88468 v2 Public Disclosure Authorized ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների Public Disclosure Authorized կայացում և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում Public Disclosure Authorized Public Disclosure Authorized ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Համաշխարհային բանկը կազմել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին նվիրված երկու թեմատիկ աշխատանքներ, որոնց նպատակն է ոլորտի բնապահպանական և սոցիալական խնդիրների գործնական և նպատակային դիտարկումը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում կայուն կառավարման ապահովման նպատակով քաղաքականություն մշակողներին, պետական պաշտոնյաներին և հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային արդի միտումների մասին իրազեկումը: Ներկայացվող առաջարկություններից կարող են օգտվել նաև մասնավոր հատվածի շահակիցները և քաղաքացիական հասարկության խմբերը՝ որպես ոլորտում լավագույն գործելակերպի ուղենիշ և բարեփոխումների ընթացքի մասին կառավարությունից հաշվետվություն պահանջելու համար: «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացումը» առաջին զեկույցում փորձ է արվում ապահովել հանքարդյունաբերության ոլորտի բանպահպանական և սոցիալական խնդիրների քաղաքականության շուրջ ծավալվող երկխոսության տեղեկատվական հիմքը: Այն անդրադառնում է հանքարդյունաբերության ոլորտի սոցիալական ծախսերին և օգուտներին, ուշադրությունը սևեռելով բարձր մակարդակի կարգավորիչ ռազմավարական պլանավորման վրա: Զեկույցը հիմնված է այն նախադրյալի վրա, որ որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի բարենպաստ և հարատև ազդեցության ապահովման համար անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես անմիջական, այնպես էլ հեռանկարային բնապահպանական և սոցիալական ազդեցությունը և խթանել բնական ռեսուրսների ռազմավարական պլանավորումն ու արդյունավետ կառավարումը: Այս զեկույցը կազմվել է 2014 թվականի հունվարին: «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում» երկորրդ զեկույցում փորձ է արվում արմատավորել բնապահպանական և սոցիալական կայունության սկզբունքները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականութան ներքո և բարելավել դրանց մասին պատկերացումները: Այս զեկույցը կազմվել է 2014 թվականի հունիսին: ԸՆԴԵՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հայաստանում առկա են բազմաթիվ ռազմավարական կարևորություն ունեցող օգտակար հանածոների հարուստ պաշարներ, մասնավորապես համաշխարհային շուկաներում բարձր պահանջարկ ունեցող պղինձ և մոլիբդեն: Հայաստանը մոլիբդեն արտադրող խոշոր երկիր է և 2011թ. արտադրության ծավալներով աշխարհում զբաղեցրել է յոթերրորդ տեղը: Մոլիբդենից բացի Հայաստանում արտադրվում են այլ մետաղներ այդ թվում՝ պղինձ, ոսկի, արծաթ, ցինկ, ցեմենտ, դիատոմիտ, գիպս, պեռլիտ և ռենիումինի աղ (կալիումի պերրենատ): Հայաստանն ունի նաև այլ 2 օգտակար հանածոների արժեքավոր ռեսուրսներ, ինչպիսիք են բազալտը, գրանիտը, կրաքարը, մարմարը և տուֆը, կիսաթանկարժեք քարեր, օրինակ՝ ագաթ, յասպիս և օբսիդիան, և այլ ոչ մետաղական օգտակար հանածոներ, ինչպիսիք են բենտոնիտը, դիատոմիտը, պեռլիտը և ցեոլիտները: 1 Այդպիսով հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից է: Արժույթի միջազգային հիմնադրամը նշել է, որ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս և շարունակել է բարձր մնալ 2013թ., հիմնականում շնորհիվ հանքարդյունաբերության, 2 ծառայությունների և գնուղատնտեսության ոլորտների: 2011թ. հանքարդյունաբերության արտադրանքը, թանկարժեք մետաղները և քարերը, ոչ թանկարժեք մետաղները ու նրանցից պատրաստված իրերը կազմել են Հայաստանի ապրանքների ընդհանուր արտահանման ավելի քան կեսը (55.2 տոկոս):3 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանքարդյունաբերության ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 45.6 տոկոս, մինչդեռ 2011թ. նույն ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 10.4 տոկոս: Այդ ներդրումները հիմնականում կատարվում էին գործող հանքերի գնման և ընդլայնման համար և դրանց արդյունքները կարճ ժանմանակում տեսանելի էին դառնում: 2010թ. համեմատ 2011թ. Հայաստանում ոսկու արատդրությունն ավելացավ 30 տոկոսով: Ավելացել է նաև այլ օգտակար հանածոների արտադրությունը, այդ թվում՝ աղի 21.09%, պղնձի մետաղի հումքի 16.12%, մոլիբդենի խտանյութի 11.12%, մոլիբդենի մետաղի 11.09%, բարիտի 9.0%, ցինկի խտանյութի 8.54% պղնձի խտանյութի 8.16% և ֆերոմոլիբդենի 7.78 տոկոս: Միևնույն ժամանակ, կաուստիկ սոդայի արտադրությունը նվազել է 93,44% - ով, իսկ գիպսի 12.14% - ով:4 Ակնկալվում է, որ պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ թանկարժեք մետաղների համաշխարհային ապրանքաշուկայի գների աճը էլ ավելի կխթանի ներդրումները և կավելացնի հանքարդյունաբերության ոլորտում արտադրության նկատմամբ պահանջարկը, նոր լիցք հաղորդելով ոլորտի զարգացմանը: Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման արդյունքում ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում և ենթակառուցվածքների բարելավում, սակայն ներդրումների արդյունքում անմիջական ու մեծածավալ տնտեսական օգուտ կորզելու հնարավորությունը հաճախ ստվերում է թողնում ոլորտի հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղական համայնքների վրա: Հստակ և պատշաճ կիրարկվող իրավական կարգավորման դաշտի և կայունության ապահովման ծրագրի բացակայության դեպքում այդ ազդեցությունը կարող է զգալի լինել: 1 U.S. Geological Survey. 2011 Minerals Yearbook: Armenia (Advance Release). Washington, D.C.: U.S. Geological Survey. 2013. 2 IMF (International Monetary Fund). 2013. IMF Country Report 13/238, Republic of Armenia. http://www.imf.org/external/pubs/ft/scr/2013/cr13238.pdf. 3 UNDP (United Nations Development Programme). 2012. Armenia Development Strategy for 2012–2025. Report. Yerevan. 4 U.S. Geological Survey. 2011 Minerals Yearbook: Armenia (Advance Release). Washington, D.C.: U.S. Geological Survey. 2013. 3 Աղյուսակ 3 1: Կուտակման ներուժ ունեցող ընդերքօգտագործման ազդեցությունների օրինակներ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ  Շրջակա միջավայրի տևական դեգրադացիայի վտանգ և ազդեցություն մարդկանց առողջության և կենսամակարդակի վրա  Լրացուցիչ աշխատատեղեր և  Ջրի որակի նվազում (բազմաթիվ ներդրումներ տնտեսությունում հանքերի և արտադրամասերի կողմից  Տեղերում գործարարության ջրառի ազդեցությունը ստորերկրյա և զարգացում հանքարդյունաբերող գրունտային ջրերի վրա) ընկերությունների կողմից կատարվող  Հողի և ապրուստի ավանդական գնումների արդյունքում միջոցների աղբյուրների կորուստ  Ճանապարհների և  Տնտեսության այլ ոլորտների թուլացում ենթակառուցվածքների բարելավում (գյուղատնտեսություն,  Ներդրումներ կենսաբազմազանության հանքարդյունաբերություն) պահպանության և վերականգնման  Գնաճ (օրինակ՝ անշարժ գույքի և համար վարձակալության շուկայում) և  Ծառայությունների և անհամարժեք բարձր ազդեցություն ենթակառուցվածքների (օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում կրթական հաստատությունների չաշխատող մարդկանց վրա մարզական թիմերի) որակի  Լրացուցիչ բեռ առկա սոցիալական բարելավում ապահովող բնակչության ծառայությունների վրա (օրինակ՝ աճ երեխաների խնամքի,  Մարդկային կապիտալի առողջապահության և կրթության) (ունակությունների, զբաղվածության,  Ընդերքօգտագորխման ուսումնառության) զարգացում: աշխատանքներից փոշու առաջացում և օդի որակի վատթարացում  Երթևեկության խցանումներ և ճանապարհների վատթարացում Աղբյուր. Franks et al., 2010 Հանքարդյունաբերության ոլորտում օգտակար հանածոների կորզման աշխատանքները պետք է ուղեկցվեն այնպիսի վճռորոշ միջոցառումների համակարգված իրականացմամբ, որոնք կապահովեն սոցիալական և բնապահպանական առումով կայուն տնտեսական աճ: Այսպիսի միջոցառումների ապահովման համար կարող են պահանջվել հեռահար բարեփոխումներ թե′ որոշումների կայացման գործընթացներում և թե′ դրան աջակցող միջոցառումներում, նույնիսկ նախքան ճիշտ քաղաքականությունների ձևակերպումը: Ա) ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ և ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում դեռևս պետք է որդեգրել համաշխարհային լավագույն գործելակերպը: Այս փաստաթուղթը ուղեցույցեր է ներկայացնում երկրում հանքարդյունաբերության կառավարման և ընդհանուր ազդեցության բարելավմանը միտված որոշ կառուցակարգերի վերաբերյալ: 4 Հանքարդյունաբերության ոլորտում և բնապահպանական օրենսդրական դաշտում ՀՀ կառավարության կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված մի շարք բարեփոխումները հնարավորություն են ընձեռում օգտագործելու ոլորտի զարգացումը կայուն հիմքերի վրա դնելուն ուղղված համատեղ ջանքերը և դրանցից բխող օգուտները: Համաշխարհային բանկի օժանդակությամբ կառավարությունը մշակել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որտեղ կարևորվում են կայուն զարգացմանը ներուժի զարգացմանը նպաստող մի շարք բնապահպանական և սոցիալական նկատառումներ: Թափանցիկության բարելավման կարելի է հասնել Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու միջոցով՝ կառավարության կողմից եկամուտների կառավարումը լավագույն միջազգային պրակտիկային համահունչ դարձնելու և ոլորտի կառավարումը ամուր հիմքերի վրա դնելու նպատակով:5 Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում, ձգտելով ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործելակերպի ներդաշնակցությունը լավագույն միջազգային գործելակերպին: 6 Դա թույլ կտա բարելավել ազդեցությունների գնհահատման և բնապահպանական վնասների տնտեսական հաշվառման մեթոդաբանույթունը, ՇՄԱՓ-ի իրականացման կիրարկումն ու ուսումնասիրությունը, բարձրացնել թափանցիկության և հանրության մասնակցության աստիճանը: Նոր օրենքը կլուծի Պետական բնապահպանական փորձաքննության ուսումնասիրությունների 7 և ՇՄԱՓ-ի ուսումնասիրությունների դիմաց գանձվող վճարների միջև ուղղակի ֆինանսական կապի երկար ժամանակ մտահոգություն առաջացնող խնդիրը: Հանքարդյունաբերության ոլորտում լավագույն միջազգային գործելակերպի որդեգրումը խթանելու համար կարող են կիրառվել նաև մի շարք այլ գործիքակազմեր և կառուցակարգեր: Դրանց թվում են. (i) ազդեցության և ռիսկի գնահատման և մեղմացման վրա հիմնված կայունության ապահովմանը միտված քաղաքականության գործիքները և (ii) բնապահպանական վնասների տնտեսական հաշվառումը: 6 World Bank. 2010. Armenia—Second Development Policy Operation Program. Report. Washington, D.C. 6 World Bank. 2013. Armenia—First, Second, and Third Development Policy Operations Project. Report. Washington, D.C. 6 World Bank. 2013. Armenia—First, Second, and Third Development Policy Operations Project. Report. Washington, D.C. 7 World Bank. 2009. Armenia Country Environmental Analysis: Institutional Capacity, Incentives and Constraints. Report. Washington, D.C. (unpublished). 5 1. Քաղաքականության գործիքներ Կուտակային ազդեցության գնահատումը (ԿԱԳ) անդրադառնում է համապատասխան ընդերքօգտագործման գործունեության կամ ռազմավարության ավելի լայն զարգացման համատեքստին: Նրա նպատակը գոյություն ունեցող և առաջարկվող ծրագրերի միջև հնարավոր փոխադարձ կապերի վերհանումն է, բացահայտելով տվյալ զարգացման տարբերակի ուղղակի և անուղղակի, այդ թվում՝ կուտակային ազդեցությունները: Այդ մոտեցումը թույլ է տալիս համապատասխան ոլորտային քաղաքականության ընտրության և ձևավորման վաղ փուլում բացահայտել և մեղմացնել դրանցից բխող բացասական ազդեցությունները, այլ ոչ թե անդրառառնալ այդ խնդիրներին ծրագրի կառավարման ընթացքում, հետաձգելով հնարավոր լուծումները:8 Ռազմավարական բնապահպանական և սոցիալական գնահատումը (ՌԲՍԳ կամ ՌԲՍ) ՇՄԱՓ-ից հստակ տարանջատված, սակայն փոխլրացնող գործընթաց է: ՇՄԱՓ- ի գործընթացը նպաստում է ծրագրի նախագծի բարելավմանը, մինչդեռ ՌԲՍԳ-ն միտված է ռազմավարության բնապահպանական և սոցիալական կայունության ապահովմանը և խորացմանը: ՌԲԳ-ի կիրառումը հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման համար, որտեղ զարգացման նպատակները և բնապահպանական և սոցիալական կայունության խնդիրները կհավասարակշռեն միմյանց, կնպաստի որոշումների կայացմանը վարչական հիերարխիայի բոլոր մակարդակներում: ՇՄԱՓ-ի, ԿԱԳ-ի և ՌԲԳ-ի կիրառման միջոցով որոշումներ կայացնողները կարող են ծրագրի բոլոր փուլերում զգալի առաջընթաց արձանագրել շրջակա միջավայրի և հասարակության պաշտպանությանը միտված իրավական արձագանքի ապահովման հարցում: Այլ երկրներում իրականացվող կուտակային ազդեցության գնահատման և սոցիալական ու բնապահպանական ազդեցության գործընթացների օրինակները ներկայացված են առաջին զեկույցում: 2. Բնապահպանական վնասների տնտեսական հաշվառում Շրջակա միջավայրին հասցված վնասի վերացման համար բավարար չափի բնօգտագորման և բնապահպանական վճարներ չհավաքելու և ընդերքօգտագործման գոտիների համայնքներին այդ գումարները չհղելու դեպքում երկարատև զարգացումը հնարավոր չի լինի ապահովել միայն ազդեցությունների մեղմացման միջոցով: Նման մոտեցման արդյունքները կսահմանափակվեն հանքարդյունաբերության ոլորտի վաղանցիկ օգուտներով, անտեսելով երկարաժամկետ ազդեցությունները: 8 World Bank. 2011. Strategic Environmental Assessment in Policy and Sector Reform Conceptual Model and Operational Guidance . Report. Washington, D.C. 6 Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքականություն մշակողները և իրականացնողները կատարեն տեղեկացված ընտրություններ, կազմեն այնպիսի գնահատման գործընթացներ և դրանց հիման վրա դրույքաչափերը սահմանեն այնպիսի մակարդակի, որը բավարար կլինի հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունները չեզոքացնելու և վարվելակերպի փոփոխություններ խթանելու համար: Բնապահպանական վճարների համեմատաբար ցածր դրույքաչափերի միջոցով շրջակա միջավայրին հասցված վնասի արժեքը կամայականորեն շահարկող քաղաքականությունները հավաստիորեն չեն արտացոլում բնական ռեսուրսին և շրջակա միջավայրին հասցված վնասի իրական տնտեսական արժեքը: Մասնավորապես «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում բացակայում են ընդերքօգտագործման մնացորդների տեղադրման և պոչամբարների համար վճարներ սահմանող դրույթները: Պոչամբարների անվտանգ կառավարման գծով հստակ պատասխանատվության սահմանումը և ապարների հետագա օգտագործման համար համապարփակ միջոցառումների ծրագրի կազմումը կնպաստեն միջազգային գործելակերպին համահունչ պատշաճ բնապահպանական կառավարմանը: Ներկա համակարգին, որը նախատեսում է բնապահպանական և բնօգտագործման վճարների և շրջակա միջավայրին հասցված վնասի «փոխհատուցման» գումարների կուտակումը պեըական բյուջեում, բնորոշ են առնվազն երկու լուրջ թերություններ. (i) միջոցներն օգտագործվում են չափազանց կենտրոնացված եղանակով, (ii) բնապահպանական նպատակներով հավաքագրված միջոցների ավելիք ան կեսն օգտագործվում է այլ առաջնահերթությունների ֆինանսավորման համար: Աղյուսակ 4-3: Էկոհամակարգի ծառայությունների գնահատումը ՌԲԳ գործընթացում էկոհամակարգի ծառայությունների գնահատումից բխող օգուտները ՌԲԳ գործընթաց ՌԲԳ-ի ներքո  Տնտեսական գնահատումները ավելի հստակ են կարևորում Դիտազննում էկոհամակարգի ծառայությունների դերը մարդկանց բարեկեցության հարցում  Էկոհամակարգերի և առկա կամ հնարավոր շահակիցների Հաշվառում (օգուտների առումով) միջև փոխհարաբերությունների քարտեզագրումը կարող է նպաստել գնահատման նպատակի և շրջանակի որոշմանը Ազդեցությունների  Համապատասխան էկոհամակարգի ծառայությունների պայմանների բացահայտում և և միտումների վերլուծություն գնահատում  Էկոհամակարգի փոփոխությունների տարբեր շահակիցների խմբերի ծախսերն ու օգուտները 7 Տարբերակների  Էկոհամակարգի ծառայույթյունների տնտեսական գնահատման համեմատում արդյունքների հիման վրա քաղաքականության շուրջ որոշումները հաշվի են առնում առաջարկվող միջոցառումների ամբողջական  գերակայությունների ծախսերն ու օգուտները: Հնարավոր տարբերակներն ու սցենարները սահմանում ավելի հստակ բնութագիր են ձեռք բերում:  մեղմացում Մոնիտորինգ  Էկոհամակարգի ծառայություններին վերաբերող ցուցանիշների ինտեգրացում մոնիտորնգի համակարգերում: Աղբյուր. հեղինակներ Մարտահրավերներ Առանց հանքային ռեսուրսների օպտիմալ օգտագործման, որպես տնտեսական աճի և սոցիալ-տնտեսական զարգացման շարշիչ ուժի գերակայությունը արտադրողականության վաղանցիկ աճի նկատմամբ սահմանող ռազմավարության Հայաստանը կարող է հայտնվել «ռեսուրսային անեծքի» շրջանակում: Դեպքերի նման զարգացումից խուսափելու համար, մինչ ընդերքօգտագործման ծրագրերի հետագա ընդլայնումը Հայաստանի կատռավարությունը կարող է դիտարկել հետևյալ քայլերի նպատակահարմարությունը. (i) ջանքերի համախմբում ոլորտի բնապահպանական և սոցիալական կառավարման գծով մարտահրավերների լուծման համար, (ii) իրավական վերահսկողության գործելակերպի վերանայում, ոլորտի թափանցիկության ապահովում և արդյունավետ կիրարակման մեխանիզմների սահմանում բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների համար, ապահովելով նրանց գործելակերպի համապատասխանությունը ընդերքօգտագործման լավագույն միջազգային չափորոշիչներին: Բ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Հայաստանում միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների ներկայությունը, մասնավորապես նրանց, որոնք ունեն էկոլոգիապես և սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերության ուժեղ կորպորատիվ քաղաքականության և ընթացակարգեր, հուսադրող է: Նրանց հեղինակությունը ոլորտի կայունության ու պատշաճ կառավարման հարցերում լավ մշակված պետական քաղաքականությունների հետ միասին այս ոլորտի հարաճուն զարգացման գրավականն են: Միևնույն ժամանակ շարունակում է լուրջ մտահոգության առարկա հանդիսանալ հին հանքավայրերի բնապահպանական գործելակերպը: Մեծ թվով հին և լքված ընդերքօգտագործման տարածքներ, մասնավորապես պոճամբարները և լցակույտերը, չեն համապատասխանում տեղերում շրջավա միջավայրի պահպանության լավագույն գործելակերպին, խոչընդոտելով և աղավաղելով ոլորտի մասին պատկերացումը: Անհրաժեշտ է անդրադառնալ այդ հանքերի հնից ժառանգված խնդիրներին միևնույն, ժամանակ 8 ապահովելով ընդերքօգտագործման նոր ծրագրերի կայուն բնապահպանական և սոցիալական գործելակերպի պատճաշ սահմանումն ու կարգավորումը: Պետք է կազմել յուրաքանչյուր չգործող և լքված հանքի համար անհատական մոտեցում նախատեսող (փակում, մաքրում կամ վերականգնում) միջոցառումների ծրագիր: Այս զեկույցում բերված առաջարկությունները վերաբերում են նոր ընդերքօգտագործման ծրագրերին: (i) Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական բարելավված արդյունքները Զեկույցում դիտարկվում են ‹‹Ընդերքի մասին›› ՀՀ գործող օրենսգրքի հիմնական բնապահպանական և սոցիալական պահանջները, անց է կացվում համեմատական վերլուծություն հարուստ բնական պաշարներ և տնտեսությունում հանքարդյունաբերության ոլորտի բարձր տեսակարար կշիռ ունեցող մի քանի երկրների հետ, անդրադառնալով լիցենզավորման, կառավարման և կոնցեսիանեի խնդիրներին ընդերքօգտագործման ծրագրի բոլոր փուլերում, ընդհուպ մինչև հանքի փակումը և տեխնածին հանքերի կառավարումը: Համեմատության համար ընտրված երկրներն են Ֆինլանդիան, Ավստրալիան և Ղրղզստանը: Վերլուծությունից երևում է, որ համայնքների իրազեկման ծրագրերը, բնապահպանական կառավարման համակարգերը և կորպորատիվ պատասխանատվությունը՝ համադրված ինքնահսկման հետ, հանքերի կյանքի ցիկլի պլանավորումը, փակման պլանավորումը և բնապահպանական աուդիտի իրականացումը միայն մի քանիսն են այն գործելակերպերից, որոնք, հնարավոր է, միջազգային կորպորացիաները ներդրած լինեն տեղական օրենսդրությամբ նման պահանջների ամրագրումից նույնիսկ տարիներ առաջ: Կայունության առանցքային նախապայմանեից է թափանցիկությունը: Քանի որ Հայաստանը միացել է ‹‹Ինֆորմացիայի հասանելիության, բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարության ապահովման մասին›› Օրհուսի կոնվենցիային 9 , հետևաբար այն պարտավոր է տեղեկատվություն տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին: Թափանցիկության պակասի մասին են վկայում. a) ինֆորմացիայի՝ ընդհանուր առմամբ սահմանափակ հասանելիությունը հանքարդյունաբերության ոլորտի b) առանց առավել լայն շահառու լսարանի ներգրավման որոշումներ կայացնելը, c) ինֆորմացիան ոչ բավարար մակարդակով ներկայացնելը, և տեղեկատվության պակասը՝ կապված այն հարցերի հետ, թե ինչպես են բացահայտվում և լուծվում էկոլոգիական և սոցիալական ազդեցությունները: 9 Հայաստանը Օրհուսի կոնվենցիան ստորագրել է 1998-ին և վավերացրել՝ 2001-ին: 9 Փաստաթղթում նաև քննվել են գիտատեխնիկական առաջընթացի հարցերը թե ′ ընկերությունների և թե′ կարգավորող մարմինների դիտանկյունից: Փաստաթղթում ներկայացված առաջարկությունները միտված են կարգավորող գերատեսչությունների միջև առավել լավ և ամուր համակարգման ու փոխօժանդակության և տվյալների հավաքագրման ու մոնիտորինգի առավել հաջող գործելակերպերի ապահովմանը: (ii) Հանքերի պոչերի բնապահպանական և սոցիալական առումով հուսալի կառավարում Հայաստանի պարագայում՝ պոչերը համարվում են արժեքավոր ռեսուրս, ինչը պայմանավորված է դրանք կրկին վերամշակելու և մնացած արժեքավոր հանքանյութը կորզելու հնարավորությամբ: Շահագործողի՝ այդպիսի պոչերի համակարգերը պատասխանատու և ճիշտ կերպով տնօրինելու պարտականությունները հստակ սահմանված չեն և քանի որ պոչերը որևէ ֆինանսական արժեք չեն ներկայացնում հանքավայրը շահագործողի համար ժամանակի որոշակի կետում, 10 հետևաբար, դրանք, որպես կանոն, պահուստավորվում են ամենախնայողական եղանակով, որը բավարար է կանոնակարգերի նվազագույն պահանջներն ապահովելու համար: Ընդերքօգտագործման գործունեության համար պահանջվում է գրունտի կամ լեռնային ապարի շերտի (կոչվում է մակաշերտ կամ դատարկ լեռնային ապար ), տեղափոխում կամ արդյունահանում մետաղական հանքաշերտեր մուտք գործելու համար: Արդյունահանվող ապարի ծավալը զգալիորեն գերազանցում է կորղվող հանքնյութի քանակը, սակայն այն սովորաբար բավականին կայուն է և շրջակա միջավայրի համար զգալի վտանգ չի ներկայացնում: Հանքերի բնույթով և շրջապատող գրունտի բաղադրությմբ պայմանավորված հանքերի պոչերում թթվածնի և ջրի ադեցության տակ կարող է ռեակցիա առաջանալ: Նման ռեակցիայի արդյունքում պոչերը ակրող են արատդրել թթվային ալկալահանվածքներ պարունակող ծանր մետաղներ և այլ բաղադրիչներ, որոնք արդյունահանվում են հանքանյութի հետ: Դա կարող է լուրջ վնաս հասցնել ընդերքօգտագործման տարածքի ջրին, օդին, հողին և բուսական ու կենդանական աշխարհին: Ստորերկրյա կամ մակերևութային ջրի աղտոտման արդյունքում ‹‹հանքի թթվային դրենաժը («հանքի թթվային ջրերի դրենաժ›› (ՀԹՋԴ) կամ ‹‹թթվային ապարի դրենաժ›› (ԹԱԴ)) և ալկալահանվածքները կարող են հասնել ավելի հեռու տարածքների քան ընդերքօգտագործման կամ պոչամբարների և լցակույտների տարածքներ են: Պոչամբարների կառուցումը հաճախ նաև առաջացնում է սեյսմիկ 10 Հանքավայրերի պոչերը ‹‹պահուստավորելու›› և ոչ մշտապես՝ որպես կոշտ թափոններ կառավարելու հիմնական պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ դրանք կարելի է հետագայում ինչ որ պահի կրկին վերամշակել: Ժամանակի տրված կետում, երբ հանքանյութի ավելի փոքր բեկորների հետագա արդյունահանումը տնտեսապես արդարացված չէ, պոչերը որևէ արժեք չեն ներկայացնում հանքարդյունաբերողների համար: 10 ակտիվության արդյունքում սողանքների կամ հնարավոր փլուզումների վտանգ, որոնք կարող են մեծ վնաս պատճառել: Պոչամբարների բնապահպանական և սոցիալական ազդեցությունները կարելի է հաջողությամբ մեղմացնել և չեզոքացնել համալիր կառավարման շրջանակի մշակման և կիրառման շնորհիվ: Ընդերքօգտագործման առավել ցայտուն ազդեցություններից՝ հողօգտագործումից, աղմուկից և փոշուց բացի լուրջ խնդիրներ և ազդեցություններ են առաջանում արդյունահանված գրունտի ծավալի և արտադրության մնացորդների՝ հանքային պոչերի արդյունքում: Ապարի վերամակման և հանքանյութի կորզման արդյունքում առաջանում է պոչերի մեծ քանակ: Օգտակար հանածոների կորզման արդյունքում առաջացող արտադրական մնացորդների հարցում պահանջվում է ավելի խիստ իրավական կարգավորում, հատկապես, երբ արտադրական գործընթացներում օգտագործվում են ջրային ռեսուրսների աղտոտման պատճառ հանդիսացող քիմիկատներ, որոնք հնարավոր չէ անմիջապես հայտնաբերել Սոցիալական ռիսկերը տատանվում են՝ սկսած անմիջական ռիսկերից, որոնցից են հողի արժեքի նվազումը, գյուղատնտեսական հողերի վրա ազդեցությունները կամ այլ զարգացման հետ կապված հետևանքները (մասնավորապես, երբ ընդերքօգտագործման աշխատանքներն իրականացվում են զբոսաշրջության կենտրոնների և առողջարանների հարևանությամբ), դրանցից բխող առողջապահական ռիսկերը, կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտից և վերջացրած ռազմավարական և հարատև ազդեցություններից, ինչպիսիք են ոլորտին բնորոշ ունակությունների զարգացումը, կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտից և հանքեի փակման պլանավորումը: Պատկեր 1. Պոչամբարների հետ կապված հիմնական բնապահպանական ազդեցությունների սխեմատիկ պատկերում Աղբյուրը. Հեղինակներ 11 Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) տվյալներով՝ հանքավայրերով ամենահարուստ մարզերն են Կոտայքը և Սյունիքը 11 , հանքավայրեր կան նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկատվության համաձայն՝ հանքամնացուկների հեռացման համար ներկայումս կան 17 պոչամբարներ, որոնցից 10-ը գործում են, դրանք զբաղեցնում են գրեթե 700 հեկտար տարածք: Սույն աշխատության նպատակն է պոչերի՝ բնապահպանական առումով ռացիոնալ կառավարման վերաբերյալ մեթոդական խորհուրդներ տրամադրելը անկախ այն հանգամանքից՝ արդյոք այդ պոչերը վերջին հաշվով վերամշակվելու են, թե հեռացվելու: Ուղենիշները պետք է վերաբերեն. (i) նվազագույն ֆիզիկական տարածքների ապահովմանը, (ii) փոշուկառավարմանը, (iii) վնասակար տարրերի աղազատման վերահսկմանը, (iv) տեղամասերի մուտքի վերահսկմանը: Կիրարկման դաշտում ուղենիշները պետք է վերաբերեն. (i) Ինքնահսկման համար պահանջվող քայլերը, (ii) երրորդ կողմերի մոնիտորինգը, (iii) համապատասխան օրենսդրության և թույլտվությունների պահանջների կատարման ապահովումը, (iv) վերջնաժամկետները, մինչ որը պոչերը պետք է կրկին վերամշակված լինեն՝ դրանք որպես թափոն համարվելուց խուսափելու համար: Փաստաթղթում ուսումնասիրվել են մի շարք երկրների ընդերքօգտագործումը կարգավորող օրենսդրությունները և առանձնացվել են այն հատվածները, որոնք հնարավոր է լավագույնս կիրառել Հայաստանում: Ուսումնասիրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպական Միության օրենսդրությունները, իրավական ակտերը, ուղեցույցները և առկա լավագույն մեթոդները, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Բնապահպանական, առողջապահական և անվտանգության (ԲԱԱ) ուղենիշները: Լավագույն գործելակերպի տարածման և հուսալիության ապահովման առումով չափազանց կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտում գործող միջազգային ընկերակցությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը: Բացի այդ՝ այս փաստաթղթում քննվել է տեխնոլոգիական և զարգացման առումով լավագույն փորձը, մասնավորապես, կապված մաքրման նոր մեթոդների, տեղեկատվության փոխանակման, պլանավորման, հանքերի փակմանը հաջորդող քայլերի, այդ թվում՝ մոնիտորինգի հետ: Բոլոր դեպքերի համար կիրառելի ընդհանուր 11 Հայաստանը բաժանված է 10 մարզերի: 12 ուղենիշները վերաբերում են կյանքի պարբերաշրջանի գնահատմանը և պլանավորմանը, հանքավայրի՝ ժամկետից շուտ փակմանը, պոչերի կառավարման օբյեկտներին (ՊԿՕ), տեղամասերի ընտրությանը, նախագծային կառուցվածքին և ամրությանը, ԹԱԴ-ի կանխարգելմանն ու վերահսկմանը, ջրի վերահսկմանը, ցիանիդի ավելի հաջող վերահսկմանը և հանքավայրի փակումից հետո դրա կառավարմանն ու մշտադիտարկմանը: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացու» և «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում» աշխատանքներում ներկայացված են տարբեր ուղղություններով մի շարք առաջարկություններ: Այդ առաջարկությունների նպատակը կառավարության քաղաքականությունների համար տեղեկատվական օժանդակությունն է, հանքարդյունաբերությա ոլորտի հուսալի զարգացմանը և պոչամբարների հուսալի բանպահպանական և սցիալական կառավարմանը նպաստելը: Առաջարկությունները նախատեսում են իարկանացման երկու փուլեր՝ առաջնային հրատապության միջոցառում կամ միջնաժամկետ միջոցառում: Առաջնահերթությունները չեն սահմանվում զուտ միջոցառման կարևորության հիման վրա, նաև հաշվի է առնվում՝ արդյոք իրականամցան համար պահանջվում է որոշ նախապայմանների կատարում, թե նրանք ենթադրում են երկարաժամկետ զարգացման գործընթաց. Այդ առաջարկություններն են. Առաջարկություն 1. Բարելավել ռազմավարական պլանավորումը հանքարդյունաբերության ոլորտում՝ ՌԲԳ-ի կազմման միջոցով Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Հրատապության աստիճան. Միջին՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ծրագրավորման փաստաթղթի մշակմանը զուգահեռ՝ շարունակական և ներառական գործընթացի միջոցով: Ռազմավարական բնապահպանական և սոցիալական պետք է կիրառվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման պաշտոնական ռազմավարությանը զուգահեռ: ՌԲԳ-ի և ռազմավարական փաստաթղթի առաջարկությունները և դրույթները պետք է համալրեն միմյանց և այդ երկուսը փոխկապակցված պետք է լինեն: «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացում» զեկույցի թեմատիկ ուսումնասիրություններից հետևում է, որ ՌԲԳ-ի գործընթացները հանգեցրել են. 13  բնապահպանական առաջնահերթությունների նկատմամբ ուշադրության ավելացմանը,  բնապահպանական հենասյունների ուժեղացմանը,  երրկխոսության և կառուցողական հանրային մասնակցության ակտիվացմանը,  սոցիալական վերահսկողության բարելավմանը: ՌԲԳ-ն թույլ կտա դիտարկել հանքարդյունաբերության ոլորտի զարգացումն ավելի լայն հետագծով քան մեկ կամ բազմակի ՇՄԱՓ-ների շարքը: ՌԲԳ-ն կանդրադառնա յուրաքանչյուր հանքավայրի զարգացման, հանքերի խմբերին, կուտակային ազդեցությանը, հետևանքների անուղղակի և ուղղակի փոխազդեցությունների հետ կապված խնդիրներին, այն թույլ կտա նաև սահմանել զարգացման առաջնահերթությունները տնտեսական, սոցիալական և բնապահպանական ծրագրերի հիման վրա: ՌԲԳ-ի ամբողջ գործընթացը կազմված է այնպիսի ձևաչափով, որն ապահովում և արժեքավորում է շահակիցների և հասարակության ներգրավումը և թափանցիկությունը: Ռազմավարական բնապահպանական գնահատումը չպետք է դիտարկվի որպես միանգամյա պարտականություն: Դա մի գործընթաց է, որի ներքո համախմբվում են շահակիցների լայն շրջանակները, նպաստելով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման արդյունքում առաջացող բնապահպանական և սոցիալական խմդիրների լուծմանը միտված մտքերի և կարծիքների անկաշկանդ փոխանակմանը: Առաջարկություն 2. Կատարելագործել Կուտակային ազդեցության վերլուծության և էկոհամակարգի տնտեսական գնահատման հարցերը կարգավորող իրավական դաշտը և գործելակերպը Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն: րատապության աստիճան. բարձր՝ կարող է միասնականացվել ՇՄԱՓԳ օրենքում փոփոխությունների կատարման հետ Անհրաժեշտ է գնահատել և ժամանակակից մեթոդաբանության կիրառմամբ հաշվարկել բնական պաշարների, էկոհամակարգի ծառայությունների և էկոլոգիական վնասների իրական տնտեսական արժեքը: Ուղեցույցերը պետք է լինեն պարզ և թափանցիկ, որպեսզի կասեցվեն բնապահպանական վատթարացման արժեքի շահարկման ձգտումները: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված քաղաքականությունն ու մեթոդաբանությունը պետք է վերանայվեն և համապատասխանեցվեն լավագույն միջազգային գործելակերպին: Կուտակային ազդեցության գնահատումը գործընթաց է, որը կազմում է ՌԲԳ-ի անբաժանելի մասը հանքարդյունաբերության ընդհանուր ռազմավարական զարգացման համար: Միևնույն ժամանակ կուտակային ազդեցության գնահատմանը վերաբերող դրույթները պետք է ներառվեն «Շրջակա միջավայրի ազդեցության 14 գնահատման մասին» օրենքում, որը թույլ կտա որևէ աշխարհագրական տարածքում մեկ հանքավայրի շահագործման արդյունքում էկոլոգիական ազդեցությունները միավորել մյուս հանքերի կամ ընդերքօգտագործման ծրագրերի կուտակային էկոլոգիական ազդեցության հետ: ՇՄԱՓ գործընթացի ներքո կուտակային ազդեցության գնահատման հստակ ուղեցույցերի սահմանումը կարող է նաև թույլ տալ իրականացնել ՇՄԱՓ և բնօգգտագործման թույլտվությունների գործընթացի անբաժանելի մասը կազմող զարգացման այլընտրանքային հնարավորությունների վերլուծություն: Շրջակա միջավայրի պաշտպանության և հնարավոր բնապահպանական վնասի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների օգտագործումը նախատեսված է ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենքներով և ենթաօրենսդրկան ակտերով: Շատ երկրների օրենսդրությամբ նախատեսվու է, որ հանքը շահագործող կազմակերպության բնապահպանական բյուջեի մի մասն ուղղվի հատուկ ստեղծված պետական դրամագլխին: Առաջարկվում է, որպեսզի առանձին ընդերքօգտագործման գործընթացների համար ծախսվող պետական միջոցների ճշգրիտ չափը որոշվի ելնելով ՇՄԱՓ-ի արդյունքներից և բնապահպանական կառավարման ծրագրից (ԲԿԾ): Դա նույնպես կպահանջի հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական գործունեության արդյունավետ մոնիտորինգ: Առաջարկություն 3. Խրախուսել երկխոսությունը և տեղեկատվության փոխանակումը Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր՝ պայմանավորված հանքարդյունաբեության ոլորտի զարգացման վերաբերյալ հանրության լուրջ մտահոգությամբ: Բնապահպանական և սոցիալական հուսալիության խնդիրները պետք է քննարկվեն իրավական կարգավորման և պլանավորման համար պատասխանատու պետական կառույցները ներկայացնող հաստատությունների և հանքարդյունաբերող ընկերությունների միջև երկխոսության շրջանակում: Քաղաքացիներին և տեղական հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ է ծանուցել բնակչության համար հնարավոր ազդեցությունների մասին, նրանց կարծիքները պետք է կանոնանվոր կերպով հավաքագրվեն, հանքարդյունաբերող ընկերությունները և իշխանությունները պետք է արձագանքնեն այդ շահակիցների կողմից բարձրացված հարցերին: Դա կարող է նաև օգնել կուտակային ազդեցությունների գնահատման, կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ստեղծմանը: Միևնույն ժամանակ՝ քաղաքականության մակարդակով ԲՌԳ-ի երկարաժամկետ ազդեցությունն ապահովելու համար անհրաժեշտ է տեղերում զարգացնել բնապահպանական առաջնահերթությունների սահմանման գծով կարողությունները: 15 Երկխոսության և տեղեկատվության փոխանակման խթանումը նաև թույլ կտա ապահովել թափանցիկությունը և վերահսկելիությունը, որոնք հանդիսանում են ոլորտի պատշաճ կատավարման անկյունաքարերը: Առաջարկություն 4. Անդամակցել Արդյունահանման ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը Պատասխանատու մարմին. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր Բնական ռեսուրսների եկամուտների ադյունավետ կառավարումը առանցքային դեր ունի տնտեսական աճի և կայուն զարգացման համար: Պատշաճ կառավարման արդյունքում ռեսուրսների եկամուտները կարող են օգտագործվել ենթակառուցվածքների զարգացման, շրջակա միջավայրի վերակագնման և ընդերքօգտագործման ծրագրերից տուժած բնակչության տնտեսական ու սոցիալական բարօրության ապահովման համար: Ներդիր 1. ԱԹՆ-ի օգուտները ԱԹՆ –ն կարող է էապես բարելավել հանքարդյունաբերության ոլորտի կառավարումը: ԱԹՆ իրականացնող երկրները շահում են ներդրումային միջավայրի բարելավումից, հստակ ազդակ հղելով ներդողներին և միջազգային ֆինանսական հաստատություններին կառավարության թափանցիկ գործելաոճի վերաբերյալ: ԱԹՆ-նաև նպաստում է վերահսկողության և պատշաճ կառավարման ուժեղացմանը, ինչպես նաև ամրապնդում է տնտեսական և քաղաքական կայունությունը: Ընկերությունները շահում են ԱԹՆ-ից, քանի որ այն կանխում է քաղաքականության և վարկանիշային ռիսկերը: Ոչ թափանցիկ կառավարման արդյունքում առաջացող քաղաքական անկայունությունը ներդրումների տեսանկյունից լուրջ վտանգ է ներկայացնում: Ընդերքօգտագործման ոլորտում, որտեղ ներդրումները ծախսատար են և եկամուտը կախված է երկարաժակմետ կայունությունից, անկայունության վերացումը բխում է ընկերությունների շահերից: Կառավարությանը ուղվող վճարների թափանցիկությունը նաև վկայում է այն մասին, որ ներդրումները կատարվում են հօգուտ երկրի ընդհանուր բարգավաճմանը: Քաղաքացիական հասարակության համար օգուտը կայանում է կառավարության կողմից քաղաքացիների անունից տնօրինվող եմակուտների մասին հանրության իրազեկման բարելավուման մեջ, այդպիսով դարձնելով կառավարությունները ավելի հաշվետու: Աղբյուրը. ԱԹՆ-ի կայք էջ: . Արդյունահանման ոլորտների թափանցիկության նախաձեռնությունը հարկերի և եկամուտների հավաքագրման հարցում ենթադրում է թափանցիկություն: ԱԹՆ-ի թափանցիկության սկզբունքները շահակիցներին թույլ են տալիս օգտվել տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերի վերաբերյալ կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունից, որը հիմք է հանդիսանում ոլորտում 16 իրականացվող քաղաքականության շուրջ շահակիցների միջև երկխոսության ծավալման համար: Արդյունահանման ոլորտների թափանցիկության նախաձեռնության հիմքում արդյունահանման ոլորտի արժեշղթայի սկզբունքն է: Այն ներկայացնում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը և ոլորտի տնտեսական աճի խթանմանը միտված գործընթաց, որը բաղկացած է հետևյալ հինգ փուլերից. (ա) հանքային պաշարների բացահայտում, (բ) կոնցեսիայի և լիցենզիայի շնորհում, (գ) կարգավորիչ վերահսկողության ուժեղացում, որը հանգեցնում է պաշարների արդյունավետ սպառմանը, (դ) տնտեսական զարգացման նպատակով արդյունահանման ոլորտում ներդրումների խթանում և (ե) երկրում տնտեսական դիվերսիֆիկացիայի ընդլայնման խթանում: Առաջարկություն 5. Ապահովել ընդհանուր բարօրությունը և տեղական զարգացումը Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր (երկարատև գործընթաց) Հանքարդյունաբերության ոլորտի օգուտների համատեղ օգտագործումը կամ համընդհանուր բարօրությունը կայունության ռազմավարության առանցքային տարրերից են: Այդ գործընթացները կարելի է ներդաշնակորեն միասնականացնել ՌԲԳ-ի գործընթացում, որը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի օգուտների, ծախսերի, ռիսկերի և պատասխանատվության սահմանմանը, կազմելով նաև օգուտների արդար բաշխումն ապահովող ապագա ծրագիրը: Այն երկրներում, որտեղ բնական ռեսուրսների օգտագործման շնորհիվ արձանագրվել են դրական սոցիալական արդյունքներ, կառավարությունները սահմանել են ծրագրերի իրականացումից տուժող բնակչության պաշտպանության հստակ երաշխիքներ: Այդ երաշխիքները մասնավորապես նախատեսում են ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողի դիմաց պատշաճ փոխհատուցում և տուժած բնակչության ապրուստի աղբյուրների վերականգնման ուղղությամբ միջոցառումներ: Նման երաշխիքները և օժանդակությունը առանձնացվում են կառավարության կողմից ստացվող եկամուտները թիրախային համայնքներին հղելու արդյունքում համայնքների օգուտներից: Անհրաժեշտ կլինի լրացուցիճ օգնություն, որը թույլ կտա ոչ միայն մեղմացնել ընթացիկ խնդիրները, այլ նաև պայքարել ընդերքօգատգործման ոլորտին վերագրվող առողջապահական խնդիրների դեմ: Պետք է անդրադառնալ նաև ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում աղետների ռիսկերի աճի խնդրին: Զբաղվածության, ունակությունների զարգացման և տեղական համայնքներում իշխանության լծակների բախշման հետ կապված հարցերը նույնպես պետք է մանրակրկիտ պլանավորվեն և լուծվեն: Ծրագրերի արդյունքում տուժած 17 բնակչության փոխհատուցման արդի քաղաքականությունը պետք է նախատեսի ոչ միայն գույքի և բնական պաշարներից օգտվելու հնարավորության կորստի դիմաց հիմնական փոխհատուցում, այլ նաև տուժած բնակչության ապրուստի բարելավմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումներ: Այդ հարցերն արտացոլված են բազմաթիվ երկրների օրենսդրություններում, ինչպես նաև փոխհատուցման գծով միջազգային քաղաքականություններում և ուղեցույցերում: Առաջարկություն 6. Պատասխանատու նախարարություններում համագործակցության ընդլայնում և աշխատակազմի հավաքագրման առավել հաջող գործելակերպի ապահովում Պատասխանատու մարմին. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ՀՀ բնապահպանության նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր (երկարատև գործընթաց) Հանքարդյունաբերության բնագավառում բնապահպանական կառավարման գործելակերպերի մասով գլոբալ զարգացումներին և դրական տեղաշարժերին հետևելու համար արհեստավարժ և նվիրված աշխատակիցներ ունենալը շատ կարևոր է Հայաստանում ժամանակակից և կատարելագործված բնապահպանական միջոցառումների իրականացումն ապահովելու համար: Այնուհետև անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կայանա շարունակական երկխոսություն՝ ապահովելու համար այն սիներգիան, որն անհրաժեշտ է բնապահպանական և սոցիալական առումով կայուն՝ ընդերքօգտագործման լուծումներ մշակելու համար: Այս համագործակցությունը կարող է միայն շահել, եթե նախարարություններում մեկ աշխատող կամ նույնիսկ մեկ ամբողջ բաժին առանձնացվի, որը կզբաղվի մասնավորապես ընդերքօգտագործման հարցերով: Երբ համապատասխան աշխատակիցը կամ բաժինը լիարժեք աշխատի արդյունաբերության միայն մեկ ճյուղում (հանքարդյունաբերություն), ապա այդ անձը (կամ անձինք) կկարողանա զարգացնել իր մասնագիտական կարողությունները, հեշտությամբ հետևել համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացին և լիարժեք պատկերացնել նման զարգացումների տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները: Առաջարկություն 7. Մոնիտորինգի իրականացման կարգի, օրենքի կիրարկման և տվյալների հավաքագրման բարելավում, վերլուծություն և տեղեկատվության հրապարակում Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր (երկարատև գործընթաց) 18 Այս թեմատիկ փաստաթղթի մշակման համար հիմնական խոչընդոտ է հանդիսացել թարմ տեղեկատվության և տվյալների սակավությունը: Առկա սահմանափակ տվյալները, հաշվարկները և ցուցանիշները տրամադրվել են համապատասխան պետական գերատեսչությունների, մասնավոր հանքարդյունաբերող ընկերությունների, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային ընկերությունների կողմից, ինչպես նաև վերցվել են անկախ փորձագետների կամ հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ) հոդվածներից և վերլուծություններից: Հայաստանը չունի գործող հանքերի, պոչանքների կառավարման և դրանց էկոլոգիական ու սոցիալական ազդեցության մասով տվյալների կենտրոնացված ռեգիստր: Այդպիսի ռեգիստրի առկայությունը կարող է օգնել պարբերական մոնիտորինգի ապահովման հարցում, ինչպես նաև կիրարկումն ապահովող գերատեսչություններին՝ տեսչական ստուգումներ կատարելու հարցում: Ռեգիստրը պետք է բաղկացած լինի լավ կազմակերպված և համակարգված տվյալների շտեմարաններից. իդեալական կլինի, եթե հանրությունը կարողանա օգտվել ռեգիստրի որոշ բաժիններից, ինչը կբարձրացնի ընդերքօգտագործման ազդեցությունների մասին հանրության իրազեկվածության և գիտելիքի մակարդակը՝ ընդերքօգտագործման ազդեցությունների, դրանց չափման և մեղմման մեխանիզմների մասով: Հանրության իրազեկվածության բարձր մակարդակը կարող է օգնել շահագրգիռ բոլոր կողմերի միջև առավել կառուցողական երկխոսություն ձևավորելու հարցում, մասնավորապես, կայունությանը վերաբերող հայեցակարգային փաստաթղթերի (ինչպիսին է օրինակ՝ Ռազմավարական բնապահպանական և սոցիալական գնահատումը) մշակման նպատակով: Առաջարկություն 8. Հատուկ ուղենիշների մշակում Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. միջին (երկարաժամկետ գործընթացն արդեն մեկնարկել է) Ընդերքօգտագործման յուրաքանչյուր գործընթացի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության զարգացման համար ընդհանրապես, առկա են հիմնական ուղենիշներ և կայացած գործելակերպեր: Մասնավորապես, այնպիսի երկրները, ինչպիսին են Ավստրալիան և Կանադան, ունեն կայացած և հանգամանորեն մշակված ղեկավար ձեռնարկներ ու փաստաթղթեր, որոնք օգտագործվել են այս փաստաթուղթը մշակելու համար: Փաստաթղթերից արված ընդհանուր եզրակացությունն այն է, որ տեղում անհրաժեշտ է ապահովել արհեստավարժ մասնագետների ներկայություն՝ ուղենիշները տվյալ երկրին և տվյալ հանքավայրին համապատասխանեցնելու և տվյալ աշխատանքների նպատակով տեխնոլոգիական լուծումների 19 նպատակահարմարությունը ապահովելու համար: Այս առաջարկությունը կարող է մշակվել երկու նախարարությունների արհեստավարժ մասնագետների կամ այդ նպատակով առանձնացված հատուկ բաժնի կողմից և կարող է իրականացվել միայն վեցերրորդ առաջարկության՝ ամբողջությամբ, իսկ յոթերրորդի՝ մասնակի իրագործված լինելու պարագայում: ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկվում են առաջին քայլերն այդ ընդհանուր ուղղությամբ , մասնավորապես կազմվում են ուղեցույցեր, որոնք լրամշակվելու են և միտված են լրացնելու «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, նաև 2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել է Ղեկավար ձեռնարկ, որտեղ անդրադարձ է կատարվում ընդերքօգտագործման հետ կապված մի շարք խնդիրների և հետևանքների: Այս առաջարկության, ինչպես նաև ամբողջ փաստաթղթի առանցքային հիմնադրույթը տարբեր պահանջների միջև ներդաշնակության և օրենսդրական պահանջների համապատասխանության ապահովումն է: Առաջարկություն 9. Ձևավորել պոչամբարների կամ լցակույտերի՝ բնապահպանական առումով ռացիոնալ կառավարման մեխանիզմներ Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. միջին (երկարաժամկետ գործընթաց) «Հանքերի պոչերի բնապահպանական և սոցիալական առումով հուսալի կառավարում» ընդհանուր առաջարկությունն է ապահովել հանքավայրերի պոչերի լցակույտերի, պոչամբարների կամ պարզապես ՊԿՕ-ների ռացիոնալ բնապահպանական կառավարումը՝ դրան զուգակցելով կանոնավոր և հանգամանալից մշտադիտարկումը, որը շահագործողը պետք է նախաձեռնի և իրականացնի հանքի շահագործման ողջ ընթացքում: Փակումից հետո մշտադիտարկումն ու վերահսկողությունը պետք է իրականցնեն կարգավորող գերատեսչությունները (նախարարությունները), որպեսզի երաշխավորեն նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մինչ պոչերը պահպանվում են վերամշակման համար: Դրան առնչվող ծախսերն ու լիազորությունները պետք է ամրագրվեն ընդերքօգտագործման իրավունքները սահմանող պայմանագրերում, ինչպես և նախատեսված է համապատասխան օրենսդրությամբ: Առաջարկություն 10. Հանքերի պոչամբարների ռեգիստրի մշակում 20 Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր (նախատեսում է տարբեր տվյալների ներդաշնակեցում) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած տվյալները պետք է շարունակ թարմացվեն և վերանայվեն տեղամասերում առկա իրավիճակն արտացոլելու նպատակով: Հարկավոր է բավարար մակարդակով գնահատել և ուսումնասիրել գործող տեղամասերը՝ ելնելով շրջակա միջավայրի վրա առկա ազդեցություններից: Հետագայում շահագործման ենթակա հանքերում պետք է ապահովել պոչերի կառավարման ռացիոնալ մեխանիզմներ, որոնք պետք է արտացոլված լինեն նրանց ՇՄԱԳ հաշվետվություններում և պետք է երաշխավորել այդ տեղամասերի պատշաճ մշտադիտարկումը: Հիմնարար պահանջ է նաև նոր հանքավայրերի մասին բազային տվյալներ ունենալը, որի հիման վրա էլ կկատարվեն հաջորդող մշտադիտարկումները: Գործող, նոր և ապագայում ձևավորման ենթակա պոչամբարների վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է համախմբել նոր ռեգիստրում, որը հավասար հիմքունքներով կկառավարեն և կուսումնասիրեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ապահովի պոտենցիալ երկրորդային ռեսուրսի բավարար մակարդակով վերամշակումը/մաքրումը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է մասնակցի այնքանով, որ մշտադիտարկման արդյունքների հիման վրա ապահովի նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա, եթե այդպիսին առկա է: Այս ռեգիստրի մշակման առանցքային տարրերից են՝ (ա) նախարարություններում բավարար քանակով աշխատակիցների առկայությունը և լիազորությունների պատվիրակումը, (բ) տեղամասերում ներկայության ապահովումը՝ զուգակցված տեղերում գնահատումների անցկացման, փաստաթղթերի պատրաստման, քանակների մոտավոր հաշվարկի և GPS կոորդինատների օգտագործմամբ՝ տեղադրությունների հստակ սահմանազատման հետ, և (գ) գլխավոր բնապահպանական հարցերի և պոչերի լցակույտերի հետ կապված ռիսկերի փորձագիտական գնահատումը: Այդ տեղեկատվության հիման վրա կմշակվի առանձին հանքերի՝ Պոչերի կառավարման ծրագիր: Առաջարկություն 11. Գործող պոչամբարների մշտադիտարկման ծրագրերի իրականացում և ուղղիչ միջոցառումների ծրագրերի մշակում 21 Պատասխանատու մարմին. ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հրատապության աստիճան. բարձր (արդեն մեկնարկել է) Հանքերի պոչամբարների կամ լցակույտերի ռեգիստրի հիման վրա՝ կարող են առաջարկվել մի շարք վերականգնողական միջոցառումներ: Դրանց նպատակը պետք է լինի հանքերի պոչամբարների ռացիոնալ կառավարումը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության նվազեցումը, ինչպես նաև շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասների մեղմացումը: Մոնիտորինգի տվյալները պետք է հրապարակային լինեն և պարբերաբար թարմացվեն: Ընթացիկ ինֆորմացիայի պակասը կարող է նախազգուշացնել այն մասին, որ անհրաժեշտ է համոզվել մոնիտորինգի իրականացման և դրա արդյունքների՝ բավարար լինելու մեջ:. ԱՌԱՋԻԿԱ ՔԱՅԼԵՐ Հանքարդյունաբերության ոլորտում պատշաճ բնապահպանական և և սոցիալական կառավարման արդյունավետ իրականացումը պահանջում է ուժեղ կարգավորիչ վերահսկում, հաշվետվողականության և մոնիտորինգի հստակ, թափանցիկ կանոնների առկայություն, որոնք կիրառելի կլինեն բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ և կնախատեսեն ընդերքօգտագործման աշխատանքներից տուժող համայնքների մասնակցություն: Նման ծրագրերի վերաբերյալ հանրության համար հասանելի տեղեկատվության պակասը կամ բացակայությունը նշվել է որպես այս հաշվետվության կազզմանը խոչընդոտող հանգամանքներից մեկը: Հաշվի առնելով Հայաստանում իրականացվող մեծածավալ բարեփոխումները, 2011թ. ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի իրականացումը, դրանից բխող բնապահպանական և սոցիալական ուղենիշները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի ընդունումը և պոչամբարների հուսալի կառավարումն ու ընդերքօգտագործման օբյեկտների 12 մոնիտորինգն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, առառնցքային կարևորություն ունեն Հայաստանում կայուն ընդերքօգտագործման գործելակերպի 12Օրինակ՝ 2013թ. հունվարի 10-ի ՀՀ կառավարության որոշումը օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգը հաստատելու մասին և 2011թ. ՀՀ բնապահպանությն նախարարության կողմից կազմված Հայաստանում պոչամաբարների հուսալի կառավարման մասին ղեկավար ձեռնարկը: 22 ընդհանուր ապահովման համար: Թեև այս ուղությամբ ձեռնարկված առաջին քայլերը դրական են, կառավարությունը հետագայում նույպես պետք է հետևողական ընթացք թա այդ աշխատանքներին: Թեմատիկ փաստաթղթերի այս շարքում ներկայացված առաջարկությունները միտված են օժանդակելու Հայաստանին այդ հարցում: Հուսալի կառավարման և տնտեսական աճի նպատակների ինտեգրացման արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի կառավարել երկրի բնական ռեսուրսներն այնպիսի եղանակով, որը կապահովի սերնդեսերունդ ընդհանուր բարգավաճումը, առողջ շրջակա միջավայրի պահպանությունը և զարգացումը, առանց որևէ վնաս հասցնելու ցանկացած այլ ոլորտի կամ ապագա սերունդներին: 23