեց եւ ստեղծվեց Առողջապահական տեսչական մարﬕն, որի խնդիրն է հսկել աշխատող- ների ապահով եւ առողջ ստանդարտ պայմանների, ինչպես նաեւ հանրային առողջության տարբեր չափո- րոշիչների հետ համապատասխանությունը: Ինչեւէ, Առողջապահական տեսչական մարﬕնն ի վիճակի չէ Հայաստանում իրականացնել աշխատանքային օրենքների կատարման նկատմամբ հսկողություն կամ կի- րարկել դրանք, քանի որ համապատասխան օրենսդրությունը բացակայում է: Այսպիսով, Հայաստանում աշխատանքային կարգավորուﬓերի կիրարկումն ու դրանց հետ համապա- տասխանության ապահովումը թույլ է: Այսօր երկիրը չի կարող արդյունավետորեն կիրարկել աշխատող- ների իրավունքներն ու նվազագույն աշխատավարձի պահանջները, վերահսկել աշխատանքային կարգա- վորումների իրականացումը, ձեռնարկություններին տրամադրել տեխնիկական աջակցություն եւ խորհր- դատվական ծառայություններ: ԱՄԿ-ի ուղեցույցների համաձայն, աշխատողների թվի հաﬔմատ աշխա- տանքի տեսչությունների թիվը պետք է լինի մոտ 1/20,000 անցումային տնտեսությունների համար, այ- սինքն՝ Հայաստանին անհրաժեշտ կլինի մոտ 60 աշխատանքի տեսչություն: 42 Աշխատանքի տեսչությունները կարեւոր գործիք են աշխատանքային ստանդարտների հետ համախատաս- խանությունը վերահսկելու համար: Մի կողմից, աշխատանքի տեսչությունները կիրարկում են օրենսդրական այն դրույթները, որոնք վերաբերում են աշխատանքային կարգավորումներին, աշխատանքի առողջ եւ ապահով պայմաններին, սոցիալական ծառայություններին, աշխատանքային միգրանտներին, մասնագիտական ուսուցմանը, սոցիալական ապահովությանը եւ այլ հարցերին: Մյուս կողմից, ժամանակակից աշխատանքի տեսչությունները ոչ միայն կենտրոնանում են զուտ օրենքի կիրարկման եւ պատասխանատվության միջոցների վրա, այլ նաեւ, որպես իրենց գործունեության առաջնահերթ ուղղություն, իրականացնում են կանխմանը, պաշտպանությանը, աշխատանքային պայմանների եւ միջավայրերի բարելավմանն ուղղված աշխատանքներ: 64 Աշխատատեղերի հասանելիությունը Հայաստանում. ո՞վ է աշխատում եւ ո՞վ է գործազուրկ Հիﬓական ուղերձները  Հայաստանի բնակչության ծերացումը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է որակյալ, արդյունավետ աշխատատեղերում ներգրավել աշխատանքային տարիքի հնարավո- րինս ﬔծ թվով մարդկանց:  2008-09թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո զբաղվածութ- յուն/բնակչություն հարաբերակցությունը համարյա լիովին հասել է իր նախաճգնաժա- մային մակարդակին: Այնուաﬔնայնիվ, 2017թ. աշխատանքային տարիքի բնակչության ﬕայն համարյա կեսն է ունեցել աշխատանքային զբաղվածություն: Զբաղված լինելու հավանականությունն ավելի ցածր է երիտասարդների, կանանց, կրթական ցածր մա- կարդակ ունեցողների շրջանում:  Աշխատուժի մասնակցության մակարդակը Հայաստանում ցածր է, եւ առանձնապես մտահոգիչ է կանանց տնտեսական ակտիվության ցածր մակարդակը: Կանայք, որոն- ցում գնալով ավելի ﬔծ թիվ են կազմում առավել կրթվածները, իրենցից ներկայացնում են կարեւոր, չյուրացված ներուժ տնտեսական աճի համար: Սոցիալական նորﬔրը եւ խնամքի պարտականությունները էական խոչընդոտներ են, որոնք պետք է հաղթա- հարվեն՝ կանանց, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց աշխատուժի մասնակցությունը ﬔծացնելու համար:  Հայաստանը պետք է ուշադրությունն ուղղի ուսուﬓ ավարտած աշխատանքին անցնե- լու հարցում երիտասարդներին, հատկապես աղջիկներին աջակցելու վրա: Երիտա- սարդների համար դժվար է մուտք գործել աշխատաշուկա, եւ աշխատանքային զբաղ- վածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող («NEET») երիտասարդների թի- վը բարձր է, եւ սա հատկապես վերաբերում է գյուղական վայրերում բնակվող երիտա- սարդ կանանց:  Հայաստանում գործազրկության մակարդակը առանձնապես բարձր է՝ 18 տոկոս: Առա- վել բարձր գործազրկության մակարդակներն ազդում են երիտասարդների, քաղաքաբ- նակների, այդ թվում Երեւանաբնակների վրա:  Հայաստանը բնութագրվում է ﬔծ ծավալների հասնող արտագաղթով, եւ տնտեսական պատճառներով աշխատանքային տարիքի բնակչության զգալի մասը ժամանակավո- րապես գտնվում է արտերկրում: Ի լրուﬓ, հանրապետությունում ﬓացածներից շատե- րը նշում են, որ «պատրաստ» են հեռանալ երկրից՝ աշխատանք կամ ավելի լավ աշխա- տանք գտնելու նպատակով: Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչության պատկերը Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչության ընդաﬔնը մոտ կեսն է զբաղված, իսկ աշխա- տանքային տարիքի յուրաքանչյուր 5 մարդուց 2-ը տնտեսապես ոչ ակտիվ է: 2017թ. աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) բնակչության պատկերը ցույց է տալիս, որ ընդաﬔնը 63 տոկոսն է մասնակ- ցում աշխատուժում (զբաղված է կամ գործազուրկ), այսինքն՝ ﬓացած 37 տոկոսը (աﬔն 5-ից մոտ 2-ը) 65 տնտեսապես ակտիվ չեն (տվյալները հիﬓված են 2017թ. աշխատուժի հետազոտության վրա, տես ներ- դիր 2-ը): Աշխատանքային տարիքի բնակչության տնտեսապես ակտիվացումը լուրջ մարտահրավեր է: Տնտեսապես ակտիվ բնակչության զգալի մասը (18 տոկոս) չի աշխատում: Գործազրկության բարձր մա- կարդակով եւ տնտեսական ակտիվության ցածր մակարդակով պայմանավորված՝ 2017թ. զբաղված է ե- ղել աշխատանքային տարիքի բնակչության ընդաﬔնը մոտ կեսը (52 տոկոս): Հայաստանը հետ է ﬓում համադրելի երկրներից, ինչպիսիք են Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, որտեղ զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը համարյա հասնում կամ գերազանցում է 60 տոկո- սը:43 Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի երկրների հաﬔմատ Հայաստանում գործազրկության մակարդակը աﬔնաբարձրներից ﬔկն է: Համաշխարհային զարգացման ցուցանիշնե- րի (ՀԶՑ-ների) համաձայն, 2017թ. Հայաստանից բարձր գործազրկության մակարդակներ են արձանագ- րել ﬕայն Բոսնիան եւ Հերցոգովինան եւ Հյուսիսային Մակեդոնիան: Հարկ է նշել, որ ԵԿԱ-ի ﬕջինը, չհաշ- ված բարձր եկամուտներ ունեցող երկրները, ընդաﬔնը 9 տոկոս է:44 Աշխատող մարդկանց ﬔծամաս- նությունը (61 տոկոս) վարձու աշխատողներ են, իսկ աﬔն 5-ից 2-ը՝ ինքնազբաղվածներ կամ ընտանեկան ձեռնարկատիրության անդամներ (Գծապատկեր 29): Լուրջ խնդիր է երիտասարդների, հատկապես երիտասարդ կանանց շրջանում անգործությունը: 2017թ. 15-24 տարեկան երիտասարդները կազﬔլ են աշխատանքային տարիքի տնտեսապես ոչ ակ- տիվ բնակչության 31 տոկոսը, եւ այս խմբում աﬔն 3-ից համարյա 2-ը սովորող են (Գծապատկեր 29): Սա նշանակում է, որ երիտասարդների զգալի մասը (38 տոկոս) ոչ աշխատում են, ոչ էլ՝ սովորում:45 Եթե հաշվի առնենք, որ աշխատուժում չներգրավված եիրտասարդ տղամարդկանցից շատերը ծառա- յում են բանակում, ապա երիտասարդ կանանց տնտեսապես ակտիվացման խնդիրն է´լ ավելի ար- դիական է դառնում: Չաշխատող կամ չսովորող երիտասարդ կանայք որպես իրենց ոչ ակտիվության պատճառ հիմնականում նշում են տնային աշխատանքը կամ ընտանեկան հանգամանքները: Թեեւ նրանք անգործ չեն բառիս բուն իմաստով, սակայն խնամքի հետ կապված պարտականություններին նրանց նվիրվածությունն արտացոլում է ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումը: Այդ երիտասարդ կանանցից շատերը կրթված են, եւ նրանց մասնակցությունը աշխատուժում կարող է շահեկան լինել տնտեսության համար: Ընտանեկան պարտականությունները աշխատաշուկայում ակտիվ չլինելու ﬔկ այլ կարեւոր պատճառ է: 25-64 տարեկաններից ﬕայն 17 տոկոսն է նշել, որ տնտեսապես ակտիվ չէ կենսաթոշակի անցնելու կամ հաշմանդամություն ունենալու, իսկ 48 տոկոսը ընտանեկան պարտականությունների կամ տնային տնտեսություն վարելու պատճառով (վերջին պատճառը նշվել է համարյա բացառապես կանանց կողﬕց):46 Մնացած 35 տոկոսը դասակարգվել է որպես «այլ տնտեսապես ոչ ակտիվ»: «Այլ տնտեսապես ոչ ակտիվ» տղամարդկանց զգալի մասը պատասխանել է, որ ակտիվ չէ, քանի որ շուտով ﬔկնելու է արտերկիր (19 տոկոս) կամ նոր է վերադարձել արտերկրից (5 տոկոս): 43 Աղբյուրները՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, մոդելի միջոցով Աշխատանքի միջազգային կազմա- կերպության (ԱՄԿ) կողմից կատարված հաշվարկներ, զբաղվածություն/բնակչություն հարաբերակցություն, 15 տարե- կանից բարձր բնակչություն: 44 Այս միջինը հիմնված է մոդելի միջոցով ԱՄԿ-ի կատարած հաշվարկների, գործազրկության տվյալի, աշխատուժի տեսակարար կշռի վրա: 45 Չհաշված զինծառայությունում գտնվող անձանց՝ 2017թ. 15-24 տարեկան երիտասարդների 26.8 տոկոսը ոչ աշխատել է, ոչ սովորել կամ անցել ուսուցում (առկա կամ հեռակա): 46 2017թ. 25-64 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 66 տոկոսը կանայք են: 66 Գծապատկեր 29. Աշխատանքային տարիքի բնակչության նկարագիրը, 2017թ. Աշխատանքային տարիքի բնակչություն 1,815,555 (62%) Աշխատուժում ընդգրկված Աշխատուժից դուրս 1,145,105 (63%) 670,450 (37%) Գործազուր Երիտասարդներ (15- Զբաղված Ոչ երիտասարդներ (25-64) կ 24) 202,045 943,060 (82%) 232,569 (35%) 473,881 (65%) (18%) Չվարձատրվո Չսովո Ինքնա- Հաշման- ղ ընտանեկամ Սովորողնե - Աշխատան Աշխատող զբաղվածնե դամ/թոշակառ Այլ ձեռնարկությա ր րողնե ք տանը ր ու ն անդաﬓեր ր 348,727 143,758 88,811 211,404 151,57 571,929 (61%) 22,027 (2%) 74,905 (17%) (37%) (62%) (38%) (48%) 2 (35%) Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Նշում՝ համարվում է, որ զինվորական ծառայությունում գտնվող 15-29 տարեկան տղաները չեն մասնակցում աշ- խատուժում: «Սովորողները» ներառում են առկա կրթություն ստացող անձանց: Ներդիր 2. Տվյալների աղբյուրները Այս բաժնում որպես տվյալների աղբյուր է ծառայել 2017թ. աշխատուժի հետազոտությունը (ԱՀ): Սա տնային տնտեսությունների աﬔնավերջին հետազոտությունն է, որ 2014թ. ի վեր աﬔն տարի անցկաց- նում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոﬕտեն (Արմստատը)՝ Հայաստանի աշխատա- շուկայի ﬕտումներին, այդ թվում զբաղվածությանը, գործազրկությանը եւ աշխատուժի մասնակցությա- նը հետեւելու համար: Հետազոտությունը ներկայացնում է 15-75 տարեկան ՀՀ բնակչությունը, որում չեն ներառվում 3 կամ ավելի աﬕս տնից բացակայող անդամները, բացառությամբ զինծառայության ﬔջ գտնվողների: Սա նշանակում է, որ ընտրանքում չեն ներառվում արտերկրում բնակվող ժամանակավոր ﬕգրանտները:a Սույն զեկույցում կատարված վերլուծությունում քննության է առնված ﬕայն 15-64 տա- րեկան աշխատանքային տարիքի բնակչությունը: ԱՀ-ի տվյալների համաձայն, 2017թ. 15-64 տարեկան 146,207 մարդ 3 ամսից ավելի բացակայել է տնից, ինչը կազմում է 15-64 տարեկանների ընտրանքի 7.4 տո- կոսը, որոնցից 91 տոկոսը կամ մոտ 132,753 ապրում է արտերկրում աշխատանքի կամ այլ պատճառներով: Աշխատանքային տարիքի բնակչությունը, որի վերաբերյալ 2017թ. աշխատաշուկայի տվյալներն առկա են, արտացոլում է ընդհանուր թվով 17,527 դիտարկում կամ 1.8 մլն մարդ: Քանի որ աշխատուժի հետազոտությունը կատարվում է 2014թ. սկսած, 2007-2017թթ. աշխատաշուկայի միտումներն ուսումնասիրելու նպատակով սույն զեկույցում կիրառվել են Տնային տնտեսությունների կեն- սապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալները: Այդ տվյալները ներկայացված են հիմնականում 2008-09թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո ՀՀ աշխատաշուկայի զար- գացումներն ըմբռնելու նպատակով եւ չեն համարվում աշխատաշուկայի պաշտոնական վիճակագրութ- յուն: Երկու հետազոտությունների ﬕջեւ տարբերություններից ﬔկն այն է, որ ի հակադրություն ԱՀ-ի, ՏՏԿԱՀ-ում զինծառայության ﬔջ գտնվող եւ այդ իսկ պատճառով տնից 3 կամ ավելի ամսով բացակայող անձինք չեն ներառվում աշխատանքային տարիքի բնակչության թվում (երկու հետազոտությունում էլ ընտանիքի բոլոր այլ բացակայող անդամները հաշվի չեն առնվում): Ավելին, հետազոտության անցկաց- ման ամսվա ընթացքում ցանկացած օրերի տեւողությամբ տնից բացակայող բոլոր անձինք եւս հաշվի չեն առնվում հավաքագրվող տվյալներում: Հատկանշական է, որ երկու հետազոտությունների զբաղվածութ- յան, գործազրկության եւ տնտեսական ակտիվության թվերն իրարից էապես տարբերվում են: Մասնավո- 67 րապես, զբաղվածության մակարդակն ավելի բարձր է, երբ այն հաշվարկվում է ՏՏԿԱՀ-ի տվյալների հի- ման վրա: ՏՏԿԱՀ-ը մասամբ արտացոլում է ﬔծ թվով չվարձատրվող ընտանեկան աշխատողներին (մոտ 110,000 2017թ., ﬕնչդեռ ԱՀ-ի համաձայն, նրանց թիﬖ ընդաﬔնը 22,000 է): Քննության առնվող տարբեր բնակչությունից զատ, նման շեղուﬓերի այլ պատճառներից ﬔկը կարող է լինել այն, որ թեեւ երկու հետազոտությունների հարցերն իրար նման են, բայց նույնական չեն: Ավելին, երկու հետազոտությունները հետապնդում են տարբեր նպատակներ. ՏՏԿԱՀ-ը ուղղված է կենսապայմանների այլ սպեկտրին վերաբերող տվյալների հավաքագրմանը: Չի թվում, որ սեզոնայնությունն ազդում է աշխատաշուկայի տվյալների ﬕջեւ տարբերությունների վրա, որովհետեւ երկու հետազոտություններն էլ անցկացվում են օրացույցային տարվա ողջ ընթացքում՝ աﬔն աﬕս կատարելով հարցում տնային տնտեսությունների 1/12-ում: ա. Հավանական է, որ տնային տնտեսությունից բացակայող, բայց Հայաստանում ապրող մարդիկ ներառվեն ընտրանքում, եթե նրանց հարցուﬓ անցկավի իրենց փաստացի բնակության վայրում: Աշխատանքային տարիքի բնակչության շրջանում աշխատուժի կարգավիճակի ﬕտուﬓերը Համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո զբաղվածություն/բնակչություն հարաբերակ- ցությունը նվազեց, բայց ﬕնչեւ 2017թ. համարյա հասավ իր նախաճգնաժամային մակարդակին: Մինչեւ 2008-09թթ. ճգնաժամը տվյալ հարաբերակցությունը47 63 տոկոս էր, համաձայն ՏՏԿԱՀ-ի տվյալների:48 2010թ. զբաղվածություն/բնակչություն հարաբերակությունը ընկավ՝ դառնալով 53 տո- կոս: Այդ ժամանակվանից այն աճել է, բայց դեռեւս լիովին չի հասել 2007թ. գրանցված մակարդակին (Գծապատկեր 30): ՏՏԿԱՀ-ի տվյալները նաեւ ցույց են տալիս, որ աշխատատեղերի ընդհանուր թիվը 2007-2017թթ. աճել է ընդաﬔնը 1 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում աշխատուժում մասնակցությունը ընկել է, սակայն ներկայում այն համարյա հասել է իր նախաճգնաժամային մակարդակին: Գործազրկությունը դեռեւս չի վերականգնել իր նախաճգնաժամային մակարդակները, ինչը ենթադրում է, որ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը պայմանավորող գործոններն իրենց բնույթով կառուցվածքային են: Թեեւ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց առաջ գործազրկության մակարդակը էապես ավելի ցածր էր, բացարձակ արտահայտությամբ այն բարձր էր (ՏՏԿԱՀ-ի տվյալներով՝ շուրջ 13 տոկոս): 2010թ. իր գագաթնակետին հասնելուց հետո գործազրկությունն արձանագրել է վարընթաց ﬕտում, բայց դեռեւս չի վերականգնել իր նախաճգնաժամային մակարդակները (Գծապատկեր 30): Վերջին տասնամյակում զբաղվածության ﬕտուﬓերում իրենց արտացոլուﬓ են գտել գենդերային տարբերությունները: Տղամարդկանց շրջանում զբաղվածությունը 2008-09թթ. ճգնաժաﬕց հետո լիովին վերականգնել է իր նախկին մակարդակը. 2017թ. այն 72 տոկոս էր, իսկ տղամարդկանց համար 72 տոկոս զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը գերազանցել է 2007թ. գրանցված մակարդակը (Գծապատկեր 30): Կանանց շրջանում զբաղվածությունը լիովին չի հասել իր նախկին մակարդակին: Կանանց համար զբաղվածություն/բնակչություն հարաբերակությունը կտրուկ ընկավ 47 Այս գործակիցը վերաբերում է 15-64 տարեկան բնակչությանը: 48 ՏՏԿԱՀ-ի տվալները մեծապես համադրելի չեն աշխատաշուկայի հետազոտության (ԱՇՀ) տվյալների հետ: Քանի որ ԱՇՀ-ի տվյալները հասանելի են միայն 2014թ. սկսած, ավելի երկար ժամանակային շարքերի միտումներն ուսումնասիրելու նպատակով սույն զեկույցում կիրառվել են ՏՏԿԱՀ-ի տվյալները: Մանրամասները ներկայացված են Ներդիր 2-ում: 68 ճգնաժաﬕ ընթացքում: Ճիշտ է, հետագա տարիներին այն աճեց՝ 2017թ. դառնալով 52 տոկոս, բայց դեռեւս չի հասել իր նախաճգնաժամային մակարդակին (56 տոկոս)՝ չհաշված տղամարդկանց շրջանում գրանցված մակարդակները: Միեւնույն ժամանակ, Հայաստանում տղամարդկանց զբաղեցրած աշխատատեղերի թիվը նվազեց 4 տոկոսով 2000-17թթ., իսկ կանանց դեպքում այն աճեց 8 տոկոսով:49 Գծապատկեր 30. Աշխատուժի կարգավիճակն աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) բնակչության շրջանում համաձայն ՏՏԿԱՀ-ի տվյալների, 2007-17թթ. 80 72.6 71.7 66.5 70 62.9 60.9 60 52.6 50 40 30 20.9 20 13.3 15.1 10 0 2007 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 Labor force participation rate Unemployment rate Employment to population ratio Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2007-17թթ. տնային տնտեսություննե- րի կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների վրա: Նշում՝ ՏՏԿԱՀ-ի տվյալները խստորեն համադրելի չեն աշխատուժի հետազոտության (ԱՀ) տվյալների հետ: Քանի որ ԱՀ-ի տվյալները հասանելի են ﬕայն 2014թ. սկսած, ավելի երկար ժամանակային շարքի ﬕտումներն ուսում- նասիրելու համար սույն զեկույցում կիրառվել են ՏՏԿԱՀ-ի տվյալները: Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում զբաղվածության մակարդակները դեռեւս չեն վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո, ﬕնչդեռ համարյա բոլոր ﬓացած մարզերում դրանք համարյա լիովին հասել են իրենց նախաճգնաժամային մակարդակներին: Զբաղ- վածություն/բնակչություն հարաբերակցությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հե- տո ընկավ բոլոր մարզերում: Այդ ժամանակից ﬕնչեւ օրս համարյա բոլոր մարզերում այն 1 կամ 2 տո- կոսային կետով մոտեցել է նախաճգնաժամային մակարդակին: Ինչեւէ, Գեղարքունիքում, Կոտայքում եւ Շիրակում 2007թ. հաﬔմատ զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը 5-ից 8 տոկո- սային կետով (եւ մոտ 10 տոկոսով) ավելի ցածր էր (Հավելվածի Աղյուսակ Ա.1): Աղյուսակ Ա.1Մասնավորապես, բոլոր մարզերի հաﬔմատ Կոտայքում եւ Շիրակում զբաղվածութ- յուն/բնակչությունը հարաբերակցությունն աﬔնափոքրն է եւ հանրապետության ﬕջին ցուցանիշից շատ ավելի ցածր: Ճգնաժաﬕց հետո բոլոր մարզերում նաեւ էապես աճեց աշխատանքային տարիքի չաշխատող մարդկանց տեսակարար կշիռը, եւ այս տնտեսապես ոչ ակտիվ բնակչության տոկոսն ա- վելացավ համարյա բոլոր մարզերում: Ինչպես զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը 49 Տղամարդկանց կողմից զբաղեցրած աշխատատեղերի ավելի ցածր թվով պայմանավորված՝ զբաղվածու- թյուն/բնակչություն գործակիցը կրկին փոքր-ինչ չափով բարձր է, որովհետեւ, ՏՏԿԱՀ-ի տվյալների համաձայն, Հայաստանում ապրող 15-64 տարեկան տղամարդկանց թիվն ավելի ցածր է: 69 եւ գործազրկության մակարդակը, այնպես էլ տնտեսական ակտիվության մակարդակը, բացառութ- յամբ Գեղարքունիքի, համարյա հասել են իրենց նախաճգնաժամային մակարդակներին: Աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող երիտասարդների տեսակարար կշիռը էապես նվազեց 2010-2017թթ., ընդ որում, աﬔնաﬔծ նվազուﬓ արձանագրվել է երիտասարդ կանանց շրջանում: 15-29 տարեկան աղջիկների ավելի քան կեսը, իսկ տղաների հա- մարյա ﬔկ երրորդը չեն աշխատել, սովորել կամ ուսուցում անցել («NEET») 2010թ. (Աղյուսակ 5): Մինչեւ 2017թ. այս ցուցանիշները էապես ընկան, հատկապես աղջիկների մասով: Արդյունքում, 15-29 տարեկանների շրջանում «NEET»-ի ընդհանուր մակարդակը 2010թ. 41 տոկոսի հաﬔմատ ընկել է՝ 2017թ. դառնալով 31 տոկոս: «NEET»-ի մակարդակի նվազուﬓ է´լ ավելի ﬔծ է 15-24 տարեկանների տարիքային խմբում, եւ այստեղ կրկին աղջիկների տեսակարար կշիռը ﬔծ է:50 Չնայած այս բարելավուﬓերին, ինչպես նշվում է զեկույցի այլ բաժիններում, ﬕջազգային ստանդարտներով Հայաստանում «NEET»-ի մակարդակը դեռեւս բարձր է: Աղյուսակ 5. «NEET»-ի մակարդակներն ըստ սեռի, համաձայն 2010թ., 2015թ. եւ 2017թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների Ընդաﬔնը Տղաներ Աղջիկներ 15-24 տարեկաններ 2010 37.9 28.5 45.4 2015 29.8 23.1 35.3 2017 26.2 20.1 31.6 15-29 տարեկաններ 2010 41.2 28.0 52.0 2015 34.0 22.7 43.3 2017 30.5 20.2 39.8 Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2010թ., 2015թ. եւ 2017թ. ՏՏԿԱՀ-ների տվյալների վրա: Նշում՝ ՏՏԿԱՀ-ի տվյալները խստորեն համադրելի չեն աշխատուժի հետազոտության (ԱՀ) տվյալների հետ: Քանի որ ԱՀ-ի տվյալները հասանելի են ﬕայն 2014թ. սկսած, ավելի ﬔծ ժամանակային շարքի ﬕտումներն ուսումնա- սիրելու համար սույն զեկույցում կիրառվել են ՏՏԿԱՀ-ի տվյալները: Զբաղվածության հասանելիությունը Բնակչության համար աշխատատեղերի հասանելիությունն ունի անհամաչափ բաշխվածություն եւ էապես տարբերվում է ըստ մարդկանց տարիքի, սեռի, կրթության մակարդակի եւ շրջանների: Կա- նանց, ինչպես նաեւ կրթական ցածր մակարդակ ունեցողների, քաղաքային վայրերում բնակվողների եւ հատկապես երիտասարդների (15-24 տարեկանների) համար աշխատանքի անցնելու հավանակա- նությունը շատ ավելի փոքր է: Զբաղվածության հասանելիությունը հատկապես ցածր է երիտասարդ- ների եւ կրթական ցածր մակարդակ ունեցողների համար. երիտասարդների ընդաﬔնը 22 տոկոսը եւ թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողների 27 տոկոսն է եղել զբաղված 2017թ.: Եվ հակառակը, զբաղ- վածություն/բնակչություն հարաբերակցությունն առնվազն 60 տոկոս է տղամարդկանց, 40-54 տարե- կանների, բարձրագույն կրթություն ունեցողների եւ գյուղական վայրերում ապրողների դեպքում (Գծապատկեր 31): 50 Երիտասարդ տղամարդկանց «NEET» մակարդակները էապես չեն տարբերվում ըստ տարիքային խմբերի: 70 Գծապատկեր 31. Աշխատուժի կարգավիճակը աշխատանքային տարիքի բնակչության շրջանում ըստ տարիքի, սեռի, կրթության մակարդակի եւ շրջանների, 2017թ. 100% 90% 18.6 22.9 20.9 28.8 25.8 28.9 23.9 28.0 24.2 37.2 32.2 35.4 80% 37.3 12.9 6.1 5.1 70% 10.7 13.7 10.8 8.2 11.1 14.3 0.0 8.9 1.3 16.5 60% 10.8 7.2 9.7 13.4 8.2 0.7 0.0 6.7 8.1 50% 7.6 44.3 8.1 40% 41.7 30% 65.4 64.0 62.4 56.0 55.6 59.7 51.9 50.4 47.3 20% 45.5 43.0 21.7 26.7 10% 0% 15-24 25-39 40-54 55-64 Yerevan Males Up to lower secondary Tertiary Females Secondary Rest of urban Total Rural By age By gender By education level By region Employed Not in employment, in education Unemployed Inactive, not in education Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված ՀՀ 2017թ. աշխատուժի հե- տազոտության տվյալների վրա: Կյանքի բոլորաշրջանում զբաղվածության գենդերային տարբերություններն աﬔնաﬔծն են 25-39 տա- րեկանների մոտ: Աշխատանքային տարիքի բնակչության կյանքի բոլորաշրջանում զբաղվածութ- յուն/բնակչություն հարաբերակցությունների կորը եւ´ տղամարդկանց, եւ´ կանանց դեպքում U-աձեւ տեսք ունի: Տղամարդկանց դեպքում, ինչեւէ, զբաղվածությունը հասնում է պիկային մակարդակներին (70 տոկո- սից բարձր) 25-39 տարեկանների մոտ եւ պահպանվում 40-54 տարեկանների մոտ: Կանանց դեպքում զբաղվածությունը հասնում է պիկային մակարդակներին 40-54 տարեկանների խմբում: Արդյունքը 25-39 տարեկանների զբաղվածության ﬔջ ﬔծ գենդերային տարբերությունն է (28 տոկոսային կետ), որը ﬕայն մասամբ է հարթվում, երբ կանայք դառնում են 40-54 տարեկան: Տղամարդկանց հաﬔմատ կանանց աշ- խատանքային փորձն ավելի փոքր է, երբ նրանք հասնում են այդ տարիքին, որով կարելի է մասամբ բա- ցատրել, թե ինչու գենդերային տարբերությունը չի վերանում: Աշխատաշուկայում տղամարդկանց հետ մրցակցելիս շատ կանայք հայտնվում են ոչ շահեկան վիճակում տեւականորեն տնտեսապես ակտիվ չլինե- լու կամ գործազուրկ լինելու պատճառով: Մինչ այն պահը, երբ կանայք դառնում են 55-64 տարեկան, գեն- դերային տարբերությունները կրկին խորանում են, թեեւ 25-39 տարեկանների տարիքային խմբի հաﬔ- մատ դրանք այդքան ﬔծ չեն: Քանի որ գործազրկության մակարդակները հատկապես ցածր են 55-64 տա- րեկանների տարիքային խմբում, այս տարիքում գերդերային տարբերությունների խորացումը վկայում է, որ տղամարդկանց հաﬔմատ կանայք ավելի վաղ տարիքում են հեռանում աշխատուժից: Կրթական մակարդակի առումով զբաղվածություն/բնակչություն հարաբերակցություններում գենդե- րային տարբերություններն առավել խորն են այն մարդկանց շրջանում, որոնց աﬔնաբարձր կրթական մակարդակը ﬕջնակարգ կրթությունն է: Գենդերային տարբերություններն առավելագույնս փոքրանում են թերի ﬕջնակարգ եւ դրանց ցածր մակարդակի կրթություն ունեցողների շրջանում (8 տոկոսային կետ): Ինչեւէ, այս խմբին նույնպես բնորոշ է զբաղվածության աﬔնցածր մակարդակ ինչպես տղամարդկանց, 71 այնպես էլ կանանց մասով (համապատասխանաբար 30 եւ 22 տոկոս): Գենդերային աﬔնաﬔծ տարբե- րություններն առկա են ﬕջնակարգ կրթություն ունեցողների մոտ (17 տոկոսային կետ): Բայց տարբերութ- յուններն էական են (14 տոկոսային կետ) բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ վկայելով, որ համալսարանական դիպլոմ ունեցող կանանց ﬕայն 58 տոկոսն է փաստացի աշխատում՝ 72 տոկոս տղա- մարդկանց հաﬔմատ: Ըստ շրջանների վերլուծությունը ցույց է տալիս, որ զբաղվածության գենդերային տարբերությունները աﬔնափոքրն են գյուղական վայրերում: Ե´վ տղամարդկանց, եւ´ կանանց զբաղվա- ծության մակարդակները բարձր են գյուղական վայրերում, եւ այնտեղ գենդերային տարբերությունները աﬔնափոքրն են: Բազմանոﬕնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ կրթությունը եւ գենդերը աﬔնակարեւոր կանխորոշիչ գործոններն են զբաղվածությունում: Իրենց կարեւորությամբ սրանց հաջորդում են տարիքը եւ աշխար- հագրական վայրը: Գենդերային, տարիքային, կրթական եւ ըստ վարչական բաժանումների զբաղվածութ- յան վերլուծության բազմանոﬕնալ պրոբիտ մոդելը ցույց է տալիս, որ եւ´ գյուղական, եւ´ քաղաքային վայ- րերում բարձրագույն կրթություն ունեցողներն ունեն զբաղված լինելու աﬔնաﬔծ ակնհայտ հավանակա- նությունը: Սա հատկապես վերաբերում է քաղաքային վայրերին, որտեղ բարձրագույն կրթություն ունե- նալը հանգեցնում է զբաղված լինելու հավանականության 36 տոկոսային կետով աճին՝ հաﬔմատած թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողների (հսկիչ կատեգորիայի) հետ: Մոդելը ցույց է տալիս, որ քաղաքային եւ գյուղական վայրերում զբաղված լինելու հավանականությունը տղամարդկանց հաﬔմատ մոտ 16 տոկո- սային կետով ցածր է կանանց մոտ, եւ որ տարիքի աﬔն լրացուցիչ տարվա հետ զբաղվածության հավա- նականությունը 5 տոկոսային կետով ﬔծանում է: Զգալի տարբերություններ կան նաեւ ըստ վարչական տարածքների. Կոտայքի գյուղական վայրերում ու Սյունիքի քաղաքաբնակ վայրերում ապրողների շրջա- նում զբաղվածության հավանականությունը էապես ցածր է՝ հաﬔմատած Արագածոտնի գյուղական վայ- րերի եւ Երեւանի հետ (հսկիչ կատեգորիաներ), իսկ Երեւանի հաﬔմատ Վայոց Ձորի քաղաքաբնակ վայրե- րում ապրողների շրջանում զբաղվածության հավանականությունը ավելի ﬔծ է (Հավելվածի Աղյուսակ Ա.1): Ո՞վ է աշխատանքից դուրս ﬓացել Հայաստանում Հայաստանում զբաղվածների թվի աճը դարձել է հրամայական խնդիր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երկրի բնակչությունը ծերանում է: Այդ իսկ պատճառով կարեւոր է պարզել, թե աշխատանքային տա- րիքի բնակչությունում ո´վ է աշխատանքից դուրս, այսինքն՝ տնտեսապես ոչ ակտիվ կամ գործազուրկ: Մասնավորապես, տնտեսական ոչ ակտիվությունը եւ գործազրկությունը անհամաչափորեն բարձր է ե- րիտասարդների ու կանանց շրջանում: Բնակության աշխարհագրական վայրը եւ կրթությունը եւս ազ- դում են տնտեսական ոչ ակտիվության կամ գործազրկության վրա: Դեռեւս մարդկային կապիտալի կու- տակման փուլում գտնվող երիտասարդների շրջանում «NEET»-ի մակարդակը կամ աշխատանքային զբաղվածություն չունեցողների, չսովորողների կամ ուսուցում չանցնողների հարաբերակցությունը եւս կարեւոր նշանակություն ունի. տեւական ժամանակ «NEET»-ի կարգավիճակում գտնված երիտասարդնե- րը այլեւս ցածր հնարավորություն ունեն կյանքի հետագա տարիներին դառնալ զբաղված: Աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող երիտասարդները Աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող («NEET») երիտա- սարդների տեսակարար կշիռը ﬕջազգային հաﬔմատության ﬔջ բարձր է Հայաստանում: Աշխա- տուժի հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ 15-24 տարեկանների ավելի քան ﬔկ քառորդը (26.9 տոկոս) 2017թ. եղել է «NEET», ﬕնչդեռ ԵԿԱ տարածաշրջանում երիտասարդների ընդաﬔնը ﬔկ վեցերորդն է (16.7 տոկոս) դասվում այն խմբին (Գծապատկեր 32 (ա)):51 «NEET»-ի մակարդակով 51 «NEET»-ի խմբին դասվող երիտասարդների համար այստեղ ընտրվել է 15-24 տարեկանների խումբը՝ ելնելով այլ երկրների հասանելի տվյալների հետ ավելի լայն համադրելիության հնարավորությունից: Ալբանիայի տվյալը հիմնված է 2017թ. աշխատուժի հետազոտության վրա: Ելնելով հաշվարկի նպատակներից՝ զինծառայության մեջ գտնվող տղամարդիկ ներառված չեն աշխատանքային տարիքի բնակչության թվում: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով աղբյուրը ՀԶՑ-ներն են եւ ներառում են միայն ՎԶՄԲ-ի եւ ՄԶԸ-ի անդամ երկրները, որոնց 2016թ. տվյալները հասանելի են: 72 Հայաստանում նման է հարեւան Վրաստանին, բայց ավելի քան երկու անգամ գերազանցում է Լեհաստանին (9.5 տոկոս) եւ Ռուսաստանին (12.4 տոկոս): Ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս «NEET»-ի խմբում ավելի շատ կանայք են, քան տղամարդիկ, թեեւ Հայաստանում այս առումով գենդերային տարբերությունն առավելապես ﬔծ է: 2017թ 15-24 տարեկան աղջիկների մոտ ﬔկ երրորդը «NEET» խմբում էր, ﬕնչդեռ նույն տարիքի տղա- ների ընդաﬔնը 21 տոկոսն է դասվել նշված խմբին: Սա տարածաշրջանի երկրների շարքում Թուր- քիայից հետո (19 տոկոսային կետ) աﬔնաﬔծ գենդերային տարբերությունն է: Վրաստանում գենդե- րային տարբերությունը (8 տոկոսային կետ) մոտ է Հայաստանի ցուցանիշին: Տարածաշրջանի այլ երկրներում, որոնց տվյալները հասանելի են, գենդերային տարբերությունները շատ ավելի փոքր են, իսկ դրանցից ﬕ քանիսում կանանց «NEET» մակարդակները հավասար կամ ցածր են են տղամարդ- կանց նույն մակարդակներից (Գծապատկեր 32 (բ)):52 Գծապատկեր 32. «NEET»-ի մակարդակները 15-24 տարեկանների խմբերում. Հայաստան եւ ընտրված համադրելի երկրներ ա. Ընդաﬔնը 35.0 26.9 բնակչության տոկոս 30.0 15-24 տարեկան 25.0 20.0 16.7 15.0 10.0 5.0 0.0 POL RUS ROU BGR HRV UKR MNE ECA SRB TUR BIH MKD GEO ARM MDA XKX ALB 2017 2016 2017 2017 2017 2017 2017 IDA 2017 2017 2017 2017 2017 2017 2015 2016 2015 IBRD 2016 բ. Ըստ սեռի 40 Female NEETs Male NEETs 35 32.2 30 25 20 21.1 15 10 5 0 POL 2017 RUS HRV MNE BGR SRB 2017 ROU UKR ECA IDA BIH 2017 MDA MKD GEO ARM TUR XKX 2016 2016 2017 2017 2017 2017 2017 IBRD 2015 2017 2017 2017 2017 2016 Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, Հայաստանի մասով՝ 2017թ. ՀՀ աշխատուժի հետա- զոտության տվյալների հիման վրա Համաշխարհային բանկի անձնակազﬕ կատարած հաշվարկներ: 52 Արտացոլում է բոլոր այն համադրելի երկրների պարզ միջինը, որոնց վերաբերյալ տվյալները հասանելի են: 73 Նշումներ՝ բանակում ծառայող երիտասարդները չեն համարվում «NEET»-եր: Համաշխարհային զարգացման ցու- ցանիշների համաձայն, «երիտասարդ են համարվում 15-ից 24 տարեկան անձինք […]: Ինչեւէ, երկրները տարբեր- վում են իրենց գործառնական սահմանումներով: Մասնավորապես, երիտասարդների ստորին տարիքային սահ- մանը սովորաբար որոշվում է ուսուﬓ ավարտելու նվազագույն տարիքով, եթե այն կիրառելի է: Եթե առկա են տվյալ տարում երկուսից ավելի տարիքային խմբերի մասին տվյալներ, վերցվում է ﬔկ ﬔծություն 15-ից 29 տա- րեկանների համար՝ հաշվի առնելով, որ ոչ բոլորն են ավարտում ուսումնառությունը ﬕնչեւ 24 տարին լրանալը:» Ուստի, հնարավոր է, որ երկրների տվյալները խստորեն համադրելի չլինեն: Հայաստանում գենդերային տարբերությունն առավելապես խորն է 15-29 տարեկանների «NEET»- ի մակարդակում, որը 33 տոկոս է եւ էապես գերազանցում է 15-24 տարեկանների նույն ցուցանիշը (27 տոկոս): Տարբերությունը հիմնականում պայմանավորված է աղջիկների շրջանում «NEET»-ի բարձր մակարդակով՝ 2017թ. 15-29 տարեկան աղջիկների 42 տոկոսը պատկանել է «NEET»-ի խմբին՝ հաﬔմատած տղաների 24 տոկոսի հետ (Գծապատկեր 33): «NEET»-ի մակարդակների ﬕջեւ գենդերային տարբերությունը սկսել է խորանալ 21-23 տարեկանների շրջանում, երբ երիտասարդների ﬔծ մասն ավարտում է ուսումը: Դրանից հետո գենդերային տարբերությունը ﬓում է կայուն ﬔծ (Գծապատկեր 34): «NEET»-ի մակարդակի հետ կապված գենդերային տարբերությունները հատկապես ﬔծ են գյուղական վայրերում, որտեղ դրանք նույնպես սկսում են խորանալ ավելի երիտասարդ տարիքի մարդկանց մոտ: 2017թ. գյուղական վայրերում կանանց 45 տոկոսը, իսկ տղամարդկանց ընդաﬔնը 19 տոկոսն են եղել «NEET»: Գյուղական վայրերում ապրող ﬕնչեւ 18 տարեկանների շրջանում գենդե- րային տարբերությունը սկսում է խորանալ՝ աղջիկների մոտ «NEET»-ի մակարդակի բարձրացմանը զուգահեռ: Եվ հակառակը, տղաների մոտ 18 տարեկանից սկսած «NEET»-ի մակարդակը հաﬔմատա- բար կայունանում է: Գյուղական վայրերում ապրող աղջիկների «NEET»-ի մակարդակը բարձր է նաեւ քաղաքաբնակ աղջիկների հաﬔմատ: Ի տարբերություն սրա, քաղաքաբնակ տղաների հաﬔմատ գյուղաբնակ տղաների մոտ «NEET»-ի մակարդակը ցածր է: Քաղաքաբնակ տղաների «NEET»-ի մա- կարդակը հասնում է պիկային կետին 19 տարեկանում, երբ շատ տղաներ անցնում են պարտադիր զինծառայության: Գծապատկեր 33. 15-29 տարեկանների «NEET»-ի մակարդակներն ըստ սեռի, 2017թ. 50 44.9 45 41.7 39.6 40 33 33.8 35 31.9 30 27.1 Տոկոս 23.5 25 18.6 20 15 10 5 0 Females Males Total Total Urban Rural Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված ՀՀ 2017թ. աշխատաշուկայի հետա- զոտության տվյալների վրա: Նշում՝ զինծառայության ﬔջ գտնվող տղաները ներառված չեն ընտրանքում: 74 Գծապատկեր 34. 15-29 տարեկանների «NEET»-ի մակարդակներն ըստ տարիքի, 2017թ. 70% Բնակչության տոկոս 60% 50% 40% 30% 20% 10% 0% 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 Age Females Males Total Աղբյուրը՝ Buitrago et al. (2019): Նշում՝ զինծառայության ﬔջ գտնվող տղաները ներառված չեն ընտրանքում: «NEET»-ի խմբին դասվող տղաների եւ աղջիկների ﬕջեւ էական տարբերություն կա ըստ նրանց տնտեսական ակտիվության կարգավիճակի, այսինքն՝ աղջիկները տնտեսապես ակտիվ չեն, իսկ տղաները չեն աշխատում: 15-29 տարեկան աղջիկների ﬔծ մասը (54 տոկոս) զբաղվել են տնային տնտեսությամբ կամ խնամքով, եւ նրանց ընդաﬔնը 26 տոկոսն է աշխատանք փնտրել: Եվ հակառա- կը, այս տարիքային խմբի տղաների ﬔծ մասը (58 տոկոս) որոնել են աշխատանք: Գյուղական վայրե- րում «NEET»-ի խմբին դասվող աղջիկների շրջանում աշխատանք որոնողների տեսակարար կշիռը շատ ավելի ցածր է (14 տոկոս): Միեւնույն ժամանակ, գյուղական վայրերում «NEET»-ի խմբին դասվող 15-29 տարեկան տղաների շրջանում նույն խմբի քաղաքաբնակ տղաների հաﬔմատ ցածր է աշխա- տանք որոնողների թիվը: Գյուղական վայրերում «NEET»-ի խմբին դասվող մարդկանց շրջանում նաեւ ﬔծ թիվ են կազմում ապախրախուսված աշխատողները՝ ի տարբերություն քաղաքային վայրերում ապրողների, որտեղ աշխատատեղերն ավելի շատ են: «NEET»-ի խմբին չդասվող երիտասարդների մոտ գենդերային տարբերությունը պայմանավորված է տղաների շրջանում զբաղվածության ավելի բարձր մակարդակով, ընդ որում, սովորող կամ ուսուցում անցնող տղաների եւ աղջիկների տեսակա- րար կշիռներն իրար մոտ են (շուրջ 29 տոկոս) (Հավելվածի Գծապատկեր Ա.4): Կարճ ասած, ուսուﬓ ավարտելուց հետո տղաների ﬔծ մասն անցնում է աշխատանքի, ﬕնչդեռ աղջիկների ﬔծ մասը դառնում է տնտեսապես ոչ ակտիվ: Երբ աղջիկները 18-24 տարեկան հասա- կում ավարտում են ուսումը, նրանց զգալի մասը դառնում է տնտեսապես ոչ ակտիվ: «NEET»-ի խմբին դասվող տնտեսապես ոչ ակտիվ կանանց տեսակարար կշիռն աﬔնաբարձրն է 25-35 տարեկանների մոտ՝ կազﬔլով 40-50 տոկոս (Գծապատկեր 35 (ա)): 35-ից հետո աշխատող կանանց տեսակարար կշիռը սկսում է աճել: Ինչեւէ, տղամարդկանց հաﬔմատ կանանց զբաղվածության մակարդակը էա- պես ցածր է, իսկ տնտեսական ոչ ակտիվությունը՝ զգալիորեն բարձր: Այն, որ ուսուﬓ ավարտելուց հետո կանանց տնտեսական ոչ ակտիվության հավանականությունն ավելի բարձր է, կարող է հետա- գայում սահմանափակել աշխատաշուկա մուտք գործելու նրանց հնարավորությունը, քանի որ գոր- ծատուները հաճախ չեն ցանկանում աշխատանքի ընդունել նրանց, ովքեր չունեն աշխատանքային փորձ կամ տեւական ժամանակ չեն աշխատել: Թեեւ 25-40 տարեկանների շրջանում կանանց հաﬔ- մատ տղամարդկանց գործազրկության մակարդակն ավելի բարձր է, սա ﬔծապես պայմանավորված է աշխատուժում տղամարդկանց մասնակցության ավելի բարձր մակարդակով: 75 Տղամարդիկ ավելի վաղ տարիքում են ավարտում ուսումը, քան կանայք, եւ սրա կարեւոր գործոններից ﬔկը կարող է լինել պարտադիր զինծառայությունը: Թեեւ սովորող աղջիկների տեսա- կարար կշիռը սկսում է նվազել մոտավորապես 18 տարեկանների մոտ, սովորող տղաների մոտ այն շատ ավելի կտրուկ է նվազում, քանի որ այս տարիքում տղաներն անցնում են պարտադիր երկամյա զինծառայության:53 Զինծառայության ﬔջ գտնվող տղամարդկանց տեսակարար կշիռը հասնում է իր պիկային մակարդակին 19 տարեկանում, երբ նրանց 63 տոկոսը ծառայում է բանակում եւ ընդաﬔնը 22 տոկոսն է սովորում կամ անցնում ուսուցում (առկա կամ հեռակա): Եվ հակառակը, այս տարիքի աղջիկների 60 տոկոսը դեռ սովորում է (Հավելվածի Գծապատկեր Ա.2): 25-29 տարեկան աղջիկների շրջանում նույն խմբի տղաների հաﬔմատ (36 տոկոս) բարձրագույն ավարտածների տեսակարար բարձր կշիռը (41 տոկոս) կարող է մասամբ բացատրվել պարտադիր զինծառայության հանգամանքով (Հավելվածի Գծապատկեր Ա.2): Հնարավոր է, որ 18 տարեկանում զինծառայություն անցնող շատ տղաներ մտադրվեն շարունակել ուսումը պարտադիր զինծառայությունից հետո, բայց ֆինանսական պարտականությունների պատճառով ստիպված լինեն բանակից հետո աշխատանքի անցնել: Մինչեւ 22 տարեկան տղաների շրջանում սովորողների տեսակարար կշիռը կրկին աճում է՝ հավասարվելով աղջիկների մակարդակին: Ինչեւէ, այս տարիքի շատ սովորող տղաներ կամ նաեւ աշխատանք են որոնում, կամ ուսումը համատեղում աշխատանքի հետ: Մյուս կողﬕց, աղջիկների շրջանում ուսուﬓ աշխատանքի հետ համադրողների թիվը տղաների հաﬔմատ փոքր է: Առկա կրթություն ստանալու աղջիկների հնարավորությունը մասամբ բացատրում է կանանց շրջանում բարձրագույն կրթություն ունեցողների ավելի ﬔծ թիվը: Գծապատկեր 35. Անցուﬓ ուսուﬕց աշխատանքի 15-40 տարեկանների շրջանում ըստ սեռի, քաղաքային եւ գյուղական վայրերի, 2017թ. ա. կանայք բ. տղամարդիկ 100 100 90 90 80 80 70 70 60 60 50 50 40 40 30 30 20 20 10 10 0 0 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 In education (or training) Unemp+edu/train In education (or training) Unemp+edu/train Work+edu/train Work only Work+edu/train Work only Unemployed (NEET) Inactive (NEET) Unemployed (NEET) Inactive (NEET) Աղբյուրը՝ Buitrago et al. (2019): 53 Հայաստանում երկամյա զինծառայությունը պարտադիր է 18 տարին լրացած տղաների համար: Մինչեւ 2017թ. նոյեմբերը ավագ դպրոցն ավարտած եւ բուհ ընդունված տղաներն ունեին զինծառայության տարկետման իրավունք, այդ թվում մինչեւ մագիստրատուրան ավարտելը: 2017թ. նոյեմբերից տարկետման իրավունքը տրվում է միայն այն տղա ուսանողներին, ովքեր պայմանագիր են կնքում Պաշտպանության նախարարության հետ, որով պարտավորվում են բակալավրիատն ավարտելուց հետո երեք տարի ծառայել բանակում: 76 Ուսուﬕց աշխատանքի անցնելու ուղիները տարբեր են ըստ աշխարհագրական վայրերի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում: Քաղաքաբնակ երիտասարդների ուսումնառությունը գյուղաբնակների հաﬔմատ ավելի տեւական է (Հավելվածի Գծապատկեր Ա.3): Մինչեւ 18 տարեկան գյուղաբնակ աղջիկների շրջանում ﬔծ է դպրոցն ավարտած տնտեսապես ոչ ակտիﬖերի տեսակարար կշիռը: «NEET» խմբին պատկանող տնտեսապես ոչ ակտիվ գյուղաբնակ երիտասարդ կանանց տոկոսը հասնում է պիկային մակարդակին 23-27 տարեկանների մոտ, բայց նրանց տնտեսա- կան ակտիվության մակարդակը սկսում է աճել մոտ 28 տարեկանում՝ հավասարվելով քաղաքաբնակ- ների մակարդակին: 28-40 տարեկան գյուղաբնակ կանանց շրջանում զբաղվածության մակարդակն ավելի բարձր է նույն տարիքի քաղաքաբնակ կանանց հաﬔմատ: Սրանից հետեւում է, որ տեւական ժամանակ տնտեսապես ոչ ակտիվ լինելուց հետո աշխատանքի անցնելն ավելի հեշտ է գյուղական վայրերում (ﬕգուցե որովհետեւ շատերը կարող են անցնել ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատան- քի): Եվ հակառակը, այս տարիքային խմբի ավելի ﬔծ թվով քաղաքաբնակ կանայք գործազուրկ են: Հնարավոր է, որ աշխատանքի սահմանափակ հնարավորություններն ապախրախուսում են քաղա- քաբնակ կանանց մուտք գործել աշխատաշուկա տնտեսապես ոչ ակտիվ լինելու կարգավիճակից հե- տո: Այնուաﬔնայնիվ, աշխատուժում նրանց մասնակցությանը կարող է էապես խոչընդոտել նաեւ աշ- խատանքային փորձի բացակայությունը: Նմանապես, ուսուﬓ ավարտելուց հետո աշխատանքի անց- նելու առումով տարբերություններ կան քաղաքաբնակ եւ գյուղաբնակ տղամարդկանց ﬕջեւ. գյուղաբնակների շրջանում ուսուﬓառությունն ավարտվում է ավելի վաղ տարիքում: Բացի այդ, ի տարբերություն քաղաքաբնակ տղամարդկանց, գյուղաբնակների զբաղվածության մակարդակն ավելի բարձր է: Ովքե՞ր են տնտեսապես ոչ ակտիվ Թեեւ երկրում տղամարդկանց ու կանանց աշխատուժում մասնակցության մակարդակները ԵԿԱ ﬕ- ջին ցուցանիշից ցածր են, Հայաստանը պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնի կանանց մասնակցության մակարդակը բարձրացնելու վրա՝ տարածաշրջանում լավագույն ցուցանիշ արձա- նագրած երկրներին հասնելու համար: Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների հա- մաձայն, Հայաստանում աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) բնակչության մոտ 66 տոկոսը 2018թ. մասնակցել է աշխատաշուկայում:54 Այս ցուցանիշը ԵԿԱ տարածաշրջանի ﬕջին ցուցանիշից55 (68 տոկոս) եւ վերին ﬕջին եկամուտ ունեցող երկրների ﬕջին ցուցանիշից (71 տոկոս) ցածր է: Աշխա- տուժում մասնակցության (ԱՈՒՄ) մակարդակներն գենդերային բացվածքով ներկայացնելու դեպքում հարեւան երկրների հետ հաﬔմատության ﬔջ Հայաստանում տղամարդկանց ԱՈՒՄ-ը ցածրերից ﬔկն է (Գծապատկեր 36): Ցածր ցուցանիշ ունեցող երկրների, օր.՝ Մոլդովայի եւ Տաջիկստանի հաﬔ- մատ կանանց ԱՈՒՄ մակարդակը Հայաստանում էապես բարձր է, սակայն այն դեռեւս ցածր է՝ հաﬔ- մատած լավագույն ցուցանիշ ունեցող երկրների, օր.՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ, որտեղ կանանց մասնակցությունն աշխատուժում 70 տոկոսից բարձր է, ﬕնչդեռ Հայաստանում այն 58.1 տոկոս է: Եթե աշխատուժում մասնակցության ցուցանիշով Հայաստանը ցանկանում է հաս- նել նշված երկրներին, ապա այն իր ջանքերը պետք է կենտրոնացնի կանանց շրջանում ԱՈՒՄ-ի մա- կարդակի բարելավման վրա: 54 ՀԶՑ-ների տվյալները հիմնված են մոդելավորման միջոցով ԱՄԿ-ի կատարած հաշվարկների վրա, որոնք ապահովում են միջազգային համադրելիություն: 55 Այստեղ նշվող տարածաշրջանը ներառում է միայն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) անդամ երկրները: 77 Գծապատկեր 37. Աշխատուժում մասնակցության մակարդակների ﬕջազգային հաﬔմատություն, 2018թ. ա. 15-64 տարեկան տղամարդիկ բ. 15-64 տարեկան տղամարդիկ GEO BLR 74.7 KAZ KAZ TKM RUS UZB AZE UMI 81 BGR BLR ECS LMI 80 GEO RUS POL KGZ UMI 61.0 ECS UKR MKD ECA 59.1 ECA 78 ARM 58.1 TUR SRB TJK UZB POL TKM ARM 76.0 ROU ALB ALB ROU MNE AZE KGZ BGR MKD UKR TJK SRB MDA BIH BIH MNE LMI 39.2 TUR MDA 0 20 40 60 80 0 20 40 60 80 100 Աղբյուրը՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ: Նշում՝ (ա) եւ (բ) գծապատկերները ցույց են տալիս ﬕջազգային համադրելիության նպատակով մոդելավորման ﬕջոցով ԱՄԿ-ի կատարած հաշվարկը: ԵԿԱ = ՎԶՄԲ-ին եւ ՄԶԸ-ին անդամակցող Եվրոպայի եւ Կենտրոնական Ա- սիայի երկրներ, «LMI» = ցածր ﬕջին եկամուտ ունեցող երկրներ, եւ «UMI» = վերին ﬕջին եկամուտ ունեցող երկր- ներ: Աշխատուժում մասնակցության մակարդակները ցածր են երիտասարդների եւ թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողների շրջանում, ընդ որում, 2017թ. այս երկու խմբերում մարդկանց մոտ երկու երրորդը եղել է տնտեսապես ոչ ակտիվ: Նշված խմբերի տնտեսական ակտիվության մակարդակնե- րը ցածր են, որովհետեւ նրանց ﬔծ մասը դեռեւս սովորում է՝ տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդնե- րի 61 տոկոսը՝ հաﬔմատած աշխատանքային տարիքի ընդհանուր բնակչության 18 տոկոսի հետ, որ- պես տնտեսապես ոչ ակտիվ լինելու պատճառ նշել են, որ դեռ սովորում են: Կրթական մակարդակի աճին զուգահեռ տնտեսական ոչ ակտիվության մակարդակն ընկնում է, իսկ ԱՈՒՄ-ը հատկապես ցածր է (22 տոկոս) բարձրագույն կրթություն ստացածների շրջանում: Թեեւ տնտեսական ոչ ակտի- վության մակարդակը բարձր է թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողների մոտ, որպես ոչ ակտիվութ- յան հիմնական պատճառ նրանց 66 տոկոսը նշել է ուսումը: Բարձրագույն կրթություն ունեցողները որպես ոչ ակտիվության հիմնական պատճառ նշել են տնային պարտականությունները կամ ընտա- նեկան հանգամանքները (24 տոկոս): Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տալիս U-աձեւ կորի դինաﬕկա կյանքի բոլորաշրջանում, որտեղ տնտեսական ոչ ակտիվությունը հասնում է աﬔնա- ցածր կետին 40-45 տարեկանում: Աﬔնաբարձր տարիքային խմբում (55-64 տարեկաններ) տնտեսա- կան ոչ ակտիվությունը, բարձր է եւ կազմում է 37 տոկոս, սակայն երիտասարդների հաﬔմատ (67 տոկոս) այն ցածր է: 25-39 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց ﬔծ մասը որպես հիմնական 78 պատճառ նշել են տնային պարտականությունները կամ ընտանեկան հանգամանքները: Նույն պատ- ճառը հաճախ նշում են նաեւ 40-54 տարեկանները (թեեւ նրանց շրջանում տնտեսապես ոչ ակտիվ է ﬔկ հինգերորդը), ﬕնչդեռ որպես հիմնական պատճառ այս խմբի ավելի քան ﬔկ հինգերորդը նշում է հիվանդությունը կամ մարմնական խեղումը: Վերջին պատճառներն ավելի հաճախ են նշվել 55-64 տա- րեկանների շրջանում (համարյա ﬔկ երրորդը): Այս տարիքային խմբի 18 տոկոսը որպես տնտեսական ոչ ակտիվության հիմնական պատճառ նշել են, որ չափից ծեր են աշխատանք գտնելու համար: Ըստ շրջանների վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսական ոչ ակտիվության մակարդակներն աﬔնացածրն են գյուղական վայրերում եւ աﬔնաբարձրը՝ քաղաքային վայրերում, բացառությամբ Երեւանի: Գյուղական վայրերում տնտեսական ոչ ակտիվության ավելի ցածր մակարդակները կարելի է վերագրել գյուղատնտեսության ոլորտում բնատնտեսային ինքնազբաղվածության ավելի բարձր մակարդակին: Քաղաքային վայրերում, բացառությամբ Երեւանի, տնտեսական ոչ ակտիվության բարձր մակարդակը կարող է մասամբ պայմանավորված լինել նշված վայրերում ազատ աշխատատե- ղերի թվի սահմանափակությամբ, քանի որ երկար ժամանակ աշխատանք որոնելուց հետո գործա- զուրկ մարդիկ կարող են հույսը կորցնել եւ դուրս գալ աշխատուժից: Անշուշտ, Երեւանից բացի այլ քա- ղաքային վայրերում տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց շոշափելի մասը (10.4 տոկոս) որպես նախորդ ամսում աշխատանք չորոնելու կամ սեփական գործ դնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու հիմնա- կան պատճառ նշել են «տարածքում աշխատանքի բացակայությունը» կամ «նախկինում աշխատանք գտնելու անհաջող փորձը»: Եվ հակառակը, տնտեսական ոչ ակտիվության այս պատճառներն ավելի հազվադեպ են նշվել Երեւանում (Աղյուսակ 6): Գծապատկեր 38. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակներն ըստ շրջանների, տարիքի, գենդերի եւ կրթվածության, 2017թ. 67.5 67.3 44.8 43.5 36.9 37.2 38.9 36.2 32.5 29.7 27.5 23.9 22.3 Total 15-24 25-39 40-54 55-64 Males Females Up to Secondary Tertiary Yerevan Rest of Rural lower urban secondary By age By gender By education level By region Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիմնված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Նշում՝ գծապատկերը ցույց է տալիս աշխատանքային տարիքի բնակչության (15-64 տարեկաններ) տնտեսական ոչ ակտիվության մակարդակները: «Մնացած քաղաքային վայրերը» ներառում են բոլոր քաղաքային վայրերը, բացառությամբ Երեւանի: 79 Աղյուսակ 6. Տնտեսական ոչ ակտիվության հիﬓական պատճառը ըստ շրջանների, 15-64 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ բնակչության տեսակարար կշիռների Երեւան Մնացած Գյուղակա Ընդաﬔն քաղաքային ն վայրեր ը վայրեր Ուսանող է (սովորում է) / պատրաստվում է 19.8 18.6 25.9 21.5 շարունակել ուսումը Տնային պարտականություններ / ընտանե- 36.9 23.9 25.3 28.2 կան հանգամանքներ Հիվանդություն / մարմնական խեղում 14.4 14.7 9.9 13.0 Խնամում է ընտանիքի հիվանդ անդաﬕն 1.1 1.2 1.4 1.2 Սպասում է, որ աշխատանքը / աշխատան- 0.3 0.7 3.1 1.4 քային սեզոնը բացվի Չափազանց երիտասարդ / ծեր է աշխա- 8.9 3.9 2.1 4.7 տանք գտնելու համար Տվյալ վայրում աշխատանք չկա 0.1 10.4 10.0 7.2 Նախկինում չի հաջողվել գտնել հարմար աշ- 3.8 10.4 3.5 6.0 խատանք Չգիտի, թե որեղ եւ ինչպես փնտրել 0.7 0.7 1.0 0.8 աշխատանք Մեկնում է արտերկիր / արտերկրում է 6.9 4.7 4.3 5.2 Արտերկրից նոր է վերադարձել 0.7 1.2 0.9 1.0 Այլ 4.5 8.5 11.9 8.5 Չի ուզում աշխատել 1.9 1.3 0.7 1.3 Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: «Մնացած քաղաքային վայրերը» ներառում են բոլոր քաղաքային վայրերը, բացառությամբ Երեւանի: Կանանց տնտեսական ակտիվության բացակայության բարձր մակարդակը գլխավորապես բացատրվում է ընտանիքի անդաﬓերի խնամքի եւ տնային պարտականություններով: Տնտեսա- կան ոչ ակտիվության մակարդակներում գերդերային տարբերություններն առավել ակնհայտ են 25- 39 տարեկանների մոտ, տարիք, երբ կանանց վերարտադրողական ֆունկցիան առավել ակտիվ է (գծապատկեր 38): Այս տարիքային խմբի կանանց ﬔծ մասը (72 տոկոս) որպես աշխատանք չորոնելու կամ սեփական բիզնես չդնելու հիմնական պատճառ նշել են տնային պարտականությունները/ընտա- նեկան հանգամանքները: 40-54 տարեկանների մոտ այս ցուցանիշը ընկնում է՝ կազﬔլով 43 տոկոս: Սա վկայում է, որ երեխաների ﬔծանալուն հետ ﬔկտեղ տնային պարտականությունները դառնում են նվազ սահմանափակող գործոն աշխատուժում նրանց մասնակցության համար (Գծապատկեր 40): Համաշխարհային բանկի կողﬕց կատարված Հայաստանի բազմաչափումային վերլուծությունը ցույց է տվել, որ սերտ կապ գույություն ունի ամուսնության, մայրության եւ աշխատուժում կանանց ցածր մասնակցության ﬕջեւ (Համաշխարհային բանկ, 2017թ.): Նույն վերլուծությամբ նաեւ պարզվել է, որ գոյություն ունի բացասական կապ տնային տնտեսությունում 6-14 տարեկան երեխաների առկայութ- յան եւ աշխատուժում կանանց մասնակցության ﬕջեւ: Եվ հակառակը, այս գործոնները չեն ազդում աշխատուժում տղամարդկանց մասնակցության վրա: 25-39 տղամարդկանց տնտեսական ոչ ակտի- վության հիմնական պատճառն արտերկիր ﬔկնելն է կամ արտերկրում գտնվելը (այս երկու պատաս- խանները տվել է հարցվողների համարյա ﬔկ երրորդը): Նույն տարիքային խմբի կանանց ընդաﬔն 2 80 տոկոսն է նշել այս պատճառներից որեւէ ﬔկը: Ցածր եկամուտ ունեցող եւ խոցելի կանանց վերաբեր- յալ որակական տվյալների համաձայն,56 կանանց տնտեսական ոչ ակտիվության հարցում կարեւոր նշանակություն ունեն մշակութային նորﬔրը: Գենդերի հետ կապված սոցիալական նորﬔրը կանանց ավելի շատ ուղղորդում են դեպի խնամքի եւ տնային պարտականությունների կատարմանը, քան դեպի աշխատանք: 2011թ. Հայաստանի վերա- բերյալ Համաշխարհային արժեքների հետազոտության (Inglehart et al. 2014) համաձայն,57 տղամարդ- կանց եւ կանանց ավելի քան 85 տոկոս գտնում է, որ աշխատանքը շատ կարեւոր է կյանքում: Ինչեւէ, տղամարդկանց 65 տոկոսը եւ կանանց 48 տոկոսը կարծում են, որ երբ աշխատատեղերը քիչ են, տղա- մարդիկ ավելի շատ իրավունք ունեն աշխատելու, քան կանայք: Ավելին, տղամարդկանց եւ կանանց կեսից պակասը (համապատասխանաբար 42 եւ 47 տոկոս) գտնում են, որ կնոջ անկախ լինելու համար աﬔնալավը աշխատանք ունենալն է: Հետեւաբար, աշխատուժում կանանց մասնակցության ընդլայ- նումը կենթադրի երեխայի խնամքի մատչելի ծառայությունների ապահովում, ինչպես նաեւ գենդերա- յին նորﬔրի փոփոխություն, որպեսզի տնից դուրս կանանց աշխատանքը համարվի ավելի ընդունելի եւ ցանկալի, իսկ ընտանեկան պարտականություններն ավելի հավասարապես բաշխվեն տղամարդ- կանց ու կանանց ﬕջեւ: Ժամանակավոր տնտեսական ﬕգրացիայի պատճառով ընտանիքում զուգընկերոջ բացակայութ- յունը եւս կարող է հետ պահել երեխա ունեցող կանանց աշխատուժում մասնակցությունից: Ժամա- նակավոր տնտեսական ﬕգրացիան զգալի ծավալների է հասնում Հայաստանում, եւ դրանում ﬔծա- պես ընդգրկված են տղամարդիկ: Երկրում ﬓացած կանայք նվազ հակված են ﬕանալու աշխատա- շուկային: Ստացվող դրամական փոխանցումները կարող են ﬔծացնել կանանց աշխատուժի պա- հուստավորված գինը, եւ ﬕաժամանակ ընտանիքում զուգընկերոջ բացակայությունը կարող է ﬔ- ծացնել նրանց խնամքի պարտականությունների բեռը: Այնուաﬔնայնիվ, 2017թ. աշխատաշուկայի տվյալները չեն արտացոլում 12 տարեկան եւ դրանից ցածր տարիքի երեխաների մայրերի շրջանում աշխատաշուկայում մասնակցության ավելի ցածր մակարդակ, ում ամուսինները 3 կամ ավելի աﬕս երկրից բացակայում են՝ հաﬔմատած այն կանանց հետ, ում ամուսինները չեն բացակայում: Հայ-ռու- սական համալսարանի 2015-17թթ. տնային տնտեսությունների հետազոտության հիման վրա Հա- մաշխարհային բանկի կողﬕց կատարված լրացուցիչ վերլուծությունը ցույց է տալիս, որ անհատական առանձնահատկությունները հաշվի առնելուց հետո, ﬕգրանտ անդամ ունեցող տնային տնտեսութ- յունների անդամների մոտ աշխատուժում մասնակցության հավանականությունն ավելի ﬔծ է (Honorati, Yi and Kerschbaumer 2019):58 56 Տվյալները ստացվել են սոցիալական աշխատողների թիրախային խմբերի հետ անցկացված քննարկումների միջոցով: 57 2011թ. Համաշխարհային արժեքների հետազոտությունն ամենավերջինն է: 58 2011թ. Համաշխարհային բանկի կողմից կատարված առանձին հետազոտությունը ցույց է տվել, որ մասնավոր տ- րանսֆերտներ ստացող տնային տնտեսություններում աշխատունակ անդամների մասնակցությունն աշխատա- շուկայում նվազ հավանական է՝ համեմատած նման տրանսֆերտներ չստացողների հետ: Ինչեւէ, հետազոտության մեջ չեն ընդգրկվել այն մարդիկ, ովքեր ծանրաբեռնված են խնամքի պարտականություններով, օր.՝ փոքր երեխան ունեցող մայրերը կամ հաշմանդամ ունեցող տնային տնտեսությունների կին անդամները: Հարկ է նաեւ նշել, որ 2011թ. կատարված այս հետազոտությունը հիմնված է 2009թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա եւ այդ իսկ պատճառով արտացոլում է ՀՀ աշխատաշուկան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում, երբ գործազրկության մակարդակը հասել էր իր պիկային մակարդակին: 81 Գծապատկեր 39. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակը ըստ սեռի եւ տարիքի, 2017թ. 80.0 70.1 65.0 60.0 Percent of population 44.0 45.7 40.0 30.2 25.9 12.7 15.5 20.0 0.0 -20.0 -5.1 -14.7 -19.9 -40.0 -31.3 15-24 25-39 40-54 55-64 Age group Males Females Gap Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Գծապատկեր 40. Տնտեսական ոչ ակտիվության հիﬓական պատճառներն ըստ տարիքի եւ սեռի 2 7 7 3 6 10 2 2 Others 23 9 1 4 24 31 1 16 27 5 23 3 3 Going abroad/ is abroad/ 40 11 26 1 have just returned ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍ 4 16 4 4 1 0 Past failure/lack of 1 26 26 17 jobs/wating for work 6 season/don't know how to 29 26 search 72 Illness / injury 2 63 6 60 37 40 43 Household chores/ family 18 29 1 2 8 7 In education 2 0 1 0 1 0 0 TOTAL 15-24 25-39 40-54 55-64 15-24 25-39 40-54 55-64 MALE FEMALE Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Կրթական մակարդակի աճին զուգահեռ ընկնում է տնտեսական ոչ ակտիվության մակարդակը, բայց գենդերային ﬔծ տարբերությունները պահպանվում են: Ե´վ կանանց, եւ´ տղամարդկանց մոտ տնտեսական ոչ ակտիվությունը սերտորեն կապված է կրթական մակարդակի հետ (գծապատկեր 39 82 (ա)): Ինչեւէ, կրթական մակարդակի աճին համընթաց գենդերային տարբերությունները չեն վերա- նում. անշուշտ, գենդերային տարբերությունն աﬔնափոքրն է աﬔնացածր կրթական մակարդակ (այսինքն՝ թերի ﬕջնակարգ կրթություն) ունեցողների շրջանում: Տվյալների մանրազնին վերլուծութ- յունը ցույց է տալիս, որ թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողներից շատերը (43 տոկոս) ներկայումս ստանում են առկա կրթություն եւ դեռեւս գտնվում են մարդկային կապիտալի կուտակման փուլում: Տնտեսապես ոչ ակտիվ, բայց չսովորող աշխատանքային տարիքի բնակչության տեսակարար կշիռն արտացոլված է Գծապատկեր 41-ի (բ) մասում, որտեղ ցույց է տրված, որ կանանց դեպքում տնտեսա- կան ոչ ակտիվությունն իր պիկային մակարդակում է ﬕջնակարգ կրթություն ունեցողների շրջանում, որտեղ գենդերային տարբերությունները նույնպես աﬔնախորն են. տղամարդկանց 13 տոկոսի հա- ﬔմատ ﬕջնակարգ կրթություն ունեցող կանանց 41 տոկոսը տնտեսապես ոչ ակտիվ է եւ ոչ էլ սովո- րում է: Գենդերային տարբերությունն աﬔնափոքրն է բարձրագույն կրթություն ունեցողների շրջա- նում: Թեեւ կանանց կրթական մակարդակը գնալով աճում է, եւ տղաների հաﬔմատ աղջիկների կրթական մակարդակն ավելի բարձր է (Հավելվածի Գծապատկեր Ա.5), աշխատաշուկայում տղաների եւ աղջիկների մասնակցության մակարդակները տարբեր են, եւ աղջիկներն իրենցից ներկայացնում են նշանակալից չյուրացված ռեսուրս: Եթե կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մասնակցությունն աշխատաշուկայում հավասար լիներ տղամարդկանց մասնակցությանը, ապա արդյունավետությունը կաճեր, իսկ աշխատուժի մասնակցության աճի հետ ﬔկտեղ Հայաստանում ՀՆԱ-ն կաճեր մոտ 4-6 տոկոսով՝ կախված աշխատուժ կլանելու շուկայի ունակությունից (Արժույթի ﬕջազգային հիﬓադրամ, 2019): Գծապատկեր 41. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակն ըստ սեռի եւ կրթության, 2017թ. ա. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակ բ. Աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող բնակչության տոկոս 80.0 74.5 50.0 41.4 62.0 Percent of population ages 15-64 40.0 60.0 28.0 28.3 48.0 30.0 40.0 29.7 20.0 15.5 27.8 12.7 7.9 12.4 10.0 20.0 0.0 0.0 -10.0 -20.2 -20.0 -12.9 -20.0 -12.5 -17.3 -20.1 -30.0 -40.0 -28.7 Up to lower Secondary Tertiary -40.0 secondary Up to lower Secondary Tertiary secondary Males Females Gap Males Females Gap Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Կանանց շրջանում տնտեսական ոչ ակտիվության մակարդակն աﬔնաբարձրն է քաղաքային վայրերում, բացառությամբ Երեւանի: Քաղաքային վայրերում աշխատուժում կանանց հաﬔմատա- բար ցածր մասնակցությունը կարելի է բացատրել քաղաքային վայրերում գործազրկության բարձր մակարդակով: Տնային տնտեսությունների ցածր եկամուտների պատճառով աշխատանքի աճող անհրաժեշտությունը՝ զուգակցված վարձու աշխատանք փնտրելու անհաջող փորձերի փոխարեն 83 գյուղատնտեսությունում բնատնտեսություն վարելու ﬕջոցով ոչ ֆորմալ գործունեություն իրակա- նացնելու հնարավորության հետ, կարող է լինել գյուղական վայրերում աշխատուժում կանանց ավելի բարձր մասնակցության շարժիչ ուժը (Գծապատկեր 42): Գծապատկեր 42. Տնտեսական ոչ ակտիվության մակարդակն ըստ սեռի եւ շրջանների, 2017թ. 60.0 53.3 50.0 43.7 39.0 40.0 31.5 26.4 25.3 30.0 20.0 10.0 0.0 -10.0 -20.0 -13.7 -17.3 -30.0 -21.8 Yerevan Rest of urban Rural Males Females Gap Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Ո՞ւմ վրա է ազդել գործազրկությունը Գործազրկությունը Հայաստանում բարձր է, եւ չաշխատող մարդկանց ավելի քան կեսը տեւական ժամանակ գտնվում է աշխատաշուկայից դուրս: Աշխատաշուկայի հետազոտության տվյալների հա- մաձայն, աշխատանքային տարիքի բնակչության 11 տոկոսը 2017թ. եղել է գործազուրկ:59 Գործազր- կության մակարդակը, այսինքն՝ աշխատանք չունեցող, բայց աշխատել ցանկացող եւ աշխատանք ո- րոնող աշխատուժի տեսակարար կշիռը, աճել է (18 տոկոս) եւ ԵԿԱ տարածաշրջանում աﬔնաբարձր- ներից ﬔկն է (Համաշխարհային բանկ 2017թ.): Ժամանակային շարքերի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գործազրկությունն իր բնույթով կառուցվածքային է. թեեւ 2008-09թթ. համաշխար- հային ֆինանսական ճգնաժաﬕ սկզբին գործազրկության մակարդակն էապես ցածր էր, սակայն, ըստ ՏՏԿԱՀ-ի տվյալների, բացարձակ արտահայտությամբ այն բարձր էր (մոտ 13 տոկոս): Հայաստանում չաշխատող մարդկանց ﬔծ մասը տեւական գործազուրկ է: 2017թ. աշխատաշուկայի հետազոտության տվյալները վկայում են, որ չաշխատողների ավելի քան կեսը (56 տոկոս) տեւական ժամանակ գտնվում են աշխատաշուկայից դուրս, այսինքն՝ ավելի քան ﬔկ տարի աշխատանք են ո- րոնել: Մասնավորապես, գործազուրկների 20 տոկոսը աշխատանք է փնտրել 1-2 տարի, եւս 20 տոկո- սը՝ 2-3 տարի, իսկ ﬓացած 16 տոկոսը՝ 3 տարուց ավելի: Ի տարբերության զբաղվածության, գործազրկության մակարդակները տարբերվում են ﬕայն ըստ տարիքային խմբերի եւ շրջանների, մասնավորապես, դրանք աﬔնաբարձրն են երիտասարդների շրջանում: Գործազրկության մակարդակները մոտ են գործազրկության ազգային ﬕջին 18 տոկոս մակարդակին ինչպես ըստ սեռի, այնպես էլ կրթական մակարդակի (Գծապատկեր 43): Ինչեւէ, դրանք էապես տարբեր են ըստ տարիքի, եւ գործազրկությունը տարիքի հետ մոնոտոն նվազում է: 59 Անձը համարվում է գործազուրկ, եթե նա չունի աշխատանք, բայց ցանկանում է աշխատել եւ փնտրում է աշխատանք: 84 Մակարդակը հատկապես բարձր է 15-24 տարեկանների շրջանում (33 տոկոս): Գործազրկության մա- կարդակները տարբեր են նաեւ ըստ շրջանների, եւ դրանք հաﬔմատաբար ցածր են գյուղական վայ- րերում, որտեղ 8 տոկոս գործազրկությունը թեեւ բացարձակ արտահայտությամբ բարձր է, բայց քա- ղաքական վայրերում գրանցված մոտ 25 տոկոսի հաﬔմատ ցածր է: Գծապատկեր 43. Գործազրկության մակարդակներն ըստ տարիքի, սեռի, կրթական մակարդակի եւ շրջանների, 2017թ. 35 Տոկոս of total labor force (ages 15-64) 33 30 25 26 24 20 20 18 18 19 18 15 18 18 14 10 12 5 8 0 Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Երիտասարդների շրջանում գործազրկությունը հատկապես բարձր է աղջիկների մոտ: Գենդերային տարբերությունները հատկապես ﬔծ են 15-24 տարեկանների մոտ՝ հօգուտ տղաների: 40-ից բարձր մարդկանց մոտ այս տարբերությունը հօգուտ կանանց է (Հավելվածի Գծապատկեր Ա.6 (ա)): Երիտասարդների շրջանում ակտիվության մակարդակները հաﬔմատաբար ցածր են (15-24 տարեկանների ընդաﬔնը մոտ ﬔկ երրորդն է մասնակցում աշխատաշուկայում): Ինչեւէ, երիտասարդ տարիքում աշխատանք գտնելու ջանքերում դժվարությունների հանդիպելը կարող է ապախրախու- սել մարդուն՝ ազդելով աշխատանքի ապագա հեռանկարների վրա: Կրթական ցածր մակարդակ (թե- րի ﬕջնակարգ կրթություն) ունեցողների շրջանում աղջիկների հաﬔմատ տղաների մոտ գործազր- կության մակարդակն ավելի բարձր է: Ինչեւէ, լրիվ ﬕջնակարգ կամ բարձրագույն կրթություն ունե- ցողների մոտ գենդերային տարբերություններ չկան (Հավելվածի Գծապատկեր Ա.6 (բ)): Չկան նաեւ ըստ շրջանների գործազրկության մակարդակներում գենդերային տարբերությունների մասին վկայող տվյալներ (Հավելվածի Գծապատկեր Ա.6 (գ)): Որպես աշխատանք չգտնելու հիﬓական պատճառ աշխատանք որոնողները նշել են աշխատա- տեղերի բացակայությունը: Ընդհանուր առմամբ, մարդկանց ավելի քան կեսը (55 տոկոս) նշել է, որ աշ- խատանք գտնելուն խոչընդոտող գլխավոր գործոնը աշխատատեղերի բացակայությունն է: Նման պա- տասխան ամենից շատ տվել են տղամարդիկ (61 տոկոս), թերի ﬕջնակարգ կրթություն ունեցողները (78 տոկոս) եւ գյուղական կամ քաղաքային վայրերում ապրողները (ավելի քան 60 տոկոս), բացառութ- յամբ Երեւանի: Հարցվողների 9 տոկոսը որպես հիմնական պատճառ նշել է իրենց մասնագիտությանը կամ հմտություններին համապատասխան աշխատանքի բացակայությունը: Բարձրագույն կրթություն ունեցողները (20 տոկոս) հատուկ ընդգծել են աշխատանք գտնելուն խոչընդոտող այս պատճառը: Հարկ 85 է նշել, որ կանանց 10 տոկոսը եւ տղամարդկանց 6 տոկոսը որպես հիմնական պատճառ նշել են աշխա- տանքային փորձի բացակայությունը. սա կարող է բացատրվել վերարտադրողական պիկային տարիքի (25-39) կանանց շրջանում աշխատանքային ակտիվության բացակայությամբ: Շատ փոքր է այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են աշխատանքի տեղավորվել Զբաղվածության պետական գործակալության ﬕջոցով: Աշխատանք որոնողների ընդաﬔնը 9 տոկոսն է նշել, որ աշխա- տանք է փնտրել՝ դիմելով Զբաղվածության պետական գործակալությանը: Այս ցուցանիշն էլ ավելի ցածր է տղամարդկանց եւ գյուղաբնակների շրջանում (4 տոկոս): Աշխատանք գտնելու համար աﬔնից հա- ճախ կիրառվել են հետեւյալ ﬔթոդները. անﬕջական դիմում հնարավոր գործատուին, հայտարարութ- յուններին հետեւում, ընկերների, ծանոթների կամ հարազատների ﬕջոցով աշխատանքի որոնում (28- ական տոկոս): Տղամարդիկ շատ ավելի հակված են աշխատանք գտնել ընկերների կամ հարազատների ﬕջոցով: Նույնը վերաբերում է ցածր կրթական մակարդակ ունեցողներին եւ գյուղական վայրերում բնակվողներին: Բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի շատ աշխատանք են որոնում հայտարա- րությունների ﬕջոցով, որն աշխատանք փնտրելու առավել տարածված ձեւն է Երեւանում: Հայաստանում ժամանակավոր ﬕգրանտների նկարագիրը եւ արտագաղթելու պատրաս- տակամությունը Հայաստանում տնային տնտեսությունների զգալի մասում առնվազն ﬔկ անդամ գտնվում է արտերկրում տնտեսական պատճառներով: Աշխատաշուկայի հետազոտությունը, որն այս բաժնում կիրառված տվյալների գլխավոր աղբյուրն է, աշխատուժի ﬔջ չի ներառում տնային տնտեսության այն անդամներին, ովքեր հարցման պահի դրությամբ 3 կամ ավելի աﬕս գտնվել են արտերկրում (ներդիր 2): 2017թ. աշխատաշուկայի հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ տնային տնտեսություն- ների 12.4 տոկոսի մոտ առնվազն ﬔկ անդամ 3 կամ ավելի աﬕս բացակայում է տնից եւ տվյալ պահին աշխատում է արտերկրում:60 Այս մարդիկ, որոնց կարելի է համարել ժամանակավոր ﬕջազգային տնտեսական ﬕգրանտներ (ներդիր 3), կազմում են Հայաստանում աշխատանքային տարիքի բնակ- չության 6.3 տոկոսը (մոտ 116,00 մարդ): Տնային տնտեսությունների 0.7 տոկոսը նշել է, որ առնվազն ﬔկ անդամ 3 կամ ավելի աﬕս բացակայում է տնից, բայց ապրում եւ աշխատում է Հայաստանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Նման ﬕգրանտների թիվը մոտ 5,500 է: Այս բաժնում ներկայացված աշխատուժի ամփոփ վիճակագրությունում ներառված չեն արտերկրում կամ Հայաստանում գտնվող ﬕգրանտները, քանի որ նրանք չեն պատասխանել աշխատուժում մաս- նակցության կամ աշխատանքին վերաբերող հարցերին:61 Աշխատուժի հետազոտությունում վերլուծության ենթարկված ժամանակավոր ﬕջազգային տնտեսական ﬕգրանտների շրջանում գերակշռում են տղամարդիկ (ովքեր հիﬓականում ունեն ﬕջնակարգ կրթություն): Եվ հակառակը, ներքին ﬕգրացիայի կառուցվածքում ըստ սեռերի բաշխվածությունը հավասարաչափ է, եւ ներքին ﬕգրանտների ﬔծ մասն ունի բարձրագույն կրթություն: Հավելվածի Աղյուսակ Ա.2-ում ներկայացված է ժամանակավոր ﬕջազգային եւ ներքին տնտեսական ﬕգրանտների նկարագիրը: Մարդկանց թվի տարբերություններից բացի, արտաքին եւ ներքին ﬕգրացիան բնութագրվում է էական այլ տարբերություններով: Միջազգային ﬕգրանտները գլխավորապես տղամարդիկ են (95 տոկոս), որոնց 80 տոկոսն ունի ﬕջնակարգ կրթություն: 60 Այս տեսակարար կշիռը վերցված է Համաշխարհային բանկի անձնակազմի հաշվարկներից, որոնք կատարվել են 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտության տվյալների հիման վրա: Վերջիններիս համաձայն, տնային տնտեսու- թյունների մոտ 8.6 տոկոսը ներառել է աշխատանքային տարիքի անդամ, որն աշխատելու նպատակով 3 կամ ավելի ամսով բացակայում է տնից: Սա վերաբերում ինչպես արտերկրում ժամանակավոր բնակվողներին, այնպես էլ ներքին միգրանտներին: 61 Չի ներառվել նաեւ լրացուցիչ 24,000 մարդ, ովքեր աշխատանքից բացի այլ պատճառներով 3 կամ ավելի ամիս բացակայել են տնից: Հնարավոր է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր 3 կամ ավելի ամիս բացակայել են տնից, բայց հարցման ժամանակ չեն գտնվել արտերկրում (բացառությամբ ԼՂՀ-ի բնակիչների) ներառվել են հետազոտության ընտրանքում, եթե նրանք հարցման են ենթարկվել իրենց բնակության վայրում: Բոլոր այն մարդիկ, ովքեր 3 կամ ավելի ամիս բացակայել են տնից եւ գտնվում են զինծառայության մեջ, աշխատաշուկայի հետազոտության նպատակ- ների համար հաշվի են առնվում տնային տնտեսության անդամների թվում: 86 Հաﬔմատության համար նշենք, որ ներքին տնտեսական ﬕգրանտների համարյա 40 տոկոսը կանայք են, որոնց ﬔծ մասը (63 տոկոս) ունի բարձրագույն կրթություն: Բացի այդ, ﬕջազգային ﬕգրանտները տարիքով ավելի ﬔծ են՝ ներքին ﬕգրանտների 29 տոկոսի հաﬔմատ ﬕջազգային ﬕգրանտների ընդա- ﬔնը 10 տոկոսն է 15-24 տարեկան: Միգրանտների ﬔծ մասը տնային տնտեսության գլխավոր անդաﬕ որդիներ կամ դուստրեր են: Լինելով ներքին ﬕգրանտների հաﬔմատ տարիքով ավելի ﬔծ են՝ ﬕջազգա- յին ﬕգրանտները (ովքեր հիմնականում տղամարդիկ են) հանդիսանում են տնային տնտեսության գլխա- վոր անդամը: Ի վերջո, ﬕջազգային ﬕգրանտների գերակշիռ մասը (95 տոկոս) ապրում է Ռուսաստա- նում, իսկ նրանց ﬔծամասնությունը (55 տոկոս) արտագաղթել է գյուղական վայրերից: Ներքին ﬕգ- րանտները գլխավորապես ապրում են Երեւանում (67 տոկոս), ու թեեւ նրանց ﬔծ մասը արտագաղթել է այլ քաղաքային վայրերից, զգալի տեսակարար կշիռ են կազմում (46 տոկոս) գյուղական վայրերից արտագաղթածները: Երեւանից արտագաղթը բացառապես ﬕջազգային է. ոչ ﬕ տնային տնտեսություն չի նշել, որ ունի Հայաստանում ապրող ﬕգրանտ անդամ: Ներդիր 3. Աշխատուժի շարժունակությունը Հայաստանում Այս բաժնում տրվում է ժամանակավոր տնտեսական ﬕգրանտների նկարագիրը՝ հիﬓված առկա տեղեկատվության եւ 2017թ. աշխատուժի հետազոտության տվյալների վրա: Ըստ սահմանման, ժա- մանակավոր տնտեսական ﬕգրանտ են համարվում տնային տնտեսության աշխատանքային տա- րիքի այն անդամները, ովքեր աշխատելու նպատակով 3 կամ ավելի աﬕս բացակայում են տնից: Հա- յաստանում նրանց թիվը մոտ 116,000 է կամ աշխատանքային տարիքի ընդհանուր բնակչության 6.4 տոկոսը: 2017թ. ՏՏԿԱՀ-ից վերցված տվյալների համաձայն, տնային տնտեսություններում աշխա- տանքի բերումով 3 կամ ավելի աﬕս տնից բացակայած (արտերկրում կամ Հայաստանի այլ վայրե- րում գտնվող) աշխատանքային տարիքի անդաﬓերը կազﬔլ են Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչության 4.6 տոկոսը: Այս թվերը, ինչեւէ, անպայմանորեն չեն արտացոլում Հայաստանում աշխատուժի շարժունակության լիարժեք պատկերը: Հայաստանը բնութագրվում է տնտեսական ﬕգրացիայի ﬔծ ծավալներով, որի հիﬓական ուղղությունը հարեւան Ռուսաստանն է: Միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2017թ. արտագաղթողները կազﬔլ են Հայաստանի բնակչության մոտ 32 տոկոսը կամ շուրջ 951,000 մարդ: Այլ հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանիքների ավելի քան ﬔկ երրորդում առնվազն ﬔկ անդամ ապրում է արտերկրում է կամ վերադարձող ﬕգրանտ է (Honorati, Kerschbaumer and Yi, 2019): Վերջին տարիներին ավելի այլն տարածում է ստացել ժամանակավոր ﬕգրացիան, իսկ արտագաղթի հիﬓական պատճառը Հայաստանում աշխատանքի հնարավորությունների բացակայությունն է (2015-17թթ. Հայ-ռուսական համալսարանի տնային տնտեսություններում ﬕգրացիայի հետազոտության տվյալների համաձայն, այդ մասին է նշել ﬕգրանտների 48 տոկոսը): Իրականում ﬕգրանտները Հայաստանում աշխատողների հաﬔմատ ավելի շատ են վաստակում: Տնտեսական ﬕգրացիայի կառուցվածքում գերակշռում են տղամարդիկ՝ կազﬔլով արտերկրում գտնվող եւ վերադարձած ﬕգրանտ բնակչության 81 տոկոսը (Honorati, Kerschbaumer and Yi 2019): Արտագաղթն ունի նշանակալից տնտեսական ազդեցություն: Համաշխարհային բանկի հաշվարկնե- րի համաձայն, մասնավոր տրանսֆերտները 2018թ. կազﬔլ են $1.87 ﬕլիարդ (Honorati, Kerschbaumer and Yi, 2019) կամ Հայաստանի ՀՆԱ-ի 15.5 տոկոսը: Տեսականորեն, մասնավոր տրանսֆերտ ստացող տնային տնտեսությունները պետք է, որ նվազ շահագրգռված լինեն մասնակցելու աշխատաշուկայում, քանի որ ունեն ոչ աշխատանքային լրացուցիչ եկամուտ: Անշուշտ, 2009թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա 2011թ. Համաշխարհային բանկի կողﬕց կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մասնավոր տրանսֆերտ ստացող աշխատունակ մարդիկ, ովքեր չունեն խնամքի պարտականություններ, նվազ հակված են մասնակցելու աշխատաշուկայում, քան տրանսֆերտներ չստացողները (Ersado and Levin 2011): Ինչեւէ, ավելի ուշ կատարված Համաշխարհային բանկի հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հաշվի առնելով անձնական առանձնահատկությունները, ընտանիքում ﬕգրանտ անդամ ունենալը հանգեցնում է աշխատուժում ավելի ﬔծ մասնակցության (Honorati, Kerschbaumer and Yi, 2019): 87 Աշխատանքային տարիքի մարդկանց ավելի քան ﬔկ քառորդը նշել է, որ պատրաստ է արտագաղթել աշխատանք կամ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով: Հարցվողների 27 տո- կոսը նշել է, որ պատրաստ է արտագաղթել աշխատանք կամ ավելի լավ աշխատանք գտնելու համար, իսկ 9 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել: 64 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ չէ տեղափոխվել, թեեւ սա անպայմանորեն չի ենթադրում, որ նրանք չեն ցանկանում տեղափոխվել: Տե- ղափոխվելուն պատրաստ մարդկանց ﬔծ մասը (53 տոկոս) նշել է, որ կﬔկնի արտերկիր: 39 տոկոսի համար տարբերություն չկա, թե կﬔկնեն արտերկիր, թե Հայաստանի ﬔկ այլ վայր, եւ ﬕայն 8 տոկոսն է նշել, որ կտեղափոխվի ﬕայն Հայաստանի ﬔկ այլ վայր: Աշխատանքային տարիքի այն մարդկանց տեսակարար կշիռը, ովքեր պատրաստ չեն տեղափոխվել, տարբերվում է ըստ աշխատուժի կարգա- վիճակների: Ինչպես եւ կարելի էր սպասել, տեղափոխվելուն ավելի շատ պատրաստ են գործազուրկ- ները, եւ նրանց ﬕայն 46 տոկոսն է պատասխանել, որ պատրաստ չեն տեղափոխվել ﬔկ այլ վայր: Տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց 63 տոկոսը նշել է, որ պատրաստ չէ տեղափոխվել: Աշխատանք ունեցողների շրջանում փոքր-ինչ ավելի ﬔծ տոկոսն է նշել, որ պատրաստ չէ ավելի լավ աշխատանք գտնելու համար տեղափոխվել (68 տոկոս): Աշխատողների շրջանում ավելի փոքր թիվ են կազմում նրանք, ովքեր պատրաստ են ﬔկնել արտերկիր, ի տարբերություն Հայաստանի ﬔկ այլ վայր ﬔկնել ցանկացողների կամ այս երկու տարբերակների նկատմամբ անտարբեր վերաբերմունք արտահայ- տածների: Երիտասարդների, տղամարդկանց եւ ավելի բարձր կրթական մակարդակ ունեցողների շրջանում ավելի ﬔծ թիվ են կազմում նրանք, ովքեր պատրաստ են արտագաղթել աշխատանք կամ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով: Ինչեւէ, այս առումով տարբերություններ չկան 15-24 տարեկան- ների եւ 25-39 տարեկանների ﬕջեւ: Աշխատող կամ տնտեսապես ոչ ակտիվ 55-64 տարեկանների շրջանում արտագաղթելուն պատրաստ մարդկանց թիﬖ աﬔնափոքրն է. առաջին խմբի 82 տոկոսը եւ երկրորդ խմբի 74 տոկոսը նշել են, որ պատրաստ չեն արտագաղթել: Տղամարդկանց հաﬔմատ ա- վելի ﬔծ է այն կանանց թիվը, ովքեր պատրաստ չեն արտագաղթել, անկախ նրանց տնտեսական ակ- տիվության կարգավիճակից: Գենդերային տարբերություններն արտացոլում են գենդերի հետ կապ- ված սոցիալական նորﬔրը, քանի որ կանայք նվազ հակված են թողնել ընթանիքը, նույնիսկ ժամա- նակավորապես եւ կամ էլ զուտ հանուն աշխատանքի ընտանիքի ﬔկ այլ անդաﬕ հետ տեղափոխվել այլ վայր: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց զգալի մասը նշել է, որ տնային կամ ընտանեկան պարտա- կանությունների պատճառով աշխատանք չի փնտրում, եւ սրանով կարելի է բացատրել, թե ինչու տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունում, ընդհանուր առմամբ, տեղափոխվելուն պատրաստ լինելու առումով արձանագրվել է աﬔնաﬔծ գենդերային տարբերությունները: Թեեւ ժամանակավոր տնտե- սական ﬕգրանտների ﬔծ մասն ունի ընդաﬔնը ﬕջնակարգ կրթություն, նրանց հաﬔմատ բարձրա- գույն կրթություն ունեցողների թվի ﬔջ ավելի շատ են նրանք, ովքեր պատրաստ են տեղափոխվել աշխատանք կամ ավելի լավ աշխատանք գտնելու համար: Տեղափոխվելու պաստրաստ լինելու առու- մով տարբերությունը էական չէ կամ ընդհանրապես տարբերություն չկա թերի ﬕջնակարգ եւ լրիվ ﬕջնակարգ կրթություն ունեցողների ﬕջեւ: Այլ վայրերի հաﬔմատ Երեւանում բնակվողների շրջանում զգալիորեն բարձր է այն մարդկանց թի- վը, ովքեր նշել են, որ պատրաստ են տեղափոխվել, հատկապես արտերկիր: Աշխատող մարդկանց թվում, քաղաքային այլ վայրերում կամ գյուղական վայրերում ապրողների հաﬔմատ ավելի ﬔծ տո- կոս են կազմում Երեւանաբնակները, ովքեր նշել են, որ պատրաստ են տեղափոխվել: Աշխատանք կամ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով արտերկիր տեղափոխվելու պատրաստ մարդկանց թվում հատկապես ﬔծ է Երեւանում բնակվողների տեսակարար կշիռը, որը քաղաքային այլ վայրե- րում կամ գյուղերում ապրողների 5 տոկոսի հաﬔմատ կազﬔլ է 30 տոկոս: Նմանապես, Երեւանում գործազուրկների մոտ ﬔկ երրորդը եւ տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց ﬔկ երրորդը նույնպես նշել են, որ պատրաստ են տեղափոխվել արտերկիր: Այլ վայրերում ապրողների թվի մոտ 10 տոկոսն է նշել, որ պատրաստ է տեղափոխվել արտերկիր: Այն, որ Երեւանում ապրող ավելի ﬔծ թվով մարդիկ են պա- տասխանել, որ պատրաստ են տեղափոխվել արտերկիր, համապատասխանում է այն բացահայտմա- նը, որ Երեւանից ﬔկնած բոլոր ժամանակավոր ﬕգրանտներն ապրում են արտերկրում, այլ ոչ՝ Հա- յաստանի այլ վայրերում: Թեեւ գործազրկությունն ավելի ցածր է այլ քաղաքային վայրերում եւ գյուղա- կան վայրերում, սակայն հնարավոր է, որ աշխատատեղերի որակն անբավարար է, որպեսզի Երեւա- նաբնակներին գրավի Հայաստանի այլ վայրեր: 88 Ավելի լավ աշխատատեղեր Հայաստանում Հիﬓական ուղերձները  Չափազանց ﬔծ թվով հայաստանցիներ պարփակված են ցածր եկամտաբեր եւ աշ- խատանքային ցածր ապահովությամբ ցածրորակ աշխատանքում: Ճիշտ է, ավելի արդյունավետ գործունեության հետ կապված աշխատատեղերի թիﬖ աճում է, սա- կայն բացարձակ արտահայտությամբ այն դեռեւս փոքր է:  Աշխատանքի ոչ ֆորմալ բնույթը եւ աշխատանքային ապահովության բացակա- յությունը գլխավորապես կապված են ինքնազբաղվածության կարեւորության հետ: Վարձու աշխատանքում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը ցածր է, բայց ինք- նազբաղվածության կարեւորությունը նշանակում է, որ աշխատուժի համարյա կեսը զրկված է եկամտային եւ աշխատանքային ապահովությունից:  Վաստակած եկամուտների ցածր մակարդակը մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով ցածր ժամավճարները (որը բնորոշ է ավանդական եւ տեխնոլոգիա- ների կիրառման ցածր մակարդակ պահանջող աշխատանքներին) եւ զգալի ոչ կա- մավոր թերզբաղվածությունը:  Տղամարդկանց հաﬔմատ կանայք ավելի քիչ են վաստակում, անկախ ոլորտից եւ կրթության մակարդակից, իսկ գենդերային տարբերություններն էլ ավելի են խորա- նում բարձր վարձատրություն ապահովող ոլորտներում, օր.՝ բիզնես ծառայություն- ներում:  Հմտությունների բացերը եւ պահանջվող ու առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունը Հայաստանում խոչընդոտում են աշխատատեղերի ստեղծմանը եւ աշխատուժի արդյունավետության աճին: Աշխատատեղերի որակը ուշադրության կենտրոնում Այս բաժնում աշխատատեղերի որակը քննության է առնվում երեք չափումների տեսանկյունից՝ աշ- խատանքային եկամուտ, աշխատողների պաշտպանություն եւ առաջարկվող ու պահանջվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանություն: Առաջինը, աշխատանքային եկամուտը հան- գուցային նշանակություն ունի աշխատանքի որակի որոշման համար: Ցածր վարձրատրվող աշխա- տանքը կարող է նշանակել, որ ժամական եկամուտը ցածր է եւ հնարավոր չէ ստանալ բավարար աշ- խատաժաﬔր, ինչը ենթադրում է ոչ կամավոր թերզբաղվածություն: Երկրորդ, հարաբերական առու- մով որակյալ է համարվում այն աշխատանքը, որում աշխատողի (ավելի բարձր) հմտությունները եւ արդյունավետությունը չեն շահագործվում: Այլ կարեւոր հատկանիշներից են աշխատանքային եւ ե- կամտային ապահովությունը, ներառյալ աշխատանքի պայմաններն ու տեւողությունը սահմանող գրավոր պայմանագիրը, կրճատման դեպքում վճարվող փոխհատուցումը, առողջության ապահո- վագրությունը, աշխատաժաﬔրի եւ աշխատանքի տեսակի առումով ընդունելի աշխատանքային 89 պայմանները, աշխատավայրում ապահով պայմանները:62 Երրորդ, պահանջվող եւ առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունը կարող է վկայել աշխատանքի վատ որակի մա- սին: Այս բաժնում քննության է առնվում, թե ինչպես եւ որ հմտություններն են կարեւոր որակյալ աշ- խատանքի անցնելու համար՝ հաշվի առնելով ինչպես 2017թ. աշխատուժի հետազոտությունը, այն- պես էլ Համաշխարհային բանկի «Հմտություններ դեպի զբաղվածությունը եւ արդյունավետությունը» («STEP») գործատուների եւ տնային տնտեսությունների հետազոտությունները՝ կատարված 2013թ.: Եթե Հայաստանը մտադիր է անցում կատարել դեպի բարեկեցության բարձր մակարդակով ժամա- նակակից շուկայական տնտեսություն, ապա նրա տնտեսությունը պետք է ստեղծի ոչ ﬕայն ավելի շատ, այլ նաեւ ավելի լավ աշխատատեղեր: Ավելի շատ մարդիկ պետք է գտնեն աշխատանք: Ինչեւէ, նրանք նաեւ պետք է անցում կատարեն գյուղատնտեսության ոլորտում ցածր արդյունավետ բնատն- տեսությունից դեպի առավել արդյունավետ աշխատանքը: Աշխատուժի արդյունավետության ավելի բարձր մակարդակները կարեւոր (թեեւ անբավարար) են ընդհանուր առմամբ կայուն եւ ավելի բարձր եկամուտ բերող եւ ավելի լավ աշխատանքային պայմաններ ապահովելու եւ երկարաժամկետ աճ պահպանելու համար: Մեկ աշխատողի հաշվով արտադրանքի ծավալի ավելացումը ձեռք է բերում էլ ավելի կենսական նշանակություն ժամանակի ընթացքում աշխատանքային տարիքի բնակչության թվի աճի տեմպերի նվազման համատեքստում: Արդյունավետության աճին զուգահեռ աշխատողները փոխում են աշխատանքը՝ (i) ցածր արդյունավետ ոլորտներից, հատկապես գյուղացիական բնատն- տեսությունից անցում կատարելով արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ավելի բարձր արդյունավետ աշխատանքին, (ii) փոքրամասշտաբ ինքնազբաղվածությունից անցում կատա- րելով դեպի վարձու աշխատանք (կամ սակավաթիվ դեպքերում՝ ավելի բարձր աճ ապահովող ձեռ- նարկատիրություն), եւ (iii) նվազ արդյունավետ ընկերություններից անցում կատարելով դեպի առա- վել արդյունավետները (Merotto, Weber and Aterido 2018): Այս անցումները ենթադրում են ոչ ﬕայն ավելի շատ աշխատատեղերի ստեղծում, այլ նաեւ զգալի ﬕջոլորտային եւ ներոլորտային տեղաշար- ժեր, երբ ﬕաժամանակ ստեղծվում եւ փակվում են աշխատատեղեր: Հայաստանում աշխատանք ունենալը չի երաշխավորում, որ անձը կխուսափի աղքատությունից: 2015թ. աղքատության մակարդակը աշխատողների շրջանում 24 տոկոսի հաﬔմատ ավելի բարձր է եղել չաշխատողների մոտ (34 տոկոս): Ինչեւէ, աշխատող աղքատների եւ ոչ աղքատների ﬕջեւ եկամ- տային տարբերությունն ավելի էական է, քան նրանց զբաղվածության մակարդակների ﬕջեւ տար- բերությունը: Աշխատող աղքատների աշխաանքային եկամուտը ﬕջինում կազﬔլ է ոչ աղքատների աշխատանքային եկամտի ﬔկ երրորդը:63 Ավելին, աղքատություն-զբաղվածություն կապն այդքան նշանակալից չէ, որքան ավելի զարգացած երկրներում: Թեեւ Եվրոպական Միության (ԵՄ) 28 երկրների գործազուրկ բնակչության ﬔկ երրորդը կանգնած է աղքատության ռիսկի առջեւ, սակայն աշխատող աﬔն 10 մարդուց 1-ից պակասն է ենթակա այդ ռիսկին:64 ԵՄ երկրներում զբաղվածության կառուց- վածքում ավելի վճռական տեղաշարժ է տեղի ունեցել դեպի այսպես կոչված «լավ» աշխատատեղերը, ﬕնչդեռ Հայաստանը դեռեւս այդ անցման փուլում է: 62 Աշխատանքի որակի հատկանիշները, ի թիվս այլնի, ներառում են վարձատրությունը, աշխատաժամերը (դրանց համապատասխանությունը աշխատողների պահանջմունքներին), առաջխաղացման եւ աշխատանքային ապահով- ության հեռանկարները, ֆիզիկական եւ մտավոր ուժերի սպառման ռիսկը կամ աշխատանքի վտանգավոր պայմանները, աշխատանքի բովանդակությունը (նրա համապատասխանությունը աշխատողների հետաքրքրություն- ներին, ընկալվող ազդեցությունը եւ այլն), ինքնուրույնությունը, աշխատավայրում միջանձնային հարաբերությունները: Այս հատկանիշների մեծ մասը, ինչեւէ, չի չափվում տնային տնտեսությունների մակարդակում անցկացվող հետազոտություններում: Տես՝ “What makes a good job? Job quality and job satisfaction” (Clark 2015): Այս բաժնում քննության չեն ենթարկվում աշխատանքի որակի հետ կապված ապահովության հարցերը, քանի որ վերլուծության ենթարկված տվյալների աղբյուրներում դրանք ներառված չեն: 63 Այս տեսակարար կշիռները հաշվարկվել են ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա: 64 Եվրոստատը հաշվարկում է այն թվերը՝ հիմնվելով ԵՄ-ի «Եկամուտների եւ կենսապայմանների վիճակագրություն» («EU-SILC») հետազոտության վրա: Տվյալները հասանելի են հետեւյալ կայքում՝ https://ec.europa.eu/eurostat/web/income-and-living-conditions/data/main-tables: 90 Ի՞նչ է «լավ» աշխատանքը Հայաստանում: Այս զեկույցում տրվում է լավ աշխատանքի հետեւյալ սահ- մանումը. հիմնական եւ այլ պահանջմունքները հոգալու համար բավարար աշխատանքային եկա- մուտ, աշխատողի արդյունավետությանը եւ հմտություններին համարժեք աշխատանքային եկա- մուտ, կայուն եւ ապահով եկամուտ, որոշակի պաշտպանվածություն կյանքին սպառնացող ռիսկերից, ներառյալ առողջության եւ գործազրկության ռիսկերը, եւ աշխատանքի առողջ եւ ապահով պայման- ներ: Նման աշխատանքն առավել հաճախ ենթադրում է վարձու աշխատանք ֆորմալ հատվածում, աշխատանք ավելի խոշոր եւ արդյունավետ ընկերություններում, կամ աշխատանք պետական հատ- վածում: Միեւնույն ժամանակ, նման աշխատանք ապահովելու ավելի նվազ հնարավորություն ունեն ընտանեկան ձեռնարկությունները կամ ինքնուրույն աշխատանքը (ինքնազբաղվածությունը) եւ/կամ ﬕկրո ձեռնարկություններում ցածր արդյունավետ գործունեությունը (Merotto, Weber and Aterido 2018): Զբաղվածության կառուցվածքը, աշխատանքի ոլորտը կամ աշխատավարձը (ի տարբերություն ինքնազբաղվածության) կապված է աշխատանքային եկամտի եւ պայմանների հետ: Թեեւ դժվար է ընդհանրացնել, սակայն ինքնազբաղվածության հաﬔմատ վարձու աշխատանքը հաճախ ապահո- վում է ավելի բարձր աշխատանքային եկամուտ եւ ապահովություն, քանի որ աշխատավարձերը, ի տարբերություն ինքնազբաղվածության արդյունքում վաստակած եկամտի, ուղղակիորեն կախված չեն կարճաժամկետում շահույթի տատանումներից: Ցածր կամ ﬕջին եկամուտ ունեցող երկրների հաﬔմատ աշխատավարձային զբաղվածության մասնաբաժինն էապես ավելի ﬔծ է բարձր եկամուտ ունեցող երկրներում: Զբաղվածության կառուցվածքը Հայաստանում չափից ﬔծ թվով մարդիկ դեռեւս աշխատում են ցածր արդյունավետ ոլորտներում: Բաժին 2-ում ցույց է տրված, որ աշխատուժի արդյունավետության մակարդակն աﬔնաբարձրն է հանքարդյունաբերությունում, շինարարությունում եւ ժամանակակից բիզնես ծառայություննե- րում: Այն աﬔնացածրն է գյուղատնտեսությունում եւ որոշակի ծառայությունների ոլորտում, օր.՝ առեւտուր, փոխադրումներ եւ պահուստավորում, զբոսաշրջություն (հյուրանոցներ եւ ռեստորան- ներ): Հայաստանի բնակչության համարյա կեսը (48 տոկոս) ներկայումս զբաղված է այս 4 ցածր արդ- յունավետ ոլորտներում, որտեղ աշխատուժի արդյունավետությունը կարող է ﬔծանալ ﬕայն այն դեպքում, երբ աշխատողները տեղափոխվեն ավելի արդյունավետ ոլորտներ, ներառյալ արտադ- րությունը, տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը եւ ժամանակակից բիզնես ծառայությունները: Գյուղատնտեսությունը շարունակում է ծառայել որպես կենսապահովման նշանակալից աղբյուր Հայաստանում: Գյուղատնտեսությունը, որը բոլոր ոլորտների հաﬔմատ ունի աﬔնացածր արդյունա- վետությունը, Հայաստանի եկամտի մակարդակի եւ ավելացված արժեքում այս ոլորտի փոքր մասնա- բաժնի պայմաններում կլանում է չափից ﬔծ թվով աշխատողներ: Ընդհանուր զբաղվածությունում գյուղատնտեսության մասնաբաժինը ժամանակի ընթացքում ﬔծացել է՝ հիմնականում ապահովելով ծառայությունների հետ կապված աշխատատեղեր: Այնուաﬔնայնիվ, զբաղված բնակչության մոտ 30 տոկոսը 2017թ. դեռեւս աշխատել է գյուղատնտեսության ոլորտում (Գծապատկեր 44): Երեւանից դուրս մասնաբաժինն ավելի ﬔծ է՝ 42 տոկոս, եւ ﬕայն Երեւանում, Կոտայքի ու Սյունիքի մարզերում գյուղատնտեսության մասնաբաժինը զբաղվածությունում 40 տոկոսից պակաս է: Սակավաթիվ են աշխատատեղերը ժամանակակից, բարձր արդյունավետ մասնավոր հատվածի ծառայություններում: Ցածր արդյունավետ ծառայությունները եւ պետական հատվածի հետ կապված աշխատանքները գերակշռում են ծառայությունների ոլորտի աշխատատեղերում: Մարդկանց մոտ 18 տոկոսը զբաղված է ցածր արդյունավետ ծառայությունների ոլորտներում, այդ թվում առեւտրում (12 տոկոս), փոխադրումների եւ պահուստավորման ոլորտում (4 տոկոս), եւ զբոսաշրջությունում (2 տո- կոս): Ինչպես արդեն նշվել է, գյուղատնտեսության հաﬔմատ այս ոլորտներում աշխատուժի արդյու- նավետությունը երկու անգամ բարձր է, բայց ամբողջ տնտեսության ﬕջին ցուցանիշից ցածր է: Մնա- ծաց ծառայությունների ոլորտում աշխատատեղերը գլխավորապես ապահովվում են պետական 91 հատվածի հետ կապված զբաղվածության ﬕջոցով (պետական կառավարում, կրթություն եւ առող- ջապահություն) եւ կազմում են զբաղվածության 24 տոկոսը: Ավելի ժամանակակից ծառայություննե- րի ոլորտները (ՏՀՏ, ֆինանսներ, անշարժ գույք, մասնագիտական եւ բիզնես ծառայություններ) ապա- հովում են ընդհանուր զբաղվածության ընդաﬔնը 6 տոկոսը: ՏՀՏ ոլորտը, որը 2012-17թթ. ﬔծացրել է ավելացված արժեքում իր մասնաբաժինը, ապահովում է զբաղված աշխատուժի ընդաﬔնը 2 տոկո- սը: Արդյունաբերության ոլորտն ապահովում է աշխատատեղերի 17 տոկոսը: Հանքարդյունաբերությու- նը, որն ունի ﬔծ մասնաբաժին արտահանումների ծավալում եւ ﬔծապես կապիտալատար է, ապա- հովում է աշխատուժի զբաղվածության ընդաﬔնը 1 տոկոսը: Արտադրությունը եւ շինարարությունը ապահովում են զբաղվածության համապատասխանաբար 9 եւ 4 տոկոսը, իսկ կոմունալ ծառայութ- յունները, գլխավորապես՝ էներգամատակարարումը՝ 3 տոկոսը: Տղամարդկանց եւ ավելի տարեց աշխատողների հաﬔմատ կանայք եւ երիտասարդներն ավելի քիչ են աշխատում արդյունաբերությունում: Եվ հակառակը, գյուղատնտեսության եւ պետական հատ- վածում կրթության եւ առողջապահության ոլորտներում զբաղվածության ﬔջ կանանց տեսակարար կշիռը հաﬔմատաբար բարձր է: Նմանապես, նրանց տեսակարար կշիռը բարձր է նաեւ արագորեն աճող ժամանակակից ծառայությունների ոլորտների (ֆինանսներ, անշարժ գույք եւ բիզնեսի ծառա- յություններ) զբաղվածությունում: Այս ոլորտներում ﬔծ թիվ են կազմում նաեւ կրթական ավելի բարձր մակարդակով աշխատողները: Այսպես, կրթական ավելի բարձր մակարդակով աﬔն հինգ աշխատո- ղից երեքն աշխատում է ժամանակակից ծառայությունների ոլորտում կամ պետական հատվածում (կառավարում, կրթություն եւ առողջապահություն): Գծապատկեր 44. Զբաղվածության համարյա կեսն ապահովում են ցածր արդյունավետ ոլորտները Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտության տվյալների վրա Հայաստանում աﬔն հինգ զբաղվածներից երեքը վարձու աշխատողներ են: Ընդհանուր զբաղվա- ծությունում վարձու աշխատանքի 61 տոկոս մասնաբաժինը բնորոշ է վերին ﬕջին եկամուտ ունեցող երկրներին: Ինչեւէ, Մոլդովայում, Ուզբեկստանում, Ուկրաինայում եւ նախկին խորհրդային որոշ այլ երկրներում, ինչպես նաեւ ԵՄ նոր անդամ պետություն հանդիսացող Բուլղարիայում եւ Ռուﬕնիայում վարձու աշխատանքի մասնաբաժինը զբաղվածությունում ավելի բարձր է (Գծապատկեր 45): 92 Գծապատկեր 45. Եվրոպական շատ երկրների հաﬔմատ աշխատավարձային զբաղվածության մասնաբաժինը ցածր է Share of wage employment Azerbaijan Albania Georgia Kyrgyz Republic Armenia Turkey Serbia Moldova Uzbekistan Romania North Macedonia Montenegro Ukraine Bulgaria Russian Federation Upper-middle income Europe & Central Asia 0 20 40 60 80 100 Աղբյուրը՝ Հայաստանի մասով՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշ- խատուժի հետազոտության տվյալների վրա, այլ երկրների մասով՝ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ: Ինքնազբաղվածությունում գերիշխում է գյուղատնտեսությունը, եւ այն բարձր է գյուղական վայրե- րում: Ոչ աշխատավարձային զբաղվածությունը եւ ինքնազբաղվածությունը ընդգրկում են գործա- տուներին, ինքնուրույնաբար զբաղվածներին եւ ընտանիքի չվճարվող աշխատողներին: Հայաստա- նում ոչ աշխատավարձային զբաղվածության ﬔծ տեսակարար կշիռն արտացոլում է երկրի տնտե- սությունում գյուղացիական բնատնտեսությունների ﬔծ մասնաբաժինը: Գյուղական վայրերում աշ- խատողների ﬔծամասնությունն իրականում աշխատում են որպես ինքնուրույն ֆերﬔրներ: Երեւա- նում (89 տոկոս) եւ այլ քաղաքային վայրերում (80 տոկոս) զբաղվածների ﬔծ մասը վարձու աշխա- տողներ են: Գյուղական վայրերում, ինչեւէ, աշխատողների երկու երրորդը ինքնազբաղվածներ են: Հա- յաստանի 11 մարզերից 5-ում աշխատողների ﬔծամասնությունը ինքնազբաղվածներ են: Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնազբաղվածության ﬔծ մասնաբաժինը պայմանա- վորված է ֆերﬔրային գործունեությամբ: Ինքնազբաղվածների ընդհանուր թվում 30 տոկոսից պա- կաս մարդիկ ինքնազբաղված են արտաֆերﬔրային գործունեությամբ: Ոչ գյուղատնտեսական ո- լորտներում ինքնազբաղվածների տեսակարար կշիռը զգալի է ﬕայն շինարարությունում (48 տոկոս), առեւտրում (37 տոկոս), փոխադրումների եւ պահուստավորման ծառայություններում (30 տոկոս), այլ ծառայություններում (31 տոկոս), եւ արտադրությունում (11 տոկոս): Ոչ գյուղատնտեսական ոլորտնե- րում աﬔն հինգ ինքնազբաղվածներից երկուսն աշխատում է առեւտրի ոլորտում (գծապատկեր 45): 93 Գծապատկեր 46. Թեեւ զբաղվածների մեծամասնությունը վարձու աշխատողներ են, աշխատավար- ձային զբաղվածության հասանելիությունը տարբեր է ըստ մարզերի եւ ոլորտների ա. Աշխատավարձային զբաղվածության եւ ինքնազբաղվածության մասնաբաժինը ըստ շրջանների եւ մարզերի 100% 11% 90% 20% 31% 31% 80% 39% 44% 47% 50% 53% 70% 56% 57% 58% 66% 63% 60% 50% 89% 40% 80% 69% 69% 30% 61% 56% 53% 50% 47% 20% 44% 43% 42% 34% 37% 10% 0% Wage employment Self-employment բ. Աշխատավարձային զբաղվածության եւ ինքնազբաղվածության մասնաբաժինը ըստ ոլորտների 100% 4% 4% 1% 1% 11% 7% 7% 90% 37% 30% 31% 80% 48% 70% 60% 50% 96% 100% 100% 99% 99% 96% 89% 93% 96% 93% 40% 63% 70% 69% 30% 52% 20% 10% 0% 4% Wage employment Self-employment Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Հայաստանում ինքնազբաղվածների ավելի քան 90 տոկոսն աշխատում է ինքնուրույն եւ չունի աշ- խատող: Թեեւ որպես առանձին կատեգորիա ինքնազբաղվածությունը կարող է ընդգրկել տարբեր 94 տեսակի ինքնազբաղվածների՝ սկսած բարձր աճ ապահովող ձեռնարկատերերից ﬕնչեւ բնատնտե- սություն վարողները, Հայաստանում ինքազբաղվածների գերակշիռ մասն ինքնուրույն աշխատողներ են: Սա ավելի շուտ վկայում է նրանց աշխատանքի փոքրամասշտաբ եւ բնատնտային բնույթի, քանի բառիս բուն իմաստով ձեռնարկատիրական գործունեության մասին: Հայաստանում ընդհանուր զբաղվածության ﬔջ գործատուները եւ ընտանիքի չվճարվող աշխատողները կազմում են ընդաﬔնը 1-2 տոկոս, որն, իր հերթին, ունի 10 տոկոսից պակաս տեսակարար կշիռ ողջ ինքնազբաղվածությու- նում: Ինքնուրույն աշխատանքը առնվազն մասամբ պայմանավորված է դրդող գործոններով եւ ավելի լավ աշխատատեղերի բացակայությամբ: Վարձու աշխատողների 27 տոկոսի հաﬔմատ ինքնուրույն աշխատողների համարյա կեսը (46 տոկոս) նշել է, որ ցանկանում են փոխել իրենց ներկա զբաղվա- ծության կարգավիճակը: Այս ինքնուրույն աշխատողների գերակշիռ մասը նշել է, որ ցանկանում է փո- խել աշխատանքն ավելի բարձր եկամուտ ստանալու նկատառումով: Ինքնազբաղվածությունն իրենից ամբողջովին չի ներկայացնում ոչ կամավոր չգոհացնող աշխա- տանք: Ինքնուրույն աշխատելը կարող է տալ զգալի առավելություններ, այդ թվում շահույթ, եթե ձեռ- նարկատիրական գործունությունը հաջող է, ինչպես նաեւ գործունեությունը կազմակերպելու ազա- տություն: Հայաստանում ինքնազբաղվածների 3 տոկոսը գործատուներ են, եւ նրանցից ընդաﬔնը 7 տոկոսն է նշել, որ ցանկանում են փոխել աշխատանքային կարգավիճակը (վարձու աշխատողների հաﬔմատ այս տոկոսը շատ ավելի փոքր է): Կանանց եւ տղամարդկանց ﬕջեւ ինքնազբաղվածության բաշխվածությունը հավասար է, թեեւ ա- վելի տարեց աշխատողների հաﬔմատ երիտասարդները նվազ հակված են մտնել ինքնազբաղվա- ծության դաշտ: Վարձու աշխատողների թվում տղամարդկանց եւ կանանց տեսակարար կշիռներն իրար մոտ են (համապատասխանաբար 59 եւ 62 տոկոս): 25-64 տարեկանների հաﬔմատ (60 տոկոս) 15-24 տարեկանների տեսակարար կշիռը փոքր-ինչ բարձր է (66 տոկոս): Ինչեւէ, տղամարդկանց հա- ﬔմատ (14 տոկոս) ոչ գյուղատնտեսական ոլորտներում ինքնազբաղված կանանց մասնաբաժինն ա- վելի փոքր է (5 տոկոս): Զարմանալի չէ, որ ավելի տարեց աշխատողների հաﬔմատ (2 տոկոս) երիտա- սարդների շրջանում ավելի ﬔծ թիվ են կազմում չվճարվող ընտանեկան աշխատողները (9 տոկոս), եւ նրանցից ոչ ﬔկը գործատու չէ: Աշխատողների (թե վարձու աշխատողների, թե ինքնազբաղվածների) ﬔծամասնությունը ներգ- րավված է շատ փոքրամասշտաբ գործունեության ﬔջ: Գործունեության այն տեսակները, որոնցում զբաղված են հայաստանցիները, ﬕջին հաշվով փոքրամասշտաբ են, նույնիսկ այն դեպքում, երբ դրանցում հաշվի են առնվում վարձու աշխատողները: Զբաղվածների երկու երրորդն աշխատում է ﬕկրո ձեռնարկություններում, որտեղ աշխատողների թիվը 10-ից պակաս է, իսկ նրանց 58 տոկոսը զբաղված է 5 կամ պակաս աշխատող ունեցող ձեռնարկություններում: Աշխատանքային եկամուտ Լավ աշխատատեղերն ապահովում են ավելի բարձր աշխատանքային եկամուտ: Սա մասամբ իրո- ղություն է: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի աշխատատեղերը համարվում են վատ հիմ- նականում այն պատճառով, որ գործունեության այլ տեսակների հաﬔմատ դրանք ցածր են վարձ- րատրվում, իսկ վարձատրությունը բավարար չէ, որպեսզի գյուղացիական տնտեսություն վարող շատ ընտանիքներ իրենց ապահովեն բավարար կենսամակարդակով: Ցածր վարձատրությունը կապված է ցածր հմտություն պահանջող եւ ցածր արդյունավետ ոլորտներում (օր.՝ գյուղատնտեսություն եւ առեւտուր) բազմաթիվ աշխատատեղերի տեխնոլոգիական ցածր մակարդակի հետ: Սրան գումա- րած՝ աշխատանքային եկամուտները փոփոխական են ու սեզոնային. խնդիրներ, որոնք, ընդհանուր առմամբ, բնորոշ են ինքնազբաղվածությանը եւ մասնավորապես՝ գյուղատնտեսական գործունեութ- յանը: Ընդ որում, ավելի բարձր վարձատրվող աշխատանքները մարդուն տալիս են նաեւ այլ առավելություններ, ներառյալ սոցիալական պաշտպանությունը, եւ այդ իսկ պատճառով ավելի կա- յուն են եւ պարունակում են ավելի փոքրաթիվ վարընթաց ռիսկեր՝ կապված եկամտային եւ աշխա- տանքային ապահովության հետ: 95 Աﬔնաﬔծ զբաղվածություն ապահովող գյուղատնտեսության ոլորտում աշխատողների եկամուտ- ներն աﬔնացածրն են, ﬕնչդեռ ժամանակակից բիզնես ծառայությունների ոլորտում դրանք աﬔ- նաբարձրն են: Աշխատանքային եկամուտները կախված են աշխատուժի արդյունավետության մա- կարդակից: Այսպիսով, գյուղատնտեսական աշխատողներն աﬔնաքիչն են վաստակում Հայաստա- նում: Նրանց հաջորդում են արդյունավետության սանդղակի ցածր տիրույթում գտնվող շուկայահեն ծառայությունների ոլորտի (առեւտուր, փոխադրումներ եւ զբոսաշրջություն) աշխատողները (Գծապատկեր 47): Գյուղատնտեսությունում ﬕջին աշխատանքային եկամուտները կազմում են ծա- ռայությունների ոլորտի հաﬔմատաբար ցածր վարձատրություն ապահովող ենթաոլորտներում աշ- խատանքային եկամուտների ﬔկ երրորդը: Գյուղատնտեսությունից ցածր արդյունավետ ծառայութ- յունների ոլորտ անցնող աշխատողներն աﬔն դեպքում շահում են: Հայաստանում աﬔնաբարձր աշ- խատանքային եկամուտ է ապահովում ժամանակակից ծառայությունների ոլորտը (ֆինանսներ եւ ՏՀՏ):65 ՏՀՏ ոլորտում 1 աշխատողի ﬕջին թվաբանական եկամուտը երկու անգամ գերազանցում է առեւտրի, իսկ հինգ անգամ՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատողի ﬕջին թվաբանական եկա- մուտը: Անշարժ գույքի ոլորտում ﬕջին թվաբանական եկամուտները զարմանալիորեն ցածր են, եթե հաշվի առնենք արդյունավետության բարձր մակարդակը: Ինչեւէ, փոքրաքանակ դիտարկումների պատճառով (ոլորտում աշխատողների փոքր թիվ) հնարավոր է, որ այս տվյալները հուսալի չլինեն: Գծապատկեր 47. Այլ ոլորտների հաﬔմատ գյուղատնտեսությունում աշխատանքային եկամուտ- ների մակարդակը զգալիորեն ցածր է 4,500 4,000 3,500 3,000 2,500 2,000 1,500 1,000 500 0 All Wage earners only Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտութ- յան տվյալների վրա: Նշում՝ գծապատկերը ցույց է տալիս վարձու աշխատողների ամսական աշխատանքային եկամուտների ﬕջին թվաբանական ﬔծությունները՝ արտահայտված ՀՀ դրամով: 65 Հարկ է նշել, ինչեւէ, որ ընտրանքի փոքր չափով պայմանավորված՝ անշարժ գույքի ոլորտի մակարդակի տվյալները հուսալի չեն: 96 Մասնավոր հատվածի հաﬔմատ պետական հատվածում աշխատանքը առնվազն տղամարդկանց դեպ- քում ավելի լավ է վարձատրվում: Ինչպես ցանկացած այլ երկրում, Հայաստանում եւս պետական հատվա- ծում աշխատատեղերն ապահովում են ավելի բարձր վարձատրություն, քանի մասնավոր հատվածի աշ- խատատեղերի ﬔծ մասը: Սա երեւում է Գծապատկեր 48-ում, որտեղ ցույց է տրված, որ մասնավոր հատվածի հաﬔմատ (մաս «ա») պետական հատվածում (մաս «բ») տղամարդկանց ժամավճարների բաշխվածությունն ավելի բարձր է: Կանանց աշխատավարձերն ավելի կենտրոնացված են եւ, ընդհանուր առմամբ, տղամարդկանց հաﬔմատ ցածր են: Ավելին, պետական հատվածում աշխատանքը չի ապահովում զգալի պարգեւավճար կանանց համար այն առումով, որ պետական հատվածում տղամարդկանց պարգեւավճարները որեւէ կերպ չեն զիջում կանանց պարգեւավճարներին: Սրանով Հայաստանն առանձնանում է այլ երկրներից, որտեղ պետական հատվածում զբաղվածությունը ﬔծ մասնաբաժին ունի, իսկ սոցիալական նորﬔրը սահմանում են, թե որ ոլորտներում պետք է աշխատեն կանայք: Մի կողﬕց, պետական հատվածում ավելի բարձր աշխատավարձերը համահունչ են այլ նախկին սոցիալիստական երկրների (եւ շուկայական տնտեսությունների) համապատասխան մակարդակներին: Մյուս կողﬕց, սա զարմանալի է, եթե հաշվի առնենք պետական կառավարման, կրթության եւ առողջապահական ծառայությունների ոլորտում աշխատուժի արդյունավետության շատ ցածր գնահատված մակարդակները: Գծապատկեր 48. Պետական հատվածում աշխատանքային եկամուտներն ավելի բարձր են՝ հաﬔմատած մասնավոր հատվածի հետ, իսկ կանանց հաﬔմատ տղամարդկանց աշխատավարձը ﬕշտ բարձր է ա. Մասնավոր հատված բ. Պետական հատված Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Նշում՝ գծապատկերները ցույց են տալիս ժամավճարների բաշխվածությունը: Ոչ կամավոր թերզբաղվածությունը խնդիր է: Տղամարդիկ ﬕջինում շաբաթական աշխատում են 43 ժամ, իսկ կանայք՝ 36 ժամ: Երկրորդ (լրացուցիչ) աշխատանքը տարածված չէ: Աշխատողների ﬕայն 3 տոկոսն ունի երկրորդ աշխատանք, որոնց 76 տոկոսն ապրում է գյուղական վայրերում: Սա ենթադրում է, որ նրանք ջանում են համալրել իրենց անբավարար եւ/կամ սեզոնային գյուղատնտեսական եկամուտները: Ավելին, աշխատողների 24 տոկոսն աշխատում է ոչ լրիվ հաստիքով, իսկ ոչ լրիվ հաստիքով աշխատողների թվում կանանց տեսակարար կշիռը (33 տոկոս) համարյա կրկնակի անգամ ﬔծ է տղամարդկանց հաﬔմատ (17 տոկոս): Հարցմանը մասնակցած լրիվ հաստիքով աշխատողների 12 տոկոսը եւ ոչ լրիվ հաստիքով աշխա- տողների 40 տոկոսը նշել են, որ հնարավորության դեպքում ավելի շատ կաշխատեին: Կանանց հաﬔմատ տղամարդիկ ավելի շատ են ուզում լրացուցիչ աշխատանք ունենալ: Սա կարելի է բացատրել նրանով, որ շատ կանայք պատասխանել են, որ ունեն ընտանեկան եւ/կամ տնային պարտականություններ: Ոչ լրիվ հաստիքով աշխատող տղամարդկանց կեսը նշել է, որ ցանկանում է ավելի աշխատել: Ոչ լրիվ հաստիքով աշխատողների թվում ընդաﬔնը 2 տոկոսն է նշել, որ չի ցանկանում աշխատել լրիվ հաստիքով, իսկ 11 տո- կոսը պատասխանել է, որ ոչ լրիվ հաստիքով է աշխատում անձնական կամ ընտանեկան պատճառներով 97 (Գծապատկեր 49): Ոչ լրիվ հաստիքով աշխատողների ﬔկ երրորդը նշել է, որ չեն կարողանում գտնել լրիվ հաստիքով աշխատանք (22 տոկոս) կամ ոչ լրիվ հաստիքով են աշխատում գործատուի պահանջով (10 տոկոս): Հետեւաբար, Հայաստանում թերզբաղվածության զգալի մասը ոչ կամավոր է եւ հետեւանք է աշխատանքի սեզոնայնության եւ/կամ, ընդհանուր առմամբ, աշխատուժի պահանջարկի բացակայության: Գծապատկեր 49. Թերզբաղվածությունը խնդիր է Հայաստանում Reason for working part-time, by gender, 2017 100 80 57 54 61 60 Percent Nature/seasonality of job 40 10 12 5 On the initiative of the employer 22 19 Could not find a full-time job 20 27 Personal/family circumstances 11 13 6 0 2 1 2 Do not want to work full time Total Male Female Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Հետ-ﬕջնակարգ կրթությունում ներդրուﬓ աշխատանքային եկամտի առումով իր օգուտներն է տալիս: Սա ակնհայտ է պետական հատվածում, որտեղ աշխատողների զգալի մասն ունի ավելի բարձր կրթություն եւ որտեղ աշխատավարձերը եւս հաﬔմատաբար բարձր են: Միջնակարգ կրթութ- յուն ունեցողների ﬕջին թվաբանական աշխատանքային եկամուտը 60 տոկոսով ցածր է ավելի բարձր կրթական մակարդակ ունեցողների հաﬔմատ: Բացի այդ, եւ´ կրթության, եւ´ հմտությունների ձեռք- բերումը ավելի լայն առումով կախված են ընտանիքից, այսինքն՝ կարիքավոր ընտանիքներում ծնված երիտասարդներն ավելի լավ աշխատանքի անցնելու ավելի քիչ հնարավորություն ունեն: Հայաստանում աշխատավարձերի առումով գենդերային տարբերությունը ոչ ﬕայն ﬔծ է, այլ նաեւ պայ- մանավորված է կրթվածության տված օգուտների տարբերությամբ: Տղամարդկանց հաﬔմատ կանանց համար զբաղվածության հասանելիությունը ավելի ցածր է, նրանց շրջանում ավելի ﬔծ է ոչ լրիվ հաստիքով աշխատողների թիվը: Ավելին, աշխատող կանանց աշխատավարձը տղամարդկանց հաﬔմատ ցածր է: Համաշխարհային բանկի «Երկրի կանոնավոր դիագնոստիկ գնահատում» զեկույցում նշվում է, որ աշխա- տավարձերի առումով գենդերային տարբերությունը (ըստ տվյալ վերլուծության՝ 33 տոկոս) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում աﬔնաﬔծերից ﬔկն է, եւ այն ﬔծապես պայմանավորված է կրթութ- յան տված օգուտների, այլ ոչ՝ բնութագրերի, այդ թվում կրթության տարբերությամբ:66 Իրականում կրթութ- յան տարբեր մակարդակներում եւ ոլորտներում կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում: Սա հատ- կապես վերաբերում է բարձր վարձատրություն ստացողներին: 66 Սա վերահաստատվում է 2017թ. աշխատուժի հետազոտության համար կիրառված Մինսերի ռեգրեսիայի միջոցով: Աշխատավարձերի առումով գենդերային տարբերությունը պահպանվում է, նույնիսկ երբ բազմափոփոխականների վերլուծությունում հաշվի է առնվում տարիքը, ոլորտը, սեռը եւ կրթության մակարդակը: 98 Տղամարդկանց եւ կանանց աշխատանքային եկամուտների ﬕջեւ տարբերությունը առավել ﬔծ է վերին մակարդակում, այսինքն՝ ժամանակակից, մասնավոր, շուկայահեն ծառայություններում զբաղվածների, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում: Հատկանշական է, որ տղամարդկանց եւ կանանց եկամտային տարբերությունները առավել զգալի են ծառայությունների ոլորտներում, որտեղ վարձատրությունները բարձր են: Անշարժ գույքի ոլորտում կանանց ﬕջին թվա- բանական եկամուտները 50 տոկոսով, իսկ ՏՀՏ ոլորտում՝ 80 տոկոսով ցածր են տղամարդկանց հա- ﬔմատ: Տարբերությունները շատ ավելի ﬔծանում են, երբ հաﬔմատվում են ﬕջին աշխատավարձե- րը, ինչը վկայում է, որ տղամարդիկ գտնվում են աշխատավարձերի սանդղակի բարձր տիրույթում (Գծապատկեր 50): Բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց ու կանանց աշխատանքային եկամուտների տարբերությունը էապես ﬔծ է՝ հաﬔմատած ﬕջնակարգ կրթություն ունեցող տղամարդկանց ու կանանց հետ: Այս գործոնները, ﬕասին վերցված, կարող են թուլացնել կանանց տնտեսապես ակտիվացման խթանները, նույնիսկ եթե նրանց կրթական մակարդակները բարձր են: Գծապատկեր 50. Աշխատավարձերի էական տարբերություններն ըստ ոլորտների եւ սեռի 5,000 4,500 4,000 3,500 3,000 2,500 2,000 1,500 1,000 500 0 Male Female Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Նշում՝ գծապատկերում ցույց են տրված վարձու աշխատողների ամսական ﬕջին թվաբանական աշխատա- վարձերն՝ արտահայտված ՀՀ դրամով: Եկամտային ապահովությունը եւ աշխատողների պաշտպանությունը Ոչ ֆորմալ վարձու աշխատանքի մակարդակը հաﬔմատաբար ցածր է Հայաստանում, առնվազն ոչ գյուղատնտեսական ոլորտներում: Ոչ ֆորմալ զբաղվածությունը կարելի է գնահատել բազմաթիվ տարբեր պարաﬔտրերի ﬕջոցով, ներառյալ ոչ ֆորմալ ձեռնարկություններում աշխատանքը, ֆորմալ ոլորտում ոչ ֆորմալ աշխատանքային պայմանները եւ այլն: ՀՀ աշխատանքային օրենսդրությունը կարգավորում է այս հարցերից ﬕ քանիսը, որոնք նաեւ քննարկվում են բաժին 3-ում: Հայաստանում վարձու աշխատողների մոտ 13 տոկոսը չի օգտվում որեւէ սոցիալական երաշխիքից՝ կապված վճա- րովի արձակուրդի, աշխատանքից կրճատման դեպքում վճարվող փոխհատուցման, երեխայի խնամ- քի կամ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդի հետ: Այս աշխատողները չունեն աշ- խատանքի պայմանները նախատեսող գրավոր պայմանագիր: Եթե համարվի, որ բոլոր ինքնազբաղ- վածները աշխատում են ոչ ֆորմալ հատվածում եւ հաշվի առնվի վարձու աշխատողների ոչ ֆորմալ 99 զբաղվածության մակարդակը, ապա Հայաստանում ընդհանուր ոչ ֆորմալ զբաղվածության մակար- դակը կկազﬕ 46 տոկոս: Սա մոտ է Արմստատի 45 տոկոս գնահատականին (ներդիր 4): Քանի որ գյու- ղատնտեսության հաﬔմատ այլ ոլորտներում աշխատավարձային զբաղվածության մակարդակներն ավելի բարձր են, այս ոլորտներում ոչ ֆորմալ զբաղվածության ընդհանուր մակարդակը համապա- տասխանաբար ավելի ցածր է: Վարձու աշխատողների շրջանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակն աﬔնաբարձրն է երի- տասարդների եւ բարձրագույնից ցածր կրթություն ունեցողների մոտ, բայց գենդերային տարբե- րություններ չկան: Վերին ﬕջնակարգից ցածր կրթություն ունեցողների ﬔկ երրորդը եւ երիտասարդ վարձու աշխատողների ﬔկ հինգերորդը ոչ ֆորմալ աշխատողներ են (Գծապատկեր 51): Ինչեւէ, հաշվի առնելով, որ այս երկու խմբերի մասնաբաժինը ընդհանուր աշխատավարձային զբաղվածությունում շատ փոքր է, ոչ ֆորմալ վարձու աշխատողների ﬔծ մասն իրականում ունի վերին ﬕջնակարգ կրթություն (76 տոկոս), իսկ նրանց տարիքը 25-54 տարեկան է (73 տոկոս): Գծապատկեր 51. Ոչ ֆորմալ զբաղվածությունում երիտասարդների, բարձրագույնից ցածր կրթություն ունեցողների մասնակցության հավանականությունն ավելի ﬔծ է Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Նշում՝ գծապատկերը վերաբերում է ﬕայն վարձու աշխատողներին: 100 Ներդիր 4. Ի՞նչ է ոչ ֆորմալ զբաղվածությունը Գոյություն չունի ոչ ֆորմալ զբաղվածության ﬕասնական սահմանում: Որոշ դեպքերում ֆոր- մալ զբաղվածությունը կարող է ընդգրկել կարգավիճակների ﬔկ ամբողջ սպեկտր՝ սկսած լիովին ֆորմալից ﬕնչեւ լիովին ոչ ֆորմալը՝ ներառելով շատ ﬕջանկյալ տարբերակներ: Այս վերլուծության նպատակն է որոշել զբաղվածության այն կարգավիճակը, որը աշխատո- ղին դարձնում է խոցելի ցնցումների հանդեպ (այսինքն՝ ընկերության գործունեության արդ- յունքների վատթարացման պատճառով առաջացող եկամտային ցնցումներ, վատառողջութ- յուն կամ այլ պատճառներով անաշխատունակություն կամ գործատուի չարաշահող վարքա- գիծ): Ելնելով առաջին երկու ցնցումներից (եկամտային եւ առողջական)՝ ինքնազբաղվա- ծությունը կարելի է համարել լրիվ ոչ ֆորմալ, բացառությամբ երբ ինքնազբաղված անձը ձեռք է բերել գործազրկության ռիսկերից մասնավոր ապահովագրություն (հավանական չէ, որ նման ապահովագրություն իրականացվում է Հայաստանում) կամ ապահովագրվել առողջա- կան ռիսկերից: Վարձու աշխատողների դեպքում աշխատուժի հետազոտությունում նշվում են աշխատանքային պայմանների ﬕ շարք հարցեր, ներառյալ գրավոր պայմանագրի առկա- յությունը, վճարովի արձակուրդը, ժամանակավոր անաշխատունակության վճարովի արձա- կուրդը, աշխատանքից ազատման/կրճատման դեպքում փոխհատուցումը, արտաժամյա վարձատրությունը, գործատուի կողﬕց վճարվող բժշկական ապահովագրությունը եւ երե- խայի խնամքի արձակուրդը: Այս պայմանները տարբեր չափով են կիրառվում. վարձու աշ- խատողների 87 տոկոսն ունի գրավոր պայմանագիր, բայց ﬕայն մոտ 30 տոկոսն ունի գոր- ծատուի կողﬕց վճարվող բժշկական ապահովագրություն: Սույն զեկույցում աշխատողը հա- մարվում է ոչ ֆորմալ զբաղված, եթե այս երաշխիքներից ոչ ﬔկը նախատեսված չէ նրա աշ- խատանքում: ՀՀ Վիճակագրական կոﬕտեն հաշվարկում է ոչ ֆորմալ զբաղվածությունը՝ գլխավորապես հաշվի առնելով այն, թե արդյոք անձն աշխատում է ոչ ֆորմալ հատվածում: Վիճակագրական կոﬕտեն տալիս է ոչ ֆորմալ զբաղվածների հետեւյալ սահմանումը. ոչ ֆորմալ աշխատանք կատարողներ (այդ թվում` տնային տնտեսությունում վճարովի աշխատողները, օր.` այգե- պան, դայակ, սպասուհի, վարորդ, պահակ եւ այլն), չգրանցված կազմակերպությունների սե- փականատեր գործատուները եւ ինքնազբաղվածները, առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամները, չգրանցված արտադրական կոոպերատիվների անդամները, բացա- ռապես սեփական վերջնական սպառման համար ապրանք կամ ծառայություն արտադրող (օրինակ` սեփական կացարանի կառուցումը) ինքնազբաղվածները, եթե համարվում են զբաղված), եւ տնային տնտեսությունում բացառապես սեփական վերջնական սպառման հա- մար ապրանք արտադրող առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամները, եթե արտադրված արտադրանքը նշանակալի մասնաբաժին է ունեցել տնային տնտեսության ընդհանուր սպառման ﬔջ: Ոչ ֆորմալ զբաղվածության տեսակարար կշիռը գնահատվում է զբաղվածների թե’ հիﬓական, թե’ երկրորդ (լրացուցիչ) գործունեության մասով: Այս սահմանուﬓերի հիման վրա ՀՀ Վիճակագրական կոﬕտեն պարզել է, որ զբաղվածների մոտ 45 տոկոսը ոչ ֆորմալ աշխատողներ են, իսկ տղամարդկանց եւ կանանց համար մակարդակներն իրար շատ մոտ են: Արդյոք հմտությունները կարեւոր են ավելի լավ աշխատանքի անցնելու համար Անշուշտ, ﬕջնակարգից բարձր կրթություն ունեցողները հնարավորություն ունեն ստանալ ավելի լավ աշխատանք Հայաստանում, բայց ﬕշտ չէ, որ կրթությունն ու հմտությունները նույն բանն են: 101 Հմտությունները (առաջադրանքը լավ կատարելու ունակությունը) ձեւավորվում են վաղ մանկությու- նում եւ զարգանում ուսման, արտադպրոցական աշխատանքների եւ աշխատանքային փորձառութ- յան ընթացքում: Հետեւաբար, հմտությունները կախված են մարդու բնածին ունակությունից, ինչպես նաեւ ﬔծապես՝ հմտությունների զարգացման ընդհանուր համակարգի աշխատանքից: Կրթական համակարգերը պետք է օգնեն սովորողներին զարգացնելու հմտությունների լայն շրջանակ, ներառյալ ինչպես ճանաչողական (վերլուծական, խնդիրների լուծման), սոցիալ-հուզական (փափուկ) հմտութ- յունները եւ աշխատանքի հետ կապված առաջադրանքների (օր.՝ ավտոﬔքենայի վարում,, հաստոցի գործարկում, աչքի վիրահատության կատարում կամ որեւէ նպատակի գնահատում) համար որոշակի տեխնիկական հմտությունները: Փաստացի հմտությունները պետք է իրենց օգուտը տան աշխատա- շուկայում դրանց կիրառման, այլ ոչ՝ լոկ դիպլոմ ունենալու արդյունքում (Sondergardh and Murthi, 2012): Կրթության, հմտությունների եւ աշխատաշուկայի արդյունքների ﬕջեւ պատշաճ համապատաս- խանությունն արտահայտում է աշխատանքի որակը: Աշխատանքից բավարարվածությունը եւ աշ- խատանքի որակը մասամբ կախված են նրանից, թե արդյոք աշխատողները բավարար օգուտ են քա- ղում իրենց ձեռք բերած հմտություններից եւ կրթությունից, այսինքն՝ ունեն իրենց կրթությանը հա- մարժեք աշխատանք, որն ապահովում է ընդունելի եկամուտ եւ աշխատանքային պայմաններ: Հաշվի առնելով Հայաստանում բնակչության ծերացումը եւ գլոբալ հմտություններում տեղի ունեցող արագ փոփոխությունները՝ նոր մարտահրավերներին հարմարվելու համար էական նշանակութ- յուն ունի աշխատանքային գործունեության ողջ ընթացքում աշխատողների հմտությունների շա- րունակական զարգացումը: Տեխնոլոգիական արագ փոփոխությունները պահանջում են հմտութ- յունների շարունակական զարգացում: Ինչեւէ, Հայաստանում աշխատանքային հմտությունների նկարագիրը չի զարգացել եւ կատերալագործվել այն նույն ուղղությամբ, ինչ ԵՄ նոր անդամ պետութ- յուններում եւ Արեւմտյան Բալկաններում (Bussolo et al. 2019): Այլ երկրներում եւ առհասարակ, աշխար- հի արդյունաբերական տնտեսություններում գնալով ավելի ﬔծանում է ինտենսիվ ճանաչողական ա- ռաջադրանքներ պահանջող աշխատանքների թիվը, որոնք իրենց բնույթով սովորական չեն եւ այդ իսկ պատճառով պահանջում են ադապտացում, խնդիրների լուծման եւ նոր գիտելիքների յուրացման ունակություններ: Նրանք դուրս են մղում սովորական առաջադրանքների կատարում պահանջող աշ- խատանքներին, որոնց հեշտորեն փոխարինում են տեխնոլոգիական լուծումները: Միջին հմտություն- ներ ունեցող շատ աշխատողներ, ովքեր չունեն ոչ սովորական, ինտենսիվ աշխատանք կատարելու որակավորում, ստիպված են լինում անցնել ցածր հմտություններ պահանջող մանուալ աշխատանքի: Հայաստանում, ինչեւէ, իրավիճակն այլ է: 2000-ականների սկզբից ﬕնչեւ 2010-ականների կեսերն ըն- կած ժամանակաշրջանում ﬔծացավ սովորական հմտություններ պահանջող աշխատատեղերի թի- վը, իսկ ոչ սովորական ճանաչողական եւ ոչ սովորական մանուալ աշխատանք պահանջող աշխատա- տեղերի թիﬖ ընկավ (Bussolo et al., 2019): 2013թ. Հայաստանում անցկացված՝ Համաշխարհային բանկի «Հմտություններ դեպի զբաղվածութ- յունը եւ արդյունավետությունը» («STEP») հետազոտության ﬔջ կիրառվող մոտեցման նպատակն է ուղղակիորեն որոշել եւ չափել հմտությունների մակարդակները: Տնային տնտեսությունների հետա- զոտությունն ուղղակիորեն չափում է քաղաքաբնակների ﬕ շարք վերլուծական եւ ﬕջանձնային հա- րաբերությունների հմտությունները, կրթության հասանելիությունը, ﬕ խումբ սոցիալ-տնտեսական եւ այլ անհատական բնութագրերը: Գործատուների «STEP» հետազոտության գլխավոր նպատակն է ծանոթանալ հմտությունների եւ դրանց բացերի մասին գործատունների կարծիքներին:67 Աղյուսակ 7- ը սահմանում եւ ամփոփում է «STEP» հետազոտության շրջանակում գնահատվող հմտությունները: 67 Տես քաղաքային վայրերի վերաբերյալ «STEP» հետազոտության արդյունքների վերլուծությունը հետեւյալ փաստա- թղթում՝ Valerio et al. (2015): Գործատուների «STEP» հետազոտության արդյունքները այլ փաստաթղթերի հետ միասին տպագրված են Համաշխարհային բանկի կողմից (2015): 102 Աղյուսակ 7. Հմտությունների սահմանումը Ճանաչողա- Կարդաճանաչության ուղղակի չափում՝ հիﬓված Կարդալու հմտություն կան հմտութ- «Չափահասների հմտությունների հետազոտութ- յուններ յան» գործիքների վրա Աշխատանքում կամ ամենօրյա կյանքում անձի Կարդալ կողմից հիﬓական հմտությունների կիրառման անուղղակի գնահատում (ինքնագնահատում) Գրել Մաթեմատիկական հաշվարկներ Սոցիալ-հուզ- Անհատականության բնութագրեր Անկեղծություն ական հմտությունն- Բարեխղճություն եր Էքստրավերտություն Զիջողականություն Նյարդայնություն Համառություն Վարքագիծ Թշնամական մտադրությունների ատրիբուցիա Որոշուﬓերի կայացում Ռիսկերի եւ ժամանակի նախապատվություն Աշխատանքի Աշխատանքի համար պահանջվող որակավորուﬓեր եւ սովորելու անգամներ հետ կապված Աշխատանքում կիրառվող հմտությունների ա- Համակարգչի կիրառություն հմտությու- նուղղակի գնահատում ններ Հաճախորդների հետ շփուﬓեր Խնդիրներ լուծելու եւ նոր բաներ սովորելու ունակություն Ինքնուրույնություն եւ կրկնվողո- ւթյուն Ֆիզիկական առաջադրանքներ Աղբյուրը՝ Valerio et al. (2015): Հետ-ﬕջնակարգ կրթությունն ավելի հասանելի է դարձել Հայաստանում, բայց աշխատաշուկայում դեռեւս հմտությունների պակաս է զգացվում: Հայաստանում կրթության որակը խնդիր է: Իրակա- նում գործատուների ﬔծամասնությունը գտնում է, որ կրթության համակարգը չի ապահովում տեխ- նիկական եւ աշխատանքային այն հմտությունները, որ աշխատողներին անհրաժեշտ են աշխատան- քը լավ կատարելու համար: Ժամանակին համընթաց ընկերությունները (որոնք իրականացնում են ﬕ- ջազգային առեւտուր եւ լայնորեն կիրառում են տեխնոլոգիաներ) ավելի քննադատաբար են վերաբեր- վում հարցին՝ նշելով, որ հմտությունների բացի խնդիրն էլ ավելի սուր է դրված այն ընկերությունների առջեւ, որոնք կարող են ապահովել ավելի լավ աշխատատեղեր: Բողոքները վերաբերում են ինչպես բուհերի շրջանավարտներին, այնպես էլ ﬕջնակարգ, մասնագիտական կրթության եւ հանրակր- թության համակարգերին: Ղեկավար կամ մասնագիտական պաշտոնների համար աշխատող վարձե- լու փորձեր կատարած 10 ընկերություններից 9-ը որպես գլխավոր խնդիր նշել են հավակնորդների հմտությունների բացակայությունը: Այս ցուցանիշը ավելի ﬔծ է, քան Վրաստանում (85 տոկոս) եւ Ուկ- րաինայում (76 տոկոս): 103 Աշխատուժի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխատողների մոտ 18 տոկոսը հա- մարում են, որ գերկրթված են ներկա աշխատանքի համար, ինչը Հայաստանում հմտությունների բացի առկայության եւ առաջարկվող ու պահանջվող հմտությունների անհամապատասխանութ- յան եւս ﬔկ ապացույց է: 2017թ. աշխատուժի հետազոտության արդյունքում պարզվել է, որ 1 տոկո- սից պակաս աշխատողներ են իրենց համարում թերկրթված, ﬕնչդեռ ընդաﬔնը 7 տոկոսն է նշել, որ իրենց մասնագիտությունը պետք չի եկել ներկա աշխատանքի համար: Զարմանալի չէ, որ ժամանա- կակից բիզնես ծառայությունների ոլորտում զբաղվածների ավելի փոքր մասն է իրեն համարել գերկրթված (16 տոկոս՝ ՏՀՏ-ում եւ 6 տոկոս՝ անշարժ գույքի ոլորտում), ﬕնչդեռ ցածր արդյունավետ ծառայությունների ոլորտում նման տեսակետ են հայտնել ավելի ﬔծ թվով աշխատողներ (30 տոկոս՝ առեւտրում եւ 26 տոկոս՝ զբոսաշրջությունում): Նույն հարցը տրվել է 2013թ. տնային տնտեսություն- ների «STEP» հետազոտության շրջանակում (ﬕայն քաղաքաբնակների մասով), եւ աշխատողների 29 տոկոսը պատասխանել է, որ գերկրթված է ներկա աշխատանքի համար: Կարեւոր այլ բացահայտում- ներից ﬔկն այն է, որ գերկրթվածության առումով անհամապատասխանության ընդհանուր մակար- դակը ընդհանուր ակադեﬕական կրթություն ստացածների հաﬔմատ երկու անգամ բարձր է բարձ- րագույն մասնագիտական կրթություն ունեցողների մոտ (համախատասխանաբար 25 եւ 55 տոկոս): Սրանից հետեւում է, որ մասնագիտական ուսուցման որակը կամ աշխատաշուկայի պահանջմունք- ներին համարժեքությունը խնդիր է, որ բարձր տեխնիկական հմտություններ պահանջող աշխատա- տեղերի թիվը փոքր է, կամ գոյություն ունի աշխատողների համար համարժեք աշխատանք գտնելու խնդիր: Հարավային Եվրոպայի շատ երկրների հաﬔմատ գերկրթվածության մակարդակը Հայաս- տանում բարձր է, բայց այն հավասար է առավել զարգացած երկրների, այդ թվում Էստոնիայի, Իռլան- դիայի, Կորեայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մակարդակներին: Պարզ չէ, թե ո- րոնք են գերկրթվածության պատճառները. աշխատանքում մարդկանց ինքնակրթության բացակա- յությունը, պահանջվող հմտությունները, տնտեսությունում բարձր հմտություններ պահանջող աշ- խատատեղերի պակասը, թե՞ այն, որ կրթության ընդհանուր ցածր որակը չի ապահովում բարձր հմտություններ նույնիսկ կրթության եւ ուսուցման բարձր մակարդակների դեպքում: Երիտասարդների շրջանում աշխատանքի համարժեքության բացակայության առումով պատկերը տարբեր է: 2017թ. աշխատուժի հետազոտության տվյալների համաձայն, ավելի տարեց աշխատող- ների հաﬔմատ զբաղված երիտասարդների շրջանում գերկրթվածության մակարդակը փոքր-ինչ ցածր է (համապատասխանաբար 18 եւ 15 տոկոս): Ինչեւէ, հմտությունների անհամապատասխա- նության վերաբերյալ անցկացված ավելի փոքր, ոչ ներկայացուցչական հետազոտությունը ցույց է տվել, որ զբաղված երիտասարդների ընդաﬔնը կեսը (54 տոկոս) ունի իրենց կրթության մակարդա- կին համապատասխանող աշխատանք (Save the Children Armenia 2018): Նշված հետազոտության արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի անհամապատասխանություն աշխատաշուկայում պա- հանջվող աշխատանքների ու հմտությունների մասին մարդկանց ընկալումների եւ իրողության ﬕջեւ: Մեծ պահանջարկ ունեցող աշխատանքների ու հմտությունների մասին հարցին աշխատաշուկայի փորձագետները պատասխանել են, որ բարձր պահանջարկ ունեն կառավարման, մարքեթինգի, զբո- սաշրջության եւ ճարտարագիտության ոլորտներում մասնագիտական կրթություն ունեցողները, ինչ- պես նաեւ փափուկ հմտությունները: Այլ կարծիքի են երիտասարդները, ում համար հեշտ է գտնել աշ- խատանք վաճառքի կամ անձնական խնամքի ծառայությունների ոլորտներում (Save the Children Armenia 2018): Այնուաﬔնայնիվ, երիտասարդներն ավարտում են ուսումը եւ անցնում աշխատանքի, որը, նրանց կարծիքով, համարժեք չէ իրենց կրթության մակարդակին, եւ սա ենթադրում է, որ առկա է մարդկային կապիտալի վատնման ռիսկը: Ինչպես արդեն նշվել է, գերկրթվածության ռիսկը հատ- կապես բարձր է ծառայությունների ոլորտում ցածր արդյունավետ աշխատանքներում, որոնք կարող են կլանել գործազուրկ երիտասարդների ﬕ մասին: Բացակայում են կարեւոր ﬕջահատ վերլուծական եւ աշխատանքային հմտությունները, ինչպես նաեւ ժամանակակից արդյունավերության եւ ծառայությունների ոլորտների համար կարեւոր նշա- նակություն ունեցող հմտությունները: Գործատուները բարձր են գնահատում այն աշխատողներին, ովքեր բարեխղճորեն կարող են կատարել աշխատանքը, շփումների ﬔջ բաց են եւ ճկուն: Նրանք բարձր են գնահատում ոչ ﬕայն աշխատանքի բնույթով պահանջվող տեխնիկական հմտությունները, այլ նաեւ խնդիրներ լուծելու, հաշվարկներ անելու եւ թիﬕ հետ աշխատելու ունակությունները: Ինչ- 104 պես երեւում է գծապատկեր 51-ից, Հայաստանում գործատուների ﬔծ մասը գտնում է, որ բարեխղ- ճությունը եւ հաշվարկներ անելու ունակությունները խնդիր չեն: Ինչեւէ, գործատուների 40 կամ ավելի տոկոսը նշել է, որ բուհերի երիտասարդ շրջանավարտները, ովքեր հավակնում են ղեկավար, մասնա- գիտական կամ տեխնիկական պաշտոնի, չունեն այլ հմտություններ: Ավելին, գործատուների ﬔծ մա- սը նշել է, որ անգլերենի իմացությունը, ստեղծագործական ու քննադատական մտածողությունը եւ առաջնորդության հմտությունները եւս անբավարար են: Թեեւ վերջիններս չեն համարվում առանձ- նապես կարեւոր, այնուաﬔնայնիվ դրանք սովորաբար կարեւոր են ժամանակակից եւ ﬕջազգայնո- րեն մրցունակ ոլորտներում եւ ծառայություններում: Նա նշանակում է, որ ապագայում դրանց բացը կարող է էական խնդիր դառնալ: Գծապատկեր 52. Հմտությունների բացերը Հայաստանում գործատուների կարծիքով Գնահատված 1. Conscientiousness կարեւորություն 2. Openness to experience 2 կարեւորագույն բնութագրեր 1. Job-specific technical skills 2. Numeracy 4 կարեւորագույն 3. Problem solving skills հմտություններ 4. Team work skills 10. Creative and critical thinking Բարձր գնահատված չէ, բայց կարո՞ղ է դառնալ 8. Leadership skills խոչընդոտ 11. Ability to read and write in English 0 20 40 60 80 100 % of firms Lack quite often Lack often and very often Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2013թ. գործատուների «STEP» հետա- զոտության վրա: Նշում՝ գծապատկերը ցույց է տալիս այն ընկերությունների տոկոսը, որոնք համարում են, որ բուհերի շրջանա- վարտների շրջանում հմտություններն անբավարար են: Հմտությունները կարեւոր են ոչ ﬕայն կրթության, այլ նաեւ աշխատանքի արդյունքների համար: Հմտությունները դրական իմաստով կապված են աշխատաշուկա մուտք գործելու հնարավորության հետ: Հայաստանում աշխատուժում մասնակցելու ավելի ﬔծ հավանականություն ունի նա, ով օժտ- ված է եւ´ վերլուծական, եւ´ փափուկ հմտություններով, այսինքն՝ բարեխիղճ է (հուսալի), աշխատա- սեր եւ սովոր է աշխատել համակարգչով: Այս դիտարկումը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ երբ հաշվի են առնվում ուսման տարիները: Ինչեւէ, Հայաստանում տղամարդկանց հաﬔ- մատ կանանց նվազ տնտեսական ակտիվությունը չի բացատրվում հմտությունների տարբերություն- ներով, քանի որ կանայք իրենց հմտություններով էապես չեն տարբերվում տղամարդկանցից: Ինտենսիվ ճանաչողական հմտություններ պահանջող աշխատատեղերն ապահովում են ավելի բարձր աշխատանքային եկամուտ: Հմտությունները նաեւ դրական իմաստով կապված են աշխատա- տեղերի որակի հետ, ինչը երեւում է Գծապատկեր 53-ում արտացոլված աշխատանքային եկամուտներում: Ավելի քիչ աﬔնօրյա առաջադրանքների կատարում պահանջող աշխատանքը, որն աշխատողից պահանջում է խնդիրների լուծում, ստեղծագործական մոտեցում եւ նոր գիտելիքների յուրացում, ապահովում է ավելի բարձր աշխատանքային եկամուտ: Հաճախորդի հետ շփուﬓեր պահանջող աշխատատեղերը (ենթադրաբար՝ ցածր վարձրատրվող ծառայությունների ոլորտում, 105 օր.՝ առեւտուր եւ զբոսաշրջություն) այլ հավասար պայմաններում ապահովում են ավելի ցածր վարձ- րատրություն: Ավելի ﬔծ համառությամբ (համբերատարությամբ, ջանասիրությամբ եւ հեռահար նպատակին հասնելու վճռականությամբ) օժտված մարդիկ նույնպես կարող են ավելի շատ վաստա- կել: Պետական հատվածում աշխատողների թվում եւս ﬔծ է այն մարդկանց թիվը, ովքեր մասնավոր հատվածի հաﬔմատ ավելի ինտենսիվորեն են կիրառում իրենց հմտությունները: Սրանից բխում է այն հարցը, թե արդյոք գոյություն ունի այսպես կոչված «պետական հատվածի հավելավճար», որ դրդում է հմուտ աշխատողներին աշխատանք գտնել պետական հատվածում (որն ավելի լավ է վարձրատր- վում) եւ որն էլ ավելի է խորացնում մասնավոր հատվածում առկա հմտությունների բացը: Գծապատկեր 53. Տարբեր հմտությունների օգտակար վերադարձը՝ արտահայտված Ժամական աշխատանքային եկամտի տեսքով (մեկ ﬕավոր աճ) Urban population Contact with clients (high) Decision making Agreeableness Years of education Risk aversion Hostility bias Grit Computer at work (high) Solving and learning (high) -15% -10% -5% 0% 5% 10% 15% 20% 25% Աղբյուրը՝ Valerio et al. (2015): Նշում՝ գծապատկերը ցույց է տալիս ժամական աշխատանքային եկամտի տոկոսային կետ օգտակար վերադարձը: Աշխատանքային կյանքի ընթացքում փոխվում է նաեւ կրթության եւ հմտությունների կարեւորութ- յունը: Օրինակ՝ առնվազն 30 րոպե որեւէ խնդրի լուծման եւ ուսուցման հմտությունների օգտագործու- մը տալիս է ﬔծ օգտակար վերադարձ 25-34 տարեկանների խմբի համար: 35-44 տարեկանների մոտ օգտակար վերադարձ է տալիս որոշումների կայացման ﬔջ ինքնուրույնությունը: Աշխատանքային փորձին զուգահեռ աշխատանքի բարդության եւ պարտականությունների փոփոխման հետ ﬔկտեղ փոխվում են նաեւ հմտությունների նկատմամբ պահանջները: Հմտությունների ձեռքբերումը կախված է սոցիալ-տնտեսական գործոններից եւ ﬕտում ունի սերն- դե-սերունդ ժամանակի ընթացքում կարծրացնելու անհավասարությունը: Ավելի բարձր սոցիալ- տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքում ծնված կամ ավելի բարձր կրթական մակարդակով ծնողներ ունեցող անձանց աշխատանքը նույնպես պահանջում է բարձր հմտություններ (խնդիրների լուծում, սովորելու հմտություններ, համակարգչային հմտություններ, ընթերցում): Սա վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ հաշվի են առնվում ուսման տարիները, սեռը եւ տնային տնտեսության հետ կապված ﬕ շարք փոփոխականները: Այս տարբերություններից առնվազն ﬕ քանիսը կարող են առաջ գալ որակյալ կրթություն ստանալու անհավասար հնարավորություններից: Ավելի կարիքավոր ընտանիքների երեխաները սովորաբար հաճախում են նվազ արդյունավետ ուսում ապահովող դպրոցներ՝ հաﬔմատած ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաների հետ: Նշվածը համապատաս- խանում է այլ ուսումնասիրությունների արդյունքում արված բացահայտումներին, որոնք վկայում են, 106 որ Հայաստանում գյուղական եւ քաղաքային վայրերի ﬕջեւ ուսման տարբերությունը ԵԿԱ տարա- ծաշրջանում աﬔնաﬔծերից ﬔկն է: Անհրաժեշտ է հզորացնել կրթական, տեխնիկական եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՏՄԿՈՒ) համակարգերը՝ առավել արդիական եւ բարձրակարգ հմտություններ ապահովելու եւ ա- ռաջարկվող ու պահանջվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունը կրճատելու հա- մար: Գործատուների «STEP» հետազոտության համաձայն, ընկերությունների զգալի մասը գտնում է, որ Հայաստանում հմտությունների զարգացման համակարգը (հանրակրթություն եւ ՏՄԿՈՒ) չեն ա- պահովում աշխատավայրում պահանջվող հմտությունները: Նմանապես, ՏՄԿՈՒ կրթություն ստա- ցած երիտասարդների ﬔծ մասը, ովքեր տեղավորվել են աշխատանքի, նշել են, որ չեն ստացել իրենց աշխատանքի համար պահանջվող ո´չ տեսական, ո´չ գործնական գիտելիքները: Ուսումնական ֆոր- մալ ծրագրերում չներառված հմտությունների շարքում նշվել են հաղորդակցության եւ աշխատանքի որոնման հմտությունները: Գործող կրթական եւ ուսուցման համակարգերը պատշաճորեն չեն բավա- րարում Հայաստանում գերակա համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ զբոսաշր- ջության ոլորտների պահանջմունքները: Օրինակ՝ ՏՏ ոլորտի գործատուները շահագրգռված չեն ա- վելի բարձրակարգ հմտություններ պահանջող աշխատանքի համար վարձելու ՏՄԿՈՒ շրջանավարտ- ներին եւ առհասարակ, տվյալ ընկերությունները շատ ցածր են գնահատում կրթության եւ ՏՄԿՈՒ հա- մակարգերը՝ նրանց շրջանավարտներին տված հմտությունների առումով (Save the Children Armenia 2018): Շարունակական ուսուցման եւ հմտությունների կատարելագործման համար պահանջվում է աշ- խատողների շարունակական ուսուցում: Ընկերությունների ներսում դասընթացները չեն կարող փո- խարինել վատ աշխատող կրթական համակարգերին, բայց դրանք կարող են ընձեռել լրացուցիչ, ա- դապտացված եւ շարունակական ուսուցման հնարավորություններ: Գործատուների «STEP» հետազո- տության համաձայն, Ուկրաինայի կամ Վրաստանի հաﬔմատ հայկական ընկերություններն ավելի շատ են անցկացնում աշխատողների ուսուցում: Հայկական ընկերությունների 43 տոկոսը անցկացրել է մասնագիտական եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատողների ուսուցում՝ հաﬔմատած Ուկրաինայում 36 տոկոսի եւ Վրաստանում 22 տոկոսի հետ: Ժամանակակից (նորարար, ﬕջազգային ﬕտվածությամբ) ընկերությունները, ինչպես նաեւ խոշոր ձեռնարկությունները ավելի շատ են անց- կացնում ուսուցում: Ինչեւէ, ուսուցում անցնող աշխատողների տեսակարար կշիռը բավականին փոքր է եւ կախված է աշխատանքի ոլորտից, ինչը վկայում է, որ հմտությունների հետագա կատա- րելագործման հնարավորություններն անհավասար են: Ավելի քիչ թվով ընկերություններ են անց- կացրել ուսուցում ﬕջին եւ ցածր հմտություններ պահանջող մասնագիտությունների համար (27 տո- կոս՝ հաﬔմատած Ուկրաինայում 34 տոկոսի եւ Վրաստանում 20 տոկոսի հետ): Ավելին, ուսուցում անց- նելու հնարավորությունները տարբեր են ըստ զբաղվածության ոլորտների: Պետական հատվածի աշ- խատողների մոտ 20 տոկոսն անցել է առնվազն հինգ օրվա ուսուցում նախորդ տարվա ընթացքում: Մասնավոր հատվածում ուսուցում անցնող վարձու աշխատողների եւ ինքնազբաղվածների տեսակա- րար կշիռը այս ցուցանիշի կեսից էլ ցածր է: Քաղաքային բնակչության ամբողջ թվում գործնական ու- սուցում է անցնում ընդաﬔնը 6 տոկոսը, իսկ 10 տոկոսը՝ մասնակցում աշխատանքային պրակտիկա- յին (Գծապատկեր 54): Ուսուցման պահանջմունքները որոշելու խնդրում ընկերություններին եւ անհատներին կարող է անհրաժեշտ լինել ուղղորդում: Աշխատաշուկայի հետազոտության հարցերից ﬔկը վերաբերում է նրան, թե արդյոք աշխատողները վերջին 4 շաբաթվա ընթացքում անցել են ուսուցում: 2017թ. աշխա- տաշուկայի հետազոտության արդյունքում պարզվել է, որ զբաղվածների ընդաﬔնը 7 տոկոսն է այս ժամանակահատվածում անցել որեւէ ուսուցում: Միեւնույն ժամանակ, զբաղված հարցվողներից շատ քչերն են նշել, որ լրացուցիչ ուսուցման կարիք ունեն (5 տոկոս): Այս խմբում աﬔնաﬔծ տոկոս են կազ- ﬔլ ՏՀՏ ոլորտում աշխատողները, ինչը վկայում է, որ ավելի ժամանակակից ոլորտներում զբաղված- ները, որտեղ մրցակցություն կա, կարող են նաեւ ավելի պատրաստ լինել ստանալու լրացուցիչ ուսու- ցում: Մյուս կողﬕց, ավելի փոքր ընկերությունների համար ոչ ﬕայն դժվար է ֆինանսավորել իրենց աշխատողների ուսուցումը, այլ նաեւ հնարավոր է, որ նրանք չունենան մարդկային ռեսուրսների գոր- ծառույթ, որը կօգնի որոշել ընկերության համար պահանջվող հմտությունները: 107 Գծապատկեր 54. Ուսուցումը հավասարապես հասանելի չէ Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ (2015թ.): 108 Եզրակացություններ եւ քաղաքականության մակարդակի առաջարկություններ Աշխատատեղերը ծառայում են որպես աղքատության կրճատման, բարձր տնտեսական աճի ապա- հովման կարեւորագույն ﬔխանիզմ, որն այդ աճը փոխակերպում է բարեկեցության համատեղ օ- գուտների, որոնք բաշխվում են ողջ բնակչությունում եւ դրանով իսկ նվազեցնում անհավասարութ- յունը: Աշխատատեղերի դիագնոստիկ գնահատումը, որը վերջերս կատարել է Համաշխարհային բան- կը (Merotto, Weber and Aterido 2018), ցույց է տվել, որ երկրների առջեւ ծառացել են ﬕ շարք ընդհան- րական մարտահրավերներ: Դրանք ներառում են տնտեսության ֆորմալ հատվածում աշխատատեղե- րի ստեղծման տեմպերի արագացումը, գոյություն ունեցող եւ ապագայում դեռեւս ստեղծվելիք բազ- մաթիվ ոչ ֆորմալ աշխատատեղերից առնվազն ﬕ քանիսի որակի բարելավումը, աշխատաշուկայում հատկապես խոցելի գործազուրկ կամ տնտեսապես ոչ ակտիվ կամ ցածր որակով աշխատանք կա- տարող մարդկանց դեպի ավելի որակյալ աշխատատեղերն անցման ապահովումը, ներառյալ անցու- մը ավտոմատացման ռիսկի ենթակա ոլորտներից դեպի այն ոլորտները, որտեղ սպասվում է աշխա- տուժի ավելի բարձր կամ առնվազն հաստատուն պահանջարկ: Այս մարտահրավերների հաղթահա- րումը կարող է տալ կառուցվածքային այն փոփոխությունների հնարավորություն, որոնք առանցքա- յին նշանակություն ունեն տնտեսական աճի եւ կենսապայմանների բարելավման համար, երբ ավելի ﬔծ թվով մարդիկ կաշխատեն, տնտեսությունում աﬔն աշխատանք կդառնա ավելի արդյունավետ, իսկ աշխատողները պատրաստ կլինեն ցածր արդյունավետ ոլորտներից եւ վայրերից անցում կատա- րել դեպի ավելի արդյունավետները: Տնտեսական աճը դրական ազդեցություն է ունեցել աղքատության կրճատման վրա: Հայաստանում ﬕնչ օրս կիրառված աճի մոդելը նպաստել է աղքատության կրճատմանը, գլխավորապես աշխատան- քային եկամուտների, մասնավոր տրանսֆերտների եւ սոցիալական վճարների (կենսաթոշակների եւ կարիքավոր ու սոցիալապես խոցելի ընտանիքներին հասցեագրված ընտանեկան նպաստի ծրագրի) ﬕջոցով: Մինչեւ 2008թ., երբ սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, Հայաստանը աղ- քատության մակարդակի արագ կրճատման հաջող օրինակ էր: Իրականում աղքատության մակար- դակը 2004թ. 54 տոկոսի հաﬔմատ նվազեց՝ 2008թ. կազﬔլով 27 տոկոս: Ճգնաժաﬕց հետո տնտեսա- կան աճի տեմպերի դանդաղումը, որը 2010-2016թթ. ﬕջինում մոտ 3.2 տոկոս էր, համընկավ աղքա- տության կրճատման ցածր մակարդակի հետ: Միայն վերջերս ՀՆԱ-ն ընդլայնվեց ավելի արագ տեմ- պերով՝ 2017թ. կազﬔլով 7.5 տոկոս, իսկ 2018թ.՝ 5.3 տոկոս, ինչը գլխավորապես պայմանավորված էր զբոսաշրջությամբ եւ ներքին պահանջարկով: Տնային տնտեսությունների կենսապայմանների ամ- բողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2017թ. աճի վերելքը կապված է աղքատության կրճատման հետ, որը 2016թ. 29 տոկոսի հաﬔմատ 2017թ. (վերջին տարին, որի տվյալներն առկա են) դարձավ 26 տոկոս:68 Այնուաﬔնայնիվ, ﬕջազգային հաﬔմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աղքատության մակարդակն աﬔ- նաբարձրներից ﬔկն է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: 68 Տես՝ Սոցիալական պատկերը եւ աղքատությունը Հայաստանում (Արմստատ, 2018թ.): Վերջին ժամանակներս արձանագրված աղքատության կրճատումը չափավոր է, որովհետեւ աճի մոդելը սպառել է իրեն: 2017թ. Աղքատության կրճատումը կարող էր ավելի շուտ պայմանավորված լինել ավելի բարձր աճով, քան «աղքատություն/աճ»-ի ավելի մեծ առաձգականությամբ: 109 Մինչեւ 2017թ. արձանագրված տնտեսական աճի ցածր տեմպերը հանգեցրել են սահմանափակ թվով աշխատատեղերի ստեղծմանը: 2007-2017թթ. ընդհանուր զբաղվածությունը շոշափելիորեն չի փոխվել՝ տարեկան ﬕջինում աճելով ընդաﬔնը 0.12 տոկոսով:69 2017թ. զբաղվածների թիվը (1.09 մլն) չնչին չափով է բարձր 2007թ. տվյալից (1.07 մլն): Ուստի, 2007-2017թթ. եւ´ ֆորմալ, եւ´ ոչ ֆորմալ հատ- վածներում ստեղծվել է ընդաﬔնը մոտ 11,000 կամ տարեկան 1,000-ից փոքր-ինչ ավելի աշխատատեղ (համաձայն ՏՏԿԱՀ-ի): Համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո զբաղվածություն/բնակ- չություն հարաբերակցությունը նվազեց, իսկ 2010թ. հետո ինչ-որ չափով վերականգնեց իր նախաճգ- նաժամային մակարդակը: Թեեւ այս ժամանակաշրջանում աճի նկատմամբ աղքատության առաձգա- կանությունը հաﬔմատաբար բարձր էր, սակայն աճի նկատմամբ զբաղվածության առաձգականութ- յունը եղել է ցածր եւ կազﬔլ 0.03, ինչը ﬕջին եկամուտ ունեցող երկրների ﬕջին ցուցանիշից ցածր է: Այսպիսով, տնտեսական աճը ընդաﬔնը փոքր չափով է նպաստել ընդհանուր զբաղվածությանը: Ավե- լին, տնտեսական աճն ու աղքատության կրճատումը զուգակցվել են եկամուտների գնալով աճող տարբերությամբ, ինչպես նաեւ շրջանների ﬕջեւ առկա անհավասարությամբ: Աղքատ տնային տնտեսությունների (ՏՏ) հաﬔմատ ոչ աղքատ ՏՏ-ների շրջանում եկամուտների մակարդակներն էլ ավելի են ﬔծացել, իսկ Ջինիի գործակիցն աճել է: Աշխատատեղերի ստեղծումը ներառական չէ. երիտասարդների, կանանց, կրթական ցածր մակար- դակ ունեցողների եւ փոքր քաղաքներում ապրողների համար աշխատանքի հնարավորություննե- րը դեռեւս սուղ են: Աշխատատեղերը հիմնականում բացվել են արտադրության, հանքարդյունաբե- րության եւ ցածր ավելացված արժեք ապահովող ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարու- մը եւ այլ ծառայությունների ոլորտը:70 Միեւնույն ժամանակ, աշխատատեղերը հիմնականում փակվել են գյուղատնտեսությունում, շինարարությունում, էլեկտրա-, գազա- եւ ջրամակատարարման ոլորտ- ներում: Թեեւ վարձու աշխատանքի մասնաբաժինը ժամանակի ընթացքում շատ չի փոփոխվել եւ կազմում է ընդհանուր զբաղվածության 61 տոկոսը, սակայն նոր աշխատատեղերի ﬔծ մասը չվճար- վող են եւ 2017թ. կազﬔլ են զբաղվածության 11 տոկոսը, այսինքն՝ 2007թ. հաﬔմատ ավելի քան 5 տոկոսով ավելի:71 Խնամառության մակարդակների կանխատեսվող աճն առաջացնում է ճնշումներ աշխատատեղերի ստեղծման, աշխատուժի արդյունավետության եւ աշխատուժում մասնակցության համար: Ընդհա- նուր բնակչությունը 1990թ. մոտ 3.5 ﬕլիոնից նվազել է՝ 2017թ. դառնալով 2.93 ﬕլիոն: Սա համարյա ամբողջապես պայմանավորված է արտագաղթով եւ պտղաբերության ցածր մակարդակներով72, ո- րոնց արդյունքում 1990թ. 0-15 տարեկան երեխաների մոտ ﬕլիոնի հաﬔմատ այս թիվը կիսով չափ կրճատվել է՝ 2017թ. կազﬔլով 500,000: Աշխատանքային տարիքի (15-64) բնակչության թիվը ﬓացել 69 15-64 տարեկանների շրջանում զբաղվածության աճի թվերը հիմնված են ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա: Միայն հետ- ճգնաժամային ժամանակաշրջանը դիտարկելու դեպքում 2010թ. սկսած զբաղվածության աճի տարեկան միջին մակարդակը 0.19 տոկոս է: 2018թ. զբաղվածության վրա տնտեսական աճի ազդեցությունը հնարավոր չէ գնահատել զբաղվածության տվյալների բացակայության պատճառով: 70 «Այլ ծառայություններ»-ի ոլորտը ներառում է արհեստները, զվարճանքն ու հանգիստը, այլ ծառայությունների գործունեությունը եւ որպես գործատու մասնավոր տնային տնտեսությունների գործունեությունը: 71 Տեսակարար կշիռները հիմնված են ՏՏԿԱՀ-ի վրա: Որքան հայտնի է հեղինակներին, չվճարվող աշխատողների դասակարգման մեթոդաբանությունում որեւէ փոփոխություն արված չէ: Զբաղվածության կարգավիճակը համադրելի է ժամանակի ընթացքում: 72 Պտղաբերության ընդհանուր մակարդակը 1990թ. 1 կնոջ հաշվով 2.5 ծնունդի համեմատ ընկել է՝ 2000թ. կազմելով 1.7 ծնունդ, իսկ 2017թ.՝ 1.6 ծնունդ: Սա փոխհատուցման մակարդակից շատ ավելի ցածր է: 110 է համարյա անփոփոխ. 1990թ. 2.2 ﬕլիոնի հաﬔմատ 2017թ. այն եղել է 2.1 ﬕլիոն:73 Ինչեւէ, ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, ակնկալվում է, որ 2020թ. սկսած բնակչության թիվը կկրճատվի պտղաբերության նվազող մակարդակի եւ արտագաղթի հետեւանքով: Տարեցների խնամառության մակարդակը համարյա կրկնապատկվել է՝ 1990թ. բնակչության մոտ 9 տոկոսի հաﬔմատ 2017թ. կազ- ﬔլով 16 տոկոս: Այս ժողովրդագրական ﬕտումները ենթադրում են, որ գալիք տարիներին կպահանջ- վի աշխատուժի ավելի բարձր մասնակցություն՝ ծերացող բնակչությանը պահելու համար: Հայաստանում աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը գլխավորապես կապված է կենսու- նակ մասնավոր հատվածի բացակայության հետ: Մասնավոր հատվածի արդյունավետության մար- տահրավերներն ի հայտ են գալիս ներդրումային ﬕջավայրից եւ կառավարման բնագավառում առկա բացերից, որոնք, չնայած վերջին բարեփոխումներին եւ որոշ առաընթացին, դեռեւս պահպանվում են: Նշված մարտահրավերները կապված են նաեւ թույլ մրցակցության, տեխնոլոգիաների եւ նորարարա- կան լուծումների սահմանափակ կիրառման, արտասահմանյան շուկաների հետ սահմանափակ ին- տեգրման, ֆինանսական հատվածի հետագա զարգացման եւ ֆինանսավորման հասանելիության ա- պահովման անհրաժեշտության հետ (Համաշխարհային բանկ, 2017թ.): Հայաստանում վերջին տաս տարում նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ-ների) ներհոսքերը, իսկ ներդրողները մատնանշում են այն նշանակալից ռիսկերը, որոնք կապված են մրցակցային ﬕջավայրի հետ: Կար- գավորող դաշտում վերջին ժամանակներս իրականացված բարեփոխումները եւ շուկայի պայմաննե- րը հանգեցրել են նրան, որ 2014-2017թթ. տարեկան ﬕջինում գրանցվել է մոտ 16,000 նոր ձեռնար- կություն, սակայն նույն ժամանակաշրջանում տարեկան ﬕջինում փակվել է նաեւ 14,600 ձեռնար- կություն,74 որոնց ﬔծ մասը ինքնազբաղված ﬕկրո ձեռնարկություններ են: Հայաստանում ձեռնար- կությունների մուտքի եւ ելքի բարձր մակարդակները վկայում են, որ թեեւ տնտեսությունում առկա է բավարար դինաﬕկա, նոր ձեռնարկությունների համար գոյատեւելը դժվար է: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) անցումային ցուցիչի համաձայն,75 Հայաստանի կատարո- ղականը լավ է ՏՀՏ եւ ընդհանուր արդյունաբերության ոլորտում, ինչը վկայում է, որ այս ոլորտներն ունեն ստանդարտներ, որոնք մոտ են բարձր եկամուտ ունեցող երկրների չափանիշներին Ինչեւէ, Հա- յաստանում անցման տեմպերը հետ են ﬓում ագրոբիզնեսի եւ անշարժ գույքի ոլորտներում: Հայրենիքում աշխատանքի լավ հնարավորությունների բացակայության պատճառով արտագաղ- թը դարձել է զբաղվածության ռազմավարության տարածված տարբերակ, բայց գլխավորապես բարձրագույն կրթություն չունեցողների եւ տղամարդկանց համար: Հայաստանում ընտանիքների ավելի քան ﬔկ երրորդն ունի առնվազն ﬔկ անդամ, որը մշտապես կամ ժամանակավորապես ար- տերկրում է (Հայ-ռուսական համալսարանի 2017թ. ﬕգրացիայի հետազոտություն76): Հայաստանում տեղի է ունեցել աշխատողների ծավալուն զուտ արտահոսք: Իրականում այն մարդկային կապիտալի աﬔնախոշոր արտահանող երկրներից ﬔկն է աշխարհում: Մոտավոր հաշվարկներով, սփյուռքահա- յության թիվը 10 ﬕլիոն է եւ գերազանցում է երկրում ապրող բնակչությանը: Վերջին տարիներին ար- տագաղթում գերակշռում էր ժամանակավոր (աշխատանքային) ﬕգրացիան, ի տարբերություն 1990- ականներին տեղի ունեցած ծավալուն եւ մշտական արտագաղթի: Հմուտ աշխատողների արտահոս- քը անպայմանորեն չի նշանակում, որ դրա Հայաստանին ﬖաս է բերում, քանի որ ﬕգրանտները խթանում են ՕՈՒՆ-ների, մասնավոր տրանսֆերտների ներհոսքը, ինչպես նաեւ հմտությունների ու 73 Այս թվերը հիմնված են Համաշխարհային զարգացման ցուցանիշների վրա: ՏՏԿԱՀ-ի եւ աշխատուժի հետազոտու- թյունների հիման վրա աշխատանքային տարիքի բնակչության վերաբերյալ հաշվարկներն արտացոլում են նույնանման միտում, թեեւ մակարդակների տարբեր;ությունները կարող են պայմանավորված լինել նրանով, թե աշխատանքային միգրանտները ինչպես են հաշվի առնվում ընտրանքի նախագծում: Ըստ ՏՏԿԱՀ-ի, աշխատանքային տարիքի բնակչությանը թիվը 2007թ. եղել է 1,707,477, իսկ 2017թ.՝ 1,781,870: 74 Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներ: 75 2016թ. ցուցիչը չափում է կենտրոնացված պլանային տնտեսությունից դեպի ինդուստրալացված շուկայական տնտեսության ստանդարտներին անցման ընթացքը: 76 Միգրացիայի գնահատված տվյալներն իրարից տարբերվում են, եւ հնարավոր է, որ դրանք թերներկայացված են աշխատուժի հետազոտությունում, որում արտացոլված են երեք ամսից ավելի արտերկրում գտնված միգրանտները: 111 գիտելիքների փոխանցումը Հայաստան: Հսկայական սփյուռքահայության կողﬕց ուղարկվող մաս- նավոր տրանսֆերտները կազմում են ընդհանուր արդյունքի նշանակալից մասը, տրանսֆերտները ստացող ընտանիքների եկամտի 35 տոկոսը, ինչպես նաեւ ծառայում որպես աղքատության կրճատ- ման հիմնական շարժիչ ուժերից ﬔկը (Honorati, Kerschbaumer and Yi, 2019): Ոչ պաշտոնական տվյալներով վերջին շրջանի տնտեսական զարգացումը՝ զուգակցված Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության բարեփոխման մասին հանրության ընկալուﬓերի հետ, դիտվում են որպես աշխատանքային հնարավորությունների մասին երիտասարդների ընկալուﬓերի վրա դրականապես ազդող գործոն եւ կարող են հակադարձել արտագաղթի ﬕտուﬓերը: Աﬔն դեպքում, Հայաստանի եւ նշանակման երկրների աշխատավարձային տարբերության ակնկալիքը շարունակում է շահադրդել երիտասարդներին, հատկապես Երեւանաբնակներին արտագաղթել: Այնուաﬔնայնիվ, գիտական շրջանակների եւ Զբաղվածության պետական ծառայության ﬕգրացիայի ծառայություն հետ ունե- ցած քննարկումները նույնպես ցույց են տվել, որ ﬔծանում է հարեւան երկրներից, այդ թվում Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան ներգաղթողների ﬕտումը,77 շնորհիվ Հայաստանում դրական տնտեսական հեռանկարների: Ժամանակակից շուկայահեն տնտեսության կառուցվածքին անցումը դանդաղ է ընթացել եւ դեռեւս չի ավարտվել: Ավելացված արժեքի եւ զբաղվածության կառուցվածքները ժամանակի ընթացքում դանդաղ են փոփոխվել: Աշխատաշուկայի կառուցվածքային փոփոխությունների ﬔծ մասը սկսվել է 2010թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժաﬕց հետո եւ դեռեւս ավարտված չէ: 2000-ականների սկզբին եւ ﬕնչեւ 2008թ. գյուղատնտեսությունն ապահովել է զբաղվածության 44 տոկոսը, իսկ այնու- հետեւ 2017թ. այս ցուցանիշը ընկել է՝ կազﬔլով 33 տոկոս: Նույն ժամանակաշրջանում զբաղվածութ- յունում ծառայությունների մասնաբաժինը աճեց՝ 43-ից դառնալով 49 տոկոս, ﬕնչդեռ արդյունաբե- րության մասնաբաժինը ﬓաց համարյա անփոփոխ: Այս փոփոխություններն արտացոլում են շինա- րարության ոլորտի փլուզման զուտ էֆեկտը (որտեղ ցածր հմտություններ ունեցող շատ մարդիկ կորց- րեցին աշխատանքը), ինչպես նաեւ արտադրության ոլորտում աշխատատեղերի ստեղծման էֆեկտը: 2014թ. ՎԶԵԲ-ի անցումային ցուցիչով Հայաստանը մոտ է ԵԿԱ երկրների ﬕջին ցուցանիշին: Եթե Հա- յաստանը պետք է դառնա բարձր եկամուտ ունեցող երկիր, ապա կառուցվածքային փոփոխություն- ները պետք է առաջ տարվեն այնպիսի բարեփոխումների ﬕջոցով, որոնք կդյուրինացնեն աշխատող- ների տեղաշարժը նվազ արդյունավետ ոլորտներից դեպի առավել արդյունավետները եւ առավել արդ- յունավետ ընկերություններին կտան աճելու հնարավորություն: Աշխատաշուկայի մարտահրավերներ Զեկույցում մատնանշվում են հետեւյալ հիմնական մարտահրավերները, որոնք առաջ են գալիս աշ- խատատեղերի բացակայության, տնտեսական ոչ ակտիվության բարձր մակարդակի, առկա աշ- խատատեղերի որակի, առաջարկվող եւ պահանջվող հմտությունների անհամապատասխանութ- յան արդյունքում: 1. Տնտեսության աճի մոդելը չի ապահովում բավարար լավ աշխատատեղեր Հայաստանի աշխա- տուժի համար: Մինչ օրս աճի մոդելը հիﬓվել է մասնավոր սպառման (որի շարժիչ ուժը մասնավոր տրանսֆերտներն են) եւ օգտակար հանածոների արտահանման վրա: Ընդհանուր առմամբ, սա ապահովել է փոքրաթիվ նոր աշխատատեղեր, հատկապես ավելի բարձր արդյունավետություն կամ աշխատուժի արդյունավետության ավելի ﬔծ ներուժ ունեցող ոլորտներում: Ըստ այդմ, աճի վարքագծի եւ զբաղվածության ստեղծման դինաﬕկայի ﬕջեւ ամուր կապը բացակայել է: 2007- 17թթ. տնտեսապես ակտիվ բնակչության դանդաղ աճը հանգեցրել է ոչ թե զբաղվածության, այլ գործազուրկների թվի աճին: Ավելին, գործազրկությունը ﬔծապես տեւական է (ﬔկ տարուց ավե- 112 լի), ինչը վկայում է աշխատուժի ցածր պահանջարկի մասին: Ժամանակի ընթացքում շոշափելիո- րեն չեն բարձրացել զբաղվածության մակարդակները, քանի որ աճը չի կարողացել ապահովել զբաղվածություն. 2007-17թթ. տնտեսական աճի 1 տոկոսով ավելացումը հանգեցրել է աշխատա- տեղերի ընդաﬔնը 0.03 տոկոսանոց աճին: Աﬔն երեք գործազուրկներից երկուսը որպես աշխա- տանք չգտնելու կամ նոր բիզնես դնելու հիմնական պատճառ նշել են աշխատանքի բացակայութ- յունը: Կանխատեսվում է, որ աշխատանքային տարիքի բնակչությունը ներկա պահից սկսելու է նվազել եւ 2020թ. կանխատեսված 2 ﬕլիոնի հաﬔմատ 2050թ. կկազﬕ 1.68 ﬕլիոն: Համարյա նույն չափով (շուրջ 320,000-ով) կﬔծանա տարեց (65+) բնակչության թիվը: Ակնկալվում է, որ 2017թ. 18 տոկոսի հաﬔմատ խնամառության գործակիցը 2020թ. կկազﬕ 18 տոկոս, իսկ 2050թ.՝ 37 տոկոս: Հայաստանի ծերացող բնակչությանը պահելու համար անհրաժեշտ կլինի ներկա պա- հից ﬕնչեւ 2030թ. տնտեսությունում ստեղծել տարեկան մոտ 8,000 նոր աշխատատեղ՝ աշխատա- շուկա նոր մուտք գործած մարդկանց կլանելու եւ աշխատուժում մասնակցությունը ﬕնչեւ 75 տո- կոս բարձրացնելու համար: Սրանք կարող են թվալ հաﬔստ նպատակներ, բայց նշանակալից դրական փոփոխություն կմտցնեն փակվող աշխատատեղերի զուտ (փոքր) թվի ներկա վարքագ- ծում: 2. Մի շարք գործոններ խոչընդոտում են դինաﬕկ, արտահանմանը ﬕտված այնպիսի մասնավոր հատվածի զարգացմանը, որն առաջարկում է դիվերսիֆիկացված պրոդուկտներ, շուկաներ եւ կարող է դյուրինացնել նվազ արդյունավետ ոլորտներից աշխատողների տեղաշարժը: Այդ գոր- ծոնները ներառում են սահմանափակ նորարարությունը, արտահանման դիվերսիֆիկացումը, կապը արտասահմանյան շուկաների հետ եւ սահմանափակ մրցակցությունը: Դրանք նաեւ ազդել են փակվող ﬕկրո ձեռնարկությունների բարձր թվի վրա: Ընկերությունների ընդաﬔնը 9 տոկոսն է արտահանել 2013թ. (ձեռնարկությունների հետազոտություն, 2013): Համաշխարհային ֆինան- սական ճգնաժաﬕց հետո վերջերս արձանագրված 1 շնչի հաշվով աճը գլխավորապես պայմանա- վորված էր հանքարդյունաբերությունում, արտադրությունում (որտեղ աշխատողները կրճատ- վում են), այլ ծառայություններում եւ պետական հատվածի ծառայությունների ոլորտում արդյու- նավետության աճով եւ ﬕայն չնչին չափով՝ նվազ արդյունավետ ոլորտներից դեպի առավել արդ- յունավետները աշխատողների տեղաշարժով: Ավելի բարձր ավելացված արժեք ապահովող ծա- ռայությունների ոլորտի ֆինանսական ծառայությունների ենթաոլորտում դիտարկվել է աշխա- տողների զգալի ներհոսք: Այսօրվա մասնավոր հատվածի չափերը դեռեւս շատ փոքր են՝ նվազ արդյունավետ ոլորտներից դեպի առավել արդյունավետներն աշխատողների զգալի տեղաշարժին նպաստելու համար: Ուստի, աշխատանքային եկամտի, կրթության տված օգուտների եւ աշխա- տողների պաշտպանության առումով մասնավոր հատվածում աշխատատեղերի փոքր մասն է ո- րակյալ: Հայաստանում չափազանց ﬔծ թվով մարդիկ աշխատում են ցածր արդյունավետ գյու- ղատնտեսությունում եւ ծառայությունների որոշակի ենթաոլորտներում (օր.՝ առեւտուր, փոխադ- րումներ եւ պահուստավորում, զբոսաշրջություն (հյուրանոցներ եւ ռեստորաններ)): Որպես այդ- պիսին, չափազանց ﬔծ թվով մարդիկ ինքնազբաղված են եւ աշխատում են ցածր եկամուտ բերող ոլորտներում (գյուղատնտեսություն, առեւտուր եւ զբոսաշրջություն): Ավելին, բոլոր տնտեսական ոլորտներից գյուղատնտեսությունն աﬔնախոցելին է կլիմայի հանդեպ, սակայն հայ ֆերﬔրները լավ պատրաստված չեն կլիմայի հետ կապված մարտահրավերներին եւ պետք է ձեռնարկեն ա- դապտացման ավելի շատ քայլեր՝ կլիմայի փոփոխության ազդեցությանը նախապատրաստվելու համար (Համաշխարհային բանկ, 2017թ.): 3. Տնտեսական ոչ ակտիվության ընդհանուր մակարդակը դեռեւս շատ բարձր է, հատկապես ե- րիտասարդների եւ կանանց շրջանում: Տնտեսական ոչ ակտիվության ընդհանուր մակարդակը 37 տոկոս է, բայց այն էլ ավելի բարձր է երիտասարդների (68 տոկոս) եւ կանանց (45 տոկոս) մոտ, ինչպես նաեւ Երեւանից բացի այլ քաղաքային վայրերում բնակվողների եւ կրթական ցածր մա- կարդակ ունեցողների շրջանում: Նշված բարձր մակարդակի պատճառները տարբեր են: Աշխա- տաշուկայում մասնակցությունից կանանց հետ են պահում խնամքի պարտականություններն ու սոցիալական նորﬔրը: Որպես տղամարդկանց շրջանում տնտեսական ոչ ակտիվության հիմ- նական պատճառ նշվում է աշխատանքային եւ սեզոնային ﬕգրացիան (25-39 տարեկան տղա- մարդկանց 29 տոկոսը չի աշխատում Հայաստանում): Կրթական ցածր մակարդակ ունեցողների 113 շրջանում տնտեսական ոչ ակտիվության աﬔնատարածված պատճառը սեզոնային ﬕգրա- ցիան է եւ նախկինում աշխատանքի տեղավորվելու անհաջող փորձը: Չսովորող կամ ուսուցում չանցնող երիտասարդները որպես տնտեսապես ակտիվ չլինելու հիմնական պատճառ նշում են աշխատանքի տեղավորման, տեղեկատվության հասանելիության եւ աշխատանքի որոնման հարցում աջակցության բացակայությունը: Հայաստանում աշխատանքային զբաղվածություն չունեցող, չսովորող կամ ուսուցում չանցնող («NEET») երիտասարդների տեսակարար կշիռը տա- րածաշրջանում աﬔնաբարձրներից ﬔկն է: 15-24 տարեկանների համար այն 27 տոկոս է, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է Եվրոպական Միության 28 երկրների 11 տոկոսի ﬕջին ցուցանիշը, իսկ 15-29 տարեկանների համար այն 33 տոկոս է: Հաﬔմատության համար նշենք, որ ԵՄ-ի 28 երկրների «NEET»-ի ﬕջին մակարդակը 2017թ. 13.4 տոկոս էր, իսկ Վրաստանում՝ 30.6 տոկոս: «NEET»-ի մակարդակը հատկապես բարձր է 15-29 տարեկան կանանց մոտ (42 տոկոս), քանի որ շատ աղջիկներ ուսուﬓ ավարտելուց հետո դառնում են տնտեսապես ոչ ակտիվ: Գեն- դերային տարբերությունը ﬔծ է ոչ ﬕայն աշխատաշուկայի արդյունքային ցուցանիշների (զբաղվածություն, գործազրկություն եւ տնտեսական ոչ ակտիվություն), այլ նաեւ աշխատան- քային եկամուտների, մասնագիտությունների եւ զբաղվածության կարգավիճակի առումով (քանի որ տղամարդկանց հաﬔմատ ավելի ﬔծ թվով կանայք են վարում գյուղացիական տնտե- սություն եւ կատարում չվճարովի աշխատանք): Կանանց համար ֆինանսավորման հասանե- լիությունը սահմանափակ է, եւ նրանց շատ ավելի փոքր թիﬖ է զբաղեցնում բարձր ղեկավար պաշտոններ: Աշխատանքային եկամուտների առումով ﬕջին գենդերային տարբերությունը 33 տոկոս է (Համաշխարհային բանկ, 2017թ.) եւ այս ցուցանիշն աﬔնաբարձրն է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Վարձատրության առումով գենդերային տարբե- րությունն ավելի ﬔծ է կրթված աշխատողների շրջանում եւ բարձր արդյունավետություն ապա- հովող ֆինանսական, անշարժ գույքի եւ ՏՆՀ ոլորտներում: Ինչպես երեխայի եւ տարեցների խնամքի պարտականությունները, այնպես էլ վարձատրության տարբերությունը կարող են բա- ցատրել, թե ինչու տղամարդկանց հաﬔմատ կանայք, նույնիսկ բարձրագույն կրթություն ունե- ցողները ավելի քիչ են մասնակցում աշխատուժում: Որոշակի սահմանափակող գործոններով, այդ թվում կրթության ցածր մակարդակով, ցածր շարժունակությամբ եւ այլնով պայմանավոր- ված՝ աշխատաշուկաներում ակտիվ մասնակցության առումով հատկապես խոցելի են ցածր ե- կամուտ ունեցող խմբերը: 4. Առաջարկվող եւ պահանջվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունը եւ հմտութ- յունների բացերը բացասաբար են ազդում աշխատատեղերի ստեղծման եւ աշխատանքից բա- վարարվածության վրա, հատկապես երիտասարդների շրջանում: Նախեւառաջ, աշխատողների ﬔկ հինգերորդը նշել է, որ իրենք գերկրթված են ներկա աշխատանքի համար:78 Տվյալ բացահայ- տումը վկայում է մարդկային կապիտալի փոշիացման մասին: Այս երեւույթը հատկապես տարած- ված է ուսուﬓ ավարտած այն երիտասարդների շրջանում, ովքեր անցնում են այնպիսի աշխա- տանքի, որը լիովին չի համապատասխանում կամ ցածր է իրենց կրթության մակարդակից: Գերկրթվածության ընկալումը նաեւ բարձր է ցածր արդյունավետ ծառայությունների ոլորտում աշխատողների շրջանում (30 տոկոս՝ առեւտրում եւ 26 տոկոս՝ զբոսաշրջությունում), որտեղ պա- հանջվում են ցածր տեխնիկական հմտություններ (սա չի վերաբերում այլ հմտություններին, օր.՝ ﬕջանձնային շփման կամ հաղորդակցման հմտություններին): Սա կարող է բացատրվել նրանով, որ բարձր տեխնիկական հմտություններ պահանջող աշխատատեղերի թիվը բավարար չէ բոլոր 78 Աշխատողները, ընդհանուր առմամբ, գտնում են, որ իրենց տեխնիկական հմտությունները բավարար են: Աշխատողների ընդամենը 7 տոկոսն է նշել, որ իրենց հմտությունները պետք չեն աշխատանքում, եւ միայն 5 տոկոսն է գտնում, որ ներկա աշխատանքում իրենց անհրաժեշտ է լրացուցիչ տեխնիկական ուսուցում (2017թ. աշխատաուժի հետազոտություն): 114 որակյալ աշխատողներին կլանելու համար: Մեկ այլ հնարավոր պատճառ է տեղեկատվության ա- սիﬔտրիկությունը, որը խանգարում է առաջարկվող եւ պահանջվող հմտությունների պատշաճ համապատասխանեցմանը: Երկրորդ, ուսուցման ավելի ﬔծ անհրաժեշտության մասին նշած ա- վելի ﬔծ թվով աշխատողներ (թեեւ ﬕջինում նրանց տեսակարար կշիռը ցածր է) աշխատում են ավելի բարձրակարգ տեխնիկական հմտություններ պահանջող ծառայությունների ոլորտներում, այդ թվում ֆինանսական եւ ապահովագրական շուկաներում:79 Սա վկայում է հանրակրթության, տեխնիկական ու մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՏՄԿՈՒ) համակարգում առկա բա- ցերի մասին: Գործատուների «STEP» հետազոտության շրջանակում ստացված պատասխանները համահունչ են եղել աշխատողների ընկալումներին: Գործատուները նշել են, որ բարձր հմտութ- յուններ պահանջող ծառայությունների ոլորտներում դժվարանում են գտնել բարձրակարգ աշխա- տողներ: Այս տեսակետը հատկապես գերակայել է այն ընկերությունների շրջանում, որոնք հաﬔ- մատաբար ավելի արդյունավետ են, ներգրավված են ﬕջազգային առեւտրում եւ ﬔծապես կիրա- ռում են տեխնոլոգիաներ, այսինքն՝ ընկերություններ, որոնք կարող են ստեղծել ավելի լավ աշխա- տատեղեր: Ղեկավար կամ մասնագիտական հաստիքների համար աշխատող ընդունելու հարցում դժվարությունների հանդիպած 10 ընկերություններից 9-ը որպես հիմնական խոչընդոտ նշել են հավակնորդների հմտությունների պակասը: Հաﬔմատության համար նշենք, որ հավակնորդների անբավարար հմտությունների խնդրի մասին նշել են Վրաստանում ընկերությունների 85 տոկոսը, իսկ Ուկրաինայում՝ 76 տոկոսը (Համաշխարհային բանկ, 2015թ.): Հմտությունների պակասի պատճառ կարող են լինել հանրակրթական եւ մասնագիտական ուսուցման համակարգերը, որոնք չեն ապահովում բավարար որակով եւ կարեւորությամբ հմտություններ աշխատաշուկայի հա- մար: Մեկ այլ հնարավոր պատճառ է վաղ տարիքում որակյալ կրթական ﬕջամտությունների պա- կասը: Փաստերը վկայում են, որ վաղ տարիքում ուսուցման հնարավորություններն էապես անհա- վասար են, իսկ վաղ տարիքում մանուկների զարգացմանն ուղղված ծառայությունները՝ սահմա- նափակ (Ayliffe, Honorati and Zumaeta, 2019; Save the Children Armenia 2017): Գործատուների «STEP» հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ Հայաստանում հաﬔմատաբար ﬔծ թվով ըն- կերություններ անցկացնում են իրենց աշխատողների ուսուցում, բայց նման ներքին ուսուցումը ավելի շատ գերակայում է խոշոր ընկերություններում (35 տոկոս), քան ﬕկրո ձեռնարկություննե- րում (18 տոկոս): Սա վկայում է այն մասին, որ ավելի փոքր ընկերություններում ուշադրություն չի դարձվում ցկյանս ուսուցման վրա: Հնարավոր լուծումները եւ գերակայությունները Կատարված բացահայտումները մատնանշում են քաղաքականության մակարդակով բարեփո- խումների հինգ խմբերին՝ ուղղված այս մարտահրավերների հաղթահարմանը. (i) քաղաքականութ- յուններ, որոնք ապահովում են մակրո եւ գործարար ﬕջավայր աշխատատեղերի ստեղծման հա- մար, (ii) քաղաքականություններ, որոնք բարձրացնում են ընկերությունների արդյունավետությու- նը եւ խթանում բարձր արդյունավետ աշխատատեղերի ստեղծումը, (iii) քաղաքականություններ, որոնք խրախուսում են աշխատուժում մարդկանց մասնակցությունը, (iv) քաղաքականություններ, որոնք դյուրինացնում են աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի համապատասխանության ա- պահովումը եւ ոլորտների ու աշխարհագրական վայրերի ﬕջեւ աշխատողների շարժունակությու- նը, եւ (v) քաղաքականություններ, որոնք կատարելագործում են աշխատանք որոնողների՝ աշխա- տանքին համարժեք հմտությունները եւ արդյունավետությունը: Ընկերությունների ստեղծման, աճի եւ ավելի շատ աշխատատեղերի ստեղծման համար մակրո եւ գոր- ծարար ﬕջավայր ապահովող քաղաքականություններ 79 Այս ոլորտներում աշխատողների մեկ հինգերորդը գտնում է, որ ունի լրացուցիչ տեխնիկական ուսուցման կարիք: 115 Հայաստանի ծերացող բնակչությանը պահելու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունն ապահո- վի ավելի ﬔծ թվով աշխատատեղեր եւ ավելի բարձր մասնակցություն աշխատաշուկայում՝ ﬕեւ- նույն ժամանակ խուսափելով զործազրկության աճից: Կայուն աճ ապահովելու համար Հայաստանի աճի մոդելը պետք է անցում կատարի արդյունավետ ներդրումներին եւ արտահանման դիվերսիֆի- կացմանը՝ դադարելով հենվել մասնավոր սպառման եւ օգտակար հանածոների արտահանման վրա: Նույնիսկ 2018թ. աճի տեմպի վերականգնումը պայմանավորված էր պահանջարկով (իրական եկա- մուտների եւ մասնավոր տրանսֆերտների աճին հաջորդած ներքին պահանջարկի շոշափելի ﬔծաց- մամբ), այլ ոչ՝ արտադրողականությամբ եւ հնարավոր է, որ այն չպահպանվի նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում: Անհրաժեշտ է առաջարկով պայմանավորված աճի մոդել, որը կհիﬓվի մարդկային կա- պիտալի կուտակման եւ տեխնոլոգիական նորարարությունների վրա՝ կատարելագործված ժամանա- կակից տնտեսությունում ավելի որակյալ եւ կայուն աշխատատեղեր ստեղծելու համար: Տեղական կապիտալ ներդրումների եւ առավել արդյունավետ եւ աշխատատար ոլորտներում օտա- րերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) խթանումը թույլ կտա նվազեցնել ներքին սպառուﬕց տնտեսական աճի կախվածությունը: Բարձր ավելացված արժեք ապահովող ոլորտներից (օր.՝ հան- քարդյունաբերություն) ռեսուրսների վերաուղղումը դեպի աշխատատեղերի ստեղծման ﬔծ ներուժ ունեցող եւ բարձր ավելացված արժեք ապահովող ոլորտները կարելի է քննության առնել որպես ավելի ﬔծ թվով որակյալ եւ ներառական աշխատատեղերի ստեղծմանն ուղղված քաղաքականության գե- րակա խնդիր: Մեկ աշխատողի հաշվով ավելացված արժեքի աﬔնաբարձր աճն արձանագրվել է զբո- սաշրջության հարակից ծառայություններում (հյուրանոցներ, ռեստորաններ եւ զվարճանքի օբյեկտ- ներ) եւ արտադրությունում, թեեւ արտադրությունում եւս աշխատուժի կորուստ է գրանցվել: Ագրո- բիզնեսն աշխատատար ոլորտ է, որն ունի գյուղատնտեսությունից դուրս դիվերսիֆիկացիա ու աճ ա- պահովելու եւ գլոբալ արժեշղթաներ մուտք գործելու ներուժ: Աշխատուժի արդյունավետության աճի ներուժ ունեցող աշխատատար ոլորտներում, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծման ներուժ ու- նեցող բարձր արդյունավետ ոլորտներում ՕՈՒՆ-ների եւ տեղական կապիտալ ներդրումների խթանու- մը հնարավորություն կտա նվազեցնել աճի կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից եւ ներ- քին սպառուﬕց: Օտարերկրյա շուկաներին հետագա ինտեգրումը կարող է խթանել արտաքին պահանջարկը եւ դի- վերսիֆիկացնել արտահանումը: Հայաստանը սահմանափակ ներքին շուկա ունեցող փոքր երկիր է, եւ արտահանուﬓ ապահովում է աճի կարեւոր աղբյուր: Ինչեւէ, սրա համար կպահանջվեն առեւտրա- յին լոգիստիկայի բարելավմանը եւ Ռուսաստանից բացի այլ շուկաների հետ կապերի ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ: Կարեւոր է դիվերսիֆիկացնել արտահանումը՝ օգտակար հանածոներից կախվածությունը թուլացնելու եւ արտադրվող ապրանքների ու բիզնես ծառայությունների նկատ- մամբ օտարերկրյա պահանջարկը բարձրացնելու համար: Տեղեկատվության հասանելիության ﬔծա- ցումը եւ տեղական, տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաների հետ կապի ընդլայնումը կօգնի բարձրացնել մրցունակությունը, էլ ավելի կատարելագործել ապրանքատեսակները եւ ﬔծացնել ար- տահանման ﬔծ ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալները: Մշտական առաջադրանքների համար ժամկետային պայմանագրերի թույլատրումը կարող է աշ- խատատեղերի ստեղծուﬓ ավելի գրավիչ դարձնել գործատուների համար: ՀՀ Աշխատանքային օ- րենսգիրքը, ընդհանուր առմամբ, արդեն ապահովում է պատշաճ հավասարակշռություն գործատու- ների կողﬕց ճկունություն դրսեւորելու հնարավորության եւ աշխատողների ապահովության ﬕջեւ, բայց ճկունության ավելի ﬔծ հնարավորություն կարելի է ունենալ՝ թույլատրելով մշտական առաջադ- րանքների համար ժամկետային պայմանագրերի կնքումը: Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ ﬕասին Հայաստանը այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ մշտական պաշտոնների եւ առաջադրանքների հա- մար նման պայմանագրերի կնքուﬓ արգելված է: Թեեւ ժամկետային պայմանագրերը ուժեղացնում են գործատուի դիրքերը պայմանագրի շուրջ բանակցման հարցում եւ կարող են չարաշահվել, սակայն նրանք կարող են նաեւ խրախուսել ընկերություններին ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Գործա- տուները կարող են ավելի ճկունորեն ճշգրտումներ անել աշխատուժում ի պատասխան պահանջարկի 116 տատանումների՝ անժամկետ պայմանագրերը վաղաժամ լուծելու փոխարեն պարզապես չվերակնքե- լով ժամկետային պայմանագրերը: Սա հատկապես արդիական է նորարարական եւ նոր բիզնեսի բնա- գավառում աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, որտեղ սպասվող պահանջարկը բարձր է եւ աշխատանքային հարաբերություններում ճկունությունը կարող է հատկապես արժեքավոր լինել գոր- ծատուների համար: Քանի որ կանխատեսվում է պետական պարտքի աճ, ապա անհրաժեշտ է, որ կենսաթոշակային համապարփակ բարեփոխումներն ապահովեն կայունություն եւ ծերացող բնակչության պաշտպա- նություն: Այս հարցին կարեւոր է անդրադառնալ, թեեւ սույն զեկույցում բաց է թողնված մակրոմա- կարդակի վերլուծությունը: Կենսաթոշակային համակարգի կայունության հարցը ուշադրության կենտրոնում է. 2010թ. սկսած պետական կենսաթոշակային համակարգում իրականացվել են ծավա- լուն բարեփոխումներ եւ ինստիտուցիոնալ ռացիոնալացում՝ ֆինանսավորման հարցը կարգավորելու նպատակով: Ակնկալվում է, որ սահմանված պարտադիր վճարների վրա հիﬓվող կենսաթոշակային սխեմաները կբարձրացնեն ապագա կենսաթոշակառուների փոխհատուցման մակարդակները: Հա- մակարգը գործում է արդեն չորս տարի, ապահովել է ողջաﬕտ եկամտաբերություն եւ ներդրել ակ- տիվների շուրջ 30 տոկոսը արտերկրում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արժութային դիվեր- սիֆիկացիա ապահովելու նպատակով: Միեւնույն ժամանակ, ներդրումների ապահովության խնդիրը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ կապիտալի շուկաները փոքր են ու թույլ, իսկ Հայաստանի տնտեսությունը չի տալիս բավարար ներդրումային հնարավորություններ: Ավելի շատ աշխատանք պետք է տարվի Հայաստանում կապիտալ շուկաներն ու գործիքները զարգացնելու եւ սահմանված պարտադիր վճարների համակարգում ներդրումների տիրույթն ընդլայնելու ուղղությամբ: Ընդ որում, իշխանություններին անհրաժեշտ կլինի շարունակել աշխատել ծածկույթի ընդլայնմանն ուղղված քա- ղաքականությունների եւ ﬔխանիզմների վրա: Ընկերությունների արդյունավետության բարձրացմանը եւ բարձր արդյունավետ աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված քաղաքականություններ Նախագծել բարձրակարգ հմտություններ պահանջող աշխատատեղերի ստեղծմանն ուղղված քաղաքականություններ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները: Բարձրակարգ հմտություններ պահանջող աշխատատեղերի ստեղծման ավելի ﬔծ ներուժ ունեցող ոլորտներում (մասնավորապես՝ ՏՀՏ, բիզնես ծառայություններ եւ արտադրություն) գիտահետազո- տական աշխատանքների, ուսուցման գծով հարկաբյուջետային խթանների ներդնումը, կապիտալի ֆինանսավորման հասանելիության մակարդակի բարձրացումը կարող են թուլացնել ներկայումս արդյունավետությունը սահմանափակող գործոնները եւ խթանել այդ ոլորտներում աշխատատեղե- րի ստեղծումը: Կատարելագործել տեխնոլոգիաները եւ բարելավել ﬕկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսա- վորման քաղաքականությունները: Միկրո եւ փոքր ձեռնարկություններն, առհասարակ, հանդիպում են ավելի ﬔծ խոչընդոտների գործունեության ընդլայնման եւ գոյատեւման առումով: Առանց մրցակ- ցությունը խեղաթյուրելու ﬕկրո եւ փոքր ձեռնարկությունների գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործմանն ուղղված առավել հասցեական մոտեցումը կարող է ուժեղացնել մրցունակութ- յունը, նորարարությունը եւ կապը տեղական եւ օտարերկրյա արժեշղթաների հետ: Այնուաﬔնայնիվ, տեղական բիզնեսի պայմանները կարող են ﬔծապես տարբերվել ընդհանուր երկրի ﬕջին պայման- ներից (այդ թվում ոչ ֆորմալ հատվածի գործելակերպերի, կոռուպցիայի եւ ֆինանսավորման հասա- նելիության առումով): Հնարավոր է, որ ընկերություններին անհրաժեշտ լինեն ուղղակի խորհրդատ- վական ծառայություններ եւ տեխնոլոգիական աջակցություն, հատկապես Երեւանում տեղակայված հիմնական առեւտրային եւ ֆինանսական կենտրոններից հեռու վայրերում: Խթանել արդյունավետ ինքնազբաղվածությունը եւ ձեռնարկատիրությունը: Լայնորեն տարածված ձեռնարկատիրության եւ ՓՄՁ-ների զարգացումը կարեւորագույն նշանակություն ունի անցումային 117 երկրներում դեպի շուկայական տնտեսություն անցում կատարելու եւ հասարակության ժողովրդայ- նացման համար: Ոչ վարձու աշխատողները (ինքնազբաղվածներ, գործատուներ եւ չվճարվող աշխա- տողներ) 2017թ. ապահովել են զբաղվածության 39 տոկոսը: Խոշոր ընկերությունների հաﬔմատ ինք- նազբաղվածների համար ուսուցման, ինչպես նաեւ ուսուցման պահանջմունքների մասին տեղեկատ- վությունը նվազ հասանելի է: Նրանց համար նաեւ դժվար է թողնել աշխատանքը եւ մասնակցել մատ- չելի դասընթացներին: Այս հարցերը լուծելու եւ ի վերջո ինքնազբաղվածների շրջանում արդյունավե- տության աճը խթանելու համար չափազանց կարեւոր է կատարելագործել նրանց հմտություններն ու բիզնես գործելակերպերը, ﬔծացնել շուկաների եւ արժեշղթաների հասանելիությունը: Այս նպատակ- ները կարելի է իրագործել ﬕ շարք ուղիներով, ներառյալ պետության հովանավորությամբ բիզնեսի զարգացման ծառայությունների մատուցումը, վարկերի սուբսիդավորումը եւ պոտենցիալ ձեռնարկա- տերերի կարիքներին համապատասխան հմտությունների ձեռքբերմանն ուղղված ուսուցումը, ցան- ցերն ընդլայնելու նպատակով բիզնես ինկուբատորների ստեղծումը, գրանցման համար խթանների ներդնումը եւ ֆորմալ դաշտում աշխատելու օգուտների մասին իրազեկության բարձրացումը: Բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը եւ կլիմայի փոփոխության նկատ- մամբ նրա դիմակայունությունը: Գյուղատնտեսությունն ապահովում է աշխատատեղերի ﬔկ երրոր- դը, բայց ﬓացած բոլոր ոլորտների հաﬔմատ նրա արտադրողականությունն աﬔնացածրն է: Գյու- ղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար կպահանջվի առեւտրայնացում, փոքր գյուղացիական տնտեսությունների համար արժեշղթաների հասանելիության ապահովում եւ ագրոբիզնեսում ներդրումների խթանում, քանի որ նման ներդրումները նաեւ հանդիսանում են աղբ- յուր վարձրատրվող աշխատանքի եւ հարակից լոգիստիկ ծառայություններում պոտենցիալ շաղկապ- ված դրական ազդեցության համար: Ագրոբիզնեսի ներուժը կարելի է յուրացնել տեխնոլոգիաները (այդ թվում թվային) արդիականացնելու ﬕջոցով: Տեխնոլոգիաներում կատարվող ներդրումներին պետք է փոխլրացնեն ֆիզիկական ենթակառուցվածքներում ծավալուն ներդրումները (հնարավո- րություն ընձեռելով, օրինակ, հաղորդել գիտելիքները ինտերնետով եւ իրականացնել արտադրանքի ֆիզիկական բաշխում): Ներդրումներ են անհրաժեշտ նաեւ հմտությունների զարգացման ուղղութ- յամբ (ներառյալ բազային կրթությունը եւ ուսուցումը), որոնց շնորհիվ ֆերﬔրները պատշաճորեն հասկանալ եւ օգտագործել տեխնոլոգիաները: Աշխատուժում մասնակցությունը խրախուսող քաղաքականություններ Երկրի աճի վրա բնակչության ծերացման ազդեցությունները դանդաղեցնելու առումով կարեւորա- գույն նշանակություն ունեն Հայաստանի ապագա աշխատուժի թվաքանակի ﬔծացմանն ուղղված քաղաքականությունները: Պտղաբերության մակարդակի աճը խրախուսելու եւ այն կրկին փոխհա- տուցման մակարդակին հասնելու քաղաքականությունները կարելի է քննության առնել՝ երկարա- ժամկետում աշխատանքային տարիքի բնակչության թիվը ﬔծացնելու համար: Տնտեսական ոչ ակ- տիվության կրճատումը գերակա խնդիր է, քանի որ խնամառուների նկատմամբ աշխատանքային տարիքի բնակչության հարաբերակցությունը կսկսի նվազել: Հայաստանում արդեն պետությունն ա- ﬔն ծնված երեխայի համար գումար է վճարում ﬕասնական կարգով, այդ թվում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին, եւ սա պետք է շարունակել: Քվազի-փորձարարական փաստերը վկայում են, որ այս դրամաշնորհները դրական են ազդել արդեն երկու անգամ ծննդաբերած կանանց պղտաբե- րության վրա այն առումով, որ նրանց շրջանում ծննդաբերելու հավանականությունը աճել է 1.7 տո- կոսով (Pinto, Posadas, and Shapira, պատրաստվում է հրապարակման): Պտղաբերության մակարդակ- ների եւ ընտանիքի պլանավորման որոշումների վրա ներգործություն ունենալու տեսանկյունից կա- րելի է քննության առնել նաեւ լուսաբանող արշավներ անցկանելու հարցը: Երեխայի խնամքի ծառայությունների տրամադրումը, լուսաբանող արշավները եւ ավելի ճկուն աշ- խատանքային կարգավորումները պետք է քննության առնել՝ աշխատուժում մասնակցության ﬔջ առկա գենդերային տարբերություն կրճատելու եւ պտղաբերության մակարդակները բարձրացնե- լու համար: Ինչպես ցույց են տվել 4 մարզերում անցկացված դիագնոստիկ գնահատման արդյունքնե- րը, մանուկների զարգացման ծառայությունները (ՄԶԾ) սահմանափակ են, իսկ այն վայրերում, որտեղ 118 դրանք տրամադրվում են, ՄԶԾ-ները ընդգրկում են ﬕայն մանկապարտեզային տարիքի մանուկնե- րին: Մատչելի ՄԶԾ-ների ծածկույթի ընդլայնումը կօգնի կանանց հավասարակշռել ընտանեկան պար- տականությունները եւ աշխատանքը (Ayliffe, Honorati and Zumaeta, պատրաստվում է հրապարակ- ման): Քաղաքականության ﬔկ այլ տարբերակ է ինչպես երեխաների, այնպես էլ տարեցների խնամքի ծառայություններ տրամադրող անձնակազﬕ որակավորման բարձրացման, ուսուցման եւ հավաս- տագրման ուղղություններով ներդրումների կատարումը: Իրենց հերթին, սրանք կարող են նպաստել խնամքի ֆորմալ ոլորտի զարգացմանը, որը կարող է տարեցների խնամքի ծառայություններում երի- տասարդների ներգրավման եւ աշխատուժում կանանց, հատկապես գյուղաբնակ եւ ցածր հմտութ- յուններ ունեցող կանանց մասնակցության բարձրացման ﬕջոցով իրագործել ակտիվ ծերացման նպատակը (Munoz-Boudet and Rodriguez-Chamussy 2017): Ցածր եկամուտ ունեցող եւ խոցելի կանանց վերաբերյալ որակական տվյալների համաձայն80, կանանց տնտեսական ոչ ակտիվության առումով կարեւոր նշանակություն ունեն մշակութային նորﬔրը: Կարելի է անցկացնել լուսաբանող արշավներ աշխատուժում կանանց մասնակցությունը ﬔծացնելու նպատակով: Այլ ﬕջամտությունները կարող են ներառել հղիության եւ մայրության արձակուրդի ավելի ճկուն պայմանների սահմանումը, որպեսզի կանայք կարողանան հայրերի հետ համատեղ օգտվել նշված արձակուրդից եւ ավելի շուտ վերադառ- նան աշխատանքի: Ի վերջո, քննության առնվելիք լրացուցիչ քաղաքականությունները ներառում են ընտանիքի հիվանդ անդաﬕ խնամքի համար վճարովի արձակուրդի, ինչպես տղամարդկանց, այն- պես էլ կանանց համար երեխայի խնամքի գծով վճարումները գործատուների կողﬕց հարկման բա- զայից նվացնելու պահանջի սահմանումը: Այս պահանջները կիրառվում են բարձր եկամուտ ունեցող երկրներում, եւ թվում է, որ առկա տվյալների համաձայն, բարելավել են կանանց աշխատանքային կյանքի հավասարակշռվածությունը (Համաշխարհային բանկի խումբ, 2018թ.): Երիտասարդների անցումը ուսուﬕց աշխատանքի կարելի է դյուրինացնել՝ ընդլայնելով աշխա- տանքային պրակտիկայի ﬔխանիզմներն ու ամրապնդելով ուսումնական հաստատությունների ու գործատուների ﬕջեւ կապերը: Եթե երիտասարդն ուսուﬓ ավարտելուց հետո աշխատանք չի գտնում, ապա նա կանգնում է առանց աշխատանք ﬓալու ռիսկի առջեւ: Ինտերնատուրայի եւ աշխա- տանքային պրակտիկայի ﬕջոցով մասնավոր հատվածի դերակատարման բարձրացումը հանդիսա- նում է առաջին աշխատանքային պրակտիկայի կարեւոր ﬕջոցը, որ մյուս գործատուները բարձր են գնահատում եւ որը կարող է ﬔծացնել աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները: Դպրոց- ների ավելի ցածր դասարաններում մասնագիտական ուղղորդման եւ կողմնորոշման դասընթացի ներդնումը եւս կարող է դյուրիանցնել երիտասարդների անցումն ուսուﬕց աշխատանքի: Ցածր եկամուտ ունեցող խավերին, այդ թվում սոցիալական աջակցության շահառուներին անհրա- ժեշտ են հասցեական ակտիվացման քաղաքականություններ՝ աշխատաշուկայում նրանց մաս- նակցությունը բարձրացնելու եւ աշխատանքի հնարավորությունները ընդլայնելու համար: Հայաս- տանում ընտանեկան նպաստի ծրագրում (ԸՆԾ) ընդգրկվելու համար կարիքավորների եւ սոցիալա- պես խոցելի մարդկանց դրամական աջակցության իրավունակությունը որոշող բանաձեւում կառա- վարության կատարած փոփոխությունների արդյունքում նվազեցվել են աշխատանքն ապախրախու- սող գործոնները, որոնք ներհատուկ էին նախկինում կիրառվող գործակիցներին: Ինչեւէ, գոյություն չունեն ԸՆԾ-ի աշխատունակ շահառուների համար հատուկ նախատեսված ծրագրեր: Ավելին, աշխա- տաշուկայի ակտիվ ծրագրերում (ԱՇԱԾ) ԸՆԾ-ի աշխատունակ շահառուների մասնակցության մա- կարդակը շատ ցածր է, եւ նույնքան ցածր է նրանց առաջարկվող հարմար աշխատանքների թիվը: Զբաղվածության տարածքային բաժինները կառավարող Զբաղվածության պետական գործակա- լության (ԶՊԳ) եւ ԸՆԾ-ն կառավարող սոցիալական ապահովության ծառայությունների ﬕջեւ աշխա- տանքների համակարգումը հանգուցային նշանակություն ունի հասցեական լուծումների հիման վրա ԸՆԾ-ի շահառուների շրջանում տնտեսական ակտիվության մակարդակը բարձրացնելու համար: 80 Տվյալները ստացվել են թիրախային խմբերի հետ քննարկումների միջոցով: 119 Աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի համապատասխանությունը ապահովող եւ ոլորտից՝ ոլորտ կամ վայրից՝ վայր աշխատողների անցումը դյուրինացնող քաղաքականություններ Անհրաժեշտ է բարելավել աշխատաշուկայի տվյալների որակը՝ դրանք կրթության, ուսուցման եւ զ- բաղվածության քաղաքականություններում հաշվի առնելու եւ կարիերայի ընտրության հարցում սովորողներին ուղղորդելու նպատակով: Աշխատաշուկայի մասին առավել որակյալ տեղեկատվութ- յունը պահանջվում է նաեւ գործատուների եւ աշխատանք որոնողների ﬕջեւ տեղեկատվական ան- համաչափությունները կրճատելու եւ դրանով իսկ պահանջվող ու առաջարկվող հմտությունների ան- համապատասխանությունը նվազեցնելու եւ աշխատանքի համարժեքությունը բարելավելու համար: Աշխատաշուկայի տեղեկատվական համակարգը պետք է արդիականացվի եւ ընդլայնվի՝ նպաստելով գործատուների, կրթական հաստատությունների եւ Զբաղվածության պետական ծառայության ﬕջեւ գործողությունների համակարգմանը: Տարբեր աշխատանքների եւ հմտությունների առաջար- կի ու պահանջարկի մասին ավելի մանրամասն տվյալների հավաքագրման ու վերլուծության օգուտ- ները ﬔծ են. նման տվյալները հաշվի կառնվեն սովորողների կողﬕց մասնագիտական կողմնորոշման հարցում, աշխատանք որոնողների կողﬕց՝ իրենց հմտություններին համարժեք աշխատանք գտնելու համար եւ ընկերությունների կողﬕց՝ իրենց պահանջմունքներին լավագույնս բավարարող աշխատող ընտրելիս: Քաղաքականությունները պետք է նաեւ խթանեն մասնագիտությունների եւ գործատունե- րի հետազոտությունների տեսքով ավելի շատ տվյալների հավաքագրումը եւ աջակցեն հմտություն- ների գնահատման, ﬕջնաժամկետ կանխատեսումների գործիքակազﬔրի մշակմանը՝ նպատակ ու- նենալով ապահովել լրացուցիչ տեղեկատվություն, որը հաշվի կառնվի կրթության եւ պահանջվող հմտությունների տեսանկյունից աշխատաշուկայի վերաբերյալ քաղաքականություններում: Մասնա- գիտությունների ﬕտումների մասին տեղեկատվությունը կարող է լինել քանակական (պարբերական հետազոտություններ) կամ որակական (գործատուների թիրախային խմբերի ﬕջոցով): Շրջանա- վարտների հետագա կարիերայի հետազոտությունները լայնորեն կիրառվում են եվրոպական երկր- ներում՝ տարբեր ուսումնական հաստատությունների եւ ուսման բնագավառների ընտրության հար- ցում մասնագիտական կողմնորոշման հեռանկարների մասին տեղեկատվություն հավաքագրելու հա- մար: Կառավարությունը կարեւորագույն դերակատարում ունի ոչ ﬕայն տվյալների գեներացման, այլ նաեւ աշխատաշուկայի տվյալների տարածման խնդրում: Կարելի է մշակել աշխատատեղերի առ- ցանց պորտալ՝ աշխատաշուկայի տվյալների հասանելիությունը եւ ուսանողների եւ աշխատանք որո- նողների կողﬕց կարիերայի իրազեկված ընտրության կատարուﬓ ապահովելու համար: Աշխատա- տեղերի պորտալի մշակման համար անհրաժեշտ է ընդլայնել մասնավոր ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տվյալների բազան, կրթական եւ ՏՄԿՈՒ հաստատություններից շրջանա- վարտների հմտությունների մասին տվյալների հավաքագրումը: Շատ երկրներում ստեղծվել են աշ- խատաշուկայի դիտարկումների կենտրոններ, որոնց նպատակն է բարելավել աշխատաշուկայի մա- սին տեղեկատվության որակն ու շրջանակը եւ վերլուծել աշխատաշուկայի զարգացումները: Անհրաժեշտ է հզորացնել Զբաղվածության պետական գործակալության կարողությունը՝ մատուց- վող զբաղվածության ծառայությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով: Մարդիկ լիարժեքորեն չեն օգտվում ԶՊԳ-ի զբաղվածության ծառայություններից, եւ աշխատանք որոնողներն այդքան էլ ﬔծ վստահություն չեն տածում աշխատանքի տեղավորման հարցում ԶՊԳ-ի կարողության նկատմամբ: Աշխատանք չունեցող մարդկանց ընդաﬔնը 9 տոկոսն է գրանցված ԶՊԳ-ում: Աշխատան- քի տեղավորման ﬕջնորդական ծառայությունների (հարմար աշխատանքի առաջարկ, աջակցութ- յուն աշխատանք որոնելու հարցում, ուղղորդում դասընթացներին եւ աշխատաշուկայի ակտիվ ﬕջո- ցառումներ) որակը բարձրացնելու համար ԶՊԳ-ի անձնակազմը պետք է անցնի ուսուցում՝ ավելի նեղ մասնագիտացված գործառույթներ, օր.՝ գործերի կառավարման որակը բարձրացնելու համար աշ- խատանք որոնողների եւ թափուր աշխատատեղերի մանրամասն նկարագրերի կազմում (աշխա- տանքին պատրաստվածության գնահատում) կատարելու համար: Անհրաժեշտ է ակտիվացնել գոր- ծատուների հետ շփումները, քանի որ աշխատանքի տեղավորման եւ մարդկանց ակտիվացման ծրագրերի շրջանակում ԶՊԳ-ն համագործակցում է շատ փոքրաթիվ գործատուների հետ, որոնց ﬔծ մասը գործում է պետական հատվածում: 120 Աշխատանքային ﬕգրացիայի տված օգուտները կարելի է էլ ավելի մաքսիմալացնել՝ ﬕեւնույն ժա- մանակ կրճատելով աշխատուժի ﬕջազգային շարժունակությանը խոչընդոտող արգելապատնեշ- ները: Ժամանակավոր աշխատանքային ﬕգրացիան հայերին, հատկապես գյուղաբնակ գործազուրկ- ներին, թույլ է տալիս օգուտ քաղել Հայաստանի եւ նշանակման երկրների աշխատավարձերի ﬕջեւ տարբերությունից: Արտերկրում հնարավորությունների մասին հասանելի տեղեկատվությունը սահ- մանափակ է եւ սովորաբար շրջանառվում է ﬕգրանտներին ընտանիքի անդամների ու հարազատ- ների ﬕջեւ: Տեղեկատվության ասիﬔտրիկությունը հանգեցնում է արտերկրում պահանջվող եւ ﬕգ- րանտների կողﬕց առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանության: Հայ աշխա- տանքային ﬕգրանտները նաեւ ﬕտում չունեն կնքելու գրավոր աշխատանքային պայմանագրեր (Honorati, Kerschbaumer and Yi 2019), ինչի հետեւանքով նրանք ավելի խոցելի են դառնում աշխատան- քային իրավիճակներում, աճում են ﬕգրացիայի հետ կապված ծախսերը եւ սահմանափակվում է նշանակման երկրների ընտրությունը: Կառավարությունը կարող է ավելի նախաձեռնողաբար մոտե- նալ նշանակման երկրների հետ գործընկերական հարաբերությունների հաստատման խնդրում՝ նպատակ ունենալով. (i) ապահովել աշխատատեղերի, այդ թվում որակավորումների մասին տեղե- կատվության առկայությունն ու հասանելիությունը հանրության համար, (ii) հմտությունների կո- րուստները նվազագույնի հասցնելու համար համագործակցել կոնկրետ աշխատանքների համար պահանջվող հմտությունների զարգացման ուղղությամբ, օրինակ, ﬕմյանց համապատասխանեցնե- լով եւ համատեղ մշակելով ուսումնական ծրագրերը եւ համագործակցելով գործնական եւ երկակի ու- սուցման բնագավառներում, եւ (iii) նշանակման երկրներում ապահովել հայ եւ տեղաբնակ աշխատող- ների նկատմամբ հավասար վերաբերմունքը (աշխատավարձի եւ սոցիալական պաշտպանության ա- ռումով), ներառյալ աշխատանքային եւ սոցիալական պաշտպանությունը, առողջապահական ապա- հովագրությունը, հատկապես ցածր հմտություններ ունեցողների դեպքում, որոնց նկատմամբ անհա- վասար վերաբերմունք է ցուցաբերվում աշխատանքի պայմանների շուրջ բանակցման ժամանակ: Արտերկրում բնակվող հայերի վերադարձը խթանող արդյունավետ քաղաքականությունները հիﬓված են սփյուռքի եւ վերադարձի որոշիչ գործոնների ավելի խոր ըմբռնման վրա: Արտասահ- մանում ապրող բարձրակարգ հայ մասնագետների վերադարձը Հայաստան եւ երկրում ուղեղների աճը ապահովելու ուղղությամբ ﬕնչ օրս ձեռնարկված գործողությունները դեռ պետք է տան շոշա- փելի արդյունքներ: Վերադարձի որոշումները բարդ են, եւ հնարավոր չի լինի հայրենիքում լիովին յուրացնել արտերկրում ձեռք բերված հմտությունները, որի արդյունքում վերադարձածների շրջա- նում տեղի կունենա մարդկային կապիտալի կորուստ: Վերադարձի արդյունավետ սխեմաներ մշա- կելու համար հրամայական է, որ կազմավարությունը մշակի սփյուռքահայերի նկարագրերը տալու ﬔխանիզմներ՝ վերադարձի շարժառիթներն ու պայմաններն ավելի լավ ըմբռնելու եւ վերադարձող բնակչության հոսքն ու կուտակային թիվը մոտավոր գնահատելու համար: Նման տվյալների վերլու- ծությունը կծառայի որպես հիմք փաստերի վրա հիﬓված քաղաքականություններ ձեւակերպելու համար: Քաղաքականության այլ տարբերակներից են սփյուռքահայերի բնակության երկրների հետ փոխադարձ համաձայնության հիման վրա կենսաթոշակների փոխանցման թույլատրումը եւ ﬕգ- րացիայի վերաբերյալ կարգավորումները թափանցիկորեն իրականացնելու ուղղությամբ պետա- կան կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարﬕնների ﬕջեւ համագործակցությունը: Ի վերջո, Հայաստանը կարող է սահմանել քաղաքականություններ՝ ուղղված համապատասխան պետական մարﬕնների ﬕջեւ սերտ համագործակցության ﬕջոցով աշխատաշուկայում վերադար- ձողների վերաինտեգրման դյուրինացմանը: Կրթական համակարգը, հատկապես ﬕջնակարգ եւ բարձրագույն կրթությունը պետք է ուղղվի աշ- խատաշուկայի պահանջմունքներին արձագանքմանը եւ համապատասխան հմտությունների զար- գացման ապահովմանը: Հայաստանը, որը կանգնած է ծերացող եւ կրճատվող բնակչության խնդրի առջեւ, չպետք է սահմանափակվի աշխատուժում մասնակցության ընդլայնմանն ուղղված ջանքերով: Այն պետք է նաեւ բարձրացնի աշխատողների արդյունավետությունը՝ նրանց հմտություններն էլ ա- վելի համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջմունքներին: Արդյունավետ աշխատանք գտնելու համար ﬕջնակարգ եւ բարձրագույն կրթության հաստատությունների շրջանավարտները պետք է ունենան ոչ զուտ ավարտական դիպլոմ, այլ համապատասխան հմտություններ: 121 Անհրաժեշտ է հզորացնել ճանաչողական, բարձրակարգ տեխնիկական հմտությունների զարգա- ցումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր արդյունավետություն ունեցող ֆինանսական եւ բիզնես ծառայությունների, ինչպես նաեւ ՏՀՏ ոլորտներին, որտեղ պահանջվող եւ առաջարկվող հմտությունների ﬕջեւ անհամապատասխանությունն ավելի ﬔծ է: Սրա համար անհրաժեշտ է, որ բուհերը եւ ՏՄԿՈՒ համակարգը նորացնեն իրենց ուսումնական ծրագրերը՝ այս աշխատանքում ներգ- րավելով գործատուներին, ինչպես նաեւ վերանայեն որակի ստանդարտները, արդիականացնեն ու- սուցման ﬔջ օգտագործվող սարքավորումներն ու ենթակառուցվածքները, կատարելագործեն դա- սավանդողներին: Արդյունավետության նպատակներն ապահովելու բարձրագույն կրթության ներու- ժը լիարժեք չի օգտագործվում: Վերջին տասնամյակում մասնագիտական կրթության հաստատութ- յուններում եւ ավագ դպրոցներում ընկել է 16-18 տարեկան երեխաների ընդունելության ընդհանուր թիվը81: Աշխատանքի պահանջներին համապատասխանող տեխնիկական հմտությունների զարգաց- ման համար անհրաժեշտ է նաեւ ինստիտուցիոնալացնել կապը կրթության եւ ուսուցման համակար- գերի, ուսանողների եւ ձեռնարկությունների (օր.՝ ուսումնական պրակտիկայի ﬕջոցով), ձեռնար- կությունների եւ կրթական հաստատությունների ﬕջեւ: Աշխատաշուկայի պահանջարկին հետﬕջ- նակարգ եւ մասնագիտական հմտությունների համապատասխանության ապահովման ուղիներից ﬔկը սովորողների աշխատանքային փորձի (օր.՝ ինտերնատուրա եւ ուսումնական պրակտիկա) ձեռքբերման ﬕջոցով գործատուների դերակատարության հզորացուﬓ է: Քաղաքականություններ, որոնց նպատակն է բարձրացնել աշխատանք որոնողների համապատաս- խան հմտությունները եւ աշխատողների արդյունավետությունը: Անհրաժեշտ է ավելի ﬔծ ուշադրություն դարձնել աշխատանքի փոփոխական բնույթին համապա- տասխանող ﬕջահատ հմտություններին եւ ոչ տեխնիկական կարողություններին: Մրցունակութ- յունը պահպանելու համար մարդկանց անհրաժեշտ են նոր հմտություններ, հնարավորություններ եւ ավելի բարձր մակարդակի մարդկային կապիտալ: Փաստերը վկայում են, որ աշխարհում աշխատա- տեղերի հմտությունների բովանդակությունը փոխվում է: Ավանդական մանուալ հմտությունները (ո- րոնք կարելի է ավտոմատացնել) կրճատվում են եւ ավելի շատանում են խնդիրների լուծում, հաղոր- դակցություն, համագործակցություն եւ ստեղծագործական մոտեցում պահանջող հմտությունները: Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ տնտեսությունում տեխնոլոգիաների, նորարարության եւ ծառայությունների ընդլայնված կիրառմանը զուգահեռ աշխատաշուկայում պահանջվող հմտութ- յունները գնալով դառնում են ﬕջահատ՝ թույլ տալով աշխատողին ադապտացվել արագ փոփոխվող արտադրական ու բիզնես գործընթացներին: Միջահատ հմտությունները, օր.՝ օտար լեզուների իմա- ցությունը, կօգնի հայկական ընկերություններին ինտեգրվել արտասահմանյան շուկաներին: Տեխնո- լոգիական փոփոխությունների արագ տեմպով պայմանավորված՝ տեխնիկական հմտությունների պահանջարկն էլ ավելի արագ է ընկնում՝ ընդգծելով հիմնարար (ճանաչողական եւ սոցիալ-հուզական) հմտությունների զարգացման կարեւորությունը: Անհրաժեշտ է խթանել եւ նորացնել մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման դասըն- թացները՝ պահանջմունքները բավարարելու համար: Ավտոմատացման եւ տեխնոլոգիական փոփո- խությունների արդյունքում ավելի տարեց աշխատողների մոտ ﬔծանում է հմտությունների հնացման ռիսկը: Աշխատուժի հմտությունները պետք է պարբերաբար նորացվեն՝ դրանց պահանջվող մակար- դակը պահպանելու եւ ընկերություններում նորարարական մոտեցումների ներդրմանն ու արդյունավե- տության բարձրացմանն աջակցելու համար: Շարունակական եւ ցկյանս ուսուցման քաղաքականութ- յունները պետք է դառնան գերակայություն, որպեսզի աշխատուժն ունենա գործատուների պահանջ- մունքին համապատասխանող հմտություններ: Լսարանային ուսուցման հիման վրա գործատուների 81 Ընդունելության մակարդակը 2009թ. 98.8 տոկոսի համեմատ ընկել է՝ 2017թ. կազմելով 85.6 տոկոս (Համաշխար- հային բանկ, պատրաստվում է հրապարակման): 122 կողﬕց ներկայումս նախաձեռնվող մասնագիտական ուսուցումը պետք է արդիականացվի՝ պահանջ- մունքները բավարարելու համար: Աշխատանքին համապատասխանող հմտությունների զարգացումը ընդգրկուն օրակարգ է եւ պա- հանջում է վաղ հասակում մարդու հիմնարար եւ սոցիալ-հուզական հմտությունների զարգացում: Մանուկ հասակում մարդու զարգացման ﬕջամտությունները առանցքային նշանակություն կունե- նան ապագա աշխատանքին Հայաստանի բնակչությանը նախապատրաստելու համար: Ի լրուﬓ ե- րեխայի խնամքի ծառայությունների, աշխատաշուկա մուտք գործելու համար կանանց ավելի լայն հնարավորությունների ապահովման, Հայաստանը պետք է ընդլայնի մանուկներին (ﬕնչեւ ներառյալ 3 տարեկան), կարիքավոր եւ խոցելի տնային տնտեսություններում, գյուղական վայրերում ապրող, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ՄԶԾ ծառայությունների ծածկույթն ու հասանե- լիությունը: 123 Գրականության ցանկ Ayliffe, T.; M. Honorati and M. Zumaeta. 2019 (forthcoming). Early childhood development services in Armenia: Diagnostic report. Washington, DC: The World Bank. Alam, A.; Anos Casero, P.; Khan, F. and Udomsaph, C. 2008. Unleashing prosperity: productivity growth in Eastern Europe and the former Soviet Union (English). Washington, DC: World Bank. http://documents.worldbank.org/curated/en/589741468031450373/Unleashing-prosperity-productivity- growth-in-Eastern-Europe-and-the-former-Soviet-Union Bartsch, U. and D. De Rosa. 2015. Armenia - Drivers of dynamism (English). Washington, D.C.: World Bank Group. http://documents.worldbank.org/curated/en/786861530207467952/Armenia-Drivers-of-Dynamism Bellak, C., M. Leibrecht and M. Liebensteiner, 2014. “Short-term Labor Migration from the Republic of Armenia to the Russian Federation”, Journal of Development Studies. 50 (3). 349–367. Bussolo, M., M. E. Dávalos, V. Peragine and R. Sundaram. 2019. Toward a New Social Contract: Taking On Distributional Tensions in Europe and Central Asia. Europe and Central Asia Studies. Washington, DC: World Bank. Buitrago Hernandez, S. P., A. Fuchs Tarlovsky, C. A. Cancho, J. N. Lundvall and N. Millan. 2019. Exploring the diversity of young people not in employment, education or training (NEET): the gender profile of NEETs in Georgia and Armenia. Washington, D.C.: World Bank Group. https://hubs.worldbank.org/docs/imagebank/pages/docprofile.aspx?nodeid=31124049 Clark, A. E. 2015. “What makes a good job? Job quality and job satisfaction.” IZA World of Labor 2015: 215. Ersado, L. and V. Levin. 2011. Armenia - Social assistance programs and work disincentives. Washington, DC: World Bank. https://hubs.worldbank.org/docs/imagebank/pages/docprofile.aspx?nodeid=15546566 European Bank for Reconstruction and Development (EBRD). 2016. Life in Transition Survey III. http://litsonline-ebrd.com/countries/armenia/ European Bank for Reconstruction and Development (EBRD). 2014. Transition Report. https://www.ebrd.com/news/publications/transition-report/transition-report-2014.html Goetzel, R. Z., S. R. Long, R. J. Ozminkowski, K. Hawkins, S. Wang and W. Lynch. 2004. “Health, absence, disability, and presenteeism cost estimates of certain physical and mental health conditions affecting U.S. employers,” Journal of Occupational and Environmental Medicine 2004 Apr; 46(4): 398-412. Honorati, M., F. Kerschbaumer and S. Yi. 2019. “Armenia: Better Understanding International Labor Mobility.” Policy Brief. May 2019. Washington, DC: The World Bank. Inglehart, R., C. Haerpfer, A. Moreno, C. Welzel, K. Kizilova, J. Diez-Medrano, M. Lagos, P. Norris, E. Ponarin and B. Puranen et al. (eds.). 2014. World Values Survey: Round Six - Country-Pooled Datafile Version: http://www.worldvaluessurvey.org/WVSDocumentationWV6.jsp. Madrid: JD Systems Institute. International Monetary Fund (IMF). 2019. Republic of Armenia: Selected Issues; IMF country report No. 19/155; June 5, 2019. https://www.imf.org/en/Publications/CR/Issues/2019/06/05/Republic-of-Armenia- Selected-Issues-46969 . 124 Le Goff, M. 2010. "How Remittances Contribute to Poverty Reduction: a Stabilizing Effect," Working Papers 201008, CERDI. Merotto, D., M. Weber and R. Aterido. 2018. “Pathways to Better Jobs in IDA Countries: Findings from Jobs Diagnostics.” World Bank, Washington, DC. License: Creative Commons Attribution CC BY 3.0 IGO. Munoz Boudet, A. M, L. Rodriguez Chamussy. 2017. Why should we care about care?: the role of childcare and eldercare in Armenia. Washington, D.C.: World Bank Group. Pinto, M. F., Posadas, J., and Shapira, G. Forthcoming. Financial incentives, fertility and son preference in Armenia. Save the Children Armenia. 2017. Assessment on Children to pre-school education services in Armenia. Analytical report. http://children.ombuds.am/wp-content/uploads/2017/09/Assessment-on-Access-to-Pre-school-Education- Services_ENG.pdf Save the Children Armenia. 2018. Youth-Focused and Gender-Sensitive Labour Market Research in Armenia: Final Analytical Report 23/12/2018, https://armenia.savethechildren.net/sites/armenia.savethechildren.net/files/library/LMR%20Report_Eng.p df Sondergardh, L. and M. Murthi. 2012. Skills, not just Diplomas: Managing Education for Results in Eastern Europe and Central Asia. Washington, DC: World Bank Group. Statistical Committee of the Republic of Armenia (Armstat). 2018. “Social Snapshot and Poverty in Armenia: Statistical Analytical Report Based on the findings of the 2017 Integrated Living Conditions Survey of Households.” Yerevan. Valerio, A., K. M. Herrera Sosa, S. Monroy Taborda, D. Chen. 2015. Armenia - Skills toward Employment and Productivity (STEP) survey findings (urban areas). Washington, D.C.: World Bank Group. https://hubs.worldbank.org/docs/imagebank/pages/docprofile.aspx?nodeid=26775048 World Bank. 2015. Skills Gaps and the Path to Successful Skills Development: Emerging Findings from Skills Measurement Surveys in Armenia, Georgia, FYR Macedonia, and Ukraine. Washington, DC: World Bank Group. https://hubs.worldbank.org/docs/imagebank/pages/docprofile.aspx?nodeid=24847774 World Bank. 2017. Future Armenia: Connect, Compete, Prosper. A Systematic Country Diagnostic, Washington, DC: World Bank. http://documents.worldbank.org/curated/en/716961524493794871/Future- Armenia-connect-compete-prosper World Bank Group. 2018. Women, Business and the Law 2018. Washington, DC: World Bank. License: Creative Commons Attribution CC BY 3.0 IGO. World Bank. 2019a. Armenia - Country Partnership Framework for the Period FY19-FY23 (English). Washington, D.C.: World Bank Group. World Bank. 2019b. Doing Business 2019 database. http://www.doingbusiness.org/en/data downloaded in January 2019. World Bank. 2019c. World Development Report 2019: The Changing Nature of Work. World Development Report. Washington, DC: World Bank. © World Bank. https://openknowledge.worldbank.org/handle/10986/30435 License: CC BY 3.0 IGO. 125 World Bank. Forthcoming. “Armenia Human Capital Assessment,” Washington, D.C.: World Bank Group. World Bank and European Bank for Reconstruction and Development (EBRD). 2013. Armenia Enterprise Survey (ES) 2013, Ref. ARM_2013_ES_v01_M. https://datacatalog.worldbank.org/dataset/armenia- enterprise-survey-2013, accessed November 2018. World Bank and International Finance Corporation (IFC). 2013. Armenia Country Profile 2013. Washington, D.C.: The World Bank Group. World Development Indicators, The World Bank. World Population Prospects database.2019. https://population.un.org/wpp/Download/Standard/Population/, accessed May 23, 2019. Yeganyan, R. 2017. Final report on the 2017 field work implemented in the framework of “A Three–Year (2015–2017) Monitoring of External Migration Situation in Armenia through Sample Survey” Program. Mimeo. 126 Հավելված. Լրացուցիչ աղյուսակներ եւ գծապատկերներ Աղյուսակ Ա.1. Աշխատուժի կարգավիճակն ըստ մարզերի՝ հիﬓված 2007թ., 2010թ., 2015թ. եւ 2017թ. ԵԿՊՀ-ի տվյալների վրա Ընդաﬔնը Երեւան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց Տավուշ Ձոր 2007 Զբաղված 62.9 55.8 79.9 75.6 70.2 71.8 58.7 56.1 55.8 73.0 69.0 75.1 Գործազուրկ 9.7 13.7 2.7 5.0 6.1 6.6 10.5 10.4 10.2 5.2 9.6 5.0 Տնտեսապես 27.4 30.5 17.4 19.5 23.7 21.6 30.8 33.5 33.9 21.8 21.5 19.9 ոչ ակտիվ 2010 Զբաղված 52.6 45.2 74.4 66.4 60.7 62.0 50.5 44.9 41.9 69.3 61.6 66.0 Գործազուրկ 13.9 20.0 7.7 5.9 7.8 9.1 15.4 11.7 13.8 10.5 12.5 9.6 Տնտեսապես 33.5 34.8 18.0 27.7 31.5 28.9 34.1 43.5 44.2 20.2 25.9 24.5 ոչ ակտիվ 2015 Զբաղված 58.6 51.5 80.7 67.4 68.1 69.7 56.5 50.0 45.9 65.8 71.9 69.0 Գործազուրկ 11.8 16.9 3.4 8.0 3.6 0.9 12.5 14.5 19.8 11.1 9.0 4.9 Տնտեսապես 29.6 31.6 15.9 24.6 28.4 29.3 31.0 35.5 34.3 23.1 19.1 26.1 ոչ ակտիվ 2017 Զբաղված 60.9 55.5 80.8 75.1 68.8 63.0 56.3 50.0 50.3 77.3 72.0 68.6 Գործազուրկ 10.8 13.9 5.1 4.8 5.0 6.2 12.4 16.5 14.0 4.3 7.0 10.8 Տնտեսապես 28.3 30.5 14.1 20.1 26.2 30.8 31.2 33.5 35.7 18.4 20.9 20.6 ոչ ակտիվ 2007-17 տոկոսային կետի փոփոխություն Զբաղված -2.0 -0.3 0.9 -0.4 -1.4 -8.8 -2.4 -6.1 -5.5 4.3 3.1 -6.5 Գործազուրկ 1.1 0.3 2.3 -0.2 -1.1 -0.4 1.9 6.1 3.7 -0.9 -2.5 5.8 Տնտեսապես 0.9 0.0 -3.2 0.6 2.5 9.1 0.4 0.0 1.8 -3.4 -0.6 0.7 ոչ ակտիվ 127 2007-17 տոկոսային կետ Զբաղված -3% 0% 1% -1% -2% -12% -4% -11% -10% 6% 4% -9% Գործազուրկ 11% 2% 86% -4% -17% -6% 19% 59% 37% -18% -26% 118% Տնտեսապես 3% 0% -19% 3% 11% 42% 1% 0% 5% -16% -3% 4% ոչ ակտիվ Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2007թ., 2010թ., 2015թ. եւ 2017թ. ՏՏԿԱՀ-ի տվյալների վրա: Նշում՝ ՏՏԿԱՀ-ի տվյալները խստորեն համադրելի չեն աշխատուժի հետազոտության (ԱՀ) տվյալների հետ: Քանի որ ԱՀ-ի տվյալները հասանելի են ﬕայն 2014թ. սկսած, ավելի ﬔծ ժամանակային շարքի ﬕտուﬓերն ուսուﬓասիրելու համար սույն զեկույցում կիրառվել են ՏՏԿԱՀ-ի տվյալները:. 128 Գծապատկեր Ա.1. Զբաղվածության պրոբիտ մոդելի սահմանային էֆեկտները, 2017թ. Female Age Age squared Secondary education Tertiary education Aragatsotn Ararat Armavir Gegharkunik Lori Kotayk Shirak Syunik Vayoc Dzor Tavush -20 -10 0 10 20 30 40 Urban Rural Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Նշում՝ նշագծերը ցույց են տալիս սահմանային էֆեկտի գործակիցները՝ հիﬓված բազմաչափումային պրոբիտ մոդելի վրա: Հոծ գունավորմամբ նշագծերն արտացոլում են վիճակագրական նշանակությունը 5 կամ 10 տոկոսի մակարդակում: Շեղ գումավորմամբ նշագծերն արտահայտում են 10 տոկոսի մակարդակում նշանակության բացակայությունը: Կրթության համար որպես հսկիչ կատեգորիա է ընտրվել լրիվ կամ թերի ﬕջնակարգ կրթությունը: Քաղաքային եւ գյուղական վայրերի համար որպես հսկիչ կատեգորիա են ընտրվել համա- պատասխանաբար Երեւանը եւ Արագածոտնը:. 129 Գծապատկեր Ա.2. Ուսուﬕց աշխատանքի անցումը 15-40 տարեկան տղամարդկանց շրջանում, ներառյալ զինծառայությունը 100 90 80 70 60 50 40 30 20 10 0 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 In education Unemp+edu Work+edu Work only Unemployed (NEET) Inactive (NEET) Military Աղբյուրը՝: Buitrago et al. (2019): Գծապատկեր Ա.3. Ուսուﬕց աշխատանքի անցումը 15-40 տարեկանների շրջանում ըստ սեռի, քաղաքային եւ գյուղական վայրերի, 2017թ. ա. Կանայք, քաղաքային վայրեր բ. Տղամարդիկ, քաղաքային վայրեր 100 100 90 90 80 80 70 70 60 60 50 50 40 40 30 30 20 20 10 10 0 0 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 In education (or training) Unemp+edu/train In education (or training) Unemp+edu/train Work+edu/train Work only Work+edu/train Work only Unemployed (NEET) Inactive (NEET) Unemployed (NEET) Inactive (NEET) 130 գ. Կանայք, գյուղական վայրեր դ. Տղամարդիկ, գյուղական վայրեր 100 100 90 90 80 80 70 70 60 60 50 50 40 40 30 30 20 20 10 10 0 0 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 15 17 19 21 23 25 27 29 31 33 35 37 39 In education (or training) Unemp+edu/train In education (or training) Unemp+edu/train Work+edu/train Work only Work+edu/train Work only Unemployed (NEET) Inactive (NEET) Unemployed (NEET) Inactive (NEET) Աղբյուրը՝ Buitrago et al. (2019): Գծապատկեր Ա.4. Տնտեսական ակտիվության կարգավիճակը 15-29 տարեկանների շրջանում (ընդաﬔնը եւ ըստ սեռի), 2017թ. 100 10 9 11 90 21 18 26 8 25 31 14 80 18 39 1 3 9 12 16 70 8 4 7 3 14 1 11 8 4 6 60 7 7 3 4 6 5 7 2 50 4 44 37 31 29 32 40 26 19 21 23 30 20 28 29 29 27 30 29 31 28 29 10 0 Females Males Total Females Males Total Females Males Total Total Urban Rural In education (or training) Employment only Emp + edu/train. Unemp + edu/train. Unemployed (NEET) Inactive (NEET) Աղբյուրը՝ Buitrago et al. (2019): 131 Նշում՝ «NEET»-ը սահմանվում է որպես աշխատանքային զբաղվածություն չունեցող եւ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթությունում/ուսուցման (առկա կամ հեռակա) ﬔջ չընդգրկված: Ընտրանքում ներառված չեն զինծառայությունում գտնվող տղամարդիկ: Գծապատկեր Ա.5. Լրիվ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում ﬔծ թիվ են կազմում երիտասարդները, հատկապես կանայք Ստացած աﬔնաբարձր մակարդակի կրթությունը ըստ տարիքային խմբերի եւ սեռերի, 2017թ. ա. Տղամարդիկ բ. Կանայք 60-64 60-64 5 71 24 6 71 23 55-59 55-59 4 78 18 5 72 23 50-54 3 50-54 3 75 22 76 21 Female age cohort Male age cohort 45-49 2 74 24 45-49 6 73 21 40-44 3 71 25 40-44 5 69 26 35-39 4 69 27 35-39 7 65 28 30-34 2 65 33 30-34 6 62 32 25-29 2 57 41 25-29 5 58 36 20-24 2 66 32 20-24 3 80 17 15-19 42 58 15-19 42 57 0 0 20 40 60 80 100 0 20 40 60 80 100 Տոկոս Տոկոս Primary and below Secondary Primary and below Secondary Tertiary and above Tertiary and above Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: 132 Գծապատկեր Ա.6. Գործազրկության մակարդակն ըստ սեռի, 2017թ. ա. Ըստ տարիքային խմբերի բ. Ըստ կրթական մակարդակի 50 25 39.3 20.7 40 20 Տոկոս of labor force (ages 15-64) 17.617.6 17.6 17.6 28.5 30 14.3 Տոկոս of labor force 22.7 15 18.6 20 15.6 12.5 13.8 10 9.2 10 6.3 3.1 4.6 5 0 0.0 0.0 -10 -4.1 0 -10.8 Up to lower Secondary Tertiary -20 secondary -5 15-24 25-39 40-54 55-64 Age group Males Females Gap Males Females Gap գ. Ըստ շրջանների 30 26.4 25.3 Տոկոս of labor force (ages 15-64) 24.0 23.6 25 20 15 10 8.3 6.8 5 0.4 1.5 0 -1.2 -5 Yerevan Rest of urban Rural Males Females Gap Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: 133 Գծապատկեր Ա.7. Գործազրկության մակարդակներն ըստ տարիքի եւ սեռի, 2017թ. 60 57 50 Male 43 աշխատուժում (15-64 Female Տոկոսն ընդհանուր տարեկաններ) 40 30 37 24 24 32 20 17 15 20 22 15 14 18 14 10 16 13 13 10 11 8 0 15-19 20-24 25-29 30-34 35-39 40-44 45-49 50-54 55-59 60-64 Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: Աղյուսակ Ա.2. Ժամանակավոր ﬕջազգային եւ ներքին տնտեսական ﬕգրանտների բնութագիրը* Միջազգային Ներքին Մարդկանց թիվ 115,512 5,568 Ընդաﬔնը տնտեսական ﬕգրանտների տոկոսի տեսքով 95.4 4.6 Աշխատանքային տարիքի բնակչության տոկոսի տեսքով 6.0 0.3 Կապը տնային տնտեսության Տնային տնտեսության գլխավոր անդամ 31.5 13.2 գլխավոր անդաﬕ հետ Կին / ամուսին 6.5 1.5 Դուստր / որդի 50.5 80.0 Մայր / հայր 0.8 0.0 Քույր / եղբայր 1.1 0.0 Հարս / փեսա 4.0 1.9 Սկեսուր/զոքանչ / սկեսրայր/աներ 0.2 0.0 Թոռ 5.0 3.5 Այլ հարազատ 0.2 0.0 Ոչ հարազատ 0.2 0.0 Սեռ Տղամարդիկ 92.8 60.8 Կանայք 7.2 39.2 Տարիքային խումբ 15-24 10.1 28.7 25-39 43.5 55.6 40-54 31.1 11.8 55-64 15.3 3.9 Կրթական մակարդակ Տարրական եւ ցածր 4.9 6.1 Միջնակարգ 80.5 31.4 Բարձրագույն 14.6 62.5 Արտագաղթել է դեպի Ռուսաստան 95.2 ԿՉ Այլ ԱՊՀ երկրներ 1.7 ԿՉ Եվրոպա 1.8 ԿՉ ԱՄՆ եւ Կանադա 0.7 ԿՉ Այլ 0.6 ԿՉ Երեւան ԿՉ 67.0 Արագածոտն ԿՉ 0.0 Արարատ ԿՉ 0.4 Արմավիր ԿՉ 2.0 134 Գեղարքունիք ԿՉ 1.2 Լոռի ԿՉ 5.5 Կոտայք ԿՉ 2.2 Շիրակ ԿՉ 0.7 Սյունիք ԿՉ 1.6 Վայոց Ձոր ԿՉ 1.8 Տավուշ ԿՉ 3.6 ԼՂՀ ԿՉ 14.2 Արտագաղթած (մարզից) Երեւան 13.4 0.0 Արագածոտն 10.4 1.3 Արարատ 10.8 6.4 Արմավիր 7.3 0.0 Գեղարքունիք 11.5 8.8 Լոռի 17.4 47.1 Կոտայք 9.0 2.2 Շիրակ 14.8 2.8 Վայոց Ձոր 1.8 10.4 Տավուշ 3.6 21.2 Արտագաղթած (շրջանից) Երեւան 13.4 0.0 Մնացած քաղաքային վայրեր 31.0 53.7 Գյուղական վայրեր 55.6 46.3 Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի անձնակազﬕ հաշվարկներ՝ հիﬓված 2017թ. ՀՀ աշխատուժի հետազոտու- թյան տվյալների վրա: * «Տնտեսական ﬕգրանտներ» տերﬕնը նշանակում է մարդիկ, ովքեր բացակայում են տնային տնտեսությունից 3 կամ ավելի ամսով աշխատելու նպատակով: Ենթադրվում է, որ նման ﬕգրանտները «ժամանակավոր» են, քանի որ, աշխատուժի տվյալների համաձայն, նրանք հաշվառվում են որպես տնային տնտեսության անդամ: 135